Համարը 
N 718-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2022.06.30/17(474)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
24.06.2022
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
24.06.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.07.2022
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՀ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ
30-Ի N 775-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հունիսի 2022թ.

N 718-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 775-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Արցախի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու, Արցախի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 26-ի N 128-Ն և Արցախի Հանրապետության 2017 թվականի հոկտեմբերի 12-ի N 46-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 775-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`

1) որոշման վերնագրում «2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի» բառերից առաջ լրացնել «ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ» բառը.

2) որոշմամբ հաստատված՝

ա․ N 1 հավելվածի 9-րդ կետի 12-րդ ենթակետից հանել «տրանսպորտի, էներգետիկայի,» բառերը,

բ. N 1 հավելվածի 14-րդ կետի 6-րդ և 8-րդ ենթակետերը և 15-րդ կետի 9-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

գ. N 1 հավելվածի 29-րդ կետից հանել «ու տեսչությունների», իսկ 43-րդ կետից՝ «, տեսչություններ» բառերը,

դ. N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

  
     

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Հավելված

Արցախի Հանրապետության

կառավարության 2022 թվականի

հունիսի 24-ի N 718-Ն որոշման

 

 

«Հավելված N 2

Արցախի Հանրապետության

կառավարության 2020 թվականի

դեկտեմբերի 30-ի N 775-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ

ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

1.Վարչություններ

1) Իրավաբանական և վերահսկողական վարչություն

2) Ֆինանսատնտեսական վարչություն

3) Տրանսպորտի և քաղաքացիական ավիացիայի վարչություն

2. Բաժիններ

1) Քաղաքացիական պաշտպանության և զորահավաքային նախապատրաստության բաժին

2) Տարածքային կառավարման բաժին

3) Տեղական ինքնակառավարման քաղաքականության բաժին

4) Տարածքային և համայնքային ծրագրերի մշտադիտարկման և վերահսկողության բաժին

5) Ընդերքօգտագործման ոլորտի կառավարման բաժին

6) Անտառների կայուն կառավարման և անտառաշինական ծրագրերի իրականացման բաժին

7) Բնական պաշարների մոնիթորինգի և վերլուծության բաժին

8) Կապի, հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժին

9) Էներգետիկայի բաժին

10) Անձնակազմի կառավարման բաժին

 

II. Առանձնացված ստորաբաժանումներ

 

Հեռահաղորդակցության հանրապետական գործակալություն»։

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

    

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

      

ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ