ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003
ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 347 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008
ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 224 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 28-ի «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց հաշվառման կարգը հաստատելու մասին» N 347 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման նախաբանում «օրենքի» բառից առաջ հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը.
2) որոշմամբ հաստատված հավելվածի՝
ա. 4-րդ և 5-րդ կետերում «օրենքով» բառից առաջ հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը,
բ. 9-րդ կետում «աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման» բառերը փոխարինել «սոցիալական զարգացման և միգրացիայի» բառերով:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 18-ի «Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունում (մանկատուն, գիշերօթիկ) երեխաների տեղավորման կարգը հաստատելու մասին» N 224 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.
1) որոշման նախաբանում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերից առաջ լրացնել «Հիմք ընդունելով «Երեխայի իրավունքների մասին» օրենքի 25-րդ հոդվածը՝» բառերը.
2) որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 5-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտանեկան» բառերը փոխարինել «Ընտանեկան» բառով.
3) որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 9-րդ և թիվ 2 հավելվածի 7-րդ կետերում «աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման» բառերը փոխարինել «սոցիալական զարգացման և միգրացիայի» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |