ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
| 25 հուլիսի 2022թ. |
N 839-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004
ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N 462 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 26-ի ««Արցախի Հանրապետության պետական արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 462 որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները․
1) որոշման 8-րդ կետի «դ/» ենթակետում և որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 13-րդ կետի «դ)» ենթակետում «հավելավճարների» բառից հետո լրացնել «, լրավճարների» բառը․
2) որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 13․1-ին կետում և 18-րդ կետի «ժա․1)» ենթակետում «հավելավճար» բառը փոխարինել «լրավճար» բառով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2022 թվականի ապրիլի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հուլիսի 2022 թվական: