ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«14» հոկտեմբերի 2014թ. |
N 660-Ն |
ք. Ստեփանակերտ
ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԿԵՆՍԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 570 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերին, «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատրաստուկների արտադրության լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատրաստուկների արտադրության լիցենզիայի ձևերը` համաձայն NN 2 և 3 հավելվածների:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30-օրյա ժամկետում հաստատել անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատրաստուկների արտադրության լիցենզիա ստացած իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից լիցենզավորող մարմին հաշվետվություն ներկայացնելու ձևը:
3. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 28-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատրաստուկների արտադրության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 570 որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված N 1
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2014 թվականի հոկտեմբերի 14-ի N 660-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԿԵՆՍԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
Ι. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատրաստուկների (այսուհետ՝ կենսապատրաստուկներ) արտադրության լիցենզավորման գործընթացը:
2. Կենսապատրաստուկների արտադրության համար լիցենզիան (այսուհետ` լիցենզիա) տրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից (այսուհետ՝ լիցենզավորող մարմին)` բարդ ընթացակարգով, անժամկետ:
3. Լիցենզիան կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիայի վերաձևակերպման, լիցենզիաների գրանցամատյանից այլ անձանց տեղեկություններ տրամադրելու, ինչպես նաև այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու համար գանձվում է պետական տուրք` «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված չափով:
4. Կենսապատրաստուկների արտադրությունն իրականացվում է միայն լիցենզիայում նշված վայրում:
ΙΙ. ԿԵՆՍԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
5. Կենսապատրաստուկների արտադրությամբ կարող են զբաղվել իրավաբանական անձինք, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` հայտատու):
6. Լիցենզիա ստանալու համար հայտատուն պետք է ունենա առնվազն 3 մասնագետ՝ հետևյալ մասնագիտական կրթությամբ և աշխատանքային ստաժով՝
1) բժշկական կամ անասնաբուժական կամ կենսաբանական բարձրագույն կրթություն.
2) մանրէակենսաբանական կամ վիրուսաբանական, կամ սնկաբանական, կամ շճաբանական հետազոտությունների իրականացման կամ կենսատեխնոլոգիայի բնագավառում առնվազն 3 տարվա մասնագիտական անընդմեջ աշխատանքային ստաժ:
7. Մասնագիտական որակավորումն ստուգվում է հայտատուի ներկայացրած մասնագիտական որակավորում ունենալու փաստը հավաստող փաստաթղթերի առկայության ստուգման միջոցով:
8. Կենսապատրաստուկների արտադրությունը պետք է իրականացվի «Չափումների միասնականության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին համապատասխանող տեխնոլոգիական սարքավորումներով:
ΙΙΙ. ԿԵՆՍԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
9. Կենսապատրաստուկների արտադրության լիցենզավորման համար հայտատուն ներկայացնում է՝
1) հայտ` համաձայն NN 1 և 2 ձևերի, նշելով`
ա. իրավաբանական անձը` կազմակերպության անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարը, պետական գրանցման համարը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,
բ. անհատ ձեռնարկատերը` անունը, հայրանունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարը, պետական հաշվառման համարը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,
2) լիցենզիայում նշված գործունեության իրականացման վայրի նկատմամբ իրավունքը հավաստող փաստաթղթի պատճենը.
3) համապատասխան գործունեություն իրականացնելու ընթացքում կիրառվող չափման միջոցների ստուգաչափման մասին վկայականները` համաձայն «Չափումների միասնականության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի դրույթի.
4) մասնագիտական կրթության մասին դիպլոմի պատճենը.
5) աշխատանքային ստաժը հավաստող փաստաթղթի պատճենը:
IV. ԿԵՆՍԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
10. Լիազոր մարմինը լիցենզիա տալու կամ լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ եզրակացություն տալու նպատակով ստեղծում է լիցենզավորող հանձնաժողով (այսուհետ` լիցենզավորող հանձնաժողով), որի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատում է լիցենզավորող մարմինը:
11. Հայտատուն լիցենզիան կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու համար օրենքով սահմանված պետական տուրքը պարտավոր է վճարել լիցենզավորող մարմնին` օրենքով սահմանված ժամկետում:
12. «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածում նշված հիմքերի բացակայության դեպքում` սույն կարգով սահմանված բոլոր փաստաթղթերը լիցենզավորող մարմին մուտքագրվելու օրվանից ոչ ուշ, քան 23 աշխատանքային օրվա ընթացքում` լիցենզավորող մարմինը հայտատուին տրամադրում է լիցենզիա:
13. Լիցենզավորող մարմնի ղեկավարի կողմից լիցենզիա տալու մասին որոշման ընդունումից հետո լիցենզիան ստորագրվում և կնքվում է գյուղատնտեսության նախարարի կողմից:
14. Լիցենզիա ստանալու մասին հայտը գրավոր մերժվում է, եթե`
1) դրանում առկա են կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ, կամ ներկայացված փաստաթղթերի թերի լինելու վերաբերյալ՝ օրենքով սահմանված կարգով նախազգուշացումն ստանալուց հետո հայտատուն օրենքով նախատեսված 5 աշխատանքային օրվա ընթացքում ուղղված փաստաթղթերը չի ներկայացրել.
2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքի, այլ իրավական ակտերի և սույն կարգի 6-րդ ու 9-րդ կետերի պահանջներին.
3) իրավաբանական անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու հայցվող լիցենզավորման ենթակա գործունեությամբ, դիմող ֆիզիկական անձն իրավունք չունի զբաղվելու հայցվող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով.
4) օրենքով նախատեսված այլ դեպքերում:
15. Սույն կարգով սահմանված լիցենզիա ստանալու մասին հայտը գրավոր մերժվում է լիցենզավորող մարմնի որոշմամբ:
16. Լիցենզավորող մարմնի որոշումները կարող են բողոքարկվել՝ օրենքով սահմանված կարգով:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
Հ Ա Յ Տ
ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Իրավաբանական անձի (կազմակերպության) անվանումը __________________________
________________________________________________________________________
Կազմակերպական-իրավական ձևը _____________________________________________
2. Գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարը______________
________________________________________________________________________
3. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որին հավակնում է իրավաբանական անձը
________________________________________________________________________
________________________________________________________________________
4. Պետական գրանցման համարը,
Հայտին կից ներկայացվող փաստաթղթերն են՝
□ ստուգաչափման մասին վկայականները,
□ լիցենզիայում նշված գործունեության իրականացման վայրի նկատմամբ իրավունքը հավաստող փաստաթղթի պատճենը,
□ մասնագիտական կրթության մասին դիպլոմի պատճենը,
□ աշխատանքային ստաժը հաստատող փաստաթղթի պատճենը:
Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ:
|
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ |
__________________ |
_________________________ |
| |
(ստորագրությունը) |
(անունը, հայրանունը, ազգանունը) |
____ __________________ 20 թ.
Հ Ա Յ Տ
ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը_______________________________
______________________________________________________________________________
2. Բնակության և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարը_________________
______________________________________________________________________________
3. Անձնագրի տվյալները___________________________________________________________
4. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որին հավակնում է անհատ ձեռնարկատերը
(ֆիզիկական անձը) ______________________________________________________________________
______________________________________________________________________________
5. Պետական հաշվառման համարը,
Հայտին կից ներկայացվող փաստաթղթերն են՝
□ ստուգաչափման մասին վկայականները,
□ լիցենզիայում նշված գործունեության իրականացման վայրի նկատմամբ իրավունքը հավաստող փաստաթղթի պատճենը,
□ մասնագիտական կրթության մասին դիպլոմի պատճենը,
□ աշխատանքային ստաժը հաստատող փաստաթղթի պատճենը:
Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ:
|
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ |
___________________ |
____________________________ |
| |
( ստորագրությունը) |
(անունը, հայրանունը, ազգանունը) |
____ __________________ 20 թ.
| |
Հավելված N 2
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2014 թվականի հոկտեմբերի 14-ի N 660-Ն որոշման |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԼԻՑԵՆԶԻԱ Կ-XX-000000
Տրված է _____ __________________ 20 թ.
Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը _______________________________
Գործունեության իրականացման վայրը __________________________________________
Գործողության ժամկետը՝ անժամկետ:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ |
|
|
__________________ |
_____________________ |
| (ստորագրությունը) |
(անուն, ազգանուն) |
Կ.Տ.
____ __________________ 20 թ.
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված N 3
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2014 թվականի հոկտեմբերի 14-ի N 660-Ն որոշման |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԼԻՑԵՆԶԻԱ Կ-XX-000000
Տրված է _____ __________________ 20 թ.
Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը______________________________________
_____________________________________________________________________________
Անհատ ձեռնարկատիրոջ (ֆիզիկական անձի) անունը, հայրանունը, ազգանունը և բնակության վայրը
_____________________________________________________________________________
_____________________________________________________________________________
_____________________________________________________________________________
Գործունեության իրականացման վայրը_______________________________________________
_____________________________________________________________________________
Գործողության ժամկետը՝ անժամկետ:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ |
|
|
_________________ |
__________________ |
| (ստորագրությունը) |
(անուն, ազգանուն) |
Կ.Տ.
____ __________________ 20 թ.
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |