Համարը 
N 467-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2009.08.07/17(127)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
30.07.2009
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
30.07.2009
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
17.08.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՐՈՐԴԻ ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ԱՅԴ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«30» հուլիսի 2009թ.

N 467-Ն

ք.Ստեփանակերտ

 

ՎԱՐՈՐԴԻ ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ԱՅԴ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Առաջնորդվելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել`

1) վարորդի սթափության վիճակի զննության կարգը` համաձայն թիվ 1 հավելվածի.

2) վարորդի սթափության վիճակի զննության արձանագրության ձևը` համաձայն թիվ 2 հավելվածի.

      3) վարորդի սթափության վիճակի զննության գրանցման մատյանի ձևը` համաձայն թիվ 3 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված 1

ԼՂՀ կառավարության

«30» հուլիսի 2009թ. թիվ 467-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ՎԱՐՈՐԴԻ ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ԶՆՆՈՒԹՅԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի հիման վրա վարորդի սթափության վիճակի զննության (այսուհետ` զննություն) հետ կապված հարաբերությունները: Սույն կարգը տարածվում է նաև անձի սթափության վիճակի որոշման այլ դեպքերի վրա:

2. Վարորդի սթափության վիճակի զննություն կատարվում է այն դեպքերում, երբ օրենքը նախատեսում է քրեական կամ վարչական պատասխանատվություն ալկոհոլ, թմրամիջոցներ և (կամ) հոգեմետ (հոգեներգործուն) նյութ գործածելու և այդ վիճակում տրանսպորտային միջոց վարելու համար` իրավասու պետական մարմինների որոշումների կամ ուղեգրերի և կազմակերպությունների կամ քաղաքացիների դիմումի համաձայն:

3. Վարորդի սթափության վիճակի զննությունն իրականացվում է բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար լիցենզավորված անձանց (այսուհետ բուժհաստատություն) կողմից, ընդ որում՝ քաղաք Ստեփանակերտում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության «Հոգեթմրաբանական դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերության նարկոլոգների կողմից, իսկ նրանց բացակայության դեպքում տվյալ բուժհաստատության տնօրենի հրամանով նշանակված համապատասխան որակավորում ունեցող միջին բուժաշխատողների կողմից, իսկ շրջաններում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության շրջանային բուժմիավորումների նարկոլոգների կողմից, իսկ նրանց բացակայության դեպքում տվյալ բուժհաստատության տնօրենի հրամանով նշանակված համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կամ միջին բուժաշխատողների կողմից:

(3-րդ կետը խմբ. 16.04.2010 N 198-Ն)

4. Բուժհաստատությունների շուրջօրյա աշխատանքի բացակայության դեպքում, աշխատանքային ժամերից դուրս, ինչպես նաև հանգստյան, հիշատակի և տոնական օրերին վարորդի սթափության վիճակի զննությունն իրականացվում է` քաղաք Ստեփանակերտում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան» փակ բաժնետիրական ընկերության կողմից` իրավապահ մարմինների ուղեգրի համաձայն, տվյալ բուժհաստատության ղեկավարի հրամանով վարորդի սթափության վիճակի զննության իրականացման պատասխանատու նշանակված բժշկի կողմից, իսկ նրանց բացակայության դեպքում՝ համապատասխան որակավորում ունեցող միջին բուժաշխատողների կողմից, իսկ շրջաններում` տվյալ բուժհաստատության տնօրենի հրամանով նշանակված շրջանային բուժմիավորումների շտապ բժշկական օգնության բաժանմունքների համապատասխան որակավորում ունեցող պատասխանատու մասնագետի կամ միջին բուժաշխատողների կողմից:

(4-րդ կետը խմբ. 16.04.2010 N 198-Ն)

5. Վարորդի սթափության վիճակի զննությունը, նրա օրգանիզմում ալկոհոլի, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի հայտնաբերման հետազոտությունները, համաձայն իրավասու պետական մարմինների որոշումների կամ ուղեգրերի, իրականացվում է պետական պատվեր տեղադրող մարմնի և բժշկական օգնության և սպասարկման համար լիցենզավորված բուժհաստատության միջև պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման իրականացման մասին պայմանագրի հիման վրա:

6. Սույն կարգի 5-րդ կետում սահմանված ուղեգրի ձևը հաստատվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի համատեղ հրամանով:

7. Վարորդի սթափության վիճակի զննությունը, նրա օրգանիզմում ալկոհոլի, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի հայտնաբերման հետազոտությունները` կազմակերպությունների կամ քաղաքացիների դիմումի համաձայն` իրականացվում են վճարովի:

8. Եթե զննությունն իրականացվում է համաձայն իրավասու պետական մարմինների որոշումների, ուղեգրերի կամ կազմակերպություների դիմումի հիման վրա, ապա վարորդի սթափության վիճակի զննության արդյունքում կազմվում է վարորդի սթափության վիճակի զննության արձանագրություն (այսուհետ` արձանագրություն)` առանց ջնջումների, երեք օրինակից` համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 30-ի «Վարորդի սթափության վիճակի զննության կարգը, այդ զննության արձանագրության և գրանցման մատյանի ձևերը հաստատելու մասին» թիվ 467-Ն որոշման թիվ 2 հավելվածով հաստատված ձևի:

9. Եթե զննությունն իրականացվում է քաղաքացու դիմումի հիման վրա, ապա վարորդի սթափության վիճակի զննության արդյունքում կազմվում է վարորդի սթափության վիճակի զննության արձանագրություն` առանց ջնջումների, երկու օրինակից` համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 30-ի «Վարորդի սթափության վիճակի զննության կարգը, այդ զննության արձանագրության և գրանցման մատյանի ձևերը հաստատելու մասին» թիվ 467-Ն որոշման թիվ 2 հավելվածով հաստատված ձևի:

10. Վարորդի սթափության վիճակի զննության վերաբերյալ տվյալներն արձանագրվում են վարորդի սթափության վիճակի զննության գրանցման մատյանում` համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 30-ի «Վարորդի սթափության վիճակի զննության կարգը, այդ զննության արձանագրության և գրանցման մատյանի ձևերը հաստատելու մասին» թիվ 467-Ն որոշման թիվ 3 հավելվածով հաստատված ձևի:

11. Վարորդի կողմից զննություն անցնելուց հրաժարվելու դեպքում զննություն իրականացնող բժիշկը վարորդի սթափության վիճակի զննության գրանցման մատյանում և արձանագրությունում կատարում է համապատասխան գրառում:

12. Զննություն կարող է իրականացվել վարորդի արտաշնչած օդի, նրանից վերցված մեզի և (կամ) արյան հետազոտության միջոցով:

13. Մեզի և (կամ) արյան հետազոտության միջոցով զննություն իրականացնելիս` վարորդներից վերցվում է ոչ ավելի, քան 20 միլիլիտր արյուն և (կամ) 200 միլիլիտր մեզ:

14. Վարորդի օրգանիզմում ալկոհոլի հայտնաբերման համար զննությունն առաջին հերթին իրականացվում է վարորդի արտաշնչած օդի հետազոտության միջոցով:

15. Վարորդի գրավոր պահանջով և (կամ) իր կողմից արտաշնչված օդի նմուշներ հանձնելուց վարորդի հրաժարվելու դեպքում զննություն կարող է իրականացվել մեզի և (կամ) արյան հետազոտության միջոցով:

16. Եթե վարորդը գտնվում է անգիտակից վիճակում, ապա զննությունն իրականացվում է արյան հետազոտության միջոցով:

17. Վարորդի արտաշնչած օդի հետազոտության միջոցով զննություն իրականացվում է օդի փորձանմուշները վերցնելուց անմիջապես հետո:

18. Մեզի և (կամ) արյան հետազոտության միջոցով զննությունն իրականացվում է փորձանմուշները վերցնելուց հետո 1-4 օրվա ընթացքում` կախված փորձանմուշներ հանձնած անձի առողջական վիճակից:

19. Սթափության վիճակի որոշման համար վերցվող փորձանմուշները (բացառությամբ օդի հետազոտության) պահվում են բուժհաստատությունում փորձանմուշների վերցման օրվանից 8 ամիս ժամկետով: Զննության արդյունքների և (կամ) դրանց հիման վրա ընդունված ակտերի բողոքարկման դեպքում փորձանմուշները (բացառությամբ օդի հետազոտության) պահվում են բուժհաստատությունում մինչև բողոքի հիման վրա վերջնական ակտի ըմդունումը:

20. Մեկ եղանակով (մեթոդով) սթափության վիճակի զննության արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում զննվողը կարող է պահանջել, որ իր սթափության վիճակը որոշվի նաև այլ եղանակով (մեթոդով):

21. Եթե վարորդի սթափության վիճակի զննությունն իրականացվում է համաձայն իրավասու պետական մարմինների որոշումների կամ ուղեգրերի կամ կազմակերպությունների դիմումների, ապա վարորդի սթափության վիճակի զննության արձանագրության առաջին օրինակը տրվում է համապատասխանաբար վարորդի սթափության վիճակի զննություն իրականացնելու որոշում ընդունած իրավասու պետական մարմնին, դիմում կամ ուղեգիր ներկայացրած կազմակերպությանը, ինչի մասին ստացողը վարորդի սթափության վիճակի զննության գրանցման մատյանում նշում է «ստացա արձանագրության առաջին օրինակը», արձանագրության ստացման ամսաթիվը և գրառումը հաստատում իր ստորագրությամբ: Արձանագրության երկրորդ օրինակը տրվում է այն անձին, ում նկատմամբ իրականացվել է վարորդի սթափության վիճակի զննություն, ինչի մասին ստացողը վարորդի սթափության վիճակի զննության գրանցման մատյանում նշում է «ստացա արձանագրության երկրորդ օրինակը», արձանագրության ստացման ամսաթիվը և գրառումը հաստատում իր ստորագրությամբ: Արձանագրության երրորդ օրինակը պահվում է այն բուժհաստատությունում, որտեղ իրականացվել է զննությունը:

22. Եթե վարորդի սթափության վիճակի զննությունն իրականացվում է քաղաքացու դիմումի հիման վրա, ապա վարորդի սթափության վիճակի զննության արձանագրության առաջին օրինակը տրվում է վարորդի սթափության վիճակի զննություն իրականացնելու դիմում ներկայացրած անձին, ինչի մասին ստացողը վարորդի սթափության վիճակի զննության գրանցման մատյանում նշում է «ստացա արձանագրության առաջին օրինակը», արձանագրության ստացման ամսաթիվը և հաստատում իր ստորագրությամբ: Արձանագրության երկրորդ օրինակը պահվում է այն բուժհաստատությունում, որտեղ իրականացվել է զննությունը:

23. Արձանագրության` զննությունն իրականացրած բուժհաստատությունում պահվող օրինակին կցվում է որոշումը, ուղեգիրը կամ դիմումը, որի հիման վրա կատարվել է զննությունը, արյան և (կամ) մեզի հետազոտության դեպքում` այդ հետազոտության պատասխանը, այլ մեթոդով զննություն իրականացնելու վարորդի գրավոր պահանջի առկայության դեպքում`այդ գրավոր պահանջը: Արձանագրությունները պետք է լինեն համարակալված և վավերացված, սթափության վիճակի զննության գրանցման մատյանի էջերը նույնպես պետք է լինեն համարակալված, կարված և վավերացված բուժհաստատության կնիքով ու տնօրենի ստորագրությամբ:

24. Վարորդի սթափության վիճակի զննության արձանագրությունը և սույն կարգի 21-րդ կետով նախատեսված կից փաստաթղթերը զննությունն իրականացրած կազմակերպությունում պահվում են երեք տարի ժամկետով:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված 2

ԼՂՀ կառավարության

«30» հուլիսի 2009թ. թիվ 467-Ն որոշման

 

ՎԱՐՈՐԴԻ ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ N

 

______________________________________________________________________________
 _____________________________________________________________________________

(բուժհաստատության լրիվ անվանումը )

1. Զննության ժամը, օրը, ամիսը, տարեթիվը__________________________________________
2. Զննությունը կատարողի անունը, ազգանունը, հայրանունը և պաշտոնը__________________
_______________________________________________________________________________
3. Զննվողի անունը, ազգանունը, ___________________________________________________
4. Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը _________________________________________________
5. ՈՒմ կողմից է ընդունվել զննության որոշումը________________________________________
_______________________________________________________________________________
6. Տեղեկություններ ալկոհոլի, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման մասին
_______________________________________________________________________________
_______________________________________________________________________________
_______________________________________________________________________________
_______________________________________________________________________________
_______________________________________________________________________________
7. Արտաշնչված օդի հետազոտությունը`

1) մեթոդը`___________________________________________________________________

2) հետազոտման արդյունքը`____________________________________________________

8. Օրգանիզմի հետազոտությունը`
1) կենսամիջավայրի տեսակը (մեզ և (կամ) արյուն)`____________________________________
2) հետազոտման արդյունքը_______________________________________________________
______________________________________________________________________________
9. ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ___________________________________________________________
______________________________________________________________________________
Հետազոտող`___________________________________________________________________

(ստորագրություն)

Հետազոտվող`__________________________________________________________________

(ստորագրություն)

Բուժհաստատության ղեկավար`____________________________________________________

(ստորագրություն)

Կ. Տ.

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված 3

ԼՂՀ կառավարության

«30» հուլիսի 2009թ. թիվ 467-Ն որոշման

 

 

 

Ձև

 

 

 

Գ Ր Ա Ն Ց Մ Ա Ն  Մ Ա Տ Յ Ա Ն

ՎԱՐՈՐԴԻ ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ԶՆՆՈՒԹՅԱՆ

 

Հ/հ

Զննության մասին որոշում ընդունած կամ ուղեգիր տված մարմնի,

կամ դիմում ներկայացրած կազմակերպության կամ քաղաքացու անունը (անվանումը)

Զննության մասին որոշման, ուղեգրի, դիմումի համարը, դրա լրացման ամսաթիվը և ժամը

Զննության ենթակա անձին ուղեկցողի անունը, ազգանունը, պաշտոնը, ծառայո-ղական վկայականի համարը

Զննվողի անձը հաստատող փաստա-թղթի տեսակը և դրա համարը

Զննվողի անունը, ազգա-նունը և ծննդյան օրը, ամիսը, տարե-թիվը

 

Զննվողի բնակու-թյան և հաշվառ ման վայրերը

 

Զննությունն իրականացնողի անունը, ազգանունը, պաշտոնը, ստորա-գրությունը

Զննության իրակա-նացման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և ժամը

 

Արձանա- գրության համարը

 

Զննության եզրակա-ցությունը

 

Արձանագրություն ստացողների անունը, ազգանունը, պաշտոնը, ծառայողական վկայականի համարը (պաշտոնատար անձի դեպքում), ստացողների ստորագրությունները, ստացման ամսաթիվը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

                     

 

                     

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ