ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
| 15 հունիսի 2022թ. |
N 673-Ն |
ք. Ստեփանակերտ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի
N 223-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՑԱԽԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 225-Ն
ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ և 41-րդ հոդվածները և Արցախի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 11-ի N 517-Ն որոշումը` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Արցախի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 9-ի «Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու և Արցախի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 23-ի N 111-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 223-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 2-րդ բաժնից հանել «Շուկայի և սպառողների շահերի պաշտպանության տեսչություն» բառերը:
2. Ուժը կորցրած ճանաչել Արցախի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 9-ի «Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի շուկայի և սպառողների շահերի պաշտպանության տեսչության կանոնադրությունը հաստատելու մասին» N 225-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |