ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 509-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 26-ի «Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին առողջարանային բուժման և հանգստյան տների ուղեգրերի ձեռքբերման և դրանք քաղաքացիներին հատկացնելու կարգերը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 18-ի N 228 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 509-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման 2-րդ կետում, որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 2-րդ կետում, որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 2-րդ կետում «աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի» բառերը փոխարինել «սոցիալական զարգացման և միգրացիայի» բառերով.
2) որոշմամբ հաստատված N 1 հավելվածում՝
ա. 4-րդ կետում «տրամադրվում են նախարարության» բառերից հետո լրացնել «աշխատակազմի» բառը,
բ. 5-րդ կետում «Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած բնակավայրերում» բառերը փոխարինել «բռնազավթված տարածքներում գտնվող համայնքներում» բառերով և «տարածքային բաժին» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն կարգի 5.2-րդ կետում նշված դեպքի» բառերը,
գ. 5.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5.2-րդ կետ.
«5.2. «Մանկական ուղեղային կաթված» հիվանդությամբ տառապող հաշմանդամ երեխային ուղեգիր հատկացնելու նպատակով դիմելը և ուղեգիր հատկացնելը իրականացվում է սույն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 4-րդ և 5-րդ կետերով սահմանված ընթացակարգով:»,
դ. 10.1-ին կետում «կետով նախատեսված առանձին (հատուկ) խմբերում չընդգրկված քաղաքացիներին ուղեգրերը հատկացվում են Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի հրամանով՝ նախարարության աշխատակազմի ընտանիքների կարիքավորության գնահատման և սոցիալական աջակցության» բառերը փոխարինել «կետում չնշված քաղաքացիներին ուղեգրերը հատկացվում են Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի կողմից՝ նախարարության աշխատակազմի սոցիալական աջակցության և հաշմանդամների հիմնահարցերի» բառերով,
ե. 11-րդ կետում «ուղեգիր» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն կարգի 11.2-րդ կետում նշված դեպքի» բառերը,
զ. 11.1-ին կետն ուժը կորցրած ճանաչել,
է. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 11.2-րդ կետ.
«11.2. «Մանկական ուղեղային կաթված» հիվանդությամբ տառապող հաշմանդամ երեխային առողջարանային բուժման ուղեգիր հատկացվում է յուրաքանչյուր տարի:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «բ», «գ», «ե» և «է» պարբերությունների, որոնց գործողությունը տարածվում է 2022 թվականի ապրիլի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |