Համարը 
N 51
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
26.11.2002
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
26.11.2002
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2003
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՌՈՏԱՑԻԱ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

“26” նոյեմբերի 2002թ.

 N 51

ք.Ստեփանակերտ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՌՈՏԱՑԻԱ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հարկային ծառայության մասին» օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է`

(նախաբանը փոփ. 15.04.22 N409-Ն)

1. Հաստատել «Հարկային ծառայողների ռոտացիա իրականացնելու» կարգը (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

 Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

2002թ. նոյեմբերի 26-ի

թիվ 51 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

Հարկային ծառայողների ռոտացիա իրականացնելու

 

1. Սույնով կանոնակարգվում է Արցախի Հանրապետության հարկային ծառայության պաշտոններում ռոտացիա իրականացնելու կարգը:

(1-ին կետը փոփ. 15.04.22 N409-Ն)

2. Ռոտացիայի ենթակա հարկային ծառայության պաշտոններն են՝

1) հարկային մարմնի վարչության պետ,

2) հարկային տեսչության պետ,

3) հարկային մարմնի վարչության պետի տեղակալ,

4) հարկային մարմնի բաժնի պետ,

5) հարկային տեսչության պետի տեղակալ,

6) հարկային մարմնի գլխավոր հարկային տեսուչ,

7) հարկային մարմնի խմբի ղեկավար,

8) հարկային տեսչության բաժնի պետ,

9) հարկային մարմնի ավագ հարկային տեսուչ,

10) հարկային տեսչության գլխավոր հարկային տեսուչ,

11) հարկային մարմնի հարկային տեսուչ,

12) հարկային տեսչության ավագ հարկային տեսուչ,

13) հարկային մարմնի 1-ին կարգի մասնագետ,

14) հարկային մարմնի 2-րդ կարգի մասնագետ,

15) հարկային տեսչության հարկային տեսուչ,

16) հարկային տեսչության 1-ին կարգի մասնագետ,

17) հարկային տեսչության 2-րդ կարգի մասնագետ:

(2-րդ կետը խմբ. 15.04.22 N409-Ն)

3. Սույն կարգի 2-րդ կետում նշված հարկային ծառայողների աշխատանքը կազմակերպվում է ռոտացիայի սկզբունքով` հարկային ծառայությունում համապատասխանաբար իրար հաջորդող առնվազն մեկամյա աշխատանքային փուլերով:

(3-րդ կետը փոփ. 15.04.22 N409-Ն)

Ռոտացիան` հարկային մարմնի ստորաբաժանումների հարկային ծառայողների տեղափոխումն է հարկային մարմնի մի ստորաբաժանումից մեկ այլ ստորաբաժանում` սույն որոշմամբ սահմանված կարգով:

4. Ռոտացիան չի տարածվում սույն կարգի 2-րդ կետում չնշված հարկային ծառայողների պաշտոնների վրա:

5. Հարկային ծառայողի ռոտացիան իրականացվում է հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ:

(5-րդ կետը փոփ. 15.04.22 N409-Ն)

6. Առանձին դեպքերում` հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի պատճառաբանված հիմնավորմամբ, հարկային մարմնի ղեկավարը կարող է հարկային ծառայողների ռոտացիա չիրականացնել:

(6-րդ կետը փոփ. 15.04.22 N409-Ն)

7. Հարկային մարմնի ղեկավարը հարկային ծառայողների ռոտացիա իրականացնելու մասին որոշումը կայացնում է ռոտացիա իրականացնելուց առնվազն մեկ շաբաթ առաջ:

(7-րդ կետը փոփ. 15.04.22 N409-Ն)

(հավելվածը փոփ., խմբ. 15.04.22 N409-Ն)