ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
16 հունիսի 2022թ. |
N 680-Ն |
ք. Ստեփանակերտ
ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼԻ ԵՎ ԿՐԾՔԱՆՇԱՆԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ,
ՁԵՎԵՐԸ ԵՎ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հարկային ծառայության մասին» օրենքի 24-րդ հոդվածի 9-րդ մասը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1) հարկային ծառայության մեդալի և կրծքանշանի տեսակները` համաձայն N 1 հավելվածի.
2) հարկային ծառայության մեդալի և կրծքանշանի ձևերը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) հարկային ծառայության մեդալի և կրծքանշանի շնորհման կարգը՝ համաձայն N 3 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված N1
Արցախի Հանրապետության
կառավարության 2022 թվականի
հունիսի 16-ի N 680-Ն որոշման |
ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼԻ ԵՎ ԿՐԾՔԱՆՇԱՆԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
1. ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼԻ ԵՎ ԿՐԾՔԱՆՇԱՆԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
1. Հարկային ծառայության մեդալներն են՝
1) «Համագործակցության և փոխգործակցության համար» մեդալ.
2) «Հարկային մարմնում երկարամյա ծառայության համար» մեդալ.
3) «Հարկային ծառայությունում ներդրած նշանակալի ավանդի համար» մեդալ:
2. Հարկային ծառայության կրծքանշանն է` «Արցախի Հանրապետության պատվավոր հարկային ծառայող»:
2. ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՆԵՐԻ ԵՎ
ԿՐԾՔԱՆՇԱՆԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
3. «Համագործակցության և փոխգործակցության համար» մեդալը բաղկացած է հնգանկյուն կախիչից և դրան կապօղակով ամրացված սկավառակից: Սկավառակի տրամագիծը 38 միլիմետր է, այն ոսկեգույն է, պատրաստվում է պղնձի հատուկ համաձուլվածքից, փայլատ տեխնոլոգիայով և պատված է բարձր հարգի ոսկյա շերտով: Սկավառակի դիմերեսին պատկերված են Արցախի Հանրապետության ռելիեֆային զինանշանը և Արցախի Հանրապետության հարկային ծառայության ռելիեֆային տարբերանշանը՝ կենտրոնական մասում պատված եռագույն էմալով: Սկավառակը վերևի մասում եզերվում է «ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» գրվածքով: Մեդալի դարձերեսին հայերեն ուռուցիկ մեծատառերով գրված են «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ», անգլերեն՝ «FOR COOPERATION AND INTERACTION», ռուսերեն՝ «ЗА СОТРУДНИЧЕСТВО И ВЗАИМОДЕЙСТВИЕ» բառերը: Կախիչը պատրաստվում է ամուր մետաղից և ունի հնգանիստ բազմանկյան ձև, որը պաստառապատված է 24 միլիմետր լայնություն ունեցող ժապավենով: Ժապավենի հիմնամասը կապույտ է, որի վրա առկա են 3 միլիմետր լայնքով երկու կարմիր և 2 միլիմետր լայնքով երեք դեղին զոլակներ: Կախիչի վերևի մասի երկարությունը 27 միլիմետր է, ներքևի մասինը` 47 միլիմետր: Կախիչի վերևի մասի երկարությունը կենտրոնից մինչև ներքևի գագաթը` վերից վար, 50 միլիմետր է: Կախիչի դարձերեսին ամրացված է մեդալը հագուստին ամրացնելու հարմարանք:
4. «Հարկային մարմնում երկարամյա ծառայության համար» մեդալը բաղկացած է հնգանկյուն կախիչից և դրան կապօղակով ամրացված սկավառակից: Սկավառակի տրամագիծը 38 միլիմետր է, այն ոսկեգույն է, պատրաստվում է պղնձի հատուկ համաձուլվածքից, փայլատ տեխնոլոգիայով և պատված է բարձր հարգի ոսկյա շերտով: Սկավառակի դիմերեսին պատկերված է Արցախի Հանրապետության հարկային ծառայության ռելիեֆային տարբերանշանը՝ կենտրոնական մասում պատված եռագույն էմալով: Սկավառակը վերևի մասում եզերվում է «ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» գրվածքով: Մեդալի դարձերեսին հայերեն ուռուցիկ մեծատառերով գրված են «ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» բառերը: Կախիչը պատրաստվում է ամուր մետաղից և ունի հնգանիստ բազմանկյան ձև, որը պաստառապատված է 24 միլիմետր լայնություն ունեցող ժապավենով: Ժապավենի հիմնամասը կապույտ է, որի վրա առկա են 3 միլիմետր լայնքով երկու կարմիր և 2 միլիմետր լայնքով երեք դեղին զոլակներ: Կախիչի վերևի մասի երկարությունը 27 միլիմետր է, ներքևի մասինը` 47 միլիմետր: Կախիչի վերևի մասի երկարությունը կենտրոնից մինչև ներքևի գագաթը` վերից վար, 50 միլիմետր է: Կախիչի դարձերեսին ամրացված է մեդալը հագուստին ամրացնելու հարմարանք:
5. «Հարկային ծառայությունում ներդրած նշանակալի ավանդի համար» մեդալը բաղկացած է հնգանկյուն կախիչից և դրան կապօղակով ամրացված սկավառակից: Սկավառակի տրամագիծը 38 միլիմետր է, այն ոսկեգույն է, պատրաստվում է պղնձի հատուկ համաձուլվածքից, փայլատ տեխնոլոգիայով և պատված է բարձր հարգի ոսկյա շերտով: Սկավառակի դիմերեսին պատկերված է Արցախի Հանրապետության հարկային ծառայության ռելիեֆային տարբերանշանը՝ կենտրոնական մասում պատված եռագույն էմալով: Սկավառակը վերևի մասում եզերվում է «ՆՇԱՆԱԿԱԼԻ ԱՎԱՆԴԻ ՀԱՄԱՐ» գրվածքով: Մեդալի դարձերեսին հայերեն ուռուցիկ մեծատառերով գրված են «ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԵՐԴՐԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ԱՎԱՆԴԻ ՀԱՄԱՐ» բառերը: Կախիչը պատրաստվում է ամուր մետաղից և ունի հնգանիստ բազմանկյան ձև, որը պաստառապատված է 24 միլիմետր լայնություն ունեցող ժապավենով: Ժապավենի հիմնամասը կապույտ է, որի վրա առկա են 3 միլիմետր լայնքով երկու կարմիր և 2 միլիմետր լայնքով երեք դեղին զոլակներ: Կախիչի վերևի մասի երկարությունը 27 միլիմետր է, ներքևի մասինը` 47 միլիմետր: Կախիչի վերևի մասի երկարությունը կենտրոնից մինչև ներքևի գագաթը` վերից վար, 50 միլիմետր է: Կախիչի դարձերեսին ամրացված է մեդալը հագուստին ամրացնելու հարմարանք:
6. «Արցախի Հանրապետության պատվավոր հարկային ծառայող» կրծքանշանը բաղկացած է վեցանկյուն կախիչից և դրան կապօղակով ամրացված սկավառակից: Սկավառակի տրամագիծը 38 միլիմետր է, այն ոսկեգույն է, պատրաստվում է պղնձի հատուկ համաձուլվածքից, փայլատ տեխնոլոգիայով և պատված է բարձր հարգի ոսկյա շերտով: Սկավառակի դիմերեսին պատկերված է Արցախի Հանրապետության հարկային ծառայության ռելիեֆային տարբերանշանը՝ կենտրոնական մասում պատված եռագույն էմալով: Սկավառակի վերևի մասում առկա է «ՊԱՏՎԱՎՈՐ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂ» գրվածքը: Կախիչի լայնությունը 25 միլիմետր է, բարձրությունը՝ 18 միլիմետր, այն ունի վեցանիստ բազմանկյան ձև, պատրաստվում է պղնձի հատուկ համաձուլվածքից, փայլատ տեխնոլոգիայով և պատված է բարձր հարգի ոսկյա շերտով: Կախիչի դիմերեսին հայերեն ուռուցիկ մեծատառերով գրված են «ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» բառերը: Կախիչի դարձերեսին ամրացված է կրծքանշանը հագուստին ամրացնելու հարմարանք (բուսետ):
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |
| |
Հավելված N2
Արցախի Հանրապետության
կառավարության 2022 թվականի
հունիսի 16-ի N 680-Ն որոշման |
ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼԻ ԵՎ ԿՐԾՔԱՆՇԱՆԻ ՁԵՎԵՐԸ
«ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ՄԵԴԱԼ

«ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ՄԵԴԱԼ

«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԵՐԴՐԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ
ԱՎԱՆԴԻ ՀԱՄԱՐ» ՄԵԴԱԼ

«ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ՀԱՐԿԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՂ» ԿՐԾՔԱՆՇԱՆ

|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |
| |
Հավելված N3
Արցախի Հանրապետության
կառավարության 2022 թվականի
հունիսի 16-ի N 680-Ն որոշման |
ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼԻ ԵՎ ԿՐԾՔԱՆՇԱՆԻ
ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են «Հարկային ծառայության մասին» օրենքի 24-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված հարկային ծառայության մեդալների և կրծքանշանի շնորհման հետ կապված հարաբերությունները:
2. Հարկային ծառայողները հարկային մարմնի ղեկավարի կողմից երկարամյա ծառայության կամ ծառայողական պարտականությունները կամ հանձնարարականները (առաջադրանքները) բարեխղճորեն կատարելու համար պարգևատրվում են մեդալով կամ կրծքանշանով:
3. «Մեդալով և (կամ) կրծքանշանով պարգևատրում» խրախուսանքը կիրառվում է հարկային մարմնի ղեկավարի հրամանով՝ հարկային մարմնի ղեկավարի նախաձեռնությամբ կամ ստորաբաժանումը համակարգող հարկային մարմնի ղեկավարի տեղակալի կամ ստորաբաժանման ղեկավարի ներկայացմամբ:
4. Մեդալի կամ կրծքանշանի տեսակը կիրառելիս հաշվի են առնվում հարկային ծառայողի կողմից խրախուսման արժանի արարքի բնույթը, նրա վերաբերմունքը հարկային ծառայության նկատմամբ և մասնագիտական որակները: «Հարկային մարմնում երկարամյա ծառայության համար» մեդալի շնորհման ներկայացնելիս հաշվի են առնվում նաև պարգևատրման ներկայացվող հարկային ծառայողի հարկային ծառայության ստաժը, նախկինում խրախուսված լինելու հանգամանքը:
5. Միևնույն հարկային ծառայողի նկատմամբ նույն մեդալով կամ կրծքանշանով պարգևատրում խրախուսման տեսակը կրկին չի կարող կիրառվել:
6. Հարկային ծառայողին մեդալով կամ կրծքանշանով պարգևատրումը, որպես կանոն, իրականացվում է մեդալով կամ կրծքանշանով նախորդ պարգևատրումից ոչ շուտ, քան մեկ տարի հետո՝ բացառությամբ «Հարկային մարմնում երկարամյա ծառայության համար» մեդալով պարգևատրելու դեպքի:
7. Մեդալը կամ կրծքանշանը հարկային ծառայողին հանձնվում է հանդիսավոր պայմաններում հարկային մարմնի ղեկավարի կամ նրա լիազորած անձի կողմից:
8. Մեդալի հանձնման հրամանը կամ քաղվածքը կցվում է հարկային ծառայողի անձնական գործին:
9. Մեդալով պարգևատրվողին հանձնվում է վկայական՝ N 1 ձևին համապատասխան: Կրծքանշանով պարգևատրվողին հանձնվում է վկայական՝ N 2 ձևին համապատասխան: Վկայականի չափերն են` լայնությունը 8 սանտիմետր, երկարությունը 20 սանտիմետր:
10. Մեդալի կամ կրծքանշանի կամ դրանց վկայականների կորստի կամ վնասման դեպքում կրկնօրինակ չի տրվում:
2. ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼԻ ԵՎ ԿՐԾՔԱՆՇԱՆԻ
ՇՆՈՐՀՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
11. «Համագործակցության և փոխգործակցության համար» մեդալով պարգևատրվում են «Հարկային ծառայության մասին» օրենքով սահմանված հարկային մարմնի խնդիրների իրականացման, հարկային մարմնի գործունեությանն աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների և Հայաստանի Հանրապետության ու միջազգային իրավապահ մարմինների միջև համագործակցության ամրապնդման գործում զգալի ավանդ ունենալու համար:
12. «Հարկային մարմնում երկարամյա ծառայության համար» մեդալով պարգևատրվում են ծառայողական պարտականությունները կատարելիս բարձր ցուցանիշներ ձեռք բերած այն հարկային ծառայողները, որոնց հարկային ծառայության ստաժը օրացուցային հաշվարկով կազմում է առնվազն 10 տարի:
13. «Հարկային ծառայությունում ներդրած նշանակալի ավանդի համար» մեդալով պարգևատրվում են այն հարկային ծառայողները, որոնք հարկային ծառայությունում ունեն մեծ ավանդ և ակնառու հաջողություններ, դրսևորել են բացառիկ մասնագիտական կարողություններ և որոնց հարկային ծառայության ստաժը օրացուցային հաշվարկով կազմում է առնվազն 25 տարի:
14. «Արցախի Հանրապետության պատվավոր հարկային ծառայող» կրծքանշանով պարգևատրվում են հարկային մարմնի առջև դրված խնդիրներ լուծած, բարձր մասնագիտական կարողություններ դրսևորած, հարկային գործի բնագավառում ավանդ ներդրած, իրենց վարքով ծառայակիցների շրջանում հեղինակություն վայելող այն հարկային ծառայողները, որոնք ունեն 10 տարուց ավելի բարեխիղճ հարկային ծառայության ստաժ:
| |
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՄԵԴԱԼԻ ՎԿԱՅԱԿԱՆ |
|
«_____________»
անվանումը
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ
ՆԱԽԱԳԱՀԻ
________________________________
________________________հրամանով
________________________________
անուն
________________________________
հայրանուն
________________________________
ազգանուն
պարգևատրված է
_________________________ մեդալով
N ______________
Արցախի Հանրապետության
պետական եկամուտների կոմիտեի
նախագահ
_______________________
ստորագրություն __________________Կ.Տ. |
| |
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ԿՐԾՔԱՆՇԱՆԻ ՎԿԱՅԱԿԱՆ |
|
«_____________»
անվանումը |
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ
ՆԱԽԱԳԱՀԻ
_________________________________
_________________________հրամանով
_________________________________
անուն
_________________________________
հայրանուն
_________________________________
ազգանուն
պարգևատրված է
__________________ կրծքանշանով
N ____________
Արցախի Հանրապետության
պետական եկամուտների կոմիտեի
նախագահ
__________________________
ստորագրություն ________________Կ.Տ. |
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |