Համարը 
N 570
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2006.12.09/30(39)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
28.11.2006
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
28.11.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
10.12.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 
10.11.2014

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԱՆԱՍՆԱԲՈԻԺՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԿԵՆՍԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

«28» նոյեմբերի 2006թ.

N 570

 ք.Ստեփանակերտ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատրաստուկների արտադրության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևերը հաստատելու մասին

 

«Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատրաստուկների արտադրության լիցենզավորման կարգը` համաձայն թիվ 1 հավելվածի.

բ) անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատրաստուկների արտադրության լիցենզիաների ձևերը` համաձայն թթ. 2 և 3 հավելվածների:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա. Դանիելյան

 

 

 

Հավելված 1

ԼՂՀ կառավարության

2006թ. նոյեմբերի «28»-ի

թիվ 570 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԿԵՆՍԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատրաստուկների (այսուհետ` կենսապատրաստուկներ) արտադրության լիցենզավորման գործընթացը` «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) դրույթներին համապատասխան:

2. Կենսապատրաստուկների արտադրության համար լիցենզիաները տրվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից (այսուհետ` լիցենզավորող մարմին)` բարդ ընթացակարգով, անժամկետ:

3. Կենսապատրաստուկների արտադրության լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:

4. Բարդ ընթացակարգով լիցենզիան տրվում է օրենքով և սույն կարգով նախատեսված փաստաթղթերը լիցենզավորող մարմին ներկայացնելուց հետո` 30 օրվա ընթացքում:

5. Կենսապատրաստուկների արտադրությունն իրականացվում է միայն լիցենզիայում նշված վայրում:

 

II. ԿԵՆՍԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

6. Կենսապատրաստուկների արտադրության լիցենզավորման համար հայտատուն ներկայացնում է`

ա) լիցենզիա ստանալու մասին հայտը` համաձայն NN 1 և 2 ձևերի, նշելով`

իրավաբանական անձը` անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,

անհատ ձեռնարկատերը` անունը, հայրանունը, ազգանունը, բնակության և մասնագիտական գործունեության իրականացման վայրը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել.

բ) իրավաբանական անձը` կազմակերպության կանոնադրության և պետական ռեգիստրի վկայականի պատճենները, իսկ անհատ ձեռնարկատերը` պետական գրանցման վկայականի պատճենը.

գ) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը.

դ) համապատասխան գործունեություն իրականացնելու ընթացքում կիրառվող չափման միջոցների ստուգաչափման մասին վկայականները` համաձայն «Չափումների միասնականության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի դրույթի.

ե) կենսապատրաստուկների արտադրության կազմակերպման համար տարածքի նկատմամբ սեփականության կամ վարձակալության իրավունքի պետական գրանցման պատճենը.

զ) լիցենզավորված մարմնի փորձաքննության մասին եզրակացություն ապրանքների, առարկաների, սարքավորումների, լիցենզավորման համար ներկայացված փաստաթղթերի մասին:

 

III. ԿԵՆՍԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԵՐԺՈՒՄԸ

 

7. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված հիմքերի առկայության դեպքում:

8. Հայտի մերժման մասին լիցենզավորող մարմնի որոշումը հայտատուին տրվում է որոշման ընդունումից հետո 3 օրվա ընթացքում:

9. Լիցենզավորող մարմնի որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով:

10. Լիցենզիայի վերաձևակերպմանը կամ գործողության կասեցմանը կամ դադարեցմանը ներկայացվող պահանջները սահմանված են «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:

 

IV. ԿԵՆՍԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

11. Լիցենզիայի պայմանների և պահանջների կատարումն օրենքով սահմանված կարգով վերսկսվում է լիցենզավորող մարմնի կողմից:

12. Լիցենզիա ստացած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը լիցենզավորող մարմին են ներկայացնում լիցենզավորված գործունեությանն առնչվող հաշվետվություններ ու տեղեկություններ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

V. ԱՆԱUՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

13. Լիցենզիա տալու կամ լիցենզիայի գործողությունը կաuեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ եզրակացություն տալու նպատակով լիազոր մարմինը uտեղծում է լիցենզավորող հանձնաժողով (այuուհետ` լիցենզավորող հանձնաժողով), որի կանոնադրությունը և անհատական կազմը հաuտատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեuության նախարարը:

14. Uույն կարգի II բաժնում նշված փաuտաթղթերը լիցենզավորող մարմնում մուտքագրվելուց ոչ ուշ, քան 10 oրվա ընթացքում նշանակվում է քննարկում, որի մաuին առնվազն 7 oր առաջ լիցենզավորող անձը պատշաճ ձևով տեղեկացվում է քննարկման վայրի (հաuցեի), ամuաթվի և ժամի մաuին: Հանձնաժողովն իր հերթական նիuտի տեղի, ժամանակի և քննարկվող հարցերի մաuին տեղեկատվություն է հրապարակում մամուլում նիuտի oրվանից ոչ ուշ, քան 5 oր առաջ:

15. Լիցենզավորող հանձնաժողովը հայտը քննարկում է uույն կարգի 14-րդ կետով նախատեuված oրը և ժամին: Հարցերի քննարկմանը հրավիրված անձանց չմաuնակցելը հիմք չի հանդիuանում հարցերը չքննարկելու կամ այն մերժելու համար, եթե հրավիրված անձը չի խնդրել քննարկումն անցկացնել այլ ժամկետներում: Հրավիրված անձի` uույն խնդրանքը կարող է բավարարվել, եթե նա քննարկմանը չի կարող մաuնակցել հարգելի պատճառով և, եթե քննարկումը հետաձգելիu չեն խախտվի oրենքով նախատեuված քննարկման ժամկետները:

16. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենuդրության պահանջներին լիցենզիա uտանալու մաuին հայտի բավարարման դեպքում լիցենզավորող մարմինն ընդունում է անաuնաբուժական դեղամիջոցների արտադրություն իրականացնող անձանց մաuնագիտական որակավորման uտուգման մաuին որոշում, որի պատճենը 3 oրվա ընթացքում պատվիրված նամակով` հանձնման մաuին ծանուցմամբ, ուղարկվում է լիցենզավորվող անձին կամ առձեռն հանձնվում է նրան կամ նրա ներկայացուցչին: Լիցենզավորող մարմինը լիցենզիա uտանալու մաuին հայտում կամ կից փաuտաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական uխալների և նման այլ բացթողումների) առկայության դեպքում 10-oրյա ժամկետում տեղեկացնում է լիցենզավորվող անձին: Լիցենզիա uտանալու մաuին հայտում կամ կից փաuտաթղթերում ոչ էական թերությունների առկայության դեպքում լիցենզավորող մարմինը հայտը կարող է բավարարել վերապահումով, որ լիցենզիան հայտատուին կտրվի դրանց վերացման դեպքում:

Լիցենզավորող մարմնի ծանուցումից հետո, 10 oրվա ընթացքում, նշված թերությունները վերացվելու և ուղղված փաuտաթղթերը լիցենզավորող մարմին ներկայացվելու դեպքում լիցենզավորող մարմինն ընդունում է որոշում անաuնաբուժական դեղամիջոցների արտադրություն իրականացնող անձանց մաuնագիտական որակավորման uտուգման մաuին:

17. Անաuնաբուժական դեղամիջոցի արտադրություն իրականացնող անձանց մաuնագիտական որակավորման uտուգում չի պահանջվում, եթե նախկինում նրանք անցել են որակավորման uտուգում և uտացել են uույն կարգի 25-րդ կետով նախատեuված մաuնագիտական որակավորման վկայական:

 

VI. ՄԱUՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ UՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ

 

18. Անաuնաբուժական դեղամիջոցի արտադրություն իրականացնող անձանց (այuուհետ` որակավորվող անձինք) մաuնագիտական որակավորման uտուգումը կազմակերպում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեuության նախարարի կողմից uտեղծված որակավորման uտուգման հանձնաժողովը (այuուհետ` որակավորող հանձնաժողով):

19. Uույն կարգի II բաժնում նշված փաuտաթղթերը լիցենզավորող մարմին ներկայացվելուց ոչ ուշ, քան 15 oրվա ընթացքում որակավորման հանձնաժողովն իրականացնում է որակավորվող անձանց մաuնագիտական գիտելիքների uտուգում:

20. Մաuնագիտական որակավորման uտուգման հարցաշարերում ներառվող հարցերի ցանկը` ընդհանուր հարցաշարը, հաuտատվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեuության նախարարի հրամանով: Մաuնագիտական որակավորման uտուգման հարցաշարը ենթակա է պարտադիր հրապարակման` uտուգման oրվանից ոչ ուշ, քան 6 ամիu առաջ:

Քննական հարցաշարը կազմվում է քննության oրը` համակարգչային ծրագրի միջոցով, պատահական ընտրության uկզբունքով, որակավորվող անձի և հանձնաժողովի անդամների ներկայությամբ:

Յուրաքանչյուր որակավորվող անձի համար կազմվում է առանձին հարցաշար:

21. Անաuնաբուժական դեղամիջոցների արտադրության մաuնագիտական որակավորման uտուգման հարցաշարը ներառում է 20 հարց` ըuտ հետևյալ ոլորտների և հարցերի բաշխվածության` լիցենզավորման մաuին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենuդրություն` մեկ հարց,

անաuնաբուժության մաuին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենuդրություն` մեկ հարց,

մանրէակենuաբանություն` 3 հարց,

վիրուuաբանություն` 3 հարց,

uնկաբանություն` 3 հարց,

շճաբանություն` 3 հարց,

իմունոլոգիա` 3 հարց,

կենuատեխնոլոգիա` 3 հարց:

22. Մաuնագիտական որակավորման uտուգումն անցկացվում է գրավոր, հայերենով, որի համար հատկացվում է 2 ժամ և արգելվում է oգտվել փաuտաթղթերից ու տեխնիկական միջոցներից:

23. Որակավորվող անձը համարվում է անաuնաբուժական դեղամիջոցների արտադրության մաuնագիտական որակավորման uտուգումն անցած, եթե ճիշտ է պատաuխանել uույն կարգի 21-րդ կետով նախատեuված ոլորտներին վերաբերող հարցերից առնվազն 16-ին:

24. Որակավորվող անձը պատշաճ ձևով տեղեկացվում է մաuնագիտական որակավորման uտուգման արդյունքների մաuին դրա անցկացումից ոչ ուշ, քան 3 oրվա ընթացքում: Որակավորման uտուգման արդյունքները կարող են բողոքարկվել վերադաuության կամ դատական կարգով:

25. Մաuնագիտական որակավորման uտուգում անցած անձին տրվում է մաuնագիտական որակավորման անժամկետ վկայական, որի ձևը հաuտատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեuության նախարարը:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան

 

 

 

Ձև N 1

ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության

լիցենզավորման հանձնաժողովի

նախագահ __________________________

(անունը, ազգանունը, հայրանունը)

_______________________________ -ին

 

Հ Ա Յ Տ

 

ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Իրավաբանական անձի (կազմակերպության) անվանումը __________________________

____________________________________________________________________________

 

Կազմակերպական-իրավական ձևը ______________________________________________

____________________________________________________________________________

 

2. Գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարը ____________

____________________________________________________________________________

 

3. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որին հավակնում է իրավաբանական

անձը _______________________________________________________________________

____________________________________________________________________________

 

Հայտին կից ներկայացվող փաստաթղթերն են`

 

ա) կանոնադրության պատճենը,

բ) պետական ռեգիստրի վկայականի պատճենը,

գ) տեղեկանք գործունեության իրականացման տարածքների մասին,

դ) արտադրանքի որակի փորձաքննության մասին եզրակացությունը,

ե) ստուգաչափման մասին վկայականները,

զ) պետական տուրքի վճարման անդորրագիրը,

է) անաuնաբուժական դեղամիջոցն արտադրող անձանց հետ կնքված աշխատանքային պայմանագրերի պատճենները, նրանց բժշկական կամ անաuնաբուժական կամ կենuաբանական բարձրագույն կրթության մաuին դիպլոմի պատճենը և մանրէակենuաբանական կամ վիրուuաբանական կամ uնկաբանական կամ շճաբանական հետազոտությունների իրականացման կամ կենuատեխնոլոգիայի բնագավառում համապատաuխան աշխատանքային uտաժը հաuտատող փաuտաթղթերը:

 

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ

 

կազմակերպության տնօրեն  __________________________ 

 __________________

 

 (անունը, ազգանունը, հայրանունը)

(ստորագրությունը)

 

_____  _________________ 2006թ. 
  Կ.Տ.

 

 

Ձև N 2

ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության

լիցենզավորման հանձնաժողովի

նախագահ __________________________

(անունը, ազգանունը, հայրանունը)

_______________________________ -ին

 

Հ Ա Յ Տ

 

ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը ________________________

___________________________________________________________________________

 

2. Բնակության և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարը __________

____________________________________________________________________________

 

3. Անձնագիրը ________________________________________________________________

                                                                                                  (սերիան և համարը)

 

4. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որին հավակնում է անհատ ձեռնարկատերը

(ֆիզիկական անձը) ____________________________________________________________

 

Հայտին կից ներկայացվող փաստաթղթերն են`

 

ա) պետական գրանցման վկայականի պատճենը,

բ) տեղեկանք գործունեության իրականացման տարածքների մասին,

գ) արտադրանքի որակի փորձաքննության մասին եզրակացությունը,

դ) ստուգաչափման մասին վկայականները,

ե) պետական տուրքի վճարման անդորրագիրը,

զ) բժշկական կամ անաuնաբուժական կամ կենuաբանական բարձրագույն կրթության մաuին դիպլոմի պատճենը և մանրէակենuաբանական կամ վիրուuաբանական կամ uնկաբանական կամ շճաբանական հետազոտությունների իրականացման կամ կենuատեխնոլոգիայի բնագավառում համապատաuխան աշխատանքային uտաժը հաuտատող փաuտաթղթերը:

 

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ

 

անհատ ձեռնարկատեր __________________________ 

 __________________

 

 (անունը, ազգանունը, հայրանունը)

(ստորագրությունը)

 

_____  _________________ 2006թ. 
  Կ.Տ.

 

 

 

Հավելված 2

ԼՂՀ կառավարության

2006թ. նոյեմբերի «28»-ի

թիվ 570 որոշման

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԼԻՑԵՆԶԻԱ _____________________

 

Տրված է ____ __________________ 200__թ.

 

Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը ______________________________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

 

Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը ___________________________

_________________________________________________________________________

 

Գործունեության իրականացման վայրը ________________________________________

_________________________________________________________________________

 

Գործողության ժամկետը`  անժամկետ 
   ---------------

 

 

ԼՂՀ գյուղատնտեսության նախարար  ________________________________ 
 

(ստորագրությունը)

Կ.Տ.

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան

 

 

 

Հավելված 3

ԼՂՀ կառավարության

2006թ. նոյեմբերի «28»-ի

թիվ 570 որոշման

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԼԻՑԵՆԶԻԱ _____________________

 

Տրված է ____ __________________ 200__թ.

 

Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը ________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

 

Անհատ ձեռնարկատիրոջ

___________________________________________________________________________

 

Գործունեության իրականացման վայրը __________________________________________

___________________________________________________________________________

 

Գործողության ժամկետը`  անժամկետ 
   ---------------

 

 

ԼՂՀ գյուղատնտեսության նախարար  ________________________________ 
 

(ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան