ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
|
10 օգոստոսի 2021թ. |
N 884-Ն |
ք. Ստեփանակերտ
ԳԻՏՈՒԹՅԱՆ, ԿՐԹՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԱՐՎԵՍՏԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ
ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ
ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ
ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասը` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել՝
1) գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները` համաձայն N 1 հավելվածի.
2) մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները` համաձայն N 2 հավելվածի.
3) սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները` համաձայն N 3 հավելվածի:
2. Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 20-օրյա ժամկետում ստեղծել գիտության, կրթության, մշակույթի, արվեստի և սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով) և հաստատել դրա կազմն ու գործունեության կարգը.
2) հանձնաժողովի կազմը նախատեսել ոչ պակաս, քան 11 անդամ՝ հանձնաժողովի կազմում ներառելով ներկայացուցիչներ Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ու Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից, ինչպես նաև գիտության, կրթության, մշակույթի, արվեստի և սպորտի բնագավառների հեղինակավոր մասնագետների.
3) ապահովել հանձնաժողովի գործունեության կարգի, ինչպես նաև դրանում կատարվող հետագա փոփոխությունների և լրացումների համաձայնեցումը Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ.
4) ապահովել հանձնաժողովի կազմի և գործունեության կարգի, հանձնաժողովի կայացրած եզրակացությունների հրապարակումը նախարարության պաշտոնական կայքում՝ դրանց կայացման օրվանից 3-օրյա ժամկետում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված N 1
Արցախի Հանրապետության
կառավարության 2021 թվականի
օգոստոսի 10-ի N 884-Ն որոշման |
ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ
ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգի համաձայն քաղաքացուն օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ՝ նախարար) հրամանով ստեղծված հանձնաժողովի՝ սույն կարգի համաձայն կայացրած եզրակացությունը հաշվի առնելով: Հանձնաժողովը նախարարին կից խորհրդակցական մարմին է, և նրա կայացրած եզրակացություններն ունեն խորհրդատվական բնույթ:
3. Սույն կարգի համաձայն գիտության և կրթության բնագավառներում գործունեության համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով քաղաքացին կարող է տվյալ տարվա ապրիլի 1-ից մինչև մայիսի 1-ը կամ հոկտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը դիմում ներկայացնել Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (այսուհետ՝ նախարարություն): Դիմումին կից ներկայացվում են քաղաքացու անձը և սույն կարգի համաձայն գիտության և կրթության բնագավառներում քաղաքացու գործունեությունը հաստատող, ինչպես նաև գիտական և (կամ) գիտատեխնիկական արդյունքներ պարունակող (նկարագրող) փաստաթղթերի բնօրինակները և դրանց պատճենները, իսկ սույն կարգի 8-րդ և 9-րդ կետերում նշված օլիմպիադաների, գիտաժողովների, մրցանակաբաշխությունների անցկացումը տվյալ տարվա մայիսի 1-ից կամ նոյեմբերի 1-ից հետո մինչև համապատասխան զորակոչի ավարտը նախատեսված լինելու դեպքում դիմումում նշվում է նաև քաղաքացու կողմից դրանց մասնակցության մասին, և դիմումին կցվում են մասնակցությունը հաստատող փաստաթղթերը: Սույն կետով նախատեսված համապատասխան ժամկետներից հետո ներկայացված դիմումները ենթակա չեն քննարկման, և դիմումի ստացման օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում վերադարձվում են դիմումատուին՝ նշելով դիմումը վերադարձնելու հիմքը: Հանձնաժողովի կողմից բնօրինակ փաստաթղթերը համեմատվում են դրանց պատճենների հետ, որից հետո բնօրինակ փաստաթղթերը վերադարձվում են դիմումատուին: Հանձնաժողովի փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է նախարարության աշխատակազմի միջոցով:
4. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով: Նիստերը հրավիրվում են դիմումների առկայության դեպքում՝ ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ, ընդ որում, մինչև տվյալ տարվա մայիսի 1-ը ներկայացված դիմումների քննարկման մասով վերջին նիստը պետք է տեղի ունենա ոչ ուշ, քան մինչև տվյալ տարվա մայիսի 15-ը, իսկ մինչև տվյալ տարվա նոյեմբերի 1-ը ներկայացված դիմումների քննարկման մասով վերջին նիստը՝ ոչ ուշ, քան մինչև տվյալ տարվա նոյեմբերի 15-ը: Հանձնաժողովի կողմից եզրակացություններն ընդունվում են նիստին ներկա հանձնաժողովի անդամների ձայների 2/3-ով: Հանձնաժողովի նիստերը տեսաձայնագրվում են: Հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել նաև դիմում ներկայացրած քաղաքացին կամ նրա ծնողները կամ նրա կողմից նշված այլ անձինք, սակայն յուրաքանչյուր քաղաքացու մասով` մեկ անձից ոչ ավելի: Հանձնաժողովի նիստերին կարող են ներկա գտնվել նաև հասարակական կազմակերպություններից ներկայացուցիչներ և լրագրողներ, որի վերաբերյալ վերջիններս մինչև նիստն սկսվելը տեղեկացնում են հանձնաժողովի նախագահին: Յուրաքանչյուր նիստի ավարտից հետո եռօրյա ժամկետում հանձնաժողովի եզրակացությունները, նիստի արձանագրությունը և ստացված դիմումներն ու կից փաստաթղթերը ներկայացվում են նախարարին՝ յոթ աշխատանքային օրվա ընթացքում, օրենքով սահմանված կարգով Արցախի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ մշակելու և շրջանառելու կամ դիմումը մերժելու համար՝ նշելով մերժման հիմքերը: Հանձնաժողովի եզրակացությունները եռօրյա ժամկետում ուղարկվում են նաև դիմում ներկայացրած համապատասխան քաղաքացիներին: Հանձնաժողովի եզրակացությունների ձևերը սահմանվում են հանձնաժողովի գործունեության կարգը հաստատելու մասին նախարարի հրամանով: Քաղաքացին կարող է հանձնաժողովի եզրակացության վերաբերյալ առարկություններ ներկայացել նախարարին՝ եզրակացությունն ստանալու օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
5. Սույն կարգի 4-րդ կետի համաձայն մինչև տվյալ տարվա մայիսի 1-ը ներկայացված դիմումների մասով նախարարության կողմից Արցախի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումների նախագծերը պաշտոնապես շրջանառության մեջ կարող են դրվել ոչ ուշ, քան մինչև տվյալ տարվա հուլիսի 1-ը, իսկ մինչև տվյալ տարվա նոյեմբերի 1-ը ներկայացված դիմումների մասով՝ ոչ ուշ, քան տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը՝ բացառությամբ սույն կարգի 3-րդ կետով նախատեսված համապատասխան օլիմպիադաները, գիտաժողովները, մրցանակաբաշխությունները տվյալ տարվա մայիսի 1-ից կամ տվյալ տարվա նոյեմբերի 1-ից հետո մինչև համապատասխան զորակոչի ավարտը տեղի ունենալու դեպքերի, որոնց պարագայում Արցախի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման նախագիծը շրջանառության մեջ է դրվում դրանց մասնակցության արդյունքում քաղաքացու կողմից սույն կարգի 8-րդ և 9-րդ կետերում նշված արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը նախարարությանը փոխանցելու օրվանից ոչ ուշ, քան 3-օրյա ժամկետում: Արցախի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը պաշտոնապես շրջանառության մեջ դնելու օրը որոշման նախագիծը տեղադրվում է նաև նախարարության պաշտոնական կայքում հրապարակային քննարկման նպատակով: Արցախի Հանրապետության կառավարության որոշման նախագծում ընդգրկվում են նաև հանձնաժողովի կողմից նախկինում դրական եզրակացություն ստացած, սակայն Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ տարկետում չստացած քաղաքացիները, որոնց վերաբերյալ հանձնաժողովը նոր եզրակացություն չի ընդունում:
6. Սույն կարգի համաձայն հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն ստացած, սակայն այլ հիմքով տարկետման իրավունքից օգտվող քաղաքացիներն ընդգրկվում են Արցախի Հանրապետության կառավարության որոշման նախագծում, որով նշված քաղաքացիների համար տարկետումն ուժի մեջ է մտնում այլ հիմքով ստացած տարկետումը դադարելու օրվանից:
2. ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ
ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
7. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից կարող են տարկետում ստանալ սույն կարգով սահմանված նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները:
8. Բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված) կրթական ծրագրով սովորող (կամ տվյալ ուսումնական տարվա շրջանակներում դիմորդ հանդիսացող) քաղաքացիների նշանակալի նվաճումներ են համարվում հանձնաժողովին դիմելու օրվան նախորդող երեք տարվա ընթացքում՝
1) քաղաքացու ստացած մրցանակները (ոսկե կամ արծաթե կամ բրոնզե մեդալներ) դպրոցականների հետևյալ առարկայական միջազգային օլիմպիադաներում՝
ա. «International Mathematikal Olympiad, IMO»` մաթեմատիկա առարկայից.
բ. «International Physics Olympiad, IPhO»` ֆիզիկա առարկայից.
գ. «International Chemistry Olympiad, IChO»` քիմիա առարկայից.
դ. «International Olympiad in Informatics, IOI»` ինֆորմատիկա առարկայից.
ե. «International Biology Olympiad, IBO»` կենսաբանություն առարկայից.
զ. «International Philosopy Olympiad, IPO»` փիլիսոփայություն առարկայից.
է. «International Astronomy Olympiad, IAO»` աստղագիտություն առարկայից.
ը. «International Olympiad on Astronomy and Astrophysics, IOAA»` աստղագիտություն և աստղաֆիզիկա առարկաներից.
թ. «International Geography Olympiad, IGeO»` աշխարհագրություն առարկայից.
ժ. «International Linguistics Olympiad, ILO»` լեզվաբանություն առարկայից.
ժա. «International Junior Science Olympiad, IJSO»` բնագիտություն առարկայից.
ժբ. «International Earth Sciense Olympiad, IESO»` երկրի մասին գիտություն առարկայից.
2) քաղաքացու կողմից հայոց լեզու կամ հայ գրականություն կամ հայ ժողովրդի պատմություն առարկաներից դպրոցականների հանրապետական օլիմպիադաներում 1-ին տեղը գրաված լինելու հանգամանքը:
9. Մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերով սովորող (կամ դիմորդ հանդիսացող) քաղաքացիների նշանակալի նվաճումները գնահատվում են ըստ՝
1) դիմելու օրվան նախորդող երեք տարվա ընթացքում տվյալ մասնագիտության գծով միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում, ինչպես նաև բարձրագույն որակավորման կոմիտեի ցանկում ընդգրկված ամսագրերում հրապարակված գիտական հոդվածների.
2) դիմելու օրվան նախորդող երեք տարվա ընթացքում տվյալ մասնագիտության գծով գիտաժողովների զեկույցների.
3) դիմելու օրվան նախորդող երեք տարվա ընթացքում ստացած գիտակրթական մրցանակների.
4) ուսումնառության շրջանակներում միջին որակական գնահատականի (ՄՈԳ) (մագիստրատուրայի համար՝ բակալավրի, իսկ ասպիրանտուրայի համար՝ մագիստրոսի կրթական ծրագրով ուսումնառության շրջանակներում), որը պետք է կազմի ՄՈԳ-ի առավելագույն արժեքի առնվազն 80 տոկոսը:
10. Սույն կարգի 9-րդ կետով սահմանված նշանակալի նվաճումները հանձնաժողովի կողմից հաշվարկվում են բալային միավորների համակարգով՝ առավելագույնը 80 բալային միավորի սահմանաչափով, նշանակալի նվաճումների ցուցանիշների հաշվարկման մեթոդաբանության հիման վրա՝ համաձայն ձևի: Մագիստրոսի կրթական ծրագրի շրջանակներում տարկետման իրավունքի հավակնություն են ձեռք բերում առնվազն 49, իսկ ասպիրանտական կրթական ծրագրի շրջանակներում՝ առնվազն 51 բալային միավոր հավաքած քաղաքացիները:
11. Նշանակալի նվաճում է համարվում քաղաքացու՝ աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման www.shanghairanking.com կամ www.timeshighereducation.com կայքերի տվյալ տարվա ցանկերի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատություններում բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված), մագիստրատուրայի, ասպիրանտուրայի կամ կրթական ծրագրերով առկա ուսուցմամբ սովորելու կամ դիմորդ հանդիսանալու հանգամանքը` առանց Արցախի Հանրապետության պետական բյուջեից գումարի փոխանցման՝ ընդունման պահից և ուսումնառության ընթացքում: Նշանակալի նվաճում է համարվում նաև քաղաքացու՝ օտարերկրյա պետությունների անվճար կրթական ծրագրեր իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելը տվյալ պետության կողմից օտարերկրյա քաղաքացիներին անվճար տրամադրվող քվոտաների հաշվին:
(11-րդ կետը խմբ. 12.05.22 N 524-Ն)
12. Սույն կարգի համաձայն գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացուն Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ տարկետում տրվում է համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ժամկետով՝ սակայն ոչ ավելի, քան մինչև քաղաքացու 26 տարին լրանալու օրը:
13. Ստացած տարկետման ժամկետի ընթացքում յուրաքանչյուր տարվա մինչև սեպտեմբերի 30-ը քաղաքացին կամ նրա օրինական ներկայացուցիչը կամ նրա կողմից լիազորված անձը նախարարություն և քաղաքացու զինվորական հաշվառումն իրականացրած ստորաբաժանում են ներկայացնում համապատասխան ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքները` հաջորդ կուրս փոխադրվելու վերաբերյալ:
14. Տրված տարկետման ժամկետի ընթացքում ուսումնառությունը դադարեցվելու, ինչպես նաև սույն կարգի 13-րդ կետով նախատեսված փաստաթղթերը սահմանված ժամկետում չներկայացվելու դեպքերում նախարարը Արցախի Հանրապետության կառավարություն է ներկայացնում քաղաքացուն տրված տարկետումը դադարեցնելու մասին Արցախի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ, որի ընդունումից հետո քաղաքացին կորցնում է տարկետման իրավունքը և ենթակա է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի՝ օրենքով սահմանված կարգով:
15. Սույն կարգի համաձայն գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացուն յուրաքանչյուր կրթական ծրագրով ուսումնառության համար տարկետում կարող է տրվել մեկ անգամ:
16. Սույն կարգի հիման վրա գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումների համար ասպիրանտական կրթական ծրագրի շրջանակներում տարկետում ստացած և գիտական աստիճան ունեցող քաղաքացուն սույն կարգի պահանջների համաձայն և ասպիրանտուրայում ուսումնառության ընթացքում սույն կարգով սահմանված՝ ասպիրանտական կրթական ծրագրով տարկետում ստանալու համար անհրաժեշտ նշանակալի նվաճումների ցուցանիշներն ապահովելու և պետական գիտակրթական հաստատությունում կամ գիտական կազմակերպությունում գիտամանկավարժական կամ գիտական գործունեություն իրականացնելու դեպքում Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է տրամադրվել տարկետում՝ սակայն ոչ ավելի, քան մինչև քաղաքացու 26 տարին լրանալու օրը:
17. Սույն կարգի համաձայն գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումների համար տարկետում ստացած ու տարկետման ժամկետի ավարտից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիները կարող են մասնակցել զինված ուժերի գիտական ստորաբաժանման համալրման մրցույթին և այլ հավասար պայմանների ապահովման դեպքում՝ օգտվել այդ ստորաբաժանումում ծառայության նշանակվելու նախապատվության իրավունքից:
(հավելված 1-ը խմբ. 12.05.22 N 524-Ն)
Ձև
Մ Ե Թ Ո Դ Ա Բ Ա Ն ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ
1. Մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերով սովորող քաղաքացիների նշանակալի նվաճումների ցուցանիշները հաշվարկվում են հետևյալ չափորոշիչների և դրանց վերապահվող միավորների հիման վրա`
1) Գիտական հրապարակումներ (հոդվածներ): Գիտական հոդված` «Web of Knowledge» և «Scopus» միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում, ինչպես նաև բարձրագույն որակավորման կոմիտեի ցանկում ընդգրկված ամսագրում հրապարակված՝ հղման ենթակա հոդված.

որտեղ յուրաքանչյուր հրապարակման (հոդվածի) համար`
A-ն գիտատեղեկատվական շտեմարաններում ամսագրի ընդգրկվածությամբ որոշվող գործակիցն է`
|
IF* |
որոշված չէ |
<0.2 |
0.2-0.5 |
0.5-1.0 |
1.0-2.0 |
2.0-5.0 |
>5.0 |
|
A** |
3 |
5 |
10 |
13 |
15 |
17 |
20 |
|
*) IF-ն ամսագրի տվյալ տարվա ազդեցության գործակիցն է՝ ըստ «Institute for Scientific Information (ISI JCR)»-ի տվյալների.
**) Սահմանային արժեքի դեպքում վերցվում է առավելագույնը. |
C-ն հղումների քանակն է՝ առանց ինքնահղումների.
N-ը համահեղինակների կամ համամրցանակակիրների ընդհանուր թիվն է:
2) Գիտաժողովների զեկույցներ: Հաշվի է առնվում միայն համապատասխան ինտերնետային կայքէջի կամ փաստաթղթային հաստատման առկայության դեպքում:

Յուրաքանչյուր զեկույցի համար`
T=3,00՝ արտերկրում տեղի ունեցած գիտաժողովի զեկույց.
T=2,00՝ Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած միջազգային գիտաժողովի զեկույց.
T=1,00՝ Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած ոչ միջազգային գիտաժողովի զեկույց:
3) Գիտակրթական մրցանակներ: Գիտակրթական մրցանակ` միջազգային գիտական կամ գիտակրթական, Արցախի Հանրապետության կամ օտարերկրյա պետության պետական, Արցախի Հանրապետության Նախագահի, Արցախի Հանրապետության Նախագահի երիտասարդական, «Արցախի Հանրապետության լավագույն ուսանող» մրցանակներ, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում Արցախի Հանրապետության Նախագահի կրթական պարգև: Հաշվի է առնվում միայն համապատասխան ինտերնետային կայքէջի կամ փաստաթղթային հաստատման առկայության դեպքում:

Յուրաքանչյուր մրցանակի համար`
Pr=10,00՝ միջազգային գիտական կամ գիտակրթական մրցանակ (ճանաչված միջազգային գիտական մրցանակ, միջազգային ուսանողական օլիմպիադաների 1-3-րդ տեղեր).
Pr=5,00՝ Արցախի Հանրապետության կամ օտարերկրյա որևէ պետության պետական մրցանակ.
Pr=4,00՝ Արցախի Հանրապետության Նախագահի մրցանակ.
Pr=1,00` Արցախի Հանրապետության Նախագահի երիտասարդական, «Արցախի Հանրապետության լավագույն ուսանող» մրցանակներ, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում Արցախի Հանրապետության Նախագահի կրթական պարգև:
4) Միջին որակավորման գնահատականը՝ E4–ը, հաշվարկվում է բարձրագույն ուսումնական հաստատության կողմից տրված փաստաթղթի հիման վրա՝ հետևյալ բանաձևով՝

որտեղ՝
ՄՈԳ-ը՝ հայցորդի միջին որակական գնահատականն է.
ԱՄՈԳ-ը՝ տվյալ ԲՈՒՀ-ի միջին որակական գնահատականի առավելագույն արժեքն է:
5) Չափորոշիչներից յուրաքանչյուրին վերապահվող միավորների առավելագույն արժեքը 20 միավոր է:
6) Նշանակալի նվաճումների ցուցանիշը հաշվարկվում է ըստ հետևյալ բանաձևի`
E = k1 E1 + k2 E2 + k3 E3 + k4 E4,
որտեղ՝
E-ն քաղաքացու նշանակալի նվաճումների ցուցանիշն է.
E1, E2, E3, E4-ը դրա հաշվարկման համար հիմք ծառայած չափորոշիչներից ստացված միավորներն են.
k1, k2, k3, k4-ը համամասնության գործակիցն է:
Համամասնության գործակիցները բարձրագույն կրթության մագիստրոսական և ասպիրանտական կրթական ծրագրերի համար որոշվում են ըստ հետևյալ աղյուսակի`
|
Կրթական ծրագիրը |
Համամասնության գործակցի արժեքը |
|
K1 |
K2 |
K3 |
K4 |
|
Մագիստրատուրա |
0.5 |
0.5 |
0.6 |
2.4 |
|
Ասպիրանտուրա |
1.0 |
0.5 |
0. 5 |
2.0 |
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |
| |
Հավելված N 2
Արցախի Հանրապետության կառավարության
2021 թվականի օգոստոսի 10-ի
N 884-Ն որոշման |
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ
ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգի համաձայն քաղաքացուն օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ հաշվի առնելով Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ՝ նախարար) հրամանով ստեղծված հանձնաժողովի՝ սույն կարգի համաձայն կայացրած եզրակացությունը: Հանձնաժողովը նախարարին կից խորհրդակցական մարմին է, և նրա կայացրած եզրակացություններն ունեն խորհրդատվական բնույթ:
3. Սույն կարգի համաձայն մշակույթի և արվեստի բնագավառներում գործունեության համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար քաղաքացին կարող է տվյալ տարվա ապրիլի 1-ից մինչև մայիսի 1-ը կամ հոկտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը դիմում ներկայացնել Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (այսուհետ՝ նախարարություն): Դիմումին կից ներկայացվում են քաղաքացու անձը և սույն կարգի համաձայն մշակույթի և արվեստի բնագավառներում քաղաքացու գործունեությունը հաստատող փաստաթղթերի բնօրինակները և դրանց պատճենները, ինչպես նաև մշակույթի և արվեստի բնագավառների առնվազն երկու հեղինակավոր գործիչների (Արցախի Հանրապետության ժողովրդական արտիստ) երաշխավորագրեր, իսկ սույն կարգի 6-րդ կետում նշված մրցույթների, մրցանակաբաշխությունների, փառատոների, ցուցահանդեսների, համերգների անցկացումը տվյալ տարվա մայիսի 1-ից կամ նոյեմբերի 1-ից հետո մինչև համապատասխան զորակոչի ավարտը նախատեսված լինելու դեպքում դիմումում նշվում է նաև քաղաքացու կողմից դրանց մասնակցության մասին և դիմումին կցվում են մասնակցությունը հաստատող փաստաթղթերը: Սույն կետում նախատեսված համապատասխան ժամկետներից հետո ներկայացված դիմումները ենթակա չեն քննարկման և դիմումի ստացման օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում հետ են վերադարձվում դիմումատուին՝ նշելով դիմումը հետ վերադարձնելու հիմքը: Հանձնաժողովի կողմից բնօրինակ փաստաթղթերը համեմատվում են դրանց պատճենների հետ, որից հետո բնօրինակ փաստաթղթերը վերադարձվում են դիմումատուին: Հանձնաժողովի փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է նախարարության աշխատակազմի միջոցով:
4. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով: Նիստերը հրավիրվում են դիմումների առկայության դեպքում՝ ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ, ընդ որում, մինչև տվյալ տարվա մայիսի 1-ը ներկայացված դիմումների քննարկման մասով վերջին նիստը պետք է տեղի ունենա ոչ ուշ, քան տվյալ տարվա մայիսի 15-ը, իսկ մինչև տվյալ տարվա նոյեմբերի 1-ը ներկայացված դիմումների քննարկման մասով վերջին նիստը՝ ոչ ուշ, քան տվյալ տարվա նոյեմբերի 15-ը: Հանձնաժողովի կողմից եզրակացություններն ընդունվում են նիստին ներկա հանձնաժողովի անդամների ձայների 2/3-ով: Հանձնաժողովի նիստերը տեսաձայնագրվում են, հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել նաև դիմում ներկայացրած քաղաքացին կամ նրա ծնողները կամ նրա կողմից նշված այլ անձինք, սակայն յուրաքանչյուր քաղաքացու մասով` մեկ անձից ոչ ավելի: Հանձնաժողովի նիստերին կարող են ներկա գտնվել նաև հասարակական կազմակերպություններից ներկայացուցիչներ և լրագրողներ, որի վերաբերյալ վերջիններս մինչև նիստն սկսվելը տեղեկացնում են հանձնաժողովի նախագահին: Յուրաքանչյուր նիստի ավարտից հետո եռօրյա ժամկետում հանձնաժողովի եզրակացությունները, նիստի արձանագրությունը և ստացված դիմումներն ու կից փաստաթղթերը ներկայացվում են նախարարին՝ յոթ աշխատանքային օրվա ընթացքում օրենքով սահմանված կարգով Արցախի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ մշակելու և շրջանառելու կամ դիմումը մերժելու համար՝ նշելով դիմումի մերժման հիմքերը: Հանձնաժողովի եզրակացությունները եռօրյա ժամկետում ուղարկվում են նաև դիմում ներկայացրած համապատասխան քաղաքացիներին: Հանձնաժողովի եզրակացությունների ձևերը սահմանվում են հանձնաժողովի գործունեության կարգը հաստատելու մասին նախարարի հրամանով: Հանձնաժողովի եզրակացության վերաբերյալ քաղաքացին կարող է առարկություններ ներկայացնել նախարարին՝ եզրակացությունն ստանալու օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
5. Սույն կարգի 4-րդ կետի համաձայն մինչև տվյալ տարվա մայիսի 1-ը ներկայացված դիմումների մասով նախարարության կողմից Արցախի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումների նախագծերը պաշտոնապես շրջանառության կարող են դրվել ոչ ուշ, քան տվյալ տարվա հունիսի 1-ը, իսկ մինչև տվյալ տարվա նոյեմբերի 1-ը ներկայացված դիմումների մասով՝ ոչ ուշ, քան տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը, բացառությամբ սույն կարգի 3-րդ կետում նախատեսված՝ համապատասխան մրցույթները, մրցանակաբաշխությունները, փառատոները, ցուցահանդեսները, համերգները տվյալ տարվա մայիսի 1-ից կամ տվյալ տարվա նոյեմբերի 1-ից հետո մինչև համապատասխան զորակոչի ավարտը տեղի ունենալու դեպքերի, որոնց դեպքում Արցախի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման նախագիծը շրջանառության է դրվում դրանց մասնակցության արդյունքում քաղաքացու կողմից սույն կարգի 6-րդ կետում նշված արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը նախարարությանը փոխանցելու օրվանից ոչ ուշ, քան 3-օրյա ժամկետում: Արցախի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը պաշտոնապես շրջանառության դնելու օրը որոշման նախագիծը տեղադրվում է նաև նախարարության պաշտոնական կայքում՝ հրապարակային քննարկման նպատակով:
2. ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ
ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
6. Մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող են համարվում՝
1) կատարողական արվեստի բնագավառի մրցութային կարգով անցկացվող միջազգային հեղինակավոր՝ առնվազն մեկ նախագծի (մրցույթներ, մրցանակաբաշխություններ, փառատոներ, ցուցահանդեսներ) հաղթող կամ մրցանակակիր դարձած ու մշակույթի և արվեստի բնագավառներում օրենքով սահմանված կարգով Արցախի Հանրապետության պատվավոր կոչում ստացած քաղաքացիները.
2) կատարողական արվեստի բնագավառի մրցութային կարգով անցկացվող միջազգային հեղինակավոր՝ առնվազն երկու նախագծերի (մրցույթներ, մրցանակաբաշխություններ, փառատոներ, ցուցահանդեսներ) հաղթողներ կամ մրցանակակիրներ դարձած քաղաքացիները.
3) միջազգային հեղինակավոր հարթակներում (բեմերում) և խոշոր միջոցառումներում (փառատոներ, համերգներ, ցուցահանդեսներ) պարբերաբար հանդես եկող քաղաքացիները:
7. Սույն կարգի 6-րդ կետում նախատեսված պայմանները բավարարող քաղաքացուն Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ տարկետում տրվում է երկու տարի ժամկետով, սակայն ոչ ավելի, քան մինչև քաղաքացու 26 տարին լրանալու օրը:
8. Քաղաքացուն տրված տարկետման ժամկետի ավարտից հետո մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումների համար քաղաքացուն կրկին կարող է տրվել տարկետում՝ սույն որոշմամբ սահմանված կարգով և պայմաններով, ընդ որում, կրկին տարկետում տալու հարցը սույն կարգի պահանջներին համապատասխան քննարկելիս հաշվի չեն առնվում նախկինում տարկետում տրամադրելու համար հիմք ընդունված պայմանները, բացառությամբ մշակույթի և արվեստի բնագավառներում օրենքով սահմանված կարգով Արցախի Հանրապետության պատվավոր կոչում ունենալու պայմանի:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |
| |
Հավելված N 3
Արցախի Հանրապետության կառավարության
2021 թվականի օգոստոսի 10-ի
N 884-Ն որոշման |
ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգի համաձայն քաղաքացուն օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ՝ նախարար) հրամանով ստեղծված հանձնաժողովի՝ սույն կարգի համաձայն կայացրած եզրակացությունը հաշվի առնելով: Հանձնաժողովը նախարարին կից խորհրդակցական մարմին է, և նրա կայացրած եզրակացություններն ունեն խորհրդատվական բնույթ:
3. Սույն կարգի համաձայն սպորտի բնագավառում գործունեության համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով քաղաքացին, իսկ թիմային մարզաձևերի շրջանակներում՝ նաև համապատասխան մարզաձևի ազգային ֆեդերացիայի նախագահը, կարող են տվյալ տարվա ապրիլի 1-ից մինչև մայիսի 1-ը կամ հոկտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը դիմում ներկայացնել Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (այսուհետ՝ նախարարություն): Դիմումին կից ներկայացվում են քաղաքացու անձը և սույն կարգի համաձայն սպորտի բնագավառում նշանակալի նվաճումները հաստատող փաստաթղթերի բնօրինակները և դրանց պատճենները, իսկ սույն կարգի 5-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված առաջնությունների, խաղերի, ունիվերսիադաների անցկացումը տվյալ տարվա մայիսի 1-ից կամ նոյեմբերի 1-ից հետո մինչև համապատասխան զորակոչի ավարտը նախատեսված լինելու դեպքում դիմումում նշվում է նաև քաղաքացու կողմից դրանց մասնակցության մասին, և դիմումին կցվում են մասնակցությունը հաստատող փաստաթղթերը: Սույն կետով նախատեսված համապատասխան ժամկետներից հետո ներկայացված դիմումները ենթակա չեն քննարկման և դիմումի ստացման օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում վերադարձվում են դիմումատուին՝ նշելով դիմումը վերադարձնելու հիմքը: Հանձնաժողովի կողմից բնօրինակ փաստաթղթերը համեմատվում են դրանց պատճենների հետ, որից հետո բնօրինակ փաստաթղթերը վերադարձվում են դիմումատուին: Հանձնաժողովի փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է նախարարության աշխատակազմի միջոցով:
4. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով: Նիստերը հրավիրվում են դիմումների առկայության դեպքում՝ ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ, ընդ որում, մինչև տվյալ տարվա մայիսի 1-ը ներկայացված դիմումների քննարկման մասով վերջին նիստը պետք է տեղի ունենա ոչ ուշ, քան մինչև տվյալ տարվա մայիսի 15-ը, իսկ մինչև տվյալ տարվա նոյեմբերի 1-ը ներկայացված դիմումների քննարկման մասով վերջին նիստը՝ ոչ ուշ, քան մինչև տվյալ տարվա նոյեմբերի 15-ը: Հանձնաժողովի կողմից եզրակացություններն ընդունվում են նիստին ներկա հանձնաժողովի անդամների ձայների 2/3-ով: Հանձնաժողովի նիստերը տեսաձայնագրվում են: Հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել նաև դիմում ներկայացրած քաղաքացին կամ նրա ծնողները կամ նրա կողմից նշված այլ անձինք, սակայն յուրաքանչյուր քաղաքացու մասով` մեկ անձից ոչ ավելի: Հանձնաժողովի նիստերին կարող են ներկա գտնվել նաև հասարակական կազմակերպություններից ներկայացուցիչներ և լրագրողներ, որի վերաբերյալ վերջիններս մինչև նիստն սկսվելը տեղեկացնում են հանձնաժողովի նախագահին: Յուրաքանչյուր նիստի ավարտից հետո եռօրյա ժամկետում հանձնաժողովի եզրակացությունները, նիստի արձանագրությունը և ստացված դիմումներն ու կից փաստաթղթերը ներկայացվում են նախարարին՝ յոթ աշխատանքային օրվա ընթացքում, օրենքով սահմանված կարգով Արցախի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ մշակելու և շրջանառելու կամ դիմումը մերժելու համար՝ նշելով մերժման հիմքերը: Հանձնաժողովի եզրակացությունները եռօրյա ժամկետում ուղարկվում են նաև դիմում ներկայացրած համապատասխան քաղաքացիներին: Հանձնաժողովի եզրակացությունների ձևերը սահմանվում են հանձնաժողովի գործունեության կարգը հաստատելու մասին նախարարի հրամանով: Քաղաքացին կարող է հանձնաժողովի եզրակացության վերաբերյալ առարկություններ ներկայացել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ եզրակացությունն ստանալու օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
5. Սույն կարգի 2-րդ կետի համաձայն մինչև տվյալ տարվա մայիսի 1-ը ներկայացված դիմումների մասով նախարարության կողմից Արցախի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումների նախագծերը պաշտոնապես շրջանառության մեջ կարող են դրվել ոչ ուշ, քան մինչև տվյալ տարվա հունիսի 1-ը, իսկ մինչև տվյալ տարվա նոյեմբերի 1-ը ներկայացված դիմումների մասով՝ ոչ ուշ, քան մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը՝ բացառությամբ սույն կարգի 3-րդ կետով նախատեսված համապատասխան առաջնությունները, խաղերը, ունիվերսիադաները տվյալ տարվա մայիսի 1-ից կամ տվյալ տարվա նոյեմբերի 1-ից հետո մինչև համապատասխան զորակոչի ավարտը տեղի ունենալու դեպքերի, որոնց պարագայում Արցախի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման նախագիծը շրջանառության մեջ է դրվում դրանց մասնակցության արդյունքում քաղաքացու կողմից սույն կարգի 6-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը նախարարությանը փոխանցելու օրվանից ոչ ուշ՝ քան 3-օրյա ժամկետում: Արցախի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը պաշտոնապես շրջանառության մեջ դնելու օրը որոշման նախագիծը տեղադրվում է նաև նախարարության պաշտոնական կայքում:
2. ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
6. Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող են համարվում հետևյալ քաղաքացիները՝
1) սույն կարգի 3-րդ կետի համաձայն դիմումը ներկայացնելու օրվան նախորդող 4 տարվա ընթացքում օլիմպիական մարզաձևերի աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններում (մեծահասակների կամ երիտասարդների կամ պատանիների) կամ օլիմպիական խաղերում կամ եվրոպական խաղերում կամ պատանեկան օլիմպիական խաղերում կամ համաշխարհային ունիվերսիադայում 1-5-րդ տեղերը գրաված ու առնվազն մեկ հաղթանակ տարած կամ առաջիկա օլիմպիական կամ պատանեկան օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշ ձեռք բերած մարզիկները, շախմատի համաշխարհային օլիմպիադայում 1-5-րդ տեղերը գրաված ու առնվազն մեկ հաղթանակ տարած մարզիկները կամ շախմատի համաշխարհային պատանեկան օլիմպիադայում 1-3-րդ տեղերը գրաված և առնվազն մեկ հաղթանակ տարած մարզիկները.
2) սույն կարգի 3-րդ կետի համաձայն դիմումը ներկայացնելու օրվան նախորդող երեք տարվա ընթացքում Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից ճանաչված, միջազգային ֆեդերացիաների կողմից կառավարվող մարզաձևերի աշխարհի կամ Եվրոպայի մեծահասակների կամ երիտասարդների կամ պատանիների առաջնությունում կամ եվրոպական խաղերում կամ համաշխարհային ունիվերսիադայում 1-3-րդ տեղերը գրաված ու առնվազն մեկ հաղթանակ տարած մարզիկները,Արցախում գործող մյուս մարզաձևերի աշխարհի կամ Եվրոպայի մեծահասակների կամ երիտասարդների կամ պատանիների առաջնությունում 1-3-րդ տեղերը գրաված ու առնվազն մեկ հաղթանակ տարած մարզիկները.
3) Արցախի ֆուտբոլի ազգային հավաքականների (պատանեկան, երիտասարդական և մեծահասակների) անդամ հանդիսացող մարզիկները, սակայն յուրաքանչյուր հավաքականի կազմում ընդգրկված մարզիկների ընդհանուր թվից ոչ ավելի, քան պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա 15 մարզիկների.
4) օրենքով սահմանված կարգով Արցախի Հանրապետության քաղաքացիություն ստացած և Արցախի Հանրապետության դրոշի ներքո միջազգային առաջնություններին մասնակցող մարզիկները:
7. Սույն կարգի 6-րդ կետով նախատեսված պայմանները բավարարող քաղաքացուն Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ տարկետում տրվում է առավելագույնը չորս տարի ժամկետով՝ բացառությամբ Արցախի ֆուտբոլի պատանեկան և երիտասարդական ազգային հավաքականների մարզիկների, որոնց տարկետում է տրվում մինչև երկու տարի ժամկետով: Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ տրված տարկետման ժամկետի ընթացքում մարզաձևերի ազգային ֆեդերացիաները յուրաքանչյուր զորակոչի ժամանակ նախարարություն և քաղաքացու զինվորական հաշվառումն իրականացրած ստորաբաժանում են ներկայացնում տեղեկատվություն քաղաքացու կողմից համապատասխան մարզաձևի ազգային հավաքականում ընդգրկված լինելու վերաբերյալ: Եթե ներկայացված տեղեկատվության համաձայն քաղաքացին ընդգրկված չէ համապատասխան մարզաձևի ազգային հավաքականում, ապա նախարարությունը Արցախի Հանրապետության կառավարություն է ներկայացնում քաղաքացուն տրված տարկետումը դադարեցնելու մասին Արցախի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ, որի ընդունումից հետո քաղաքացին հայտարարված զորակոչի շրջանակներում ենթակա է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի:
8. Քաղաքացուն տրված տարկետման ժամկետի ավարտից հետո սպորտի բնագավառում նշանակալի նվաճումների համար քաղաքացուն կրկին կարող է տրվել տարկետում՝ սույն որոշմամբ սահմանված կարգով և պայմաններով, ընդ որում, կրկին տարկետում տալու հարցը սույն կարգի պահանջներին համապատասխան քննարկելիս հաշվի չեն առնվում նախկինում տարկետում տրամադրելու համար հիմք ընդունված պայմանները:
9. Սույն կարգի 7-րդ և 8-րդ կետերի համաձայն քաղաքացուն տարկետում կարող է տրամադրվել ոչ ավելի, քան քաղաքացու 26 տարին լրանալու օրը:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |