ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
“28” նոյեմբերի 2003թ. |
N 347 |
ք.Ստեփանակերտ
Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց հաշվառման կարգը հաստատելու մասին
«Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց հաշվառման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարին՝ մեկամսյա ժամկետում հաստատել
ա) առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց անձնական քարտի ձևը.
բ) առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց հաշվառման մատյանի ձևը.
գ) առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց կենտրոնացված հաշվառման մատյանի ձևը:
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
2003թ. նոյեմբերի 28-ի
թիվ 347 որոշման |
Կ Ա Ր Գ
ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԹՎԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց հաշվառման կարգը:
2. Առանց ծնողական խնամքի մնացած երեխա է համարվում 18 տարին չլրացած այն երեխան, որի ծնողները (կամ միակ ծնողը) մահացել են, զրկվել են ծնողական իրավունքներից, ճանաչվել են անգործունակ, խուսափում են երեխաների դաստիարակությունից կամ նրանց իրավունքների և շահերի պաշտպանությունից, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ճանաչվել են մահացած, անհայտ բացակայող կամ անհայտ են:
3. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք են համարվում 18-23 տարեկան այն անձինք, որոնց ծնողները (կամ միակ ծնողը) մինչև նրանց 18 տարին լրանալը մահացել են, զրկվել են ծնողական իրավունքներից, ճանաչվել են անգործունակ, խուսափել են երեխաների դաստիարակությունից կամ նրանց իրավունքների և շահերի պաշտպանությունից, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ճանաչվել են մահացած, անհայտ բացակայող կամ անհայտ են:
4. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաները հաշվառվում են մանկական խնամակալական կազմակերպություններում և որբ ու ծնողական խնամքից զրկված երեխաների հատուկ ուսումնական հաստատություններում տեղավորելու, որդեգրման հանձնելու, անհատական վերականգնողական ծրագրեր կազմելու, նրանց նկատմամբ խնամակալություն և հոգաբարձություն սահմանելու, ինչպես նաև «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ԼՂՀ օրենքով սահմանված այլ երաշխիքներ տրամադրելու նպատակով:
5. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք հաշվառվում են նրանց համար անհատական վերականգնողական ծրագրեր կազմելու, ինչպես նաև «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ԼՂՀ օրենքով սահմանված այլ երաշխիքներ տրամադրելու նպատակով:
6. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց հաշվառում է նրանց փաստացի գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմինը:
7. Խնամակալության և հոգաբարձության մարմինը սահմանված կարգով տեղեկություն ստանալով առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց մասին, պարտավոր է անհապաղ ուսումնասիրել և ծնողների բացակայության փաստը հաստատելու դեպքում, նրանց տվյալները գրանցել հաշվառման մատյանում:
8. Խնամակալության և հոգաբարձության մարմինն առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց հաշվառման վերցնելուց հետո 5-օրյա ժամկետում նրանց համար լրացնում է անձնական քարտ 2 օրինակից, որի մեկ օրինակն ուղարկում է համապատասխան շրջանային վարչակազմ (Ստեփանակերտի քաղաքապետարան):
9. Շրջանային վարչակազմը (Ստեփանակերտի քաղաքապետարանը) առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց անձնական քարտերն ստանալուց հետո եռօրյա ժամկետում նրանց անձնական քարտերի պատճենները փոխանցում է ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարություն՝ կենտրոնացված հաշվառման, և սոցիալական ապահովության մարմիններին՝ սոցիալ-հոգեբանական վերականգնողական անհատական ծրագրեր կազմելու համար:
10. ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարությունը շրջանային վարչակազմից (Ստեփանակերտի քաղաքապետարանից) ստացված առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց անձնական քարտերի պատճենների հիման վրա նրանց վերցնում է կենտրոնացված հաշվառման և ձևավորում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց տվյալների հանրապետական բանկ:
11. ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարությունը եռօրյա ժամկետում կենտրոնացված հաշվառման մասին տեղեկությունը փոխանցում է համապատասխան շրջանային վարչակազմ (Ստեփանակերտի քաղաքապետարան):
12. Խնամակալության և հոգաբարձության մարմինը հաշվառման վերցված առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց իրավական վիճակի փոփոխման դեպքում 7-օրյա ժամկետում դրա մասին տեղեկացնում է համապատասխան շրջանային վարչակազմին (Ստեփանակերտի քաղաքապետարանին), որն ստացված տեղեկությունը փոխանցում է ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարություն և սոցիալական ապահովության մարմիններին:
13. ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարությունը կենտրոնացված հաշվառման վերցված առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց իրավական վիճակի փոփոխման մասին տեղեկության հիման վրա կենտրոնացված հաշվառման մատյանում կատարում է համապատասխան գրառում (առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց հանում է հաշվառումից):
|
ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ |