| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«28» մարտի 2017 թվական
Պետական գրանցման համարը 1111734 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
| «15» մարտի 2017 թվական |
N 96-Ն |
ք. Ստեփանակերտ
ՄԻ ՇԱՐՔ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ԴՐԱՆՑ
ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ
ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հարկերի մասին» օրենքի 15-րդ, «Շահութահարկի մասին» օրենքի 69-րդ, «Եկամտային հարկի մասին» օրենքի 26-րդ, «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքի 45-րդ, «Առևտրի հարկի մասին» օրենքի 16-րդ, «Հաստատագրված վճարների մասին» օրենքի 101-րդ հոդվածները և ղեկավարվելով «Հարկային ծառայության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասով`
(նախաբանը փոփ. 23.03.22 N 50-Ն)
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ
1. Հաստատել`
1) հաշվարկված ու վճարված հարկերի և այլ պարտադիր վճարների վերաբերյալ հաշվետվության ձևը և լրացման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) հարկ վճարողի իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվության ձևը և լրացման կարգը` համաձայն N 2 հավելվածի.
3) ըստ գործունեության իրականացման վայրերի ապրանքանյութական արժեքների շարժի վերաբերյալ հաշվետվության ձևը և լրացման կարգը` համաձայն N 3 հավելվածի.
4) Արցախի Հանրապետությունում գրանցված հարկ վճարողների կողմից Արցախի Հանրապետության տարածքում առաքված (տրամադրված) պատրաստի արտադրանքի կամ ապրանքների համար դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի վերաբերյալ տեղեկանքի ձևը և լրացման կարգը` համաձայն N 4 հավելվածի.
5) դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերաբերյալ տեղեկանքի ձևը և լրացման կարգը` համաձայն N 5 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 23.03.22 N 50-Ն)
2. Սահմանել, որ սույն հրամանի 1-ին կետի 1-4-րդ ենթակետերով հաստատված հաշվետվությունները և տեղեկանքը յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացվում մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, իսկ 5-րդ ենթակետով հաստատված տեղեկանքը՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 20-ը ներառյալ:
(2-րդ կետը փոփ., լրաց. 23.03.22 N 50-Ն)
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| |
Հավելված N 1
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
ֆինանսների նախարարի
2017 թվականի մարտի 15-ի N 96-Ն հրամանի |
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՈՒ ՎՃԱՐՎԱԾ ՀԱՐԿԵՐԻ
ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
1. Փաստաթղթի հերթական համարը |
________________________
(լրացվում է հարկային մարմնի կողմից) |
|
2. Հարկ վճարողի հաշվառման համարը |
|
|
|
|
|
|
|
|
|
3. Իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը |
|
|
4. Գտնվելու վայրը |
|
|
5. Հաշվետու ժամանակաշրջանը |
Տարի |
|
|
|
|
Եռամսյակ |
|
Կիսամյակ |
|
|
|
Չափի միավորը |
Հազար դրամ |
|
Հ/Հ |
Հարկատեսակը (վճարատեսակը) |
Ծածկա-գիրը |
Տարեսկզբի մնացորդը |
Հաշվարկված է տարվա սկզբից աճողական կարգով |
Վճարված է տարվա սկզբից աճողական կարգով |
Տարե-վերջի մնա-ցորդը |
|
ընթացիկ |
ստուգման ակտով |
ընթացիկ |
ստուգման ակտով |
|
6. |
Ավելացված արժեքի հարկ |
680 |
|
|
|
|
|
|
|
7. |
Ակցիզային հարկ |
690 |
|
|
|
|
|
|
|
8. |
Շահութահարկ |
700 |
|
|
|
|
|
|
|
9. |
Եկամտային հարկ |
705 |
|
|
|
|
|
|
|
10. |
Հաստատագրված վճարներ |
740 |
|
|
|
|
|
|
|
11. |
Առևտրի հարկ |
740-ա |
|
|
|
|
|
|
|
12. |
Պետական տուրք |
760 |
|
|
|
|
|
|
|
13. |
Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումներ (մասհանումներ) |
770-ա |
|
|
|
|
|
|
|
14. |
Բնապահպանական և բնօգտագործման վճարներ |
770-բ |
|
|
|
|
|
|
|
15. |
Ռոյալթի |
790-բ |
|
|
|
|
|
|
|
16. |
Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարներ |
790-ա |
|
|
|
|
|
|
|
17. |
Շահաբաժին |
000 |
|
|
|
|
|
|
|
18. |
Եկամտահարկ |
710 |
|
|
|
|
|
|
|
19. |
Գործատուների պարտադիր սոցիալական ապահովության վճարներ |
810 |
|
|
|
|
|
|
|
20. |
Անհատ ձեռնարկատերերի պարտադիր սոցիալական ապահովության վճարներ |
810-ա |
|
|
|
|
|
|
|
21. |
Տույժեր |
780 |
|
|
|
|
|
|
|
22. |
Տուգանքներ |
790 |
|
|
|
|
|
|
|
Ընդամենը |
800 |
|
|
|
|
|
|
|
Կազմակերպության տնօրեն
(անհատ ձեռնարկատեր) |
|
_____________________
(ստորագրություն) |
|
___________________
(անուն,ազգանուն) |
| |
|
|
|
|
| Հաշվապահ |
|
_____________________
(ստորագրություն) |
|
___________________
(անուն,ազգանուն) |
| |
|
|
|
|
| Կ.Տ. |
|
|
|
|
Հարկային մարմին առձեռն ներկայացվելու դեպքում, հաշվետվությունը լրացվում է երկու օրինակից: Հարկային մարմնի կողմից գրանցվելուց հետո մեկ օրինակը հանձնվում է հարկ վճարողին:
ԿԱՐԳ
ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՈՒ ՎՃԱՐՎԱԾ ՀԱՐԿԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ
ՎՃԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. 1-ին տողում հարկային մարմնի կողմից լրացվում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անձնական գործում տվյալ փաստաթղթի հերթական համարը:
2. 2-րդ տողում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):
3. 3-րդ տողում լրացվում է իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը:
4. 4-րդ տողում լրացվում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրը:
5. 5-րդ տողում լրացվում է այն հաշվետու ժամանակաշրջանը, որի համար ներկայացվում է հաշվետվությունը:
6. «Տարեսկզբի մնացորդը» սյունակում լրացվում է հաշվետու տարվա սկզբին հարկատեսակի (վճարատեսակի) մնացորդը (գերավճարը լրացվում է «-» նշանով):
7. «Հաշվարկված է տարվա սկզբից աճողական կարգով» սյունակի «ընթացիկ» մասում լրացվում է տվյալ եռամսյակի, կիսամյակի, ինն ամսվա կամ տարվա համար հաշվարկված հարկատեսակը (վճարատեսակը), իսկ «ստուգման ակտով» մասում` եռամսյակի, կիսամյակի, ինն ամսվա կամ տարվա ընթացքում ստուգման ակտով հաշվարկված գումարը:
8. «Վճարված է տարվա սկզբից աճողական կարգով» սյունակի «ընթացիկ» մասում լրացվում է տվյալ եռամսյակի, կիսամյակի, ինն ամսվա կամ տարվա ընթացքում վճարված հարկատեսակը (վճարատեսակը), իսկ «ստուգման ակտով» մասում` ստուգման ակտով հաշվարկված հարկատեսակի (վճարատեսակի)` եռամսյակի, կիսամյակի, ինն ամսվա կամ տարվա ընթացքում վճարված գումարը:
9. «Տարեվերջի մնացորդը» սյունակում լրացվում է «Տարեսկզբի մնացորդը» և «Հաշվարկված է տարվա սկզբից աճողական կարգով» սյունակների հանրագումարի և «Վճարված է տարվա սկզբից աճողական կարգով» սյունակի տարբերությունը (գերավճարը լրացվում է «-» նշանով):
10. «Ընդամենը» տողում լրացվում է սյունակներում լրացված տողերի հանրագումարը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
|
|
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Հ. ԱԼԵՔՍԱՆՅԱՆ |
| |
Հավելված N 2
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
ֆինանսների նախարարի
2017 թվականի մարտի 15-ի N 96-Ն հրամանի |
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ԻՐԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
1. Փաստաթղթի հերթական համարը |
________________________
(լրացվում է հարկային մարմնի կողմից) |
|
2. Հարկ վճարողի հաշվառման համարը |
|
|
|
|
|
|
|
|
|
3. Իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը |
|
|
4. Գտնվելու վայրը |
|
|
5. Հաշվետու ժամանակաշրջանը |
Տարի |
|
|
|
|
Եռամսյակ |
|
Կիսամյակ |
|
|
|
Չափի միավորը |
Հազար դրամ |
|
Հ/Հ |
Գործունեության ոլորտը (տեսակը) |
Ծածկագիրը |
Իրացման շրջանառությունը |
Հաշվարկված հարկերը և այլ պարտադիր վճարները տարվա սկզբից աճողական կարգով |
|
հաշվետու ժամանա-կաշրջանի ընթացքում |
տարվա սկզբից աճողական կարգով |
|
առանց անուղղակի հարկերի |
անուղ-ղակի հար-կերով |
առանց անուղ-ղակի հարկերի |
անուղ-ղակի հար-կերով |
|
6. |
Հանքարդյունահանման գործունեություն |
1 |
|
|
|
|
|
|
7. |
Արտադրության ոլորտ |
x |
x |
x |
x |
x |
x |
|
7.1. |
Ապրանքների արտադրություն, բացառությամբ
7.2-7.6-րդ տողերում նշվածների |
1.1 |
|
|
|
|
|
|
7.2. |
Հացաբուլկեղենի արտադրություն |
1.2 |
|
|
|
|
|
|
7.3. |
Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների արտադրություն |
1.3 |
|
|
|
|
|
|
7.4. |
Թանկարժեք մետաղների և քարերի արտադրություն |
1.4 |
|
|
|
|
|
|
7.5. |
Գյուղատնտեսական մթերքի արտադրություն |
1.5 |
|
|
|
|
|
|
7.6. |
Ալկոհոլային խմիչքների արտադրություն |
1.6 |
|
|
|
|
|
|
8. |
Շինարարության ոլորտ |
2 |
|
|
|
|
|
|
9. |
Առևտրի ոլորտ |
x |
x |
x |
x |
x |
x |
|
9.1. |
Հաստատագրված վճարներով հարկման ռեժիմով առևտուր, բացառությամբ 9.6-րդ տողում նշվածի |
3.1 |
|
|
|
|
|
|
9.2. |
Առևտրի հարկով հարկման ռեժիմով առևտուր |
3.2 |
|
|
|
|
|
|
9.3. |
Ընդհանուր հարկման ռեժիմով առևտուր |
3.3 |
|
|
|
|
|
|
9.4. |
Դեղերի և բժշկական նշանակության այլ ապրանքների առևտուր |
3.4 |
|
|
|
|
|
|
9.5. |
Բենզինի և դիզելային վառելիքի առևտուր |
3.5 |
|
|
|
|
|
|
9.6. |
Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն |
3.6 |
|
|
|
|
|
|
10. |
Տրանսպորտի ոլորտ |
4 |
|
|
|
|
|
|
11. |
Էներգետիկայի ոլորտ |
5 |
|
|
|
|
|
|
12. |
Հեռահաղորդակցության ոլորտ |
6 |
|
|
|
|
|
|
13. |
Սպասարկման ոլորտ |
x |
x |
x |
x |
x |
x |
|
13.1. |
Սպասարկման ծառայություններ, բացառությամբ 13.2-րդ և 13.3-րդ տողերում նշվածների |
7.1 |
|
|
|
|
|
|
13.2. |
Հանրային սննդի կազմակերպում |
7.2 |
|
|
|
|
|
|
13.3. |
Հյուրանոցային ծառայությունների մատուցում |
7.3 |
|
|
|
|
|
|
14. |
Ֆինանսական ծառայությունների ոլորտ |
8.5 |
|
|
|
|
|
|
15. |
Պետական հատվածում գործունեություն (պետական կառավարչական հիմնարկների և համայնքների ղեկավարների աշխատակազմերի գործունեություն) |
9.1 |
x |
x |
x |
x |
|
|
16. |
Կրթության ոլորտ |
9.2 |
|
|
|
|
|
|
17. |
Առողջապահության ոլորտ |
9.3 |
|
|
|
|
|
|
18. |
Այլ ոլորտներ |
10 |
|
|
|
|
|
|
Ընդամենը |
|
|
|
|
|
|
|
19. |
Ենթակապալային պայմանագրերով աշխատանքների կատարում, ապրանքների մատակարարում և ծառայությունների մատուցում |
11 |
|
|
|
|
x |
|
Ընդհանուրը |
|
|
|
|
|
|
(աղյուսակի 8-րդ սյունակը հանվել է 23.03.22 N 50-Ն)
|
Կազմակերպության տնօրեն
(անհատ ձեռնարկատեր) |
|
_____________________
(ստորագրություն) |
|
___________________
(անուն,ազգանուն) |
| |
|
|
|
|
| Հաշվապահ |
|
_____________________
(ստորագրություն) |
|
___________________
(անուն,ազգանուն) |
| |
|
|
|
|
| Կ.Տ. |
|
|
|
|
Հարկային մարմին առձեռն ներկայացվելու դեպքում, հաշվետվությունը լրացվում է երկու օրինակից: Հարկային մարմնի կողմից գրանցվելուց հետո մեկ օրինակը հանձնվում է հարկ վճարողին:
ԿԱՐԳ
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ԻՐԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. 1-ին տողում հարկային մարմնի կողմից լրացվում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անձնական գործում տվյալ փաստաթղթի հերթական համարը:
2. 2-րդ տողում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):
3. 3-րդ տողում լրացվում է իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը:
4. 4-րդ տողում լրացվում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրը:
5. 5-րդ տողում լրացվում է այն հաշվետու ժամանակաշրջանը, որի համար ներկայացվում է հաշվետվությունը:
6. 6-րդ տողը լրացնում են հանքարդյունահանման գործունեություն իրականացնող հարկ վճարողները:
7. 7.1-ին տողը լրացնում են 7.2-7.6-րդ տողերում չնշված ապրանքների արտադրություն իրականացնող հարկ վճարողները:
8. 7.2-րդ տողը լրացնում են հացաբուլկեղենի արտադրություն իրականացնող հարկ վճարողները:
9. 7.3-րդ տողը լրացնում են սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների արտադրություն իրականացնող հարկ վճարողները:
10. 7.4-րդ տողը լրացնում են թանկարժեք մետաղների և քարերի, ինչպես նաև դրանցից իրերի արտադրություն իրականացնող հարկ վճարողները:
11. 7.5-րդ տողը լրացնում են գյուղատնտեսական մթերքի արտադրություն իրականացնող հարկ վճարողները:
12. 7.6-րդ տողը լրացնում են ալկոհոլային խմիչքների արտադրություն իրականացնող հարկ վճարողները:
13. 8-րդ տողը լրացնում են շինարարության ոլորտում գործունեություն իրականացնող հարկ վճարողները (այդ թվում` նաև քաղաքաշինական փաստաթղթերի մշակում և փորձաքննություն իրականացնողները)` առանց ենթակապալային պայմանագրերով կատարված աշխատանքների:
14. 9.1-ին տողը լրացնում են հաստատագրված վճարներով հարկման ռեժիմով առևտուր իրականացնող հարկ վճարողները, բացառությամբ 9.6-րդ տողում նշվածի:
15. 9.2-րդ տողը լրացնում են առևտրի հարկով հարկման ռեժիմով առևտուր իրականացնող հարկ վճարողները:
16. 9.3-րդ տողը լրացնում են ընդհանուր հարկման ռեժիմով առևտուր իրականացնող հարկ վճարողները:
17. 9.4-րդ տողը լրացնում են դեղերի և բժշկական նշանակության այլ ապրանքների առևտուր իրականացնող հարկ վճարողները:
18. 9.5-րդ տողը լրացնում են բենզինի և դիզելային վառելիքի առևտուր իրականացնող հարկ վճարողները:
19. 9.6-րդ տողը լրացնում են ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնող հարկ վճարողները:
20. 10-րդ տողը լրացնում են տրանսպորտի ոլորտում գործունեություն իրականացնող հարկ վճարողները:
21. 11-րդ տողը լրացնում են էներգետիկայի ոլորտում գործունեություն իրականացնող հարկ վճարողները:
22. 12-րդ տողը լրացնում են հեռահաղորդակցության ոլորտում գործունեություն իրականացնող հարկ վճարողները:
23. 13.1-ին տողը լրացնում են սպասարկման ծառայությունների մատուցման գործունեություն (կոշիկի, կենցաղային իրերի նորոգում, անշարժ գույքի հետ կապված ծառայությունների մատուցում, համակարգչային խաղերի, գեղեցկության սրահների, ավտոտեխսպասարկման կետերի, լուսանկարչական լաբորատորիաների, թատերական, համերգային գործունեություններ և այլն) իրականացնող հարկ վճարողները, բացառությամբ 13.2-րդ և 13.3-րդ տողերում նշվածների:
24. 13.2-րդ տողը լրացնում են հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող հարկ վճարողները:
25. 13.3-րդ տողը լրացնում են հյուրանոցային ծառայությունների մատուցման գործունեություն իրականացնող հարկ վճարողները:
26. 14-րդ տողը լրացնում են ֆինանսական ծառայությունների ոլորտում գործունեություն իրականացնող հարկ վճարողները:
27. 15-րդ տողը լրացնում են պետական հատվածի կազմակերպությունները (պետական կառավարչական հիմնարկները և համայնքների ղեկավարների աշխատակազմերը), բացառությամբ 16-րդ տողում նշված ոլորտում գործունեություն իրականացնող պետական կառավարչական հիմնարկների:
28. 16-րդ տողը լրացնում են կրթության ոլորտում գործունեություն իրականացնող հարկ վճարողները:
29. 17-րդ տողը լրացնում են առողջապահության ոլորտում գործունեություն իրականացնող հարկ վճարողները:
30. 18-րդ տողը լրացնում են արհեստակցական կազմակերպությունները, հասարակական միավորումները և հիմնադրամները:
31. 19-րդ տողը լրացնում են այն հարկ վճարողները, ովքեր կնքել են ենթակապալային պայմանագրեր` նշելով ենթակապալառուի կողմից կապալային պայմանագրի շրջանակներում կատարված աշխատանքների, մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների իրացման շրջանառությունները:
32. «Հաշվարկված հարկերը և այլ պարտադիր վճարները տարվա սկզբից աճողական կարգով» սյունակում լրացվում են ըստ գործունեության տեսակների հարկ վճարողի կողմից հաշվարկված շահութահարկի, եկամտային հարկի, ակցիզային հարկի, ավելացված արժեքի հարկի, հաստատագրված վճարների, առևտրի հարկի, բնապահպանական և բնօգտագործման վճարների (այդ թվում` ռոյալթիի) և հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների գումարները:
Մեկից ավելի գործունեության տեսակներով զբաղվելու դեպքերում`
1) կառավարման ապարատի աշխատավարձից և դրան հավասարեցված այլ վճարումներից պահված եկամտային հարկը ներկայացվում է համամասնական կարգով.
2) ավելացված արժեքի հարկի և շահութահարկի (անհատ ձեռնարկատիրոջ տարեկան եկամուտներից հաշվարկվող եկամտային հարկի) գումարները ներկայացվում են ընդհանուր գործունեության մեջ տվյալ գործունեության տեսակի տեսակարար կշռով:
(32-րդ կետը փոփ. 23.03.22 N 50-Ն)
(հավելված N 2 փոփ. 23.03.22 N 50-Ն)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
|
|
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Հ. ԱԼԵՔՍԱՆՅԱՆ |
| |
Հավելված N 3
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
ֆինանսների նախարարի
2017 թվականի մարտի 15-ի N 96-Ն հրամանի |
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ԸՍՏ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԵՐԻ
ԱՊՐԱՆՔԱՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՇԱՐԺԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
1. Փաստաթղթի հերթական համարը |
________________________
(լրացվում է հարկային մարմնի կողմից) |
|
2. Հարկ վճարողի հաշվառման համարը |
|
|
3. Իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը |
|
|
4. Գտնվելու վայրը |
|
|
5. Հաշվետու ժամանակաշրջանը |
Տարի |
|
|
|
|
Ամիս |
|
|
Եռամսյակ |
|
Կիսամյակ |
|
|
|
Չափի միավորը |
Հազար դրամ |
|
Հ/Հ |
Իրացման համար նախատեսված ապրանքանյու-թական արժեքների անվանումը |
Մնացորդը հաշվետու ժամանա-կաշրջանի սկզբին |
Հաշվետու ժամանակա-շրջանում ձեռք բերված և (կամ) արտադրված |
Իրացման շրջանառությունը |
Շեղումները |
Ներտնտե-
սական (ներարտա-դրական) սպառումը |
Ներքին տեղա-շարժը |
Մնացորդը հաշվետու ժամանա-կաշրջանի վերջում |
|
կանխիկ վճար-մամբ |
բանկային փոխանցմամբ (այդ թվում` անհատույց) |
դրա-կան |
բացա-սական |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
|
|
|
|
|
|
6. |
Ապրանք |
|
|
|
|
|
|
|
|
|
|
7. |
Արտադրանք |
|
|
|
|
|
|
|
|
|
|
8. |
(կետն ուժը կորցրել է 23.03.22 N 50-Ն) |
|
9. |
(կետն ուժը կորցրել է 23.03.22 N 50-Ն) |
(ձևը փոփ. 23.03.22 N 50-Ն)
|
Կազմակերպության տնօրեն
(անհատ ձեռնարկատեր) |
|
_____________________
(ստորագրություն) |
|
___________________
(անուն,ազգանուն) |
| |
|
|
|
|
| Հաշվապահ |
|
_____________________
(ստորագրություն) |
|
___________________
(անուն,ազգանուն) |
| Կ.Տ. |
|
|
|
|
Հարկային մարմին առձեռն ներկայացվելու դեպքում, հաշվետվությունը լրացվում է երկու օրինակից: Հարկային մարմնի կողմից գրանցվելուց հետո մեկ օրինակը հանձնվում է հարկ վճարողին:
ԿԱՐԳ
ԸՍՏ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԵՐԻ ԱՊՐԱՆՔԱՆՅՈՒԹԱԿԱՆ
ԱՐԺԵՔՆԵՐԻ ՇԱՐԺԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. 1-ին տողում հարկային մարմնի կողմից լրացվում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անձնական գործում տվյալ փաստաթղթի հերթական համարը:
2. 2-րդ տողում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):
3. 3-րդ տողում լրացվում է իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը:
4. 4-րդ տողում լրացվում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության իրականացման վայրի (կետի) հասցեն:
5. 5-րդ տողում լրացվում է այն հաշվետու ժամանակաշրջանը, որի համար ներկայացվում է հաշվետվությունը:
5.1. 6-րդ և 7-րդ տողերում լրացվում են առևտրական կետերի (խանութներ, կրպակներ, տաղավարներ), վրանների, շարժական կետերի, շուկաների վաճառատեղերի և ապրանքների ցուցադրման ու անմիջական վաճառքի իրականացման այլ վայրերի (կետերի) միջոցով (այդ թվում՝ կոմիսիոն հիմունքներով) իրացվող համապատասխանաբար ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող ապրանքները և սեփական արտադրության արտադրանքը:
(5.1-ին կետը լրաց. 23.03.22 N 50-Ն)
6. 3-րդ սյունակում լրացվում է ապրանքանյութական արժեքների մնացորդը` իրացման գներով, հաշվետու ժամանակաշրջանի սկզբին:
7. 4-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված և (կամ) արտադրված ապրանքանյութական արժեքների արժեքը` իրացման գներով:
8. 5-րդ և 6-րդ սյունակներում լրացվում են համապատասխանաբար` կանխիկ վճարմամբ և բանկային փոխանցմամբ (այդ թվում` անհատույց) իրացման շրջանառությունները:
9. 7-րդ և 8-րդ սյունակները լրացվում են ապրանքանյութական արժեքների գումարային և քանակական շեղումների (դրական կամ բացասական) դեպքում (գնային փոփոխություններ, պատահական կորուստներ և այլն):
10. 9-րդ սյունակում լրացվում է ապրանքանյութական արժեքների ներտնտեսական (ներարտադրական) սպառումը:
(10-րդ կետը փոփ. 23.03.22 N 50-Ն)
11. 10-րդ սյունակում լրացվում է ապրանքանյութական արժեքների շարժը հարկ վճարողի գործունեության իրականացման տարբեր վայրերի միջև:
Ներքին տեղաշարժի ենթարկվող ապրանքանյութական արժեքների ելքի դեպքում հաշվետվության 10-րդ սյունակում գումարը լրացվում է «-» նշանով:
12. 11-րդ սյունակում լրացվում է 3-րդ, 4-րդ, 7-րդ և 10-րդ սյունակներում նշված թվերի հանրագումարի և 5-րդ, 6-րդ, 8-րդ և 9-րդ սյունակներում նշված թվերի տարբերությունը (սյունակ [11] = սյունակ [3] + սյունակ [4] - սյունակ [5] - սյունակ [6] + սյունակ [7] - սյունակ [8] - սյունակ [9] ± սյունակ [10]):
(հավելված N 3 փոփ., լրաց. 23.03.22 N 50-Ն)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
|
|
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Հ. ԱԼԵՔՍԱՆՅԱՆ |
| |
Հավելված N 4
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
ֆինանսների նախարարի
2017 թվականի մարտի 15-ի N 96-Ն հրամանի |
ՏԵՂԵԿԱՆՔ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԱՔՎԱԾ (ՏՐԱՄԱԴՐՎԱԾ)
ՊԱՏՐԱՍՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԿԱՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԴՈՒՐՍ ԳՐՎԱԾ
ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(վերնագիրը փոփ. 23.03.22 N 50-Ն)
|
1. Փաստաթղթի հերթական համարը |
________________________
(լրացվում է հարկային մարմնի կողմից) |
|
2. Հարկ վճարողի հաշվառման համարը |
|
|
3. Իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը |
|
|
4. Գտնվելու վայրը |
|
|
5. Հաշվետու ժամանակաշրջանը |
Տարի |
|
|
|
|
Ամիս |
|
|
Եռամսյակ |
|
Կիսամյակ |
|
|
|
Չափի միավորը |
Հազար դրամ |
|
Հ/Հ
|
Իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը |
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
Հաշվարկային փաստաթղթի համարը |
Հաշվարկային փաստաթղթի ամսաթիվը |
Գումարը |
Նշումները |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ընդամենը |
|
x |
(Ձևը փոփ. 23.03.22 N 50-Ն)
|
Կազմակերպության տնօրեն
(անհատ ձեռնարկատեր) |
|
_____________________
(ստորագրություն) |
|
___________________
(անուն,ազգանուն) |
| |
|
|
|
|
| Հաշվապահ |
|
_____________________
(ստորագրություն) |
|
___________________
(անուն,ազգանուն) |
| Կ.Տ. |
|
|
|
|
Հարկային մարմին առձեռն ներկայացվելու դեպքում, տեղեկանքը լրացվում է երկու օրինակից: Հարկային մարմնի կողմից գրանցվելուց հետո մեկ օրինակը հանձնվում է հարկ վճարողին:
ԿԱՐԳ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԱՔՎԱԾ (ՏՐԱՄԱԴՐՎԱԾ)
ՊԱՏՐԱՍՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԿԱՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԴՈՒՐՍ ԳՐՎԱԾ
ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔԻ ԼՐԱՑՄԱՆ
(վերնագիրը փոփ. 23.03.22 N 50-Ն)
1. 1-ին տողում հարկային մարմնի կողմից լրացվում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անձնական գործում տվյալ փաստաթղթի հերթական համարը:
2. 2-րդ տողում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):
3. 3-րդ տողում լրացվում է իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը:
4. 4-րդ տողում լրացվում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրը:
5. 5-րդ տողում լրացվում է այն հաշվետու ժամանակաշրջանը, որի համար ներկայացվում է տեղեկանքը:
6. 1-ին սյունակում լրացվում է տողի հերթական համարը, 2-րդ սյունակում` այն իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, որին հաշվետու ժամանակաշրջանում դուրս է գրվել հաշվարկային փաստաթուղթ, իսկ 3-րդ սյունակում` վերջինիս հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):
7. 4-րդ սյունակում լրացվում է դուրս գրված հաշվարկային փաստաթղթի համարը, 5-րդ սյունակում` հաշվարկային փաստաթղթի դուրսգրման ամսաթիվը, իսկ 6-րդ սյունակում` դուրս գրված հաշվարկային փաստաթղթում նշված գումարը:
(7-րդ կետը փոփ. 23.03.22 N 50-Ն)
8. 7-րդ սյունակը լրացվում է այն դեպքում, երբ գործարքի իրականացման ամսաթիվն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանը տարբերվում է հաշվարկային փաստաթղթի դուրսգրման հաշվետու ժամանակաշրջանից, որի դեպքում սյունակում լրացվում է գործարքի իրականացման ամսաթիվն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանը:
9. Տեղեկանքում չեն ներառվում հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկությունները:
(9-րդ կետը լրաց. 23.03.22 N 50-Ն)
(հավելված N 4 փոփ., լրաց. 23.03.22 N 50-Ն)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
|
|
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Հ. ԱԼԵՔՍԱՆՅԱՆ |
| |
Հավելված N 5
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
ֆինանսների նախարարի
2017 թվականի մարտի 15-ի N 96-Ն հրամանի |
ՏԵՂԵԿԱՆՔ
ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ԵՎ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
1. Փաստաթղթի հերթական համարը |
________________________
(լրացվում է հարկային մարմնի կողմից) |
|
2. Հարկ վճարողի հաշվառման համարը |
|
|
|
|
|
|
|
|
|
3. Իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը |
|
|
4. Գտնվելու վայրը |
|
|
5. Հաշվետու ժամանակաշրջանը |
Տարի |
|
|
|
|
(աղյուսակը խմբ. 23.03.22 N 50-Ն)
Բաժին 1. Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի նկատմամբ
առկա դեբիտորական և (կամ) կրեդիտորական պարտքի գումարը
|
Հ/Հ |
Իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը |
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
Պարտքի գումարը` հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ |
Պարտքի առաջացման ժամկետը |
|
դեբիտորական |
կրեդիտորական |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ընդամենը |
|
|
x |
Բաժին 2. Բնակչության նկատմամբ առկա
դեբիտորական և (կամ) կրեդիտորական պարտքի գումարը
|
Պարտքի գումարը` հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ |
|
դեբիտորական |
կրեդիտորական |
|
|
|
|
Կազմակերպության տնօրեն
(անհատ ձեռնարկատեր) |
|
_____________________
(ստորագրություն) |
|
___________________
(անուն,ազգանուն) |
| |
|
|
|
|
| Հաշվապահ |
|
_____________________
(ստորագրություն) |
|
___________________
(անուն,ազգանուն) |
| Կ.Տ. |
|
|
|
|
Հարկային մարմին առձեռն ներկայացվելու դեպքում, տեղեկանքը լրացվում է երկու օրինակից: Հարկային մարմնի կողմից գրանցվելուց հետո մեկ օրինակը հանձնվում է հարկ վճարողին:
ԿԱՐԳ
ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ԵՎ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ
ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔԻ ԼՐԱՑՄԱՆ
1. 1-ին տողում հարկային մարմնի կողմից լրացվում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անձնական գործում տվյալ փաստաթղթի հերթական համարը:
2. 2-րդ տողում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):
3. 3-րդ տողում լրացվում է իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը:
4. 4-րդ տողում լրացվում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրը:
5. 5-րդ տողում լրացվում է այն հաշվետու տարին, որի համար ներկայացվում է տեղեկանքը:
(5-րդ կետը փոփ. 23.03.22 N 50-Ն)
6. 1-ին բաժնի 1-ին սյունակում լրացվում է տողի հերթական համարը, 2-րդ սյունակում` դեբիտոր և (կամ) կրեդիտոր իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, իսկ 3-րդ սյունակում` վերջինիս հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):
7. 1-ին բաժնի 4-րդ և 5-րդ սյունակներում համապատասխանաբար լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ առկա դեբիտորական և կրեդիտորական պարտքի գումարը:
8. 1-ին բաժնի 6-րդ սյունակում լրացվում է դեբիտորական կամ կրեդիտորական պարտքի առաջացման ժամկետը:
9. 2-րդ բաժնում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ բնակչության նկատմամբ առկա դեբիտորական և (կամ) կրեդիտորական պարտքի գումարը:
(հավելված N 5 խմբ., փոփ. 23.03.22 N 50-Ն)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
|
|
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Հ. ԱԼԵՔՍԱՆՅԱՆ |