ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«30» հուլիսի 2009թ. |
N 467-Ն |
ք.Ստեփանակերտ
ՎԱՐՈՐԴԻ ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ԱՅԴ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Առաջնորդվելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) վարորդի սթափության վիճակի զննության կարգը` համաձայն թիվ 1 հավելվածի.
2) վարորդի սթափության վիճակի զննության արձանագրության ձևը` համաձայն թիվ 2 հավելվածի.
3) վարորդի սթափության վիճակի զննության գրանցման մատյանի ձևը` համաձայն թիվ 3 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված 1
ԼՂՀ կառավարության
«30» հուլիսի 2009թ. թիվ 467-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՎԱՐՈՐԴԻ ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ԶՆՆՈՒԹՅԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի հիման վրա վարորդի սթափության վիճակի զննության (այսուհետ` զննություն) հետ կապված հարաբերությունները: Սույն կարգը տարածվում է նաև անձի սթափության վիճակի որոշման այլ դեպքերի վրա:
2. Վարորդի սթափության վիճակի զննություն կատարվում է այն դեպքերում, երբ օրենքը նախատեսում է քրեական կամ վարչական պատասխանատվություն ալկոհոլ, թմրամիջոցներ և (կամ) հոգեմետ (հոգեներգործուն) նյութ գործածելու և այդ վիճակում տրանսպորտային միջոց վարելու համար` իրավասու պետական մարմինների որոշումների կամ ուղեգրերի և կազմակերպությունների կամ քաղաքացիների դիմումի համաձայն:
3. Վարորդի սթափության վիճակի զննությունն իրականացվում է բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար լիցենզավորված անձանց (այսուհետ` բուժհաստատություն) կողմից, ընդ որում` քաղաք Ստեփանակերտում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության «Հոգեթմրաբանական դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերության նարկոլոգների կողմից, իսկ շրջաններում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության շրջանային բուժմիավորումների նարկոլոգների կողմից, իսկ նրանց բացակայության դեպքում՝ տվյալ բուժհաստատության տնօրենի հրամանով նշանակված, համապատասխան որակավորում ունեցող պատասխանատու մասնագետի կողմից:
4. Բուժհաստատությունների շուրջօրյա աշխատանքի բացակայության դեպքում, աշխատանքային ժամերից դուրս, ինչպես նաև հանգստյան, հիշատակի և տոնական օրերին վարորդի սթափության վիճակի զննությունն իրականացվում է` քաղաք Ստեփանակերտում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան» փակ բաժնետիրական ընկերության կողմից` իրավապահ մարմինների ուղեգրի համաձայն, տվյալ բուժհաստատության ղեկավարի հրամանով վարորդի սթափության վիճակի զննության իրականացման պատասխանատու նշանակված բժշկի կողմից, իսկ շրջաններում` շրջանային բուժմիավորումների շտապ բժշկական օգնության բաժանմունքների տվյալ բուժհաստատության ղեկավարի հրամանով նշանակված և համապատասխան որակավորում ունեցող պատասխանատու մասնագետի կողմից:
5. Վարորդի սթափության վիճակի զննությունը, նրա օրգանիզմում ալկոհոլի, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի հայտնաբերման հետազոտությունները, համաձայն իրավասու պետական մարմինների որոշումների կամ ուղեգրերի, իրականացվում է պետական պատվեր տեղադրող մարմնի և բժշկական օգնության և սպասարկման համար լիցենզավորված բուժհաստատության միջև պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման իրականացման մասին պայմանագրի հիման վրա:
6. Սույն կարգի 5-րդ կետում սահմանված ուղեգրի ձևը հաստատվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի համատեղ հրամանով:
7. Վարորդի սթափության վիճակի զննությունը, նրա օրգանիզմում ալկոհոլի, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի հայտնաբերման հետազոտությունները` կազմակերպությունների կամ քաղաքացիների դիմումի համաձայն` իրականացվում են վճարովի:
8. Եթե զննությունն իրականացվում է համաձայն իրավասու պետական մարմինների որոշումների, ուղեգրերի կամ կազմակերպություների դիմումի հիման վրա, ապա վարորդի սթափության վիճակի զննության արդյունքում կազմվում է վարորդի սթափության վիճակի զննության արձանագրություն (այսուհետ` արձանագրություն)` առանց ջնջումների, երեք օրինակից` համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 30-ի «Վարորդի սթափության վիճակի զննության կարգը, այդ զննության արձանագրության և գրանցման մատյանի ձևերը հաստատելու մասին» թիվ 467-Ն որոշման թիվ 2 հավելվածով հաստատված ձևի:
9. Եթե զննությունն իրականացվում է քաղաքացու դիմումի հիման վրա, ապա վարորդի սթափության վիճակի զննության արդյունքում կազմվում է վարորդի սթափության վիճակի զննության արձանագրություն` առանց ջնջումների, երկու օրինակից` համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 30-ի «Վարորդի սթափության վիճակի զննության կարգը, այդ զննության արձանագրության և գրանցման մատյանի ձևերը հաստատելու մասին» թիվ 467-Ն որոշման թիվ 2 հավելվածով հաստատված ձևի:
10. Վարորդի սթափության վիճակի զննության վերաբերյալ տվյալներն արձանագրվում են վարորդի սթափության վիճակի զննության գրանցման մատյանում` համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 30-ի «Վարորդի սթափության վիճակի զննության կարգը, այդ զննության արձանագրության և գրանցման մատյանի ձևերը հաստատելու մասին» թիվ 467-Ն որոշման թիվ 3 հավելվածով հաստատված ձևի:
11. Վարորդի կողմից զննություն անցնելուց հրաժարվելու դեպքում զննություն իրականացնող բժիշկը վարորդի սթափության վիճակի զննության գրանցման մատյանում և արձանագրությունում կատարում է համապատասխան գրառում:
12. Զննություն կարող է իրականացվել վարորդի արտաշնչած օդի, նրանից վերցված մեզի և (կամ) արյան հետազոտության միջոցով:
13. Մեզի և (կամ) արյան հետազոտության միջոցով զննություն իրականացնելիս` վարորդներից վերցվում է ոչ ավելի, քան 20 միլիլիտր արյուն և (կամ) 200 միլիլիտր մեզ:
14. Վարորդի օրգանիզմում ալկոհոլի հայտնաբերման համար զննությունն առաջին հերթին իրականացվում է վարորդի արտաշնչած օդի հետազոտության միջոցով:
15. Վարորդի գրավոր պահանջով և (կամ) իր կողմից արտաշնչված օդի նմուշներ հանձնելուց վարորդի հրաժարվելու դեպքում զննություն կարող է իրականացվել մեզի և (կամ) արյան հետազոտության միջոցով:
16. Եթե վարորդը գտնվում է անգիտակից վիճակում, ապա զննությունն իրականացվում է արյան հետազոտության միջոցով:
17. Վարորդի արտաշնչած օդի հետազոտության միջոցով զննություն իրականացվում է օդի փորձանմուշները վերցնելուց անմիջապես հետո:
18. Մեզի և (կամ) արյան հետազոտության միջոցով զննությունն իրականացվում է փորձանմուշները վերցնելուց հետո 1-4 օրվա ընթացքում` կախված փորձանմուշներ հանձնած անձի առողջական վիճակից:
19. Սթափության վիճակի որոշման համար վերցվող փորձանմուշները (բացառությամբ օդի հետազոտության) պահվում են բուժհաստատությունում փորձանմուշների վերցման օրվանից 8 ամիս ժամկետով: Զննության արդյունքների և (կամ) դրանց հիման վրա ընդունված ակտերի բողոքարկման դեպքում փորձանմուշները (բացառությամբ օդի հետազոտության) պահվում են բուժհաստատությունում մինչև բողոքի հիման վրա վերջնական ակտի ըմդունումը:
20. Մեկ եղանակով (մեթոդով) սթափության վիճակի զննության արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում զննվողը կարող է պահանջել, որ իր սթափության վիճակը որոշվի նաև այլ եղանակով (մեթոդով):
21. Եթե վարորդի սթափության վիճակի զննությունն իրականացվում է համաձայն իրավասու պետական մարմինների որոշումների կամ ուղեգրերի կամ կազմակերպությունների դիմումների, ապա վարորդի սթափության վիճակի զննության արձանագրության առաջին օրինակը տրվում է համապատասխանաբար վարորդի սթափության վիճակի զննություն իրականացնելու որոշում ընդունած իրավասու պետական մարմնին, դիմում կամ ուղեգիր ներկայացրած կազմակերպությանը, ինչի մասին ստացողը վարորդի սթափության վիճակի զննության գրանցման մատյանում նշում է «ստացա արձանագրության առաջին օրինակը», արձանագրության ստացման ամսաթիվը և գրառումը հաստատում իր ստորագրությամբ: Արձանագրության երկրորդ օրինակը տրվում է այն անձին, ում նկատմամբ իրականացվել է վարորդի սթափության վիճակի զննություն, ինչի մասին ստացողը վարորդի սթափության վիճակի զննության գրանցման մատյանում նշում է «ստացա արձանագրության երկրորդ օրինակը», արձանագրության ստացման ամսաթիվը և գրառումը հաստատում իր ստորագրությամբ: Արձանագրության երրորդ օրինակը պահվում է այն բուժհաստատությունում, որտեղ իրականացվել է զննությունը:
22. Եթե վարորդի սթափության վիճակի զննությունն իրականացվում է քաղաքացու դիմումի հիման վրա, ապա վարորդի սթափության վիճակի զննության արձանագրության առաջին օրինակը տրվում է վարորդի սթափության վիճակի զննություն իրականացնելու դիմում ներկայացրած անձին, ինչի մասին ստացողը վարորդի սթափության վիճակի զննության գրանցման մատյանում նշում է «ստացա արձանագրության առաջին օրինակը», արձանագրության ստացման ամսաթիվը և հաստատում իր ստորագրությամբ: Արձանագրության երկրորդ օրինակը պահվում է այն բուժհաստատությունում, որտեղ իրականացվել է զննությունը:
23. Արձանագրության` զննությունն իրականացրած բուժհաստատությունում պահվող օրինակին կցվում է որոշումը, ուղեգիրը կամ դիմումը, որի հիման վրա կատարվել է զննությունը, արյան և (կամ) մեզի հետազոտության դեպքում` այդ հետազոտության պատասխանը, այլ մեթոդով զննություն իրականացնելու վարորդի գրավոր պահանջի առկայության դեպքում`այդ գրավոր պահանջը: Արձանագրությունները պետք է լինեն համարակալված և վավերացված, սթափության վիճակի զննության գրանցման մատյանի էջերը նույնպես պետք է լինեն համարակալված, կարված և վավերացված բուժհաստատության կնիքով ու տնօրենի ստորագրությամբ:
24. Վարորդի սթափության վիճակի զննության արձանագրությունը և սույն կարգի 21-րդ կետով նախատեսված կից փաստաթղթերը զննությունն իրականացրած կազմակերպությունում պահվում են երեք տարի ժամկետով:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 2
ԼՂՀ կառավարության
«30» հուլիսի 2009թ. թիվ 467-Ն որոշման |
ՎԱՐՈՐԴԻ ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ N
| ______________________________________________________________________________ |
| _____________________________________________________________________________ |
|
(բուժհաստատության լրիվ անվանումը ) |
| 1. Զննության ժամը, օրը, ամիսը, տարեթիվը__________________________________________ |
| 2. Զննությունը կատարողի անունը, ազգանունը, հայրանունը և պաշտոնը__________________ |
| _______________________________________________________________________________ |
| 3. Զննվողի անունը, ազգանունը, ___________________________________________________ |
| 4. Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը _________________________________________________ |
| 5. ՈՒմ կողմից է ընդունվել զննության որոշումը________________________________________ |
| _______________________________________________________________________________ |
| 6. Տեղեկություններ ալկոհոլի, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման մասին |
| _______________________________________________________________________________ |
| _______________________________________________________________________________ |
| _______________________________________________________________________________ |
| _______________________________________________________________________________ |
| _______________________________________________________________________________ |
| 7. Արտաշնչված օդի հետազոտությունը` |
|
1) մեթոդը`___________________________________________________________________ |
|
2) հետազոտման արդյունքը`____________________________________________________ |
| 8. Օրգանիզմի հետազոտությունը` |
| 1) կենսամիջավայրի տեսակը (մեզ և (կամ) արյուն)`____________________________________ |
| 2) հետազոտման արդյունքը_______________________________________________________ |
| ______________________________________________________________________________ |
| 9. ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ___________________________________________________________ |
| ______________________________________________________________________________ |
| Հետազոտող`___________________________________________________________________ |
|
(ստորագրություն) |
| Հետազոտվող`__________________________________________________________________ |
|
(ստորագրություն) |
| Բուժհաստատության ղեկավար`____________________________________________________ |
|
(ստորագրություն) |
| Կ. Տ. |
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 3
ԼՂՀ կառավարության
«30» հուլիսի 2009թ. թիվ 467-Ն որոշման |
Գ Ր Ա Ն Ց Մ Ա Ն Մ Ա Տ Յ Ա Ն
ՎԱՐՈՐԴԻ ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ԶՆՆՈՒԹՅԱՆ
|
Հ/հ |
Զննության մասին որոշում ընդունած կամ ուղեգիր տված մարմնի,
կամ դիմում ներկայացրած կազմակերպության կամ քաղաքացու անունը (անվանումը) |
Զննության մասին որոշման, ուղեգրի, դիմումի համարը, դրա լրացման ամսաթիվը և ժամը |
Զննության ենթակա անձին ուղեկցողի անունը, ազգանունը, պաշտոնը, ծառայո-ղական վկայականի համարը |
Զննվողի անձը հաստատող փաստա-թղթի տեսակը և դրա համարը
|
Զննվողի անունը, ազգա-նունը և ծննդյան օրը, ամիսը, տարե-թիվը
|
Զննվողի բնակու-թյան և հաշվառ ման վայրերը
|
Զննությունն իրականացնողի անունը, ազգանունը, պաշտոնը, ստորա-գրությունը |
Զննության իրակա-նացման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և ժամը
|
Արձանա- գրության համարը
|
Զննության եզրակա-ցությունը
|
Արձանագրություն ստացողների անունը, ազգանունը, պաշտոնը, ծառայողական վկայականի համարը (պաշտոնատար անձի դեպքում), ստացողների ստորագրությունները, ստացման ամսաթիվը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |