ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
| 20 հունիսի 2022թ. |
N 694-Ն |
ք. Ստեփանակերտ
ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԸ
ՎԱՐԵԼՈՒ, ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎՈՒՄ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ
ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հարկային ծառայության մասին» օրենքի 191-ին հոդվածի 10-րդ մասը` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել հարկային մարմնի կողմից հարկային ծառայության կադրերի ռեզերվը վարելու, հարկային ծառայողին կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Արցախի Հանրապետության
կառավարության 2022 թվականի
հունիսի 20-ի N 694-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ
ՌԵԶԵՐՎԸ ՎԱՐԵԼՈՒ, ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎՈՒՄ
ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԻՑ ՀԱՆԵԼՈՒ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է «Հարկային ծառայության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 26-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված հիմքով հարկային ծառայության պաշտոնից ազատված հարկային ծառայողների մասով հարկային մարմնի կողմից հարկային ծառայության կադրերի ռեզերվը (այսուհետ` կադրերի ռեզերվ) վարելու, հարկային ծառայողներին կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու ընթացակարգը:
2. Կադրերի ռեզերվում գրանցված հարկային ծառայողի վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված կարգով և ժամկետում:
3. Կադրերի ռեզերվում գրանցված լինելու ժամանակահատվածը համարվում է հարկային ծառայության ստաժ:
4. Կադրերի ռեզերվում գտնվելու ժամանակահատվածում հարկային ծառայողը չունի արձակուրդի իրավունք, և կադրերի ռեզերվից հանելու ժամանակ կադրերի ռեզերվում գրանցված լինելու ժամանակահատվածը չի ներառվում և չի հաշվարկվում վերջնահաշվարկում:
2. ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԻ ՎԱՐՈՒՄԸ
5. Կադրերի ռեզերվում գրանցված հարկային ծառայողի տվյալները ներառվում են գրանցամատյանում:
6. Կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու դեպքում հարկային ծառայողների գրանցամատյանում լրացվում են հետևյալ տեղեկությունները՝
1) կադրերի ռեզերվում գրանցման դիմումի ամսաթիվը.
2) կադրերի ռեզերվում գրանցման հիմքը.
3) կադրերի ռեզերվում գրանցելու մասին հրամանի համարը, ամսաթիվը.
4) զբաղեցրած հարկային ծառայության վերջին պաշտոնը, ծածկագիրը.
5) ազատման հրամանի համարը, ամսաթիվը.
6) կադրերի ռեզերվից հանելու հիմքը.
7) կադրերի ռեզերվից հանելու հրամանի համարը, ամսաթիվը.
8) հարկային ծառայողի անունը, ազգանունը, հայրանունը.
9) ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը.
10) անձը հաստատող փաստաթղթի համարը, տալու և վավերականության ամսաթվերը, ում կողմից է տրվել, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը.
11) կրթությունը (ուսումնական հաստատության անվանումը, ուսման սկիզբը (նշվում է առկայության դեպքում), ավարտը, ստացած մասնագիտությունը, որակավորումը կամ կրթական աստիճանը, դիպլոմի կամ վկայականի սերիան, համարը և տալու ամսաթիվը).
12) օտար լեզվի իմացությունը, տիրապետման աստիճանը.
13) համակարգչային գիտելիքների իմացությունը.
14) ընդհանուր աշխատանքային ստաժը, այդ թվում՝ հանրային ծառայության ստաժը և մասնագիտական աշխատանքային ստաժը.
15) հաշվառման, բնակության վայրը (փոստային հասցեն), հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի հասցեն.
16) տեղեկատվություն՝ պաշտոնային դրույքաչափի մասին.
17) ծանոթություն (լրացվում է ըստ անհրաժեշտության):
7. Սույն կարգի 6-րդ կետում նախատեսված տեղեկությունները գրանցամատյանում ներառվում են կադրերի ռեզերվում գրանցելու (հանելու) մասին համապատասխան հրամանն ընդունելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում։
3. ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎՈՒՄ ԳՐԱՆՑԵԼԸ
8. Հարկային մարմնի կողմից վարվող կադրերի ռեզերվում հարկային ծառայողները գրանցվում են համաձայն իրենց կողմից ներկայացված՝ սահմանված ձևի դիմումի:
9. Կադրերի ռեզերվում գրանցվում են Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված հիմքով հարկային ծառայության պաշտոնից ազատված հարկային ծառայողները, բացառությամբ հարկային ծառայության պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնող հարկային ծառայողների:
10. Սույն կարգի 9-րդ կետով սահմանված հիմքի ի հայտ գալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում հարկային ծառայության պաշտոնից ազատված հարկային ծառայողները հարկային մարմնի ղեկավարին ներկայացնում են կադրերի ռեզերվում գրանցվելու մասին դիմում:
11. Հարկային մարմնի ղեկավարը կադրերի ռեզերվում գրանցվելու մասին դիմումն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է հրաման՝ հարկային ծառայողին կադրերի ռեզերվում գրանցելու մասին:
12. Կադրերի ռեզերվում գրանցվելու դեպքում հարկային ծառայողի հետ վերջնահաշվարկ չի կատարվում:
13. Հարկային մարմնի կողմից վարվող կադրերի ռեզերվում գրանցված հարկային ծառայողները հարկային մարմնից սահմանված կարգով ստանում են վարձատրություն:
14. Կադրերի ռեզերվում գրանցված հարկային ծառայողներին վարձատրությունը տրամադրվում է կադրերի ռեզերվում գրանցվելու օրվանից հաշված երեք ամսվա համար:
4. ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԻՑ ՀԱՆԵԼԸ
15. Հարկային ծառայողը կադրերի ռեզերվից հանվում է հետևյալ հիմքերի առկայության դեպքում, և կադրերի ռեզերվից հանելու մասին հարկային մարմնի ղեկավարի հրամանում որպես կադրերի ռեզերվից հանելու օր նշվում է՝
1) անձնական դիմումի հիման վրա կադրերի ռեզերվից հանելու դեպքում՝ դիմումում նշված օրը, որը կարող է լինել նաև դիմումի տրման օրվանից ուշ կամ շուտ: Այն դեպքում, երբ դիմումում կադրերի ռեզերվից հանելու ամսաթիվ նշված չէ, ապա ռեզերվից հանելու օր է համարվում կադրերի ռեզերվից հանելու մասին հրամանի ընդունման օրը.
2) Օրենքով սահմանված առավելագույն տարիքը լրանալու դեպքում՝ առավելագույն տարիքը լրանալու օրվան հաջորդող օրը.
3) կադրերի ռեզերվում գրանցված լինելու միանգամյա առավելագույն ժամկետը լրանալու դեպքում՝ միանգամյա առավելագույն ժամկետը լրանալու օրը.
4) պետական կամ համայնքային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու կամ այլ աշխատանքի անցնելու դեպքում՝ այդ պաշտոնը զբաղեցնելու կամ այլ աշխատանքի անցնելու օրը.
5) Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ, 15-րդ, 17-րդ և 18-րդ կետերով նախատեսված դեպքերում՝ համապատասխան բժշկական եզրակացության տրման օրվան կամ համապատասխան դատավճռի ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրը.
6) Օրենքի 13-րդ հոդվածով սահմանված՝ սույն կետի 5-րդ ենթակետում չնշված՝ հարկային ծառայության ընդունվելու իրավունքի սահմանափակման այլ դեպքերի ի հայտ գալու օրվան հաջորդող օրը.
7) Արցախի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու դեպքում՝ քաղաքացիությունը դադարեցնելու օրը.
8) կադրերի ռեզերվում գրանցված անձի մահվան դեպքում՝ նրա մահվան վկայականում նշված մահվան օրը:
16. Սույն կարգի 15-րդ կետով սահմանված՝ կադրերի ռեզերվից հանման հիմքերի ի հայտ գալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմնի ղեկավարը ընդունում է հրաման՝ կադրերի ռեզերվից հանելու մասին:
17. Եթե հարկային ծառայողն Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կամ 31-ին մասով սահմանված կարգով նշանակվում է հարկային ծառայության պաշտոնի, ապա կադրերի ռեզերվից դուրս գալու դեպքում նրա հետ վերջնահաշվարկ չի կատարվում։ Այն դեպքում, երբ հարկային ծառայողը պաշտոն է զբաղեցնում այլ մարմնում, ապա կադրերի ռեզերվից դուրս գալու դեպքում նրա հետ կատարվում է վերջնահաշվարկ:
18. Այն դեպքում, երբ հարկային ծառայողը կադրերի ռեզերվից հանվել է սույն կարգի 15-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված հիմքով, սակայն հետագայում պարզվել է, որ մինչև կադրերի ռեզերվից հանելու մասին դիմում ներկայացնելն առկա են եղել սույն կարգի 15-րդ կետի 4-րդ, 5-րդ, 6-րդ կամ 8-րդ ենթակետերով սահմանված կադրերի ռեզերվից հանելու հիմքեր, ապա տվյալ հարկային ծառայողին կադրերի ռեզերվից հանելու մասին հրամանում կատարվում է համապատասխան փոփոխություն, և Արցախի Հանրապետության օրենսդրությամբ այդ ժամանակահատվածի համար վարձատրություն նախատեսված լինելու դեպքում իրականացվում է կադրերի ռեզերվում գտնվելու համար տրամադրված վարձատրության վերահաշվարկ՝ նրանից հետ գանձելով ավել օրերի համար վճարված գումարը։
19. Այն դեպքում, երբ սույն կարգի 15-րդ կետի 2-8-րդ ենթակետերում նշված՝ կադրերի ռեզերվից հանելու հիմքերի վերաբերյալ տեղեկատվությունը ստացվել է այդ հիմքերի ի հայտ գալու ժամկետներից ավելի ուշ, ապա համապատասխան իրավական ակտով տվյալ հարկային ծառայողը հանվում է կադրերի ռեզերվից իրավական հիմքի ծագման պահից՝ միաժամանակ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ այդ ժամանակահատվածի համար վարձատրություն նախատեսված լինելու դեպքում կատարելով վարձատրության վերահաշվարկ։
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |
| |
_________________________________________
(հարկային մարմնի ղեկավարի անունը, ազգանունը, հայրանունը) |
| |
________________________________________
(զբաղեցրած պաշտոնից ազատված հարկային ծառայողի
անունը, ազգանունը, հայրանունը) |
Դ Ի Մ ՈՒ Մ
ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎՈՒՄ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Խնդրում եմ Ձեզ ինձ գրանցել կադրերի ռեզերվում։
Հայտնում եմ, որ տեղեկացված եմ պետական կամ համայնքային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու կամ այլ աշխատանքի անցնելու, Արցախի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու և «Հարկային ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածով սահմանված՝ հարկային ծառայության ընդունվելու իրավունքի սահմանափակման դեպքերում սահմանված կարգով ինձ ռեզերվից հանելու մասին դիմում ներկայացնելու վերաբերյալ։
|
Դիմող՝ |
________________
(ստորագրությունը) |
______________________
(անունը, ազգանունը) |
|
____________________
(ամսաթիվը, ամիսը, տարին) |