Համարը 
N 579-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2022.05.30/14(471)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
24.05.2022
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
24.05.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
31.05.2022
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 152-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 մայիսի 2022թ.

N 579-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ

ՄԱՐՏԻ 1-Ի N 152-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Արցախի Հանրապետության կառավարության 2021 թվականի մարտի 1-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում Արցախի Հանրապետությանը հատկացված տեղերով 2020-2021 և 2021-2022 ուսումնական տարիների բակալավրի ընդունելության մրցույթների արդյունքներով ընդունված և Արցախի Հանրապետությունում բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատի և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում սովորող ուսանողների ուսման վարձի պետական բյուջեից փոխհատուցման կարգը հաստատելու մասին» N 152-Ն որոշման մեջ (այսուհետ՝ որոշում) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) որոշման և որոշմամբ հաստատված հավելվածի վերնագրերում «ընդունված» բառից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների» բառերը.

2) որոշմամբ հաստատված հավելվածի 4-րդ կետում՝

ա․ 1-ին ենթակետի «զ» պարբերությունն ուժը կորցրած ճանաչել,

բ․ 2-րդ ենթակետի «զ» պարբերությունից հետո լրացնել նոր 4.1-ին կետ՝

«4.1. Փոխհատուցում տրվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով տեղահանված, Արցախի Հանրապետության հաշվառում ունեցող՝ Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների առկա ուսուցման համակարգում սովորողներին՝ ուսման վարձավճարի 50%-ի չափով։».

3) որոշմամբ հաստատված հավելվածի 5-րդ կետում՝

ա. 1-ին ենթակետի «ժ» պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«ժ. պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատի առկա ուսուցման համակարգում սովորող՝ զոհված զինծառայողների ծնողներին, հեռակա ուսուցման համակարգում սովորող՝ զոհված զինծառայողների այրիներին, զավակներին և ծնողներին, Արցախյան պատերազմների 1-ին, 2-րդ և 3-րդ խմբի հաշմանդամ ուսանողներին, Արցախյան պատերազմների 1-ին խմբի հաշմանդամների զավակ-ուսանողներին, երկկողմանի ծնողազուրկ ուսանողներին՝ 100%-ի չափով։»,

բ․ 2-րդ ենթակետի «ժ» պարբերությունից հետո լրացնել նոր 5.1-ին կետ՝

«5.1. Փոխհատուցում տրվում է Արցախի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատի առկա և հեռակա ուսուցման համակարգերում սովորող այն ուսանողներին, ովքեր 2020-2021 ուսումնական տարում ժամկետային զինծառայության զորակոչվելու պատճառով գտնվել են ակադեմիական արձակուրդում, ուսումնառությունից մեկ կիսամյակ բացակայելու դեպքում փոխհատուցում տրվում է մեկ կիսամյակի վարձավճարի չափով, իսկ ուսումնառությունից երկու կիսամյակ բացակայելու դեպքում՝ 2021-2022 ուսումնական տարվա հասանելիք վարձավճարի չափով։».

4) որոշմամբ հաստատված հավելվածի 6-րդ կետի 2-րդ ենթակետի «ը» պարբերությունից հետո լրացնել նոր 6.1-ին կետ՝

«6.1. 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով տեղահանված Արցախի Հանրապետության բռնազավթված բնակավայրերում չհաշվառված ուսանողները ևս կարող են օգտվել փոխհատուցման իրավունքից՝ եթե հանդիսանում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 21-ի N 1820-Լ որոշման շահառուներ:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

  
     

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ