ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
''28'' փետրվարի 2005թ. |
N 104 |
ք.Ստեփանակերտ
ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ,
ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ԱՐՑԱԽԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ
ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 12.05.22 N521-Ն)
«Բուսական աշխարհի մասին» օրենքի 6-րդ հոդվածին և «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 6-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 12.05.22 N521-Ն)
Արցախի Հանրապետությունում կենդանական և բուսական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության բնագավառներում Արցախի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի իրավասությունները վերապահել Արցախի Հանրապետության բնապահպանության կոմիտեին:
(1-ին կետը փոփ. 12.05.22 N521-Ն)
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |