ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«16» ապրիլի 2010թ. |
N 198-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի ԹԻՎ 467-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 30-ի «Վարորդի սթափության վիճակի զննության կարգը, այդ զննության արձանագրության և գրանցման մատյանի ձևերը հաստատելու մասին» թիվ 467-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածում՝
1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Վարորդի սթափության վիճակի զննությունն իրականացվում է բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար լիցենզավորված անձանց (այսուհետ բուժհաստատություն) կողմից, ընդ որում՝ քաղաք Ստեփանակերտում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության «Հոգեթմրաբանական դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերության նարկոլոգների կողմից, իսկ նրանց բացակայության դեպքում տվյալ բուժհաստատության տնօրենի հրամանով նշանակված համապատասխան որակավորում ունեցող միջին բուժաշխատողների կողմից, իսկ շրջաններում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության շրջանային բուժմիավորումների նարկոլոգների կողմից, իսկ նրանց բացակայության դեպքում տվյալ բուժհաստատության տնօրենի հրամանով նշանակված համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կամ միջին բուժաշխատողների կողմից:».
2) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Բուժհաստատությունների շուրջօրյա աշխատանքի բացակայության դեպքում, աշխատանքային ժամերից դուրս, ինչպես նաև հանգստյան, հիշատակի և տոնական օրերին վարորդի սթափության վիճակի զննությունն իրականացվում է` քաղաք Ստեփանակերտում ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան» փակ բաժնետիրական ընկերության կողմից` իրավապահ մարմինների ուղեգրի համաձայն, տվյալ բուժհաստատության ղեկավարի հրամանով վարորդի սթափության վիճակի զննության իրականացման պատասխանատու նշանակված բժշկի կողմից, իսկ նրանց բացակայության դեպքում՝ համապատասխան որակավորում ունեցող միջին բուժաշխատողների կողմից, իսկ շրջաններում` տվյալ բուժհաստատության տնօրենի հրամանով նշանակված շրջանային բուժմիավորումների շտապ բժշկական օգնության բաժանմունքների համապատասխան որակավորում ունեցող պատասխանատու մասնագետի կամ միջին բուժաշխատողների կողմից:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |