Համարը 
N 36-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2019.02.11/01(365)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
05.02.2019
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
05.02.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
12.02.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 փետրվարի 2019թ.

N 36-Ն

  ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին և Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի ՆՀ-103-Ն հրամանագրին համապատասխան՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 28-ի «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց հաշվառման կարգը հաստատելու մասին» N 347 որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) 4-5-րդ կետերում «ԼՂՀ» հապավումը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերով.

2) 8-12-րդ կետերում «շրջանային» բառը փոխարինել «շրջանի» բառով.

3) 9-րդ կետում «ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարություն՝ կենտրոնացված հաշվառման, և սոցիալական ապահովության մարմիններին՝ սոցիալ-հոգեբանական վերականգնողական անհատական ծրագրեր կազմելու համար» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությանը (այսուհետ՝ նախարարություն)՝ կենտրոնացված հաշվառման վերցնելու նպատակով» բառերով.

4) 10-11-րդ, 13-րդ կետերում «ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարությունը» բառերը փոխարինել «Նախարարությունը» բառով.

5) 10-րդ կետում «բանկ» բառը փոխարինել «շտեմարան» բառով.

6) 12-րդ կետում «ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարություն և սոցիալական ապահովության մարմիններին» բառերը փոխարինել «նախարարությանը» բառով:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 18-ի ««Երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և Քաշաթաղի շրջանի գիշերօթիկ դպրոցը «Երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպելու մասին» N 223 որոշման 4-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման» բառերով:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 18-ի «Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունում (մանկատուն, գիշերօթիկ) երեխաների տեղավորման կարգը հաստատելու մասին» N 224 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի՝

ա. 4-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) Արցախի Հանրապետության ոստիկանության մարմիններից (այսուհետ՝ ոստիկանություն),»,

բ. 7-րդ կետից, 12-րդ կետի 1-ին նախադասությունից հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը,

գ. 12-րդ կետի 2-րդ նախադասությունում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության» բառերը փոխարինել «Ոստիկանության» բառով.

2) որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 9-րդ կետում, որոշմամբ հաստատված թիվ 2 հավելվածի 7-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման» բառերով.

3) որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 19-րդ, 29-րդ կետերում, թիվ 2 հավելվածի 14-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության» բառերով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

 

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ