ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2002 թվականի
սեպտեմբերի 14-ին
ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
|
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
1. Սույն օրենքը կարգավորում է Արցախի Հանրապետության հարկային ծառայության, որպես պետական ծառայության հատուկ տեսակի, կազմակերպման և իրականացման, հարկային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց իրավական կարգավիճակի, հարկային ծառայության առանձնահատկությունների, ինչպես նաև դրանց հետ կապված այլ հարաբերություններ:
2. Հարկային ծառայողների աշխատանքային հարաբերություններին վերաբերող հարցերը, որոնք կարգավորված չեն սույն օրենքով, կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» օրենքով:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված օրենքով այդ հարաբերությունները կարգավորված չլինելու դեպքում դրանք կարգավորվում են Արցախի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:
(1-ին հոդվածը փոփ. 21.12.2017 ՀՕ-86-Ն, խմբ., լրաց. 23.12.21 ՀՕ-153-Ն)
|
Հոդված 2. |
Օրենքի գործողության ոլորտը |
1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է հարկային մարմնի և դրանում հարկային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված հարկային ծառայության պաշտոնների վրա:
(2-րդ հոդվածը փոփ. 21.12.2017 ՀՕ-86-Ն, խմբ. 23.12.21 ՀՕ-153-Ն)
|
Հոդված 3. |
Հարկային ծառայության մասին օրենսդրությունը |
1. Արցախի Հանրապետության հարկային ծառայության մասին օրենսդրությունը բաղկացած է սույն օրենքից և այլ իրավական ակտերից:
2. Եթե Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են պայմանագրերի նորմերը:
(3-րդ հոդվածը փոփ. 21.12.2017 ՀՕ-86-Ն)
|
Հոդված 4. |
Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստները.
հարկային ծառայող` Արցախի Հանրապետության քաղաքացի, որը սույն օրենքով սահմանված կարգով զբաղեցնում է հարկային ծառայության պաշտոն և իրականացնում այդ պաշտոնին վերապահված մասնագիտական գործունեություն կամ գրանցված է հարկային ծառայության կադրերի ռեզերվում.
հարկային ծառայության պաշտոնի նկարագիր (անձնագիր)` հարկային ծառայության իրավասությունը սահմանող իրավական ակտերից և խնդիրներից բխող հարկային ծառայողի գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները, շփումներն ու հաշվետվողականությունը նկարագրող և այդ գործառույթներն արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ ու կարողունակություններ նախատեսող, կառավարման համակարգում տեղակայվածությունը նախատեսող և սույն օրենքով սահմանված կարգով հաստատված փաստաթուղթ.
հարկային գաղտնիք՝ հարկ վճարողի, հարկ վճարողի գործունեության վերաբերյալ հարկային մարմնի կամ հարկային ծառայողի ստացած ցանկացած տեղեկություն, բացառությամբ՝
- հարկ վճարողի կողմից կամ նրա համաձայնությամբ հրապարակված տեղեկությունների,
- հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկության,
- հարկ վճարողի կանոնադրության մեջ ներառվող տեղեկությունների,
- հարկային օրենսդրության և հարկային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերի պահանջների խախտման և կիրառված պատասխանատվության միջոցների վերաբերյալ տեղեկությունների,
- հարկ վճարողի, հարկ վճարողի գործունեության վերաբերյալ միջազգային կամ միջգերատեսչական պայմանագրերի (համաձայնագրերի) հիման վրա այլ պետությունների հարկային (մաքսային) մարմիններին ներկայացվող տեղեկությունների:
Հարկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների օգտագործման, տրամադրման և հրապարակման դեպքերը սահմանվում են Արցախի Հանրապետության հարկային օրենսդրությամբ.
ռոտացիա՝ հարկային մարմնի ստորաբաժանումների հարկային ծառայողների տեղափոխում հարկային մարմնի մի ստորաբաժանումից մեկ այլ ստորաբաժանում՝ Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.
հարկային ծառայողի ատեստավորում՝ հարկային ծառայողի զբաղեցրած պաշտոնին վերջինիս համապատասխանությունը և ծառայողական առաջխաղացման նպատակահարմարությունը որոշելու նպատակով սույն օրենքով սահմանված կարգով անցկացվող որակավորման ստուգում.
հարկային ծառայության գործառույթներ՝ հարկային մարմնի՝ ըստ կառուցվածքային ստորաբաժանումների, հարկային մարմնի ղեկավարի կողմից հաստատվող գործառութային պարտականություններ.
հարկային ծառայողի վարքագծի կանոններ՝ հարկային ծառայողի մասնագիտական (ծառայողական) պահվածքի և վարվելակերպի նորմեր պարունակող փաստաթուղթ, որը հաստատում է Արցախի Հանրապետության կառավարությունը.
հարկային ծառայողի նյութական պատասխանատվություն` սույն օրենքով, հարկային ծառայության ընթացակարգերով և հարկային մարմնի կողմից հարկային ծառայողի համար սահմանված պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար հարկային մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի եզրակացության հիման վրա հարկային մարմնի ղեկավարի կողմից կիրառվող պատասխանատվության տեսակ.
ծառայողական քննություններ անցկացնող հանձնաժողով՝ Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով առաջարկված թեկնածուներից հարկային մարմնի ղեկավարի կողմից ձևավորվող մարմին, որն իրականացնում է սույն օրենքով և հարկային մարմնի ղեկավարի սահմանած կարգով վերապահված լիազորություններ.
հարկային վարչարարություն՝ հարկային մարմնի՝ սույն օրենքի և այլ իրավական ակտերի հիման վրա իրականացվող գործողություններ՝ ուղղված հարկային օրենսդրության համատարած և ճիշտ կիրառման ապահովմանը, հարկային մարմնի խնդիրների իրագործմանը.
հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտներ՝ Արցախի Հանրապետության պետական և համայնքների բյուջեներ վճարվող հարկերի, տուրքերի և օրենքով սահմանված պարտադիր այլ վճարների, դրանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով հաշվարկվող տույժերի և տուգանքների ամբողջություն, որոնց հաշվառումը, հաշվառման և (կամ) վճարման նկատմամբ հսկողությունը, մուտքերի ապահովման վերահսկողությունն օրենսդրությամբ վերապահված է հարկային մարմնին.
հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներ՝ հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներ, հարկային մարմնի հարկային տեսչություններ.
հարկային ծառայության կադրերի ռեզերվ` ռեեստր, որտեղ իրենց դիմումի համաձայն գրանցվում են սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 13-րդ կետերով նախատեսված հիմքերով պաշտոնից ազատված հարկային ծառայողները:
(4-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 23.06.04 ՀՕ-121, փոփ., լրաց. 22.12.04 ՀՕ-158, 15.02.06 ՀՕ-260, փոփ. 19.12.07 ՀՕ-104, լրաց. 18.12.13 ՀՕ-68-Ն, փոփ. 26.12.13 ՀՕ-93-Ն, 21.12.17 ՀՕ-86-Ն, խմբ., փոփ. 23.12.21 ՀՕ-153-Ն)
|
Հոդված 5. |
Հարկային ծառայությունը |
Հարկային ծառայությունը, սույն օրենքի 8-րդ հոդվածում նշված մարմնում հարկային ծառայողի կողմից սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով ու իր իրավասության սահմաններում իրականացվող մասնագիտական գործունեությունն է, որը նպատակաուղղված է հարկային մարմնի խնդիրների և գործառույթների իրականացմանը:
|
Հոդված 51. |
Հարկային մարմինը |
(51-ին հոդվածն ուժը կորցրել է 23.12.21 ՀՕ-153-Ն)
|
Հոդված 6. |
Հարկային մարմնի խնդիրները |
(վերնագիրը փոփ. 23.12.21 ՀՕ-153-Ն)
Հարկային մարմնի խնդիրներն են՝
1) հարկային օրենսդրության և հարկային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերի պահանջների կատարման և կիրառման նկատմամբ օրենքով սահմանված կարգով հսկողության իրականացումը.
2) հարկային օրենսդրության պահանջների խախտումների կանխումը, խափանումը, այդ խախտումների բացահայտումը.
3) հարկային օրենսդրությամբ սահմանված պարտավորությունների չկատարման հետևանքով Արցախի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների նկատմամբ առաջացած պարտավորությունների մարման գծով աշխատանքների իրականացումը.
4) հարկային հարցերին առնչվող միջազգային պայմանագրերով Արցախի Հանրապետության պարտավորությունների կատարումը և իրավունքների իրականացումը, օտարերկրյա պետությունների հարկային և իրավասու այլ մարմինների, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը.
5) օրենսդրությամբ նախատեսված այլ խնդիների իրականացումը:
6) ֆիզիկական անձանց եկամուտների, գույքի և ծախսերի հայտարարագրման մասին օրենսդրության պահանջների կատարման և կիրառման նկատմամբ հսկողության իրականացումը.
7) հարկային հարաբերությունները կարգավորող օրենսդրական ակտերի կիրառման վերաբերյալ հարկային ծառայողների և հարկ վճարողների ուսուցման կազմակերպումը.
8) տեղեկատվական տեխնոլոգիաների և դրանց առնչվող համակարգերի կառավարման (մշակման, ներդնման և սպասարկման) իրականացումը:
(6-րդ հոդվածը լրաց. 23.06.2004 ՀՕ-121, լրաց., փոփ. 22.12.2004 ՀՕ-158, փոփ. 19.12.2007 ՀՕ-104, 26.12.2013 ՀՕ-93-Ն, 21.12.2017 ՀՕ-86-Ն, փոփ., լրաց. 23.12.21 ՀՕ-153-Ն)
Գ Լ ՈՒ Խ II
ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
|
Հոդված 7. |
Հարկային ծառայության կազմակերպման սկզբունքները |
Հարկային ծառայության կազմակերպման սկզբունքներն են՝
1) Արցախի Հանրապետության Սահմանադրության, օրենքների գերակայությունը, մարդու իրավունքների և ազատությունների առաջնայնությունը.
2) հարկային ծառայության կայունությունը.
3) հարկային ծառայողներին ներկայացվող պահանջների միասնականությունը և հարկային ծառայողների իրավահավասարությունը.
4) օրենքով նախատեսված դեպքերում հարկային ծառայության հրապարակայնությունը.
5) քաղաքացիների համար հարկային ծառայության հավասար մատչելիությունը՝ իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան.
6) հարկային ծառայողների արհեստավարժությունը.
7) հարկային ծառայողների իրավական և սոցիալական պաշտպանվածությունը.
8) հարկային ծառայողների պատասխանատվությունը՝ իրենց ծառայողական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար.
9) հարկերի, տուրքերի, պարտադիր այլ վճարների (այսուհետ՝ հարկեր) վճարման կամավորությունը և անխուսափելիությունը.
10) հարկային օրենսդրության միատեսակ կիրառումը.
11) հարկային ծառայության արդյունավետ կազմակերպումը.
12) հարկային ծառայողների ռոտացիան:
(7-րդ հոդվածը փոփ. 21.12.2017 ՀՕ-86-Ն, լրաց. 23.12.21 ՀՕ-153-Ն)
|
Հոդված 8. |
Հարկային մարմինը |
(վերնագիրը խմբ. 23.06.2004 ՀՕ-121, փոփ. 27.05.2009 ՀՕ-26-Ն, խմբ. 23.12.21 ՀՕ-153-Ն)
1. Հարկային մարմինը հարկային օրենսդրության կատարման նկատմամբ հսկողություն իրականացնող հանրապետական գործադիր մարմին է, որը կոչված է իրագործելու սույն օրենքով սահմանված խնդիրները, ապահովելու բյուջեների՝ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտները, նպաստելու Արցախի Հանրապետության տնտեսական անվտանգությանը:
2. Հարկային մարմինը պետական եկամուտների կոմիտեն է (այսուհետ՝ հարկային մարմին): Հարկային տեսչությունները հարկային մարմնի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներ են:
3. Հարկային մարմնի անմիջական ղեկավարումն իրականացնում է պետական եկամուտների կոմիտեի նախագահը (այսուհետ՝ հարկային մարմնի ղեկավար):
4. Հարկային մարմնի հարկային տեսչություններն ստեղծում, վերակազմակերպում և լուծարում է Արցախի Հանրապետության կառավարությունը:
(8-րդ հոդվածը խմբ. 23.06.2004 ՀՕ-121, փոփ., խմբ., լրաց. 27.05.2009 ՀՕ-26-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-86-Ն, խմբ. 23.12.21 ՀՕ-153-Ն)
|
Հոդված 9. |
Հարկային մարմնի գործառույթները |
1. Հարկային մարմնի գործառույթներն են՝
1) հարկ վճարողների սպասարկումը (հարկ վճարողներին իրազեկում, հարկային հաշվարկների, հայտարարագրերի, հաշվետվությունների, տեղեկանքների և օրենքով սահմանված այլ փաստաթղթերի ընդունում, օրենքով նախատեսված դեպքերում հարկերի հաշվարկում).
2) հարկ վճարողների հաշվառումը.
3) հարկերի և պարտադիր այլ վճարների հավաքման կազմակերպումը.
4) հարկ վճարողների նկատմամբ օրենքով սահմանված կարգով հսկողության իրականացումը.
5) հարկային օրենսդրության, հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերի՝ հարկային պարտավորությունների (այսուհետ՝ սույն օրենքի իմաստով հարկային պարտավորություն) գծով պահանջների խախտման համար օրենքով սահմանված պատասխանատվության կիրառումը.
6) հարկ վճարողների բողոքների քննարկումը և որոշումների կայացումը.
7) Արցախի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների՝ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների հաշվառումը.
71) արժութային հարաբերությունները կարգավորող օրենսդրության պահանջների նկատմամբ հսկողության իրականացումը.
8) հարկային օրենսդրությամբ և հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերով նախատեսված այլ գործառույթներ.
9) գործատուների կողմից վարձու աշխատողների ապահովագրական նպաստների հաշվարկման, նշանակման և վճարման ճշտության նկատմամբ հսկողությունը` օրենքով սահմանված դեպքերում:
2. Հարկային մարմինը հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի համաձայն իրականացնում է հետաքննություն:
3. (մասն ուժը կորցրել է 23.06.2004 ՀՕ-121)
(9-րդ հոդվածը խմբ., փոփ. 23.06.2004 ՀՕ-121, 22.12.2004 ՀՕ-158, լրաց. 15.02.2006 ՀՕ-260, փոփ. 19.12.2007 ՀՕ-104, լրաց. 27.05.2009 ՀՕ-26-Ն, փոփ. 26.12.2013 ՀՕ-93-Ն, 21.12.2017 ՀՕ-86-Ն, 14.06.2019 ՀՕ-46-Ն)
|
Հոդված 10. |
Հարկային մարմնի պարտականությունները |
1. Հարկային մարմինը պարտավոր է՝
1) պահպանել Արցախի Հանրապետության օրենսդրությունը, հարկ վճարողների իրավունքներն ու օրինական շահերը.
2) իրականացնել հսկողություն հարկային օրենսդրության, պետական տուրքի ու պարտադիր այլ վճարների վերաբերյալ օրենքների և դրանց համապատասխան ընդունված իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ.
3) հանցագործության հատկանիշներով հարկային օրենսդրության խախտման դեպքեր հայտնաբերելու դեպքում օրենքով սահմանված կարգով անցկացնել հետաքննություն.
4) իրականացնել հարկ վճարողների հաշվառումը.
5) հարկային օրենսդրության և դրան համապատասխան ընդունված իրավական ակտերի դրույթների կիրառման վերաբերյալ իրականացնել բացատրական աշխատանքներ, տեղեկացնել հարկ վճարողներին գործող հարկերի և պարտադիր այլ վճարների մասին.
6) իրականացնել օրենսդրությամբ սահմանված չափից ավելի վճարված (բռնագանձված) հարկերի և պարտադիր այլ վճարների հաշվանցումը (կամ վերադարձման համար օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ տեղեկությունների, տեղեկանքների տրամադրումը).
7) պահպանել հարկային գաղտնիքը, իսկ օրենքով նախատեսված դեպքերում տրամադրել այդ տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարելու իրավասություն ունեցող պետական մարմիններին՝ Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.
8) սահմանված ժամկետներում քննարկել հարկ վճարողի ներկայացրած բողոքը հարկային մարմնի (ստորաբաժանման) կամ հարկային ծառայողի գործողությունների (անգործության) դեմ և ընդունված որոշման մասին տեղյակ պահել հարկ վճարողին.
9) իրականացնել ծառայողական քննություն հարկային ծառայողների կատարած խախտումների վերաբերյալ:
2. Հարկային մարմինը Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով կրում է նաև այլ պարտականություններ:
(10-րդ հոդվածը լրաց. 27.05.2009 ՀՕ-26-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-86-Ն, 14.06.2019 ՀՕ-46-Ն)
|
Հոդված 11. |
Հարկային մարմնի իրավունքները |
1. Հարկային մարմինն իրավունք ունի՝
1) հարկ վճարողներից, հարկային գործակալներից և հարկային հարաբերություններին առնչվող այլ անձանցից պահանջել փաստաթղթեր, տվյալներ, բացատրություններ, տեղեկանքներ, հարկերի և պարտադիր այլ վճարների հաշվարկման ու վճարման համար հիմք համարվող օրենքի հիման վրա սահմանված հաշվետվություններ, հաշվարկներ.
2) հարկերի և պարտադիր այլ վճարների հաշվարկման, վճարման նկատմամբ օրենքով սահմանված կարգով անցկացնել ստուգումներ՝ նախարարությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների աշխատակազմերում, կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաև ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող, եկամուտներ, գույք և ծախսեր հայտարարագրող անձանց մոտ.
3) օրենսդրությամբ սահմանված կարգով վերցնել փաստաթղթեր, իրեր, փորձանմուշներ, որոնք անմիջականորեն առնչվում են ստուգման նպատակներին.
4) ստուգման կամ ստուգումների բնագավառը կարգավորող օրենսդրությամբ իրականացվող ուսումնասիրությունների ընթացքում ստուգվող սուբյեկտի ներկայացուցչի մասնակցությամբ անարգել մուտք գործել ստուգվող սուբյեկտի գրասենյակային, առևտրային, արտադրական, պահեստային, արխիվային, դրամարկղային տարածքներ և ստուգվող այլ ստորաբաժանումներ, ստուգումների բնագավառը կարգավորող օրենսդրությամբ սահմանված կարգով կապարակնքել, կնքել այդ տարածքները, այցելել հարկային մարմիններում օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված հարկային հաշվառման գրքերի գրանցման հասցեները.
5) օրենքով սահմանված դեպքերում ինքնուրույն հաշվարկել, վերահաշվարկել, ճշգրտել հարկ վճարողի, հարկային գործակալի, հարկային պարտավորություն ունեցող այլ անձի՝ հարկերի և պարտադիր այլ վճարների գծով պարտավորությունները՝ երրորդ անձանցից, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից և օրենքով չարգելված այլ աղբյուրներից ստացված տեղեկության հիման վրա, կատարել չափագրումներ, գույքագրումներ, հսկիչ գնումներ՝ ստուգումների բնագավառը կարգավորող օրենսդրությամբ սահմանված կարգով.
6) հարկային պարտավորությունները ճշտելու և հարկերի վճարման հետ կապված այլ խնդիրներ քննարկելու նպատակով գրավոր ծանուցմամբ առաջարկել հարկ վճարողներին (հարկ վճարողների ներկայացուցիչներին), հարկային գործակալներին և այլ անձանց ներկայանալ հարկային մարմին.
7) հարկային հսկողության ընթացքում ներգրավել մասնագետներ, փորձագետներ և թարգմանիչներ.
8) պահանջել հայտնաբերված հարկային օրենսդրության խախտումների վերացում և վերահսկել առաջադրված պահանջի կատարումը.
9) օրենքով սահմանված կարգով պահել, կրել, օգտագործել զենք և զինամթերք.
10) օրենքով նախատեսված կարգով իրականացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ նախապատրաստվող, կատարվող կամ կատարված հարկային իրավախախտումների վերաբերյալ առկա տեղեկությունների, ինչպես նաև հարկային հանցագործության կատարման մասին վկայող այլ փաստերի ու հանգամանքների առկայության դեպքում.
11) օպերատիվ անհրաժեշտությունից ելնելով՝ օգտագործել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների, կազմակերպությունների և քաղաքացիների փոխադրական և կապի միջոցները՝ օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցելով ծախսերը.
12) ֆիզիկական և իրավաբանական անձանց տրված լիցենզիաներն ուժը կորցրած ճանաչելու կամ դրանց գործողությունը կասեցնելու միջնորդագրեր ներկայացնել լիազորված մարմիններ.
Սույն կետի առաջին մասով սահմանված միջնորդագրերը կարող են ներկայացվել նաև այն դեպքերում, եթե տնտեսական գործունեություն իրականացնող ֆիզիկական, կամ իրավաբանական, կամ այլ անձինք հաշվառման չեն կանգնել հարկային մարմնում կամ հարկային մարմին չեն ներկայացրել Արցախի Հանրապետության հարկային օրենսդրությամբ սահմանված հաշվարկներ, հայտարարագրեր, հաշվետվություններ կամ հաշվապահական փաստաթղթեր` առանց որոնց հարկային մարմնի պաշտոնատար անձինք չեն կարող որոշել հարկման բազան, կամ հնարավոր չէ հարկերի գանձումը, կամ հարկային մարմնի պաշտոնատար անձանց թույլ չեն տալիս մուտք գործել հարկ վճարողների տարածքներ, եթե նշված պաշտոնատար անձինք ունեն այդպիսի իրավասություն.
13) հայց ներկայացնել դատարան, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող, տալ դատարանում գործը վարելու համար լիազորագրեր.
14) հարկային պարտավորությունների գանձումն ապահովելու նպատակով օրենքով սահմանված դեպքերում և կարգով արգելանք դնել հարկ վճարողի (հարկային գործակալի) գույքի վրա.
15) հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի կիրառման վերաբերյալ պաշտոնական պարզաբանումներ տրամադրել:
2. Հարկային մարմինն օգտվում է նաև օրենսդրությամբ նախատեսված այլ իրավունքներից:
3. Հարկային մարմինը Արցախի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասությունների սահմաններում ընդունում է գերատեսչական նորմատիվ ակտեր, որոնց կատարումը պարտադիր է պետական մարմինների, համայնքների, հիմնարկների, կազմակերպությունների, քաղաքացիների, ինչպես նաև Արցախի Հանրապետությունում տնտեսական (ձեռնարկատիրական) գործունեություն իրականացնող կամ եկամուտ ստացող (վճարող) այլ ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների համար:
(11-րդ հոդվածը լրաց., խմբ. 23.06.2004 ՀՕ-121, լրաց. 22.12.2004 ՀՕ-158, խմբ. 15.02.2006 ՀՕ-260, փոփ. 21.12.2017 ՀՕ-86-Ն, խմբ. 23.12.21 ՀՕ-153-Ն)
|
Հոդված 111. |
Հարկային մարմնի ղեկավարը |
(վերնագիրը լրաց. 27.05.2009 ՀՕ-26-Ն, փոփ. 23.12.21 ՀՕ-153-Ն)
Հարկային մարմնի ղեկավարն իրականացնում է սույն օրենքով սահմանված գործառույթներ, կրում է սույն օրենքով և իրավական այլ ակտերով նախատեսված պարտականություններ և իրավունքներ, այդ թվում՝
1) օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունում է նորմատիվ ակտեր, որոնց կատարումը պարտադիր է պետական մարմինների, համայնքների, հիմնարկների, կազմակերպությունների, քաղաքացիների, ինչպես նաև Արցախի Հանրապետությունում տնտեսական (ձեռնարկատիրական) գործունեություն իրականացնող կամ եկամուտ ստացող (վճարող) այլ ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների համար.
2) տալիս է ստուգումների բնագավառը կարգավորող օրենսդրությամբ նախատեսված հանձնարարագրեր, հրամաններ.
3) հարկային ծառայողներին և հարկային մարմնի համակարգի քաղաքացիական ծառայողներին ու այլ աշխատակիցներին տալիս է բանավոր և գրավոր հանձնարարություններ.
4) սահմանում է հարկային մարմնի ղեկավարի տեղակալների, հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների պետերի, հարկային տեսչությունների պետերի իրավասությունների շրջանակները, գործունեության բնագավառները և պատասխանատվությունը՝ սույն օրենքից ելնելով.
5) սահմանում է հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների և հարկային տեսչությունների գործառույթները, հարկային տեսչությունների գործունեության բնագավառները.
6) հաստատում է հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների և հարկային տեսչությունների կառուցվածքը և հաստիքացուցակը.
7) Արցախի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում հարկային մարմնի տարեկան աշխատանքային ծրագիրը.
8) հաստատում է հարկային մարմնի տարեկան հաշվեկշիռը, տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, ֆինանսական հաշվետվությունները.
9) վերահսկողություն է իրականացնում հարկային մարմնին ամրացված պետական սեփականության պահպանման և արդյունավետ օգտագործման նկատմամբ.
10) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում հարկային մարմնի համակարգում ընդունված՝ Արցախի Հանրապետության օրենսդրությանը չհամապատասխանող իրավական ակտերը.
11) չեղյալ է ճանաչում հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովի` Արցախի Հանրապետության օրենսդրությանը չհամապատասխանող որոշումները.
12) (կետն ուժը կորցրել է 20.05.22 ՀՕ-29-Ն)
13) ստեղծում է աշխատանքային և փորձագիտական հանձնաժողովներ և խմբեր՝ ըստ անհրաժեշտության.
14) պատասխանատվություն է կրում հարկային վարչարարության՝ սույն օրենքով սահմանված կարգով կազմակերպման և իրականացման համար.
15) հարկային մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի եզրակացության հիման վրա կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.
- եզրակացությունը թողնել անհետևանք,
- եզրակացությունը վերադարձնել լրացուցիչ քննության,
- վերանայել պատասխանատվության ձևը,
- արձակել հրաման՝ հարկային ծառայողին կարգապահական կամ նյութական պատասխանատվության ենթարկելու համար:
(111-ին հոդվածը լրաց. 23.06.2004 ՀՕ-121, փոփ. 15.02.2006 ՀՕ-260, 18.12.2013 ՀՕ-68-Ն, 21.12.2017 ՀՕ-86-Ն, լրաց. 31.10.2018 ՀՕ-62-Ն, փոփ. 23.12.21 ՀՕ-153-Ն, 20.05.22 ՀՕ-29-Ն)
|
Հոդված 112. |
Հարկային մարմնի իրավունքների իրականացումը |
Սույն օրենքի`
- 9-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լիազորությունն իրականացնում են Արցախի Հանրապետության կառավարության հաստատած հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումները,
- 11-րդ հոդվածի առաջին մասի՝
1) 1-5-րդ կետերով սահմանված հարկային մարմնի իրավունքներն իրականացնում է ստուգում կամ ուսումնասիրություն իրականացնող հարկային ծառայողը.
2) 6-7-րդ կետերով սահմանված հարկային մարմնի իրավունքներն իրականացնում են հարկային տեսչության պետը, հարկային մարմնի համապատասխան լիազորություններ ունեցող ստորաբաժանման պետը, հարկային մարմնի ղեկավարի տեղակալը, հարկային մարմնի ղեկավարը.
3) 8-րդ կետով սահմանված հարկային մարմնի իրավունքներն իրականացնում են ստուգում կամ ուսումնասիրություն իրականացնող հարկային ծառայողը, հարկային տեսչության պետը, հարկային մարմնի համապատասխան լիազորություններ ունեցող ստորաբաժանման պետը.
4) 9-րդ կետով սահմանված հարկային մարմնի իրավունքներն իրականացնում են հարկային մարմնի օպերատիվ ստորաբաժանման հարկային ծառայողը, հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը.
5) 10-րդ կետով սահմանված հարկային մարմնի իրավունքներն իրականացնում է հարկային մարմնի օպերատիվ ստորաբաժանման հարկային ծառայողը.
6) 11-րդ կետով սահմանված հարկային մարմնի իրավունքներն իրականացնում են հարկային մարմնի օպերատիվ ստորաբաժանման հարկային ծառայողը, ստուգում կամ ուսումնասիրություն իրականացնող հարկային ծառայողը` ստուգման ընթացքում.
7) 12-րդ կետով սահմանված հարկային մարմնի իրավունքն իրականացնում է հարկային մարմնի ղեկավարը.
8) 13-րդ կետով սահմանված հարկային մարմնի իրավունքներն իրականացնում են հարկային մարմնի ղեկավարը,հարկային մարմնի ղեկավարի լիազորած հարկային ծառայողը.
9) 14-րդ կետով սահմանված հարկային մարմնի իրավունքներն իրականացնում են հարկային տեսչության պետը, հարկային մարմնի համապատասխան լիազորություններ ունեցող ստորաբաժանման պետը, հարկային մարմնի ղեկավարի տեղակալը, հարկային մարմնի ղեկավարը.
10) 15-րդ կետով սահմանված հարկային մարմնի իրավունքն իրականացնում է հարկային մարմնի ղեկավարը:
Հարկային տեսչության պետի, հարկային մարմնի համապատասխան լիազորություններ ունեցող ստորաբաժանման պետի, հարկային մարմնի ղեկավարի իրավունքներն անհրաժեշտության դեպքում իրականացնում են նաև օրենսդրությամբ սահմանված կարգով նրանց փոխարինող պաշտոնատար անձինք:
(112-րդ հոդվածը լրաց. 23.06.2004 ՀՕ-121, փոփ. 21.12.2017 ՀՕ-86-Ն, 23.12.21 ՀՕ-153-Ն )
Գ Լ ՈՒ Խ III
ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ,
ՊԱՇՏՈՆՆԵՐԸ, ԿՈՉՈՒՄՆԵՐԸ
|
Հոդված 12. |
Հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու իրավունք ունեցող անձինք |
Սույն օրենքով սահմանված կարգով հարկային մարմնում հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու իրավունք ունի հայերենին տիրապետող, պետական հավատարմագրում ստացած բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտած` պետական հավատարմագրում ստացած մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն ունեցող Արցախի Հանրապետության քաղաքացին:
Հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը հաստատում է Արցախի Հանրապետության կառավարությունը:
(12-րդ հոդվածը լրաց. 15.02.2006 ՀՕ-260, փոփ. 21.12.2017 ՀՕ-86-Ն)
|
Հոդված 13. |
Հարկային ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները |
1. Հարկային ծառայության պաշտոնի չի կարող նշանակվել այն անձը, ով՝
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատական կարգով զրկված է հարկային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից.
3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը.
4) դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
5) խուսափել է ժամկետային զինվորական ծառայությունից:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիվանդությունների ցանկը հաստատում է Արցախի Հանրապետության կառավարությունը:
3. Հարկային ծառայողն իրավունք չունի՝
1) լինել քաղաքական կուսակցության անդամ, զբաղեցնել պետական այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից.
2) զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ.
3) լինել երրորդ անձանց ներկայացուցիչն այն մարմնի հետ կապված հարաբերություններում, որտեղ ինքը գտնվում է ծառայության մեջ, կամ որն անմիջականորեն ենթակա է իրեն կամ անմիջականորեն վերահսկելի է իր կողմից.
4) հոնորար ստանալ ծառայողական պարտականությունների կատարումից բխող հրապարակումների կամ ելույթների համար.
5) ոչ ծառայողական նպատակներով օգտագործել նյութատեխնիկական, ֆինանսական և տեղեկատվական միջոցները, պետական այլ գույքը և ծառայողական տեղեկատվությունը.
6) ծառայողական պարտականությունները կատարելու համար այլ անձանցից ստանալ նվերներ, գումար կամ ծառայություններ, բացառությամբ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.
7) որպես պետության ներկայացուցիչ՝ գույքային գործարքներ կնքել սույն հոդվածի 5-րդ մասում նշված անձանց հետ, բացառությամբ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.
8) հարկային ծառայության պաշտոնից ազատվելուց հետո՝ երեք տարվա ընթացքում, ընդունվել աշխատանքի այն գործատուի մոտ կամ դառնալ այն կազմակերպության աշխատողը, որի նկատմամբ նա անմիջական հսկողություն է իրականացրել իր պաշտոնավարման վերջին մեկ տարվա ընթացքում:
4. Հարկային ծառայության պաշտոնի նշանակվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, հարկային ծառայողը, Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, պարտավոր է առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում 10 և ավելի տոկոս բաժնեմաս ունենալու դեպքում լիազորագրի հիման վրա դա հանձնել այլ անձի:
5. Հարկային ծառայողին արգելվում է համատեղ աշխատել մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, նրանց զավակ, ամուսնու ծնող, եղբայր և քույր) հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ:
(13-րդ հոդվածը լրաց., փոփ. 23.06.2004 ՀՕ-121, փոփ. 21.12.2017 ՀՕ-86-Ն)
|
Հոդված 14. |
Հարկային ծառայության պաշտոնների դասակարգումը |
1. Հարկային ծառայության պաշտոնները դասակարգվում են խմբերի՝ ելնելով այդ պաշտոններն զբաղեցնող անձանց աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, շփումների և ներկայացուցչության, խնդիրների բարդության և դրանց ստեղծագործական լուծման պահանջի, ինչպես նաև գիտելիքների և հմտությունների անհրաժեշտ մակարդակից:
2. Հարկային ծառայության պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի՝
1) հարկային ծառայության բարձրագույն պաշտոններ.
2) հարկային ծառայության գլխավոր պաշտոններ.
3) հարկային ծառայության առաջատար պաշտոններ.
4) հարկային ծառայության կրտսեր պաշտոններ:
|
Հոդված 15. |
Հարկային ծառայության պաշտոնների անվանացանկը |
1. Հարկային մարմնի համակարգում սահմանվում են հարկային ծառայության հետևյալ պաշտոնները.
Ա խումբ. հարկային ծառայության բարձրագույն պաշտոններ՝
հարկային մարմնի ղեկավար, հարկային մարմնի ղեկավարի տեղակալ, հարկային մարմնի վարչության պետ, հարկային տեսչության պետ.
Բ խումբ. հարկային ծառայության գլխավոր պաշտոններ՝
հարկային մարմնի վարչության պետի տեղակալ, հարկային մարմնի բաժնի պետ, հարկային տեսչության պետի տեղակալ.
Գ խումբ. հարկային ծառայության առաջատար պաշտոններ՝
հարկային մարմնի գլխավոր օպերլիազոր, հարկային մարմնի գլխավոր հարկային տեսուչ, հարկային մարմնի գլխավոր մասնագետ, հարկային մարմնի խմբի ղեկավար, հարկային մարմնի գլխավոր մասնագետ-իրավաբան, հարկային մարմնի ավագ հետաքննիչ, հարկային տեսչության բաժնի պետ, հարկային մարմնի ավագ օպերլիազոր, հարկային մարմնի ավագ հարկային տեսուչ, հարկային մարմնի առաջատար մասնագետ, հարկային մարմնի առաջատար մասնագետ-իրավաբան, հարկային մարմնի հետաքննիչ, հարկային տեսչության գլխավոր հարկային տեսուչ, հարկային տեսչության գլխավոր մասնագետ, հարկային մարմնի օպերլիազոր, հարկային մարմնի հարկային տեսուչ.
Դ խումբ. հարկային ծառայության կրտսեր պաշտոններ՝
հարկային տեսչության ավագ հարկային տեսուչ, հարկային տեսչության առաջատար մասնագետ, հարկային մարմնի 1-ին կարգի մասնագետ, հարկային մարմնի 2-րդ կարգի մասնագետ, հարկային տեսչության հարկային տեսուչ, հարկային տեսչության 1-ին կարգի մասնագետ, հարկային տեսչության 2-րդ կարգի մասնագետ:
2. (մասն ուժը կորցրել է 23.12.21 ՀՕ-153-Ն)
3. Հարկային մարմնի ղեկավարի և հարկային մարմնի ղեկավարի տեղակալի, հարկային մարմնի վարչության պետի, հարկային տեսչության պետի պաշտոններ զբաղեցնող անձանց վրա չեն տարածվում սույն օրենքով սահմանված մրցույթի, ատեստավորման և վերապատրաստման հետ կապված նորմերը:
(15-րդ հոդվածը փոփ., խմբ. 24.12.2003 ՀՕ-87, խմբ. 23.06.2004 ՀՕ-121, փոփ. 15.02.2006 ՀՕ-260, լրաց. 27.05.2009 ՀՕ-26-Ն, փոփ. 18.12.2013 ՀՕ-68-Ն, 21.12.2017 ՀՕ-86-Ն,14.06.2019 ՀՕ-46-Ն, 23.12.21 ՀՕ-153-Ն)
|
Հոդված 16. |
Հարկային ծառայության ստաժը, հարկային ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը |
(վերնագիրը լրաց. 23.12.21 ՀՕ-153-Ն)
1. Հարկային ծառայության ստաժը ներառում է հարկային ծառայողի՝ հարկային ծառայության պաշտոն զբաղեցնելու, հարկային ծառայության կադրերի ռեզերվում գրանցված լինելու, ինչպես նաև մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը հարկային մարմնում աշխատած ողջ ժամանակաշրջանը:
2. Հարկային ծառայության ստաժը հաշվարկվում է հարկային ծառայողի ընդհանուր և մասնագիտական աշխատանքային ստաժում:
3. Մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով սահմանված կարգով հարկային ծառայողի գործուղման դեպքում պահպանվում է վերջինիս պաշտոնը, դրամական բավարարումը և հարկային ծառայության ստաժը:
4. Հարկային ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է: Հարկային ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու դեպքում հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ հարկային ծառայողը կարող է մինչև մեկ տարի ժամկետով շարունակել զբաղեցնել իր պաշտոնը:
(16-րդ հոդվածը լրաց. 23.06.2004 ՀՕ-121, փոփ. 21.12.2017 ՀՕ-86-Ն, լրաց., խմբ. 23.12.21 ՀՕ-153-Ն)
|
Հոդված 17.
|
Հարկային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովը |
1. Սույն օրենքով սահմանված կարգով մրցույթներ և ատեստավորումներ անցկացնելու նպատակով Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծվում է հարկային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով), որի կազմում բացի Հանձնաժողովի նախագահից ընդգրկվում է 4 անդամ՝ առաջադրված Արցախի Հանրապետության կառավարության սահմանած չափանիշներով:
Հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է հարկային մարմնի ղեկավարը, իսկ աշխատակարգը` Արցախի Հանրապետության կառավարությունը:
2. Հանձնաժողովի որոշումներն իրավազոր են, եթե այդ որոշումների կայացմանը մասնակցել է առնվազն 4 հոգի:
3. Հանձնաժողովի նախագահը և անդամներն իրենց աշխատանքը Հանձնաժողովում համատեղում են իրենց զբաղեցրած պաշտոնների հետ: Հանձնաժողովի նախագահը պետք է ունենա հարկային ծառայության առնվազն չորս տարվա աշխատանքային ստաժ, իսկ անդամները՝ հարկային ծառայության կամ ֆինանսահարկային բնագավառի գիտական աշխատանքի առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ:
(17-րդ հոդվածը փոփ., խմբ. 23.06.2004 ՀՕ-121, խմբ. 15.02.2006 ՀՕ-260, փոփ. 21.12.2017 ՀՕ-86-Ն)
|
Հոդված 18. |
Հարկային ծառայության պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը |
1. Սույն օրենքի 19-րդ հոդվածի առաջին մասի երկրորդ պարբերությամբ սահմանված կարգով, այդ թվում` հարկային ծառայության կադրերի ռեզերվից, ինչպես նաև հարկային մարմիններում քաղաքացիական պաշտոն զբաղեցնող անձանցից հարկային ծառայության պաշտոնների անվանացանկի Գ խմբի առաջատար պաշտոններից՝ հարկային մարմնի ավագ օպերլիազորի, հարկային մարմնի ավագ հարկային տեսուչի, հարկային մարմնի առաջատար մասնագետի, հարկային մարմնի առաջատար մասնագետ-իրավաբանի, հարկային մարմնի հետաքննիչի, հարկային մարմնի օպերլիազորի, հարկային մարմնի հարկային տեսուչի և Դ խմբին դասվող թափուր պաշտոնում նշանակում չկատարելու դեպքում Հանձնաժողովը կազմակերպում է բաց մրցույթ: Բաց մրցույթին կարող են մասնակցել հարկային ծառայողները և սույն օրենքի 12-13-րդ հոդվածների պահանջները բավարարող քաղաքացիները:
2. Հարկային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հարկային մարմինը հրապարակում է մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ՝ առնվազն հինգ հարյուր տպաքանակ ունեցող մամուլի կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով:
3. Մրցույթն անցկացվում է նաև մրցույթին մեկ մասնակցի դիմելու դեպքում:
Հանձնաժողովը հարկային ծառայողին (քաղաքացուն) չի թույլատրում մասնակցել մրցույթին, եթե քաղաքացին չի բավարարում սույն օրենքի 12-13-րդ հոդվածներով սահմանված պահանջները, կամ ապագա աշխատանքը կապված է մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, նրանց զավակ, ամուսնու ծնող, եղբայր և քույր) հարկային ծառայողի նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ:
4. Մրցույթը բաղկացած է երկու մասից՝ թեստավորում և հարցազրույց:
Թեստերը կազմվում են Հանձնաժողովի սահմանած կարգով համակարգչում զետեղված հարցաշարից և դրանից պատահական ընտրված հարցերից՝ մասնակիցների գիտելիքները հետևյալ բնագավառներում ստուգելու համար.
1) Արցախի Հանրապետության Սահմանադրություն.
11) հարկային ծառայության մասին օրենսդրություն.
2) հարկային օրենսդրության ընդհանուր հարցեր.
3) հարկային մարմնի (կառուցվածքային ստորաբաժանման) իրավասություններին առնչվող իրավական ակտերի իմացություն.
4) հարկային ծառայության համապատասխան պաշտոնի նկարագրով (անձնագրով) նախատեսված պահանջների իմացություն:
Թեստերի հարցաշարը, ոչ ուշ, քան մրցույթ անցկացնելուց մեկ ամիս առաջ, պետք է հրապարակվի:
Թեստավորման առաջադրանքները բաղկացած են հարցերից և խնդիրներից: Յուրաքանչյուր հարց (խնդիր) պետք է ունենա երեք կամ չորս ենթադրյալ պատասխան: Յուրաքանչյուր հարց (խնդիր) պետք է ունենա մեկ պատասխան:
Թեստավորումն անցկացվում է մասնակիցների համար կոդերի կիրառմամբ՝ գաղտնիությունն ապահովելու նպատակով:
Մրցույթի երկրորդ՝ հարցազրույցի մասին մասնակցելու իրավունք են ձեռք բերում թեստավորման առաջադրանքների առնվազն 80 տոկոսին ճիշտ պատասխանած մասնակիցները:
Մասնակիցների հետ հարցազրույցն անցկացվում է հարկային ծառայության տվյալ պաշտոնի նկարագրով (անձնագրով) նախատեսված լիազորությունների վերաբերյալ նրանց գործնական կարողությունները և անհատական հատկանիշները գնահատելու նպատակով:
Հանձնաժողովը հարցազրույցի արդյունքում յուրաքանչյուր մասնակցի համար անցկացնում է փակ գաղտնի քվեարկություն: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:
Մրցույթում հաղթող են ճանաչվում այն մասնակիցները, ովքեր փակ գաղտնի քվեարկության արդյունքում հավաքել են Հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները: (նախադասությունը հանվել է 23.06.2004 ՀՕ-121)
Մրցույթի պայմանները չբավարարած անձանց յոթնօրյա ժամկետում այդ մասին հայտնվում է գրավոր:
5. Եթե մրցույթի արդյունքում մասնակիցներից ոչ մեկը թեստավորման առաջադրանքների առնվազն 80 տոկոսին ճիշտ պատասխան չի տվել կամ հարցազրույցի մասնակիցներից ոչ մեկը փակ գաղտնի քվեարկության արդյունքում չի հավաքել Հանձնաժողովի քվերակությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներ, ապա մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվում, և անցկացվում է կրկնակի մրցույթ:
Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ ներկայացված բոլոր դիմումներում առկա է սույն օրենքով սահմանված սահմանափակումներից որևէ մեկը, ապա մրցույթը համարվում է չկայացած, և անցկացվում է կրկնակի մրցույթ:
Սույն հոդվածով սահմանված կարգի խախտմամբ անցկացված մրցույթն անվավեր է ճանաչվում դատական կարգով:
Կրկնակի մրցույթ է անցկացվում նաև մրցույթն անվավեր ճանաչվելու դեպքում:
Կրկնակի մրցույթն անցկացվում է սույն հոդվածով սահմանված ընդհանուր կարգով:
Եթե կրկնակի մրցույթը համարվում է չկայացած (անվավեր), կամ կրկնակի մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվում, ապա հարկային ծառայության տվյալ թափուր պաշտոնն զբաղեցնելու համար նոր մրցույթը հայտարարվում է կրկնակի մրցույթ անցկացնելուց մեկ ամիս հետո:
6. Սույն օրենքի հիման վրա մրցույթ անցկացնելու (մրցույթին մասնակցելու) կարգը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:
(18-րդ հոդվածը փոփ. 23.06.2004 ՀՕ-121, խմբ. 15.02.2006 ՀՕ-260, լրաց., խմբ. 27.05.2009 ՀՕ-26-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-86-Ն, փոփ., լրաց. 23.12.21 ՀՕ-153-Ն)
|
Հոդված 19. |
Հարկային ծառայության պաշտոնի նշանակումը |
1. Հարկային ծառայության պաշտոնների անվանացանկի Բ խմբում և Գ խմբի առաջատար պաշտոններից՝ հարկային մարմնի գլխավոր օպերլիազորի, հարկային մարմնի գլխավոր հարկային տեսուչի, հարկային մարմնի գլխավոր մասնագետի, հարկային մարմնի խմբի ղեկավարի, հարկային մարմնի գլխավոր մասնագետ-իրավաբանի, հարկային մարմնի ավագ հետաքննիչի, հարկային տեսչության բաժնի պետի, հարկային տեսչության գլխավոր հարկային տեսուչի, հարկային տեսչության գլխավոր մասնագետի թափուր պաշտոն առաջանալու դեպքում հարկային մարմնի ղեկավարը կարող է տվյալ կամ դրան հաջորդող խմբին դասվող հարկային ծառայության պաշտոն զբաղեցնող հարկային ծառայողներից կամ հարկային մարմիններում քաղաքացիական պաշտոն զբաղեցնող անձանցից, հարկային ծառայության կադրերի ռեզերվից կատարել նշանակում՝ առաջնայնությունը տալով այն ծառայողներին, որոնց վերաբերյալ Հանձնաժողովը վերջին ատեստավորման արդյունքում կայացրել է սույն օրենքի 20-րդ հոդվածի 10-րդ մասի 1-ին կետով նախատեսված եզրակացությունը, ինչպես նաև հարկային ծառայության ավելի երկար ստաժ ունեցող ծառայողներին:
Սույն մասի առաջին պարբերությամբ նախատեսված դրույթները չեն տարածվում հարկային ծառայության պաշտոնների անվանացանկի Գ խմբի առաջատար պաշտոններից՝ հարկային մարմնի ավագ օպերլիազորի, հարկային մարմնի ավագ հարկային տեսուչի, հարկային մարմնի առաջատար մասնագետի, հարկային մարմնի առաջատար մասնագետ-իրավաբանի, հարկային մարմնի հետաքննիչի, հարկային մարմնի օպերլիազորի, հարկային մարմնի հարկային տեսուչի և Դ խմբին դասվող, սույն օրենքին համապատասխան, տվյալ պաշտոնում նշանակումից հետո 1 տարին չլրացած հարկային ծառայողների վրա:
2. Հարկային ծառայության պաշտոնների անվանացանկի Բ խմբին դասվող և Գ խմբի առաջատար պաշտոններից՝ հարկային մարմնի գլխավոր օպերլիազորի, հարկային մարմնի գլխավոր հարկային տեսուչի, հարկային մարմնի գլխավոր մասնագետի, հարկային մարմնի խմբի ղեկավարի, հարկային մարմնի գլխավոր մասնագետ-իրավաբանի, հարկային մարմնի ավագ հետաքննիչի, հարկային տեսչության բաժնի պետի, հարկային տեսչության գլխավոր հարկային տեսուչի, հարկային տեսչության գլխավոր մասնագետի թափուր պաշտոնում նշանակում չկատարվելու դեպքում Հանձնաժողովը կազմակերպում է փակ մրցույթ սույն օրենքի 18-րդ հոդվածի 3-6-րդ մասերով սահմանված կարգով:
Փակ մրցույթին կարող են մասնակցել հարկային ծառայողները և սույն օրենքի 12-րդ ու 13-րդ հոդվածների պայմանները բավարարող քաղաքացիները, եթե ունեն հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի նկարագրով (անձնագրով) պահանջվող աշխատանքի բնագավառում երեք տարվա աշխատանքային ստաժ:
3. Սույն օրենքով նախատեսված մրցույթի ավարտից հետո՝ եռօրյա ժամկետում, Հանձնաժողովը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ հարկային մարմնի ղեկավարին տալիս է եզրակացություն: Եզրակացությունն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, հարկային մարմնի ղեկավարը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից նշանակում է համապատասխան պաշտոնում՝ առաջնայնությունը տալով այն հարկային ծառայողներին (քաղաքացիներին), որոնց վերաբերյալ Հանձնաժողովը վերջին ատեստավորման արդյունքում կայացրել է սույն օրենքի 20-րդ հոդվածի 10-րդ մասի 1-ին կետով նախատեսված եզրակացությունը, ինչպես նաև հարկային ծառայության (մասնագիտական աշխատանքի) ավելի երկար ստաժ ունեցող ծառայողներին (քաղաքացիներին): Մրցույթով անցած անձը հարկային ծառայության պաշտոնում նշանակվում է անժամկետ, բացառությամբ մրցույթով առաջին անգամ հարկային ծառայության պաշտոնի նշանակվող անձի, որը նշանակվում է մինչև վեց ամիս փորձաշրջանով: Փորձաշրջանի անցկացման կարգը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը: Եթե փորձաշրջանի ընթացիկ արդյունքներով պարզվում է, որ փորձաշրջան անցնող անձը չի համապատասխանում առաջադրված պահանջներին, ապա նրան այդ մասին հայտնվում է գրավոր՝ փորձաշրջանի ավարտից երեք օր առաջ:
31. Հարկային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու` հղիության և ծննդաբերության արձակուրդի, պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, մինչև հարկային ծառայության թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը, հարկային ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում այդ պաշտոնը կարող է զբաղեցվել հարկային ծառայության կադրերի ռեզերվում գտնվող` տվյալ պաշտոնի նկարագրին (անձնագրին) բավարարող անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով, իսկ դրա անհնարինության դեպքում` հաշվի առնելով սույն օրենքի 12-րդ, 13-րդ հոդվածների և 16-րդ հոդվածի չորրորդ մասի պահանջները՝ մեկ այլ անձի հետ կնքելով ժամկետային աշխատանքային պայմանագիր:
4. Հարկային մարմնի ղեկավարին նշանակում է Արցախի Հանրապետության Նախագահը: Հարկային մարմնի ղեկավարի տեղակալին նշանակում է Արցախի Հանրապետության կառավարությունը: Հարկային մարմնի վարչության պետին և հարկային տեսչության պետին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է հարկային մարմնի ղեկավարը:
5. Հարկային ծառայության պաշտոնում նշանակվելու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:
(19-րդ հոդվածը խմբ., փոփ. 23.06.2004 ՀՕ-121, փոփ. 22.12.2004 ՀՕ-158, լրաց., փոփ. 15.02.2006 ՀՕ-260, փոփ., լրաց. 27.05.2009 ՀՕ-26-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-86-Ն, լրաց., փոփ., խմբ. 23.12.21 ՀՕ-153-Ն)
Հոդված 191. Հարկային ծառայության կադրերի ռեզերվը
1. Հարկային ծառայության կադրերի ռեզերվը վարում և վարձատրությունը տրամադրում է հարկային մարմինը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի:
2. Հարկային մարմնի գործունեության դադարեցման դեպքում կադրերի ռեզերվը վարում և վարձատրությունը տրամադրում է Արցախի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը:
3. Հարկային ծառայության կադրերի ռեզերվում, իրենց դիմումի համաձայն, գրանցվում են սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 13-րդ կետերով նախատեսված հիմքերով հարկային ծառայության պաշտոնից ազատված հարկային ծառայողները:
4. Հարկային ծառայության կադրերի ռեզերվում գրանցված լինելու միանգամյա առավելագույն ժամկետը վեց ամիս է, բայց ոչ ավելի, քան կադրերի ռեզերվում գրանցված հարկային ծառայողի 65 տարին լրանալը: Հարկային ծառայողն իր դիմումի համաձայն վաղաժամկետ կարող է հանվել կադրերի ռեզերվից:
5. Կադրերի ռեզերվում գրանցված լինելու ժամանակահատվածը ներառվում է հարկային ծառայության ստաժում: Հարկային ծառայողը Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով երեք ամիս ստանում է վարձատրություն:
6. Կադրերի ռեզերվում գրանցվելու դեպքում հարկային ծառայողի հետ վերջնահաշվարկ չի կատարվում: Հարկային ծառայողի հետ վերջնահաշվարկը կատարվում է, եթե հարկային ծառայողն ազատվել է հարկային ծառայությունից սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետով նախատեսված հիմքով:
7. Եթե հարկային ծառայողը սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կամ 31-ին մասերով սահմանված կարգով նշանակվում է հարկային ծառայության պաշտոնի, ապա կադրերի ռեզերվից դուրս գալու դեպքում վերջնահաշվարկ չի կատարվում:
8. Հարկային ծառայողը հանվում է կադրերի ռեզերվից պետական կամ համայնքային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու կամ այլ աշխատանքի անցնելու դեպքում:
9. Կադրերի ռեզերվում գրանցված ժամանակահատվածում հարկային ծառայողը չունի արձակուրդի իրավունք, և վերջնահաշվարկի մեջ կադրերի ռեզերվում գրանցված լինելու ժամանակահատվածը չի հաշվարկվում:
10. Հարկային ծառայության կադրերի ռեզերվը վարելու, հարկային ծառայողին կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:
(191-ին հոդվածը լրաց. 15.02.2006 ՀՕ-260, փոփ. 21.12.2017 ՀՕ-86-Ն, խմբ. 23.12.21 ՀՕ-153-Ն)
|
Հոդված 20. |
Հարկային ծառայողների ատեստավորումը |
1. Յուրաքանչյուր տարի հարկային ծառայողների առնվազն մեկ երրորդը ենթակա է պարտադիր ատեստավորման:
2. Հարկային ծառայողի հերթական ատեստավորումն անցկացվում է երեք տարին մեկ անգամ:
Հարկային ծառայողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է հերթական ատեստավորումից առնվազն մեկ տարի հետո:
3. Հարկային ծառայողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է նրա անմիջական ղեկավարի պատճառաբանված միջնորդության հիման վրա՝ հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ կամ հարկային ծառայողի ցանկությամբ:
4. Ատեստավորումն անցկացվում է հարկային ծառայողի անմիջական մասնակցությամբ:
5. Ատեստավորման ենթակա չեն՝
1) մեկ տարուց պակաս հարկային ծառայության ստաժ ունեցող հարկային ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.
2) հղի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող հարկային ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել:
Հղիության և երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող հարկային ծառայողները ենթակա են ատեստավորման արձակուրդից վերադառնալուց հետո ոչ ուշ, քան մեկ տարի հետո, եթե վերջիններս ավելի վաղ ատեստավորվելու ցանկություն չեն հայտնել:
6. Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակ հարկային ծառայողները ենթակա են ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում:
7. Ատեստավորման ենթակա հարկային ծառայողները, ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին:
8. Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ անմիջական ղեկավարը ներկայացնում է հարկային ծառայողի ծառայողական բնութագիրը:
Ծառայողական բնութագիրը պետք է բովանդակի տվյալներ հարկային ծառայողի մասին, նրա գործնական, մարդկային հատկանիշների և ծառայողական գործունեության արդյունքների հիմնավորված գնահատականը: Այդ գնահատականը պետք է հիմնվի նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակաշրջանում հարկային ծառայողի՝ իր կատարած աշխատանքների մասին վեց ամիսը մեկ անգամ անմիջական ղեկավարին ներկայացրած հաշվետվությունների վերաբերյալ վերջինիս եզրակացությունների հիման վրա:
Եթե ատեստավորումների միջև ընկած ժամանակաշրջանում հարկային ծառայողի անմիջական ղեկավարն ազատվել է հարկային ծառայության պաշտոնից՝ ատեստավորման արդյունքում զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու կամ սույն օրենքի 26-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ, 15-րդ, 17-րդ, 18-րդ և 261-րդ հոդվածի առաջին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերով, ապա վերջինիս տված բնութագիրն իրավական ուժ չունի: Եթե նման ղեկավարի տված եզրակացություններն ընդգրկում են ատեստավորումների միջև ընկած ժամանակաշրջանի երկու երրորդից ավելին, ապա հարկային ծառայողի վերաբերյալ ծառայողական բնութագիր չի ներկայացվում:
Հարկային ծառայողն ատեստավորում անցկացնելու օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ պետք է ծանոթանա իր ծառայողական բնութագրին:
Սույն հոդվածով սահմանված կարգով ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել հարկային ծառայողի ատեստավորման արդյունքների վրա:
9. Ատեստավորումն անցկացվում է թեստավորման և հարցազրույցի միջոցով, իսկ հարկային մարմնի օպերատիվ ստորաբաժանումներում ծառայություն անցնողների համար նաև ֆիզիկական պատրաստվածության, զենքի և հատուկ միջոցների տիրապետման գծով՝ Հանձնաժողովի սահմանած կարգով:
Թեստերը կազմում, հարցազրույցն անցկացնում և արդյունքները գնահատում է Հանձնաժողովը՝ սույն օրենքի 18-րդ հոդվածով սահմանված կարգով:
10. Հանձնաժողովը թեստավորման և հարցազրույցի (համապատասխան դեպքերում նաև ֆիզիկական պատրաստվածության, զենքի և հատուկ միջոցների տիրապետման ստուգման) արդյունքներով կայացնում է հետևյալ եզրակացություններից մեկը.
1) շնորհել ավելի բարձր դասային կամ հատուկ կոչում.
2) համապատասախանում է զբաղեցրած պաշտոնին.
3) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին՝ վերապատրաստում անցնելու և վերապատրաստման արդյունքում դրական գնահատական ստանալու պայմանով.
4) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:
Ատեստավորումն ավարտվելուց հետո՝ եռօրյա ժամկետում, Հանձնաժողովը վերոնշյալ եզրակացություններից մեկը ներկայացնում է հարկային մարմնի ղեկավարին:
11. Հարկային ծառայողն իրավունք ունի ծանոթանալ ատեստավորման արդյունքներին և բողոքարկել դրանք մինչև հարկային ծառայողի պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին այդ արդյունքները ներկայացնելը:
12. Հարկային մարմնի ղեկավարը սույն հոդվածի տասներորդ մասով նախատեսված եզրակացություններն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.
1) հարկային ծառայողին ավելի բարձր դասային կամ հատուկ կոչում շնորհելու մասին.
2) զբաղեցրած պաշտոնին հարկային ծառայողի համապատասխանության մասին.
3) հարկային ծառայողի վերապատրաստում անցկացնելու մասին.
4) հարկային ծառայողին զբաղեցրած պաշտոնից իջեցնելու մասին: Նման որոշում կայացվում է նաև, եթե հարկային ծառայողը վերապատրաստման արդյունքում ստանում է բացասական գնահատական.
5) հարկային ծառայությունից ազատելու մասին: Նման որոշում կայացվում է նաև, եթե հարկային ծառայողը վերապատրաստման արդյունքում ստանում է բացասական գնահատական:
Հարկային մարմնի ղեկավարը հարկային ծառայողի ժամանակավոր անաշխատունակության և արձակուրդում գտնվելու, ինչպես նաև վերապատրաստման ժամանակ ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշում է ընդունում նրանց աշխատանքի ներկայանալու օրվանից հետո՝ եռօրյա ժամկետում:
13. Սույն հոդվածով նախատեսված բնութագիրը (ութերորդ մաս), եզրակացությունը (տասներորդ մաս) և որոշումը (տասներկուերորդ մաս) կցվում են հարկային ծառայողի անձնական գործին:
14. Սույն օրենքի հիման վրա հարկային ծառայողի ատեստավորում անցկացնելու կարգը սահմանում է հարկային մարմինը:
(20-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 23.06.2004 ՀՕ-121, փոփ. 15.02.2006 ՀՕ-260, լրաց. 23.12.21 ՀՕ-153-Ն)
|
Հոդված 21. |
Հարկային ծառայողների վերապատրաստումը |
1. Հարկային ծառայողների վերապատրաստումն անցկացվում է հարկային ծառայողի ատեստավորման արդյունքներից ելնելով՝ հարկային ծառայության տվյալ պաշտոնի նկարագիրը (անձնագիրը) փոփոխվելու, ինչպես նաև հարկային մարմնի ղեկավարի որոշած այլ դեպքերում:
2. Հարկային ծառայողի վերապատրաստման անցկացման կարգը և պայմանները սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:
(21-րդ հոդվածը փոփ. 21.12.2017 ՀՕ-86-Ն, լրաց. 23.12.21 ՀՕ-153-Ն)
|
Հոդված 211. |
Հարկային ծառայության կոչումների դասակարգումը |
1. Հարկային ծառայության բարձրագույն կոչումներն են՝
- Արցախի Հանրապետության հարկային ծառայության պետական խորհրդական,
- Արցախի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդական, Արցախի Հանրապետության հարկային ծառայության գեներալ-մայոր:
2. Հարկային ծառայության գլխավոր կոչումներն են՝
- Արցախի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի ավագ խորհրդական, Արցախի Հանրապետության հարկային ծառայության գնդապետ,
- Արցախի Հանրապետության հարկային ծառայության երկրորդ դասի ավագ խորհրդական, Արցախի Հանրապետության հարկային ծառայության փոխգնդապետ:
3. Հարկային ծառայության ավագ կոչումներն են՝
- Արցախի Հանրապետության հարկային ծառայության երրորդ դասի ավագ խորհրդական, Արցախի Հանրապետության հարկային ծառայության մայոր,
- Արցախի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի խորհրդական, Արցախի Հանրապետության հարկային ծառայության կապիտան,
- Արցախի Հանրապետության հարկային ծառայության երկրորդ դասի խորհրդական, Արցախի Հանրապետության հարկային ծառայության ավագ լեյտենանտ,
- Արցախի Հանրապետության հարկային ծառայության երրորդ դասի խորհրդական, Արցախի Հանրապետության հարկային ծառայության լեյտենանտ:
(211-ին հոդվածը լրաց. 23.06.2004 ՀՕ-121, խմբ. 18.12.2013 ՀՕ-68-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-86-Ն)
|
Հոդված 22. |
Հարկային ծառայության դասային կոչումները |
1. Աշխատանքում ցուցաբերած առանձնահատուկ ծառայությունների, մարդկային և մասնագիտական բարձր հատկանիշների համար հարկային ծառայողներին շնորհվում են դասային կոչումներ:
2. Հարկային ծառայողների համար սահմանվում են հետևյալ դասային կոչումները.
- Արցախի Հանրապետության հարկային ծառայության պետական խորհրդական,
- Արցախի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդական,
- Արցախի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի ավագ խորհրդական,
- Արցախի Հանրապետության հարկային ծառայության երկրորդ դասի ավագ խորհրդական,
- Արցախի Հանրապետության հարկային ծառայության երրորդ դասի ավագ խորհրդական,
- Արցախի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի խորհրդական,
- Արցախի Հանրապետության հարկային ծառայության երկրոդ դասի խորհրդական,
- Արցախի Հանրապետության հարկային ծառայության երրորդ դասի խորհրդական:
3. Արցախի Հանրապետության հարկային ծառայության պետական խորհրդականի և Արցախի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային կոչումը շնորհում է Արցախի Հանրապետության Նախագահը:
4. Սույն հոդվածի երրորդ մասում չնշված դասային կոչումները շնորհում է հարկային մարմնի ղեկավարը՝ կոչման ներկայացվողի վերադասի ներկայացմամբ:
Դասային կոչման ներկայացնելիս նշվում են ծառայողի կենսագրական տվյալները, աշխատանքի գնահատականը, նրա գործնական և անձնական հատկանիշների բնութագիրը:
Սույն մասի առաջին պարբերությամբ սահմանված կարգով հարկային ծառայողին կոչման ներկայացնելը չի կարող հետաձգվել հարկային ծառայության անցնելուց կամ հերթական (արտահերթ) դասային կոչումն ստանալուց հետո՝ ավելի քան երեք տարի:
5. Հարկային ծառայողի վարքագծի կանոնները կոպիտ խախտելու կամ ծառայողական պարտականությունները պարբերաբար չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար հարկային ծառայողը կարող է զրկվել դասային կոչումից, հարկային ծառայողի դասային կոչումը կարող է իջեցվել, ինչպես նաև հարկային ծառայողին հերթական կոչման ներկայացնելը կարող է պատճառաբանված մերժվել:
6. Դասային կոչման իջեցումը կամ դասային կոչումից զրկումը կատարում է տվյալ դասային կոչումը շնորհող պաշտոնատար անձը՝ ծառայողական քննություններ անցկացնող հանձնաժողովի ներկայացմամբ:
(22-րդ հոդվածը փոփ. 23.06.2004 ՀՕ-121, խմբ. 22.12.2004 ՀՕ-158, լրաց., փոփ. 18.12.2013 ՀՕ-68-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-86-Ն)
|
Հոդված 23. |
Հարկային ծառայության հատուկ կոչումները |
1. Հարկային մարմնի օպերատիվ ստորաբաժանման ծառայողների համար սահմանվում են հետևյալ հատուկ կոչումները.
- հարկային ծառայության գեներալ-մայոր,
- հարկային ծառայության գնդապետ,
- հարկային ծառայության փոխգնդապետ,
- հարկային ծառայության մայոր,
- հարկային ծառայության կապիտան,
- հարկային ծառայության ավագ լեյտենանտ,
- հարկային ծառայության լեյտենանտ:
1.1. Հարկային ծառայության գեներալ-մայորի հատուկ կոչումը շնորհում է Արցախի Հանրապետության Նախագահը:
2. Սույն հոդվածի 1.1-ին մասում չնշված հատուկ կոչումները շնորհում է հարկային մարմնի ղեկավարը` հարկային մարմնի օպերատիվ ստորաբաժանման ղեկավարի ներկայացմամբ:
Հատուկ կոչման ներկայացնելիս նշվում են ծառայողի կենսագրական տվյալները, աշխատանքի գնահատականը, նրա գործնական և անձնական հատկանիշների բնութագիրը, աշխատանքի ստաժը, հատուկ կամ դասային կոչում ունենալու դեպքում՝ կոչումները և դրանք հարկային ծառայողին շնորհվելու ամսաթիվը:
3. Սահմանվում են հատուկ կոչում կրելու հետևյալ ժամկետները.
- լեյտենանտի համար՝ մեկ տարի,
- հարկային ծառայության ավագ լեյտենանտի, կապիտանի և մայորի համար՝ երեք տարի.
- հարկային ծառայության փոխգնդապետի համար` 4 տարի:
31. Առանձին դեպքերում հարկային ծառայության հատուկ կոչումներ կարող են շնորհվել նաև այլ հարկային ծառայողների:
4. Հարկային ծառայողի վարքագծի կանոնները կոպիտ խախտելու կամ ծառայողական պարտականությունները պարբերաբար չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար հարկային ծառայողին հերթական հատուկ կոչման ներկայացնելը կարող է պատճառաբանված մերժվել:
5. Հարկային ծառայողի հատուկ կոչումը կարող է իջեցվել սույն հոդվածի չորրորդ մասում նախատեսված դեպքերում: Հարկային ծառայողները հատուկ կոչումից կարող են զրկվել աշխատանքից հեռացվելու և սույն հոդվածի չորրորդ մասում նախատեսված դեպքերում:
Հատուկ կոչման իջեցումը կամ հատուկ կոչումից զրկումը կատարում է տվյալ հատուկ կոչումը շնորհող պաշտոնատար անձը՝ ծառայողական քննություններ անցկացնող հանձնաժողովի ներկայացմամբ:
(23-րդ հոդվածը լրաց. 23.06.2004 ՀՕ-121, փոփ., լրաց. 15.02.2006 ՀՕ-260, լրաց. 27.05.2009 ՀՕ-26-Ն, լրաց., խմբ. 18.12.2013 ՀՕ-68-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-86-Ն)
|
Հոդված 231. |
Հարկային ծառայության պաշտոններին համապատասխանող հարկային ծառայության կոչումները |
1. Հարկային ծառայության բարձրագույն պաշտոններից հարկային մարմնի ղեկավարի պաշտոնին համապատասխանող հարկային ծառայության կոչումների վերին սահմանը Արցախի Հանրապետության հարկային ծառայության պետական խորհրդականի կոչումն է:
2. Հարկային ծառայության բարձրագույն պաշտոններից հարկային մարմնի ղեկավարի տեղակալների, հարկային մարմնի օպերատիվ ստորաբաժանման ղեկավարի պաշտոններին համապատասխանող հարկային ծառայության կոչումների վերին սահմանը Արցախի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդականի կամ հարկային ծառայության գեներալ-մայորի կոչումն է:
3. Հարկային ծառայության բարձրագույն պաշտոններից հարկային մարմնի վարչության պետի, հարկային տեսչության պետի պաշտոնին համապատասխանող հարկային ծառայության կոչումների վերին սահմանը Արցախի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի ավագ խորհրդականի կամ հարկային ծառայության գնդապետի կոչումն է:
4. Հարկային ծառայության գլխավոր պաշտոններին համապատասխանող հարկային ծառայության կոչումների վերին սահմանը Արցախի Հանրապետության հարկային ծառայության երկրորդ դասի ավագ խորհրդականի կամ հարկային ծառայության փոխգնդապետի կոչումն է:
5. Հարկային ծառայության առաջատար պաշտոններից հարկային մարմնի գլխավոր օպերլիազորի, հարկային մարմնի գլխավոր հարկային տեսչի, հարկային մարմնի գլխավոր մասնագետի, հարկային մարմնի խմբի ղեկավարի, հարկային մարմնի գլխավոր մասնագետ-իրավաբանի, հարկային մարմնի ավագ հետաքննիչի, հարկային տեսչության բաժնի պետի պաշտոնին համապատասխանող հարկային ծառայության կոչումների վերին սահմանը Արցախի Հանրապետության հարկային ծառայության երրորդ դասի ավագ խորհրդականի կամ հարկային ծառայության մայորի կոչումն է:
6. Հարկային ծառայության առաջատար մյուս պաշտոններից հարկային մարմնի ավագ օպերլիազորի, հարկային մարմնի ավագ հարկային տեսչի, հարկային մարմնի առաջատար մասնագետի, հարկային մարմնի առաջատար մասնագետ-իրավաբանի, հարկային մարմնի հետաքննիչի, հարկային տեսչության գլխավոր հարկային տեսչի, հարկային տեսչության գլխավոր մասնագետի պաշտոններին համապատասխանող հարկային ծառայության կոչումների վերին սահմանը հարկային ծառայության առաջին դասի խորհրդականի կամ հարկային ծառայության կապիտանի կոչումն է:
7. Հարկային ծառայության հարկային մարմնի օպերլիազորի, հարկային մարմնի հարկային տեսչի, հարկային մարմնի առաջին կարգի մասնագետի, հարկային տեսչության ավագ հարկային տեսչի, հարկային տեսչության առաջատար մասնագետի պաշտոններին համապատասխանող հարկային ծառայության կոչումների վերին սահմանը հարկային ծառայության երկրորդ դասի խորհրդականի կամ հարկային ծառայության ավագ լեյտենանտի կոչումն է:
8. Հարկային ծառայության կրտսեր մյուս պաշտոններին համապատասխանող հարկային ծառայության կոչումների վերին սահմանը հարկային ծառայության երրորդ դասի խորհրդականի կամ հարկային ծառայության լեյտենանտի կոչումն է:
(231-ին հոդվածը լրաց. 23.06.2004 ՀՕ-121, 22.12.2004 ՀՕ-158, փոփ. 15.02.2006 ՀՕ-260, լրաց. 27.05.2009 ՀՕ-26-Ն, խմբ. 18.12.2013 ՀՕ-68-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-86-Ն, 14.06.2019 ՀՕ-46-Ն, 23.12.21 ՀՕ-153-Ն)
|
Հոդված 24. |
Հարկային ծառայողների վարձատրությունը և խրախուսումը |
(վերնագիրը խմբ. 24.12.2003 ՀՕ-87)
1. Հարկային ծառայողների, այդ թվում՝ հարկային ծառայության կադրերի ռեզերվում գրանցված հարկային ծառայողների, վարձատրության, այդ թվում՝ հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների և չափերի, աշխատավարձի բնականոն աճի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:
2. (մասն ուժը կորցրել է 26.12.2013 ՀՕ-99-Ն)
3. (մասն ուժը կորցրել է 26.12.2013 ՀՕ-99-Ն)
4. (մասն ուժը կորցրել է 26.12.2013 ՀՕ-99-Ն)
5. (մասն ուժը կորցրել է 26.12.2013 ՀՕ-99-Ն)
6. Երկարամյա ծառայության, ծառայողական պարտականությունները և հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու, ինչպես նաև աշխատանքի նկատմամբ նվիրվածության համար հարկային ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ տեսակները.
1/ կարգապահական տույժի հանում.
2/ դրամական պարգևատրում.
3/ հուշանվերով պարգևատրում.
4/ (կետն ուժը կորցրել է 26.12.2013 ՀՕ-99-Ն)
5/ հարկային մարմնի ղեկավարի կողմից շնորհակալության հայտարարում.
6) հատուկ և (կամ) դասային կոչման արտահերթ շնորհում.
7/ (կետն ուժը կորցրել է 27.11.2013 ՀՕ-58-Ն)
8) մեդալով և (կամ) կրծքանշանով պարգևատրում:
7. Սույն հոդվածի 6-րդ մասի 1-ին, 3-րդ, 5-րդ, 6-րդ և 8-րդ կետերով նախատեսված խրախուսման միջոցները կիրառում է հարկային մարմնի ղեկավարը, իսկ վեցերորդ մասի 2-րդ կետով նախատեսված խրախուսումն իրականացվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին համապատասխան:
7.1. Սույն հոդվածի 6-րդ մասի 6-րդ կետով նախատեսված խրախուսման տեսակը հարկային ծառայողի նկատմամբ ծառայության ամբողջ ընթացքում կարող է կիրառվել միայն մեկ անգամ:
8. (մասն ուժը կորցրել է 23.12.21 ՀՕ-153-Ն)
9. Մեդալի և կրծքանշանի տեսակները, ձևերը և շնորհման կարգը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:
(24-րդ հոդվածը խմբ. 24.12.2003 ՀՕ-87, 23.06.2004 ՀՕ-121, փոփ. 22.12.2004 ՀՕ-158, 15.02.2006 ՀՕ-260, լրաց. 27.05.2009 ՀՕ-26-Ն, խմբ. 18.12.2013 ՀՕ-68-Ն, խմբ., փոփ. 26.12.2013 ՀՕ-99-Ն, փոփ. 27.11.2013 ՀՕ-58-Ն, խմբ., փոփ. 26.12.2013 ՀՕ-99-Ն, 21.12.2017 ՀՕ-86-Ն, լրաց., խմբ., փոփ. 23.12.21 ՀՕ-153-Ն)
|
Հոդված 25.
|
Հարկային ծառայողների նկատմամբ կիրառվող կարգապահական պատասխանատվությունը |
1. Անբարեխիղճ աշխատանքի, ծառայողական պարտականությունների նկատմամբ անպատասխանատու վերաբերմունքի, անփութության և աշխատանքային կարգապահական ներքին կանոնների խախտման համար հարկային ծառայողների նկատմամբ կիրառվում են կարգապահական պատասխանատվության հետևյալ տեսակները.
1) բանավոր նկատողություն.
2) գրավոր նկատողություն.
3) կոչման իջեցում.
4) նյութական պատասխանատվության կիրառում.
5) զբաղեցրած պաշտոնից իջեցում.
6) հարկային ծառայությունից ազատում:
2. Սույն հոդվածի առաջին մասի 1-ին կետով նախատեսված կարգապահական պատասխանատվության ենթարկում է հարկային ծառայողի անմիջական ղեկավարը, իսկ հարկային ծառայության պաշտոնների անվանացանկի Ա, Բ խմբերի հարկային ծառայողների, ինչպես նաև Գ, Դ խմբերի հարկային մարմնի հարկային ծառայողների և հարկային տեսչության բաժնի պետի դեպքում՝ նաև հարկային մարմնի ղեկավարը: Սույն հոդվածի առաջին մասի 2-6-րդ կետերով նախատեսված կարգապահական պատասխանատվության ենթարկում է հարկային մարմնի ղեկավարը՝ հարկային մարմնի ծառայողական քննություններ անցկացնող հանձնաժողովի եզրակացության հիման վրա:
3. Հարկային ծառայողի նկատմամբ կիրառված կարգապահական պատասխանատվության վերաբերյալ նշում է կատարվում հարկային ծառայողի անձնական գործում:
(25-րդ հոդվածը փոփ., լրաց. 23.06.2004 ՀՕ-121, խմբ. 15.02.2006 ՀՕ-260, փոփ. 23.12.21 ՀՕ-153-Ն)
|
Հոդված 26. |
Հարկային ծառայողին հարկային ծառայությունից ազատելու հիմքերը |
(վերնագիրը խմբ. 15.02.2006 ՀՕ-260)
1. Հարկային ծառայողին հարկային ծառայությունից ազատելու հիմքերն են՝
1) հարկային ծառայողի անձնական դիմումը.
2) սույն օրենքի 13-րդ հոդվածի սահմանափակումները չպահպանելը.
3) հարկային ծառայողին պաշտոնի նշանակման` սույն օրենքով սահմանված կարգի խախտումը.
4) ատեստավորման արդյունքում սույն օրենքի 20-րդ հոդվածի տասներկուերորդ մասի 5-րդ կետով սահմանված դեպքերը.
5) հարկային ծառայողի` Արցախի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելը.
6) սույն օրենքի 42-րդ հոդվածով նախատեսված դեպքերը.
7) սույն օրենքի 19-րդ հոդվածի երրորդ մասի համաձայն փորձաշրջանը չանցնելը.
8) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում ավելի քան չորս ամիս աշխատանքի չներկայանալը (չհաշված հղիության և ծննդաբերության արձակուրդը).
9) սույն օրենքի 13-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետով նախատեսված հիվանդություններից որևէ մեկով հիվանդանալը.
10) եկամուտների հայտարարագիր չներկայացնելը.
11) հարկային ծառայողների հաստիքները կրճատվելը.
12) սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը.
13) հարկային մարմնի գործունեության դադարումը.
14) պետական կամ համայնքային պաշտոնում ընտրվելը կամ նշանակվելը.
15) նրա նկատմամբ կայացված մեղադրական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելը, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք: Հարկային ծառայողի կողմից տուգանքի վճարման ժամանակացույցով սահմանված պարտավորությունների կատարումը խախտելու դեպքում տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինվելիս ծառայությունը դադարեցվում է.
16) հարկային ծառայության պաշտոն զբաղեցնելու` սույն օրենքով սահմանված առավելագույն տարիքը լրանալը, բացառությամբ այն դեպքերի, երբ իրավասու պաշտոնատար անձի որոշմամբ պաշտոնավարումը երկարաձգվել է մինչև մեկ տարի ժամկետով.
17) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող ճանաչվելը.
18) դատական կարգով հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկվելը.
19) կադրերի ռեզերվից հանվելը:
2. Հարկային ծառայողին պաշտոնից ազատում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:
3. Հարկային ծառայությունից ազատվելու դեպքում հարկային ծառայողը հարկային մարմին է հանձնում իր ծառայողական վկայականը, իրեն ամրագրված զենքը, համազգեստը և պաշտոնական պարտականությունների կատարման հետ կապված այլ միջոցներ:
(26-րդ հոդվածը խմբ. 15.02.2006 ՀՕ-260, լրաց. 27.05.2009 ՀՕ-26-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-86-Ն, փոփ., լրաց. 23.12.21 ՀՕ-153-Ն)
|
Հոդված 261. |
Հարկային ծառայողի զբաղեցրած պաշտոնը իջեցնելու հիմքերը |
Հարկային ծառայողի զբաղեցրած պաշտոնը իջեցնելու հիմքերն են`
1) ատեստավորման արդյունքում սույն օրենքի 20-րդ հոդվածի տասներկուերորդ մասի 4-րդ կետով սահմանված դեպքերը.
2) սույն օրենքի 25-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով նախատեսված կարգապահական պատասխանատվության ենթարկվելը.
3) սույն օրենքի 25-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերից որևէ մեկը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելը:
Հարկային ծառայողի պաշտոնը իջեցնում է նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:
(261-ին հոդվածը լրաց. 15.02.2006 ՀՕ-260)
Գ Լ ՈՒ Խ IV
ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
|
Հոդված 27. |
Հարկային մարմնի ֆինանսավորումը |
Հարկային մարմինը ֆինանսավորվում է Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
(27-րդ հոդվածը փոփ. 21.12.2017 ՀՕ-86-Ն)
|
Հոդված 28. |
Նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդը |
(28-րդ հոդվածն ուժը կորցրել է 20.05.22 ՀՕ-29-Ն)
|
Հոդված 29. |
Հարկային ծառայողների համազգեստը |
1. Հարկային մարմնի աշխատակիցները հարկային մարմնի սահմանած կարգով կրում են համազգեստ:
2. Հարկային ծառայողի համազգեստի նկարագիրը և կրելու պայմանները հաստատում է Արցախի Հանրապետության կառավարությունը:
(29-րդ հոդվածը խմբ. 23.06.2004 ՀՕ-121, փոփ. 21.12.2017 ՀՕ-86-Ն)
|
Հոդված 30. |
Հարկային ծառայողների զենքը |
1. Հարկային ծառայողներին զենք տրամադրելու, զենքը պահելու, կրելու և օգտագործելու կարգը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:
2. Հարկային մարմնին զենքով ապահովելու (տրամադրելու), զենքը պահպանելու կարգը, զենքի ու ռազմամթերքի տեսակների ցանկը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:
(30-րդ հոդվածը փոփ. 21.12.2017 ՀՕ-86-Ն)
|
Հոդված 31. |
Ֆիզիկական ուժի կիրառումը (գործադրումը) |
Հարկային ծառայողներն իրավախախտների նկատմամբ իրավունք ունեն կիրառել (գործադրել) ֆիզիկական հարկադրանք (ուժ)՝
1) իրենց և (կամ) այլ անձանց վրա հարձակումը կանխելու դեպքում.
2) հարկային մարմնին պատկանող կամ վերջիններիս հսկողության տակ գտնվող շինությունների, կառույցների և փոխադրամիջոցների վրա հարձակումը կանխելու դեպքում.
3) դիմադրություն ցույց տվող իրավախախտում կատարած անձին ձերբակալելու կամ ծառայողական շինություն հասցնելու դեպքում, եթե այդ դիմադրությունը կարող է վնաս պատճառել շրջապատին կամ իրենց:
|
Հոդված 32. |
Հատուկ միջոցների կիրառումը |
1. Հարկային ծառայողները հատուկ միջոցները (ձեռնաշղթաներ, փականքները բացելու գործիքներ) կիրառում են՝
1) իրենց և (կամ) այլ անձանց վրա հարձակումը կանխելու համար.
2) հարկային մարմնին պատկանող կամ վերջիններիս հսկողության տակ գտնվող շինությունների, կառույցների և փոխադրամիջոցների վրա հարձակումը կանխելու համար.
3) դիմադրություն ցույց տվող իրավախախտում կատարող անձին ձերբակալելու կամ ծառայողական շինություն հասցնելու համար, եթե այդ դիմադրությունը կարող է վնաս պատճառել շրջապատին կամ իրենց:
Հղիության կամ հաշմանդամության ակնհայտ նշաններով անձանց և անչափահասների նկատմամբ հատուկ միջոցներ չեն կիրառվում, բացառությամբ նշված անձանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու, խմբակային կամ այլ հարձակումների, մարդկանց կյանքի և առողջության համար վտանգավոր գործողությունների դեպքերի:
2. Օպերատիվ-հետախուզական միջոցներ հարկային ծառայողները կիրառում են Արցախի Հանրապետության օրենքներով նախատեսված դեպքերում և կարգով:
(32-րդ հոդվածը փոփ. 21.12.2017 ՀՕ-86-Ն)
|
Հոդված 33. |
Զենքի գործադրումը |
1. Զենք կրելու իրավունք ունեցող հարկային ծառայողն իրավունք ունի դա գործադրել՝
1) իր կամ այլ անձի վրա զինված հարձակումը կանխելու համար, եթե առկա է նրանց կյանքին կամ առողջությանն սպառնացող իրական վտանգ.
2) զենքի հափշտակման փորձը կանխելու համար:
2. Մինչ զենքի գործադրումը հարկային ծառայողը պետք է կատարի նախազգուշական կրակոց, բացառությամբ սույն օրենքի 34-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված դեպքերի:
3. Արգելվում է զենքի գործադրումը հղիության կամ հաշմանդամության ակնհայտ նշաններ ունեցող անձանց և անչափահասների նկատմամբ, բացառությամբ նրանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու և հարկային ծառայողի կյանքին ու առողջությանն իրական վտանգ սպառնացող գործողություններ կատարելու դեպքերի:
|
Հոդված 34. |
Հարկային ծառայողների կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի օգտագործման պայմանները |
1. Նախքան ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի օգտագործման իրավասություն ստանալը, այնուհետև պարբերաբար, հարկային ծառայողները հարկային մարմնի սահմանած կարգով անցնում են հատուկ պատրաստություն և պիտանիության ստուգումներ: Նշված անձինք պարտավոր են ունենալ նաև տուժողին առաջին բուժօգնություն ցույց տալու հմտություն:
2. Հարկային ծառայողը ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք կիրառելուց (գործադրելուց) առաջ նախազգուշացնում է այդ մտադրության մասին, տալով իր պահանջները կատարելու համար բավարար ժամանակ, բացառությամբ անակնկալ, զինված, ռազմական տեխնիկայի և փոխադրամիջոցների օգտագործմամբ հարձակումների և այլ իրադրությունների, երբ նման նախազգուշացումն ստեղծված իրավիճակում անտեղի է, անհնարին կամ կարող է առաջացնել վտանգ իր կամ այլ անձանց կյանքին և առողջությանը, հանգեցնել այլ ծանր հետևանքների:
3. Իրավախախտման վտանգավորության աստիճանից և դա կատարող անձի ինքնությունից, ինչպես նաև դիմադրության ուժից ելնելով՝ վտանգի վերացմանն ուղղված գործողությունների հետևանքով հնարավոր վնասները հարկային ծառայողի կողմից պետք է հասցվեն նվազագույնի:
4. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի կիրառման (գործադրման) դեպքում հարկային ծառայողն անմիջապես զեկուցում է վերադասության կարգով, իսկ զենքի կիրառման բոլոր դեպքերի մասին` նաև դատախազության համապատասխան մարմիններին:
Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի կիրառման (գործադրման) հետևանքով առաջացած մարմնական վնասվածքների, մահվան բոլոր դեպքերի մասին հարկային մարմնի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձն անմիջապես տեղյակ է պահում առողջապահության և դատախազության համապատասխան մարմիններին:
5. Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք օգտագործելու լիազորությունների սահմանազանցումն առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:
(34-րդ հոդվածը խմբ. 18.12.2013 ՀՕ-68-Ն)
|
Հոդված 35. |
Հարկային ծառայողի պահանջների պարտադիր լինելը |
1. Հարկային ծառայողի՝ իր իրավասության սահմաններում առաջադրած պահանջները պարտադիր են բոլոր պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց և քաղաքացիների համար:
2. Հարկային ծառայողի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվությունը, փաստաթղթերը և դրանց պատճենները նրա գրավոր պահանջով տրվում են անվճար, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
3. Հարկային ծառայողի պահանջները չկատարելը կամ նրա պարտականությունների կատարմանը խոչընդոտելն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:
4. Հարկային ծառայողը, ներկայացնելով ծառայողական վկայականը, կարող է պահանջել և ստուգել ապօրինի գործունեություն իրականացնող կամ ապօրինի գործունեություն իրականացնելու մեջ կասկածվող անձանց անձը հաստատող փաստաթղթերը՝ ստուգումների բնագավառը կարգավորող օրենսդրությամբ սահմանված և հարկային մարմնի իրավասությունների շրջանակներում գործողություններ իրականացնելու նպատակով:
(35-րդ հոդվածը լրաց. 23.06.2004 ՀՕ-121)
|
Հոդված 36. |
Համագործակցությունն այլ մարմինների հետ |
Իր գործառույթներն իրականացնելիս հարկային մարմինը համագործակցում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման, այդ թվում՝ իրավապահ մարմինների, կազմակերպությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց հետ:
Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն ու դրանց պաշտոնատար անձինք պարտավոր են աջակցել հարկային մարմնին՝ իր գործառույթներն իրականացնելիս:
|
Հոդված 37. |
Հարկային ծառայողներին պատճառված վնասի հատուցման իրավունքը |
1. Ծառայողական գործունեության կապակցությամբ հարկային ծառայողին վնասվածքներ պատճառելու դեպքում, որոնք բացառում են հարկային ծառայություն անցնելու նրա հետագա հնարավորությունը, նրան ամեն ամիս վճարվում է փոխհատուցում՝ այդ կապակցությամբ նշանակված կենսաթոշակի և նրա ամսական միջին վաստակի տարբերության չափով:
2. Ծառայության ընթացքում կամ ազատվելուց հետո հարկային ծառայողի մահվան դեպքում, եթե դա առաջացել է ծառայողական գործունեության կապակցությամբ նրան վնասվածքներ պատճառելու հետևանքով, հարկային ծառայողի խնամքի տակ գտնվող ընտանիքի անչափահաս և (կամ) անաշխատունակ անդամներին ամեն ամիս վճարվում է փոխհատուցում՝ մահացածի ամսական միջին վաստակից նրանց բաժին ընկնող մասի և կերակրողին կորցնելու համար նշանակված կենսաթոշակի չափերի միջև տարբերության չափով: Ամսական միջին վաստակից մահացածին բաժին ընկնող մասը որոշելու համար մահացածի ամսական միջին վաստակը բաժանվում է նրա խնամքի տակ գտնվող ընտանիքի անդամների, այդ թվում՝ աշխատունակների թվի վրա:
3. Ծառայողական գործունեության կապակցությամբ հարկային ծառայողին կամ նրա ընտանիքի անդամներին պատկանող գույքին պատճառված վնասը ենթակա է հատուցման լրիվ ծավալով, ներառյալ՝ բաց թողնված օգուտը:
4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված վնասները հատուցվում են Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին, իսկ 3-րդ կետով նախատեսված վնասները՝ վնասը պատճառողի հաշվին:
(37-րդ հոդվածը փոփ. 21.12.2017 ՀՕ-86-Ն)
|
Հոդված 38. |
Հարկային ծառայության տարբերանշանը և կնիքը |
1. Հարկային ծառայությունն ունի տարբերանշան, որի նկարագիրը հաստատում է Արցախի Հանրապետության կառավարությունը: Հարկային ծառայության տարբերանշանը հարկային ծառայողների համազգեստի պարտադիր ատրիբուտ է:
2. Հարկային մարմինն ունի հարկային ծառայության տարբերանշանի պատկերով և իր անվամբ կնիք:
(38-րդ հոդվածը փոփ. 21.12.2017 ՀՕ-86-Ն)
Գ Լ ՈՒ Խ V
ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
|
Հոդված 39. |
Հարկային ծառայողի պարտականությունները |
Հարկային ծառայողի պարտականություններն են՝
1) իր իրավասությունների սահմաններում հարկային մարմնի լիազորությունների իրականացումը.
2) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում հարկ վճարողների հարկային պարտավորությունների հաշվարկումը, ինչպես նաև սահմանված կարգով հաշվարկված գումարների վճարման առաջադրումը.
3) ղեկավար մարմինների և պաշտոնատար անձանց՝ սահմանված կարգով տրված հանձնարարականների և ընդունած որոշումների կատարումը.
4) օրենքով սահմանված դեպքերում հետաքննության գործերի սկսումը.
41) (ուժը կորցրել է 14.06.2019 ՀՕ-46-Ն)
5) պետական, ծառայողական և օրենքով պահպանվող այլ գաղտնիքն օրենքով սահմանված կարգով պահպանելը, այդ թվում՝ ծառայությունը դադարեցնելուց հետո.
6) հարկ վճարողների, նրանց ներկայացուցիչների և հարկային հարաբերությունների այլ մասնակիցների նկատմամբ պատասխանատու և ուշադիր վերաբերմունքի ցուցաբերումը.
7) օրենսդրությամբ սահմանված չափից ավելի վճարված հարկերի և պարտադիր այլ վճարների հաշվանցման (կամ վերադարձման համար անհրաժեշտ օրենսդրությամբ սահմանված տեղեկությունների, տեղեկանքների տրամադրումը) աշխատանքների պատշաճ կատարումը.
8) հարկային ծառայության գործառույթների և հարկային ծառայողի վարքագծի կանոնների պահանջներով խստագույնս առաջնորդվելը.
9) օրենքով սահմանված կարգով եկամուտները հայտարարագրելը:
(39-րդ հոդվածը փոփ. 23.06.2004 ՀՕ-121, լրաց. 27.05.2009 ՀՕ-26-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-86-Ն,14.06.2019 ՀՕ-46-Ն)
|
Հոդված 40. |
Հարկային ծառայողի իրավունքները |
Հարկային ծառայողի իրավունքներն են՝
1) զբաղեցրած պաշտոնում իր իրավունքները և պարտականությունները սահմանող իրավական ակտերին ծանոթանալը.
2) իր անձնական գործի բոլոր նյութերին, իր գործունեության գնահատականներին և այլ փաստաթղթերին ծանոթանալը և բացատրություններ ներկայացնելը.
3) ծառայողական պարտականությունների կատարման համար սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր ստանալը.
4) սահմանված կարգով որոշումներ ընդունելը, հարցերի քննարկումներին մասնակցելը.
5) ծառայողական քննություն անցկացնել պահանջելը՝ իր կարծիքով իր նկատմամբ անհիմն մեղադրանքները և կասկածները վերացնելու նպատակով կամ իր նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու դեպքերում.
6) անվտանգ և անհրաժեշտ աշխատանքային պայմանների ապահովվածությունը.
7) սոցիալական և իրավական պաշտպանությունը.
8) սոցիալական ապահովությունը.
9) սահմանված կարգով հարկային ծառայության հատուկ և (կամ) դասային կոչման բարձրացումը.
10) ատեստավորման արդյունքները բողոքարկելը.
11) հարկային ծառայության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
12) օրենքով նախատեսված այլ իրավունքներ:
|
Հոդված 41. |
Հարկային ծառայողի պատասխանատվությունը |
1. Սույն օրենքի խախտման համար հարկային ծառայողները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:
2. Եթե սույն օրենքի, հարկային ծառայության գործառույթների կամ հարկային ծառայողի վարքագծի կանոնների խախտումները չեն հանգեցրել քրեական կամ վարչական պատասխանատվության կիրառման, ապա հարկային ծառայողները սույն օրենքի 42-րդ հոդվածով սահմանված կարգով կրում են նյութական պատասխանատվություն:
(41-րդ հոդվածը փոփ. 23.06.2004 ՀՕ-121)
|
Հոդված 42. |
Հարկային ծառայողի նյութական պատասխանատվությունը |
1. Սույն օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պարտականությունները չկատարելու (ոչ պատշաճ կատարելու) համար, հարկային ծառայության գործառույթներին համապատասխան, հարկային մարմնի պաշտոնատար անձը (անձինք)՝
1) ստանում է (են) գրավոր նախազգուշացում, եթե խախտման հետևանքով բյուջե վճարման ենթակա ավելի կամ թերի հաշվարկված (առաջադրված) հարկային պարտավորության գումարը պակաս է 100.000 դրամից.
2) վճարում է (են) տուգանք, եթե խախտման հետևանքով բյուջե վճարման ենթակա ավելի կամ թերի հաշվարկված (առաջադրված) հարկային պարտավորության գումարը կազմում է 1.00.000-ից մինչև 1.000.000 դրամ՝ ավելի կամ թերի հաշվարկված (առաջադրված) գումարի մինչև 5 տոկոսի չափով.
3) վճարում է (են) տուգանք, եթե խախտման հետևանքով բյուջե վճարման ենթակա ավելի կամ թերի հաշվարկված (առաջադրված) հարկային պարտավորության գումարը կազմում է 1.000.001-ից մինչև 5.000.000 դրամ՝ ավելի կամ թերի հաշվարկված (առաջադրված) գումարի մինչև 10 տոկոսի չափով.
4) եթե խախտման հետևանքով բյուջե վճարման ենթակա ավելի կամ թերի հաշվարկված (առաջադրված) հարկային պարտավորության գումարը կազմում է 5.000.000 դրամից ավելի, ապա վճարում է (են) տուգանք ավելի կամ թերի հաշվարկված (առաջադրված) գումարի մինչև քսան տոկոսի չափով կամ ազատվում է (են) հարկային ծառայությունից՝ ծառայողական անհամապատասխանության հիմնավորմամբ:
2. Սույն օրենքի 39-րդ հոդվածի 3-4-րդ կետերով սահմանված պարտականությունները չկատարելու համար, հարկային ծառայության գործառույթներին համապատասխան, հարկային մարմնի պաշտոնատար անձն առաջին անգամ ստանում է գրավոր նկատողություն:
Գրավոր նկատողությունն ստանալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, համանման խախտում կատարելու դեպքում իջեցվում է հարկային մարմնի պաշտոնատար անձի հարկային ծառայության դասային կամ հատուկ կոչումը:
3. Սույն օրենքի 39-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված պարտականությունը չկատարելու դեպքում, հարկային ծառայության գործառույթներին համապատասխան, առաջին անգամ իջեցվում է հարկային մարմնի պաշտոնատար անձի հարկային ծառայության դասային կամ հատուկ կոչումը, իսկ եթե խախտումը տեղի է ունեցել հարկային ծառայությունից ազատվելուց հետո, ապա նա զրկվում է հատուկ և դասային կոչումից.
Մեկ տարվա ընթացքում համանման խախտում կատարելու դեպքում հարկային մարմնի պաշտոնատար անձն ազատվում է հարկային ծառայությունից՝ ծառայողական անհամապատասխանության հիմնավորմամբ:
4. Սույն օրենքի 39-րդ հոդվածի 6-7-րդ կետերով սահմանված պարտականությունը չկատարելու կամ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չկատարելու դեպքում, հարկային ծառայության գործառույթներին համապատասխան, հարկային մարմնի պաշտոնատար անձն առաջին անգամ ստանում է գրավոր նկատողություն:
Գրավոր նկատողությունն ստանալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, համանման խախտում կատարելու դեպքում իջեցվում է հարկային մարմնի պաշտոնատար անձի հարկային ծառայության դասային կամ հատուկ կոչումը:
5. Սույն օրենքի 39-րդ հոդվածի 8-րդ կետով սահմանված պարտականությունները չկատարելու համար, եթե դա չի առաջացրել սույն հոդվածի առաջինից չորրորդ մասերով նախատեսված պատասխանատվություն, հարկային ծառայության գործառույթներին համապատասխան, հարկային մարմնի պաշտոնատար անձը՝
1) ստանում է գրավոր նկատողություն, եթե խախտումը տեղի է ունեցել պաշտոնատար անձի անզգուշությամբ.
2) իջեցվում է հարկային ծառայության դասային կամ հատուկ կոչումը, եթե խախտումը տեղի է ունեցել դիտավորյալ.
3) դասային կամ հատուկ կոչումն իջեցնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, համանման խախտում կատարելու դեպքում ազատվում է հարկային ծառայությունից՝ ծառայողական անհամապատասխանության հիմնավորմամբ:
6. Սույն հոդվածով նախատեսված նյութական պատասխանատվության միջոցները կիրառվում են կատարված խախտումների փաստերը ծառայողական քննությամբ հաստատվելուց հետո:
7. Սույն հոդվածով նախատեսված պատասխանատվության կոնկրետ տեսակը, նյութական պատասխանատվության չափերը, ինչպես նաև խախտում թույլ տված հարկային ծառայողին (ծառայողներին), որի (որոնց) նկատմամբ կիրառվում են նյութական պատասխանատվության միջոցները, ներկայացնում է հարկային մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովը:
Նյութական պատասխանատվությունը կիրառվում է հարկային մարմնի ղեկավարի հրամանով:
8. Նյութական պատասխանատվության կիրառման արդյունքում գանձված գումարները մուտքագրվում են Արցախի Հանրապետության պետական բյուջե:
(42-րդ հոդվածը փոփ., խմբ. 23.06.2004 ՀՕ-121, փոփ. 20.05.22 ՀՕ-29-Ն)
|
Հոդված 43. |
Ծառայողական քննության անցկացումը |
(վերնագիրը խմբ. 23.06.2004 ՀՕ-121)
1. Ծառայողական քննություն անցկացվում է հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ:
2. Հարկային մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է հարկային մարմնի ղեկավարը՝ Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով առաջարկված թեկնածուներից:
3. Հարկային մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովը`
1) հսկողություն է իրականացնում հարկային ծառայողների վարքագծի կանոնների նկատմամբ.
2) ծառայողական քննություն է անցկացնում հարկային մարմնի ղեկավարի սահմանած կարգով.
3) եզրակացություն է ներկայացնում հարկային մարմնի ղեկավարին` սույն օրենքի 111-րդ հոդվածի 15-րդ կետով սահմանված կարգով հետագա ընթացքն ապահովելու նպատակով:
4. Հարկային ծառայողների ծառայողական քննություն իրականացնում է հարկային մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովը:
5. Ծառայողական քննություն անցկացնելու ընթացքում հարկային ծառայողի ծառայողական պարտականությունների կատարումը ծառայողական քննություն անցկացնելու ժամանակահատվածում հարկային մարմնի ղեկավարը կարող է կասեցնել` պահպանելով հարկային ծառայողի վարձատրությունը:
6. Ծառայողական քննության նյութերում հանցագործությունների և (կամ) զանցանքների հատկանիշներ հայտնաբերելու դեպքերում այդ մասին հայտնվում է համապատասխան պետական մարմիններին, և ծառայողական քննությունը կասեցվում է:
(43-րդ հոդվածը խմբ., փոփ. 23.06.2004 ՀՕ-121, փոփ. 18.12.2013 ՀՕ-68-Ն, 21.12.2017 ՀՕ-86-Ն, լրաց. 23.12.21 ՀՕ-153-Ն)
|
Հոդված 431. |
Հարկային մարմնի և հարկային ծառայողի գործողությունների գանգատարկումն ու բողոքարկումը |
Հարկային մարմնի կամ հարկային ծառայողի գործողությունները կամ անգործությունը կարող են գանգատարկվել հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովին կամ բողոքարկվել դատարան:
Հարկային մարմնի կամ հարկային ծառայողի գործողությունների, անգործության, ինչպես նաև հարկային վեճերի լուծման նպատակով գործում է հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովը:
Հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովը (այսուհետ՝ Գանգատարկման հանձնաժողով) հարկային մարմնի ղեկավարի կողմից ձևավորվող, հարկային մարմնում մշտապես գործող մարմին է, որը բաղկացած է նախագահից և 4 անդամից, որոնք իրենց աշխատանքը հանձնաժողովում համատեղում են իրենց զբաղեցրած հարկային ծառայության պաշտոնների հետ: Գանգատարկման հանձնաժողովի որոշումներն իրավազոր են, եթե այդ որոշումների կայացմանը մասնակցել է առնվազն 4 հոգի: Որոշումները կայացվում են բաց քվեարկությամբ, պարզ մեծամասնության ձևով:
Գանգատարկման հանձնաժողովին դիմում-գանգատ ներկայացրած անձը համապատասխան նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին նախապես ծանուցվում է: Գանգատարկման հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել դիմում-գանգատ ներկայացրած անձը, վերջինիս գլխավոր հաշվապահը և (կամ) դիմում-գանգատ ներկայացրած անձի լիազորած անձը (մասնագետը): Դիմում-գանգատները հարկային մարմնի կողմից քննության են առնվում, և դրանց վերաբերյալ որոշումներ են ընդունվում 30 օրվա ընթացքում: Առանձին դեպքերում հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել 15 օրով, ինչի մասին իրազեկվում է դիմումատուն: Գանգատարկման հանձնաժողովի նիստի ավարտից հետո Գանգատարկման հանձնաժողովը դիմում-գանգատ ներկայացնողին ուղարկում է դիմում-գանգատի վերաբերյալ հանձնաժողովի կայացրած որոշումը:
Հարկային մարմնի ղեկավարը սահմանում է Գանգատարկման հանձնաժողովի աշխատակարգը, անհատական կազմը, Գանգատարկման հանձնաժողովին ներկայացվող դիմում-գանգատի ձևը և դիմում-գանգատ ներկայացրած անձին նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին ուղարկվող ծանուցագրի ձևը:
(431-ին հոդվածը լրաց. 23.06.2004 ՀՕ-121, լրաց., փոփ. 27.05.2009 ՀՕ-26-Ն, լրաց. 18.12.2013 ՀՕ-68-Ն, փոփ. 23.12.21 ՀՕ-153-Ն)
|
Հոդված 44. |
Հարկ վճարողին հասցված վնասի փոխհատուցումը |
Հարկային մարմնի կամ հարկային ծառայողի՝ սույն օրենքի կամ Արցախի Հանրապետության հարկային հարաբերությունները կարգավորող այլ ակտերի դրույթների խախտումների հետևանքով հարկ վճարողին հասցրած վնասը հատուցվում է Արցախի Հանրապետության պետական բյուջեից՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հարկային ծառայողի գործողությունները կարող են բողոքարկվել հարկային մարմին, կամ դատարան: Հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների գործողությունները կարող են բողոքարկվել հարկային մարմին կամ դատարան:
(44-րդ հոդվածը լրաց. 23.06.2004 ՀՕ-121, փոփ. 21.12.2017 ՀՕ-86-Ն, 20.05.22 ՀՕ-29-Ն)
Գ Լ ՈՒ Խ VI
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
|
Հոդված 45. |
Անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2003թ. հունվարի 1-ից:
2. Վերադաս հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների և հարկային տեսչությունների գործառույթների հաստատվելուց հետո հարկային մարմնի համակարգի համապատասխան պաշտոններ զբաղեցնող աշխատողները համարվում են հարկային ծառայողներ:
3. Սույն օրենքով նախատեսված հարկային ծառայողի առաջին ատեստավորումն անցկացվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց 90 օր հետո:
4. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո հարկային ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում դա համալրվում է սույն օրենքով սահմանված կարգով:
5. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը շնորհված հարկային ծառայության հատուկ և դասային կոչումները պահպանվում են:
6. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1998 թվականի հոկտեմբերի 6-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության աշխատողների դասային և հատուկ կոչումներ սահմանելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը:
7. Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով, Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ հանրապետական գործադիր կամ այլ պետական մարմինների կամ հիմնարկների վերակազմավորման, կառուցվածքային փոփոխությունների արդյունքում հարկային մարմնին փոխանցվող գործառույթների հետևանքով հարկային մարմին փոխադրվող աշխատողների վրա չեն տարածվում սույն օրենքով սահմանված մրցույթի և 20-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով նախատեսված դրույթները: Այդ աշխատողների հարկային ծառայության պաշտոնի նշանակումն իրականացվում է հարկային մարմնի ղեկավարի հրամանով՝ փորձաշրջանով:
(45-րդ հոդվածը խմբ. 23.06.2004 ՀՕ-121, լրաց. 22.12.2004 ՀՕ-158, փոփ. 21.12.2017 ՀՕ-86-Ն)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
14 հոկտեմբերի 2002թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-5 |
|