ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«30» հոկտեմբերի 2007թ. |
N 466 |
ք.Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 642 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 26-ի «Պետական նպաստների մասին» թիվ 642 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սահմանել, որ պետական նպաստները նշանակվում և վճարվում են.
ա) մինչև 18 տարեկան`
հաշմանդամ երեխաներին - 8500 դրամ
միայնակ մոր երեխաներին - 5000 դրամ
առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին - 20000 դրամ
միակողմանի ծնողազուրկ երեխաներին - 10000 դրամ
ալիմենտ ստացող երեխաներին - 5000 դրամ
ժամկետային զինծառայողների (շարքային, եֆրեյտոր և սերժանտական կազմ) երեխաներին - 7500 դրամ
1-ին խմբի հաշմանդամների երեխաներին - 9000 դրամ
2-րդ խմբի հաշմանդամների երեխաներին - 5500 դրամ
4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների երեխաներին - 5500 դրամ
բ) միայնակ մայրերին - 5000 դրամ
գ) մինչև 2 տարեկան երեխա խնամող անձանց - 4500 դրամ
դ) մինչև 1 տարեկան երեխաներին մանկական սննդով ապահովելու համար - 6000 դրամ:»,
բ) որոշման 2-րդ կետից հանել «առանձին խմբերի երեխաներին և մինչև 2 տարեկան երեխա խնամող անձանց տրվող» բառերը,
գ) որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետից հանել 2-րդ պարբերությունը,
դ) որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ. մինչև 2 տարեկան երեխա խնամող անձանց պետական նպաստ նշանակելու համար ներկայացվում են սույն կետի «ա» ենթակետով սահմանված փաստաթղթերը` ըստ անհրաժեշտության:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |