ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«30» նոյեմբերի 2007թ. |
N 556 |
ք.Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004թ.մարտի 16-ի թիվ 84 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության աշխատակազմի մարդասիրական օգնության հարցերի բաժինը վերանվանել բարեգործական ծրագրերի համակարգման բաժին:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004թ. մարտի 16-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կանոնադրությունը, նախարարության աշխատակազմի կառուցվածքը, նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը հաստատելու մասին» թիվ 84 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
ա) որոշմամբ հաստատված կանոնադրության`
1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«նախարարությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է օրենքով:»
2) 7-րդ կետը «ժգ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ժդ» ենթակետով.
«ժդ) ժողովրդագրական պետական քաղաքականության մշակումը:».
3) 8-րդ կետը «իթ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «իթ1 » ենթակետով.
«իթ1) ժողովրդագրական իրավիճակի վերլուծություն և գնահատում, նորմատիվ իրավական ակտերի նախագծերի, ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված միտումների տեսանկյունով, ժողովրդագրական փորձաքննության կազմակերպում.».
բ) որոշման թիվ 2 հավելվածի`
1) 2-րդ կետը լրացնել «ժողովրդագրական քաղաքականության բաժին» և «հասարակայնության հետ կապերի բաժին» տողերով.
2) 2-րդ կետի «մարդասիրական օգնության հարցերի բաժին» տողը փոխարինել «բարեգործական ծրագրերի համակարգման բաժին» տողով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008թ. հունվարի 1-ից:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |