ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կանոնադրությունը, նախարարության աշխատակազմի կառուցվածքը, նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը հաստատելու մասին
«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածին և «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածին համապատասխան, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:
1. Հաստատել`
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կանոնադրությունը` համաձայն թիվ 1 հավելվածի.
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության աշխատակազմի կառուցվածքը` համաձայն թիվ 2 հավելվածի.
գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը` համաձայն թիվ 3 հավելվածի:
3. Պարտավորեցնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը մեկ ամսվա ժամկետում մշակել և կառավարության հաստատմանը ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության բժշկասոցիալական փորձաքննական գործակալության կանոնադրությունն ու կառուցվածքը:
4. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2002թ. դեկտեմբերի 24-ի թիվ 100 որոշումը:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հավելված 1
ԼՂՀ կառավարության
«16» մարտի 2004թ.
թիվ 84 որոշման |
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության
I. Ընդհանուր դրույթներ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը (այսուհետև` նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է աշխատանքի և սոցիալական ապահովության բնագավառներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:
2. Նախարարությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է օրենքով:
(2-րդ կետը խմբ. 30.11.2007 N 556)
3. Նախարարության լիազորությունները սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:
5. Նախարարությունն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
6. Նախարարությունը կազմված է նախարարից և նախարարության աշխատակազմից: Նախարարության համակարգում ընդգրկվում են նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունները և հիմնարկները:
7. Նախարարության նպատակները և խնդիրներն են`
ա) սոցիալական ապահովության բնագավառում պետական քաղաքականության հիմնական և գերակա ուղղությունների մշակումը և իրականացումը.
բ) աշխատանքի պետական կարգավորման քաղաքականության մշակումը, դրա իրականացումը.
գ) բնակչության զբաղվածության քաղաքականության մշակումը, դրա իրականացումը.
դ) պետական պարտադիր սոցիալական ապահովագրության քաղաքականության մշակումը, դրա իրականացումը.
ե) սոցիալական ապահովության քարտերի համակարգի վրա հիմնված սոցիալական ապահովագրության միասնական սկզբունքների մշակումը և դրանց իրագործման կազմակերպումը.
զ) պետական կենսաթոշակային ապահովության, պարտադիր և կամավոր կենսաթոշակային ապահովագրության քաղաքականության մշակումը, դրա իրականացումը.
է) սոցիալական աջակցության քաղաքականության մշակումը, դրա իրականացումը.
ը) ծնելիության և բազմազավակության խթանման պետական քաղաքականության մշակումը, դրա իրականացումը.
թ) հաշմանդամների և տարեցների սոցիալական պաշտպանության քաղաքականության մշակումը, դրա իրականացումը.
ժ) ընտանիքի, կանանց և երեխաների սոցիալական պաշտպանության քաղաքականության մշակումը, դրա իրականացումը.
ժա) սոցիալական ապահովության ոլորտի պետական նպատակային ծրագրերի մշակումը և դրանց կատարման համակարգումը.
ժբ) միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը.
ժգ) աշխատանքի և սոցիալական պաշտպանության բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության կիրառման նկատմամբ պետական վերահսկողության ապահովումը.
ժդ) ժողովրդագրական պետական քաղաքականության մշակումը:
(7-րդ կետը լրաց. 26.10.2004 N 379, լրաց. 30.11.2007 N 556)
II. Նախարարության գործառույթները
8. Նախարարությունն իր նպատակների իրականացման և խնդիրների լուծման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`
ա) աշխատանքային օրենսդրության կատարելագործման, աշխատանքային հարաբերություններում սոցիալական գործընկերության զարգացման նպատակով առաջարկությունների մշակումը, դրանց ներդրման կազմակերպումը և կատարման նկատմամբ մոնիտորինգը.
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողության իրականացում.
գ) աշխատանքի խթանման, արդյունավետության բարձրացման և վարձատրության ուղղությամբ առաջարկությունների մշակումը, դրանց ներդրման կազմակերպումը և կատարման նկատմամբ մոնիտորինգը.
դ) արտադրությունում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների քննման ու հաշվառման սահմանված կարգի պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացում.
ե) բնակչության զբաղվածության բնագավառը կարգավորող օրենսդրության կատարելագործման նպատակով առաջարկությունների մշակում, զբաղվածության բնագավառը կարգավորող օրենսդրության կիրառման ապահովում.
ե1) վարձատրվող հասարակական աշխատանքի կազմակերպման և իրականացման նկատմամբ վերահսկողության իրականացում.
զ) բնակչության զբաղվածության կարգավորման նպատակով, աշխատաշուկայի ձևավորված պահանջներին համապատասխան, զբաղվածության պետական ծրագրերի մշակումը և դրանց կատարման նկատմամբ մոնիտորինգը.
է) աշխատուժի ներքին և արտաքին տեղաշարժի քաղաքականության մշակումը.
ը) սոցիալական ապահովագրության, կենսաթոշակային ապահովության պետական քաղաքականության մշակում և իրականացում, այդ բնագավառներին վերաբերող օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
թ) սոցիալական ապահովագրության և կենսաթոշակային ապահովության բնագավառներում անհատական հաշվառման ու անհատականացված հաշվետվությունների համակարգերի ներդրման ապահովում, անհատական հաշառման ու անհատականացված հաշվետվությունների համակարգերի կիրառման ուսումնասիրություն և վերլուծություն.
ժ) պարտադիր սոցիալական ապահովագրության առանձին պետական ծրագրերի կատարելագործմանն ուղղված առաջարկությունների մշակումը, դրանց ներդրման աշխատանքների համակարգումը և կատարման նկատմամբ մոնիտորինգը.
ժ1) սոցիալական ապահովության քարտերի համակարգի ներդրման ապահովում, սոցիալական քարտերի կիրառման կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացում.
ժա) կենսաթոշակների և նպաստների նշանակման, վերահաշվարկման և վճարման մեթոդական ղեկավարում.
ժա1) պետական կենսաթոշակների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակման, վերահաշվարկման, վճարման, կասեցման, դադարեցման նկատմամբ վերահսկողության իրականացում.
ժա2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կողմից նպաստների, հատուցումների, պատվովճարի, դրամական օգնության նշանակման և վճարման օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացում.
ժա3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացած պարտադիր սոցիալական ապահովագրության ծրագրերի իրականացմանը վերաբերող ֆինանսական և վիճակագրական տվյալների (տեղեկությունների) հավաստիության ստուգում.
ժբ) սոցիալական աջակցության բնագավառին վերաբերող օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացում.
ժբ1) նպաստների նշանակման, վերահաշվարկման, կասեցման, դադարեցման, վճարման, ինչպես նաև միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացում.
ժբ2) սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների միջոցով մարդասիրական օգնության բաշխման աշխատանքների նկատմամբ վերահսկողության իրականացում.
ժգ) սոցիալական աջակցության բնագավառի օրենսդրության կատարելագործման նպատակով առաջարկությունների նախապատրաստումը, դրանց ներդրման կազմակերպումը.
ժդ) սոցիալապես անապահով ընտանիքների, առանձին սոցիալական խմբերի սոցիալական պաշտպանությանն ու հասցեական օգնության իրականացմանն ուղղված պետական ծրագրերի մշակումը, իրականացումը և համակարգումը.
ժե) ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի ուսումնասիրումը, դրանք կարգավորող օրենսդրության կատարելագործման նպատակով առաջարկությունների նախապատրաստումը, ներդրման կազմակերպումը և կատարման նկատմամբ մոնիտորինգը.
ժզ) ծնելիության և բազմազավակության խթանմանն ուղղված միջոցառումների արդյունավետության բարձրացման, բնագավառի օրենսդրական դաշտի կատարելագործման նպատակով առաջարկությունների մշակումն ու դրանց ներդրման կազմակերպումը, ընդունված իրավական ակտերի կիրակման ապահովումն ու կատարման նկատմամբ վերահսկողության իրականացում.
ժէ) քաղաքացիների բժշկասոցիալական փորձաքննության կազմակերպումը.
ժը) հաշմանդամների սոցիալ-բժշկական, մասնագիտական և սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծրագրերի մշակումն ու իրականացումը.
ժթ) հաշմանդամներին պրոթեզաօրթոպեդիկ պարագաներով և կյանքը թեթևացնող այլ միջոցներով ապահովման գործընթացի կազմակերպումը.
ի) մասնագիտացված հաստատություններում և տնային պայմաններում միայնակ տարեց ու հաշմանդամ քաղաքացիների խնամքի կազմակերպման գործընթացի կազմակերպումը
իա) հաշմանդամների և տարեցների սոցիալական պաշտպանության բնագավառի օրենսդրության կատարելագործման նպատակով առաջարկությունների մշակումը, դրա ներդրման կազմակերպումը և կատարման նկատմամբ մոնիտորինգը.
իբ) սոցիալական աշխատանքի բնագավառի օրենսդրության կատարելագործման նպատակով իրավական ակտերի նախագծերի մշակումը և ընդունված իրավական ակտերի կատարման մոնիտորինգը.
իգ) մուրացկան և թափառաշրջիկ անձանց, այդ թվում` երեխաների համար սոցիալական օգնության պետական ծրագրերի մշակումն ու իրականացումը.
իդ) նախարարության համակարգի մանկատներում` առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի և դաստիարակության կազմակերպումը.
իդ1) մանկատներում, անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների տեղավորման, ինչպես նաև նրանց խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ պետական նվազագույն սոցիալական չափորոշիչների ապահովման նկատմամբ վերահսկողության իրականացում.
իե) որդեգրման ենթակա և որդեգրված երեխաների, ինչպես նաև որդեգրողների թեկնածուների կենտրոնացված հաշվառման իրականացումը, ինչպես նաև խնամակալության և հոգեբարձության մարմինների գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացում.
իզ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հասցեով ստացված մարդասիրական օգնության նկատմամբ մաքսային ձևակերպումների իրականացումը, տեղափոխման և պահպանման կազմակերպումը, ինչպես նաև բաշխման վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնին առաջարկություններ ներկայացնելը.
իէ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման տարեկան և հեռանկարային ծրագրերի մշակման աշխատանքներում մասնակցությունը.
իը) սոցիալական ապահովության ոլորտին վերաբերող Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև կնքված միջպետական պայմանագրերով ստանձնած պարտավորությունների իրականացումը.
իթ) սոցիալական ապահովության համակարգում տեղեկատվական հոսքերի ձևավորման և դրանց կառավարման իրականացումը.
իթ1) ժողովրդագրական իրավիճակի վերլուծություն և գնահատում, նորմատիվ իրավական ակտերի նախագծերի, ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված միտումների տեսանկյունով, ժողովրդագրական փորձաքննության կազմակերպում.
լ) սոցիալական ապահովության ոլորտում սոցիալական մոնիտորինգի կազմակերպումը, անցկացումը և դրա տվյալների հիման վրա համալիր վերլուծության իրականացումը.
լա) պարզաբանումների տրամադրումն ու խորհրդատվական օգնության կազմակերպումն ըստ սոցիալական ապահովության բնագավառների.
լբ) քաղաքացիների ընդունելության կազմակերպում, քաղաքացիների գրավոր դիմումների, բողոքների քննարկում, անհրաժեշտության դեպքում դրանցում հաղորդվող՝ սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների, սոցիալական ապահովագրության տարածքային կենտրոնների, ինչպես նաև նախարարության համակարգի հիմնարկների ու կազմակերպությունների գործունեության մեջ տեղ գտած թերությունների ուսումնասիրություն և վերլուծություն.
լգ) զանգվածային լրատվության միջոցներով սոցիալական ապահովության ոլորտում տարվող քաղաքականության լուսաբանումը.
լդ) համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթերի, տեղեկանքների և այլն) ներդրումը և դրանց միջոցով հավաքագրված տվյալների և տեղեկությունների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրների վարումը.
լե) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթների իրականացումը.
(8-րդ կետը խմբ., լրաց., փոփ. 26.10.2004 N 379, լրաց. 30.11.2007 N 556)
III. Նախարարության կառավարումը
9. Նախարարությունը կառավարում է նախարարը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ: Նախարարն ունի տեղակալ (տեղակալներ), որին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով նախարարի հետ:
Նախարարն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
10. Նախարարն իրականացնում է նախարարությանը վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար:
11. Նախարարը հաշվետու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին:
12. Նախարարը`
ա) իր իրավասության սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունում է գերատեսչական իրավական ակտեր.
բ) ղեկավարում է նախարարության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
գ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառներին ու խնդիրներին համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն.
դ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ նախարարության անունից, ինչպես նաև տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ նախարարության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
ե) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակումներ է կատարում նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոններում, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.
զ) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին ու օգնականներին.
է) օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունների սահմանները.
ը) սահմանում է աշխատանքի բաշխում տեղակալի (տեղակալների) միջև.
թ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարության աշխատակազմի ղեկավարի, նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցակները.
ժ) լսում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքերը.
ժա) վերահսկողություն է իրականացնում նախարարության աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության ու օտարման նկատմամբ.
ժբ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը.
ժգ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատողների թիվը.
ժդ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շնորհում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.
ժե) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում շնորհում է դասային կոչումներ.
ժզ) ստեղծում է խորհրդակցական մարմիններ.
ժէ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
13. Նախարարի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի տեղակալը (տեղակալներից մեկը):
14. Նախարարի տեղակալը`
ա) համակարգում է նախարարության համակարգի աշխատանքները` նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման` իրեն հանձնարարված բնագավառներում.
բ) իր լիազորության սահմաններում համակարգում է նախարարության իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը` նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների միջոցով տալով ցուցումներ ու հանձնարարականներ.
գ) նախարարության նպատակներին և խնդիրներին համապատասխան` իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառների` նախարարության համակարգի մարմիններին որոշակի հանձնարարականների և առաջադրանքների սահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.
դ) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է նախարարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.
ե) համակարգում է իրեն հանձնարարված աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.
զ) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.
է) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.
ը) պարբերաբար նախարարին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի վերաբերյալ.
թ) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.
ժ) նախարարին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց վերաբերող հարցերի մասին.
ժա) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:
15. Նախարարը կարող է ունենալ խորհրդականներ, մամուլի քարտուղար և օգնականներ, որոնց միջև սահմանում է պարտականությունների բաշխումը:
IV. Նախարարության աշխատակազմը
16. Նախարարության աշխատակազմի նպատակը և խնդիրը նախարարության (այդ թվում` նրա կազմում գործող գործակալությունների ու տեսչությունների)` օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նախարարության մասնակցության ապահովումն է:
17. Նախարարության աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որպես պետական կառավարչական հիմնարկ, ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցումն իրականացնող մարմնի կողմից:
18. Նախարարության աշխատակազմը գործում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:
19. Նախարարության աշխատակազմը, իր իրավասության սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
20. Նախարարության աշխատակազմն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
21. Նախարարության աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:
22. Նախարարության աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Նախարարության աշխատակազմի կատարած գործառույթների և մատուցած ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք` օրենքով սահմանված չափով և կարգով:
23. Նախարարության աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Նախարարության աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև նախարարության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
24. Նախարարության աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
25. Նախարարության աշխատակազմի անվանումն է` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության աշխատակազմ:
26. Նախարարության աշխատակազմի գտնվելու վայրն է` քաղ. Ստեփանակերտ, Ազատամարտիկների փողոց, թիվ 54 շենք:
V. Նախարարության աշխատակազմի գույքը
27. Նախարարության աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով` ձևավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատակազմի կնքած գործարքների միջոցով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառում է նրա հաշվեկշռում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ նախարարության աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:
28. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու նախարարության աշխատակազմի գույքը:
29. Նախարարության աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով և իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տիրապետելու և տնօրինելու իր գույքը:
VI. Նախարարության աշխատակազմի կառուցվածքը
30. Նախարարության աշխատակազմի կառուցվածքը ներառում է նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, բաժիններ, քարտուղարություն):
31. Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է նախարարը:
32. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը` նախարարի ներկայացմամբ:
33. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծառայությունների մատուցման, վերահսկողության գործառույթներ և պատասխանատվության միջոցներ կիրառող մարմին է:
34. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրականացնում է նաև նախարարության աշխատակազմի առանձին գործառույթները կամ դրանց մի մասը և հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից:
35. Առանձնացված ստորաբաժանումն իրավունք ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:
36. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության աշխատակազմի ու իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
VII. Նախարարության աշխատակազմի կառավարումը
37. Նախարարության աշխատակազմի կառավարումն իրականացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը և նախարարը` օրենքով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում:
Նախարարության աշխատակազմը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ղեկավարը, որին օրենքով սահմանված կարգով պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
38. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը`
ա) վերակազմակերպում և դադարեցնում է նախարարության աշխատակազմի գործունեությունը.
բ) հաստատում է նախարարության աշխատակազմի կանոնադրությունը և դրանում կատարում փոփոխություններ.
գ) որոշում է նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.
դ) հաստատում է նախարարության աշխատակազմի կառուցվածքը.
ե) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով իրեն վերապահված այլ լիազորություններ:
39. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է նախարարության աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության և նախարարի որոշումների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
40. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Նախարարության աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:
41. Նախարարության աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, նախարարի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամաններն ու հրահանգները:
42. Նախարարության աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինում է նրա տեղակալը կամ այլ աշխատող` նախարարի հրամանով:
43. Նախարարության աշխատակազմի ղեկավարը`
ա) առանց լիազորագրի իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորության սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր` դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.
բ) օրենքով, այլ իրավական ակտերով հիմնադրի և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
գ) իր իրավասության սահմաններում տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
դ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է նախարարության աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.
ե) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով շնորհում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.
զ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ.
է) նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվում` ապահովում է նախարարության աշխատակազմի հաշվապահական հաշվառումը վարելը, ֆինանսական հաշվետվությունները կազմելը և ներկայացնելը, նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.
ը) նախարարին ներկայացնում է առաջարկություններ նախարարության աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.
թ) կազմակերպում է նախարարության բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.
ժ) կազմակերպում է նախարարությունում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.
ժա) վերահսկում է նախարարության աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.
ժբ) նախարարի ստորագրությանն է ներկայացնում նախարարի հրամանները, ինչպես նաև կարգադրությունները.
ժգ) ապահովում է համագործակցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.
ժդ) կազմակերպում է նախարարությունում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.
ժե) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
44. Նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի վարիչը գործում է նախարարության աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով իր վրա դրված լիազորությունները:
45. Նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի վարիչը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, նախարարության աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:
VIII. Հաշվապահական հաշվառումը և հաշվետվությունները
46. Նախարարության աշխատակազմը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններին ներկայացնում է ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների մասին, ինչպես նաև վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:
47. Նախարարության աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանված կարգով:
IX Նախարարության աշխատակազմի վերակազմակերպումը և գործունեության դադարումը
48. Նախարարության աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:
(Հավելված 1-ը լրաց., խմբ., փոփ. 26.10.2004 N 379, խմբ., լրաց. 30.11.2007 N 556)
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 2
ԼՂՀ կառավարության
«16» մարտի 2004թ.
թիվ 84 որոշման |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության աշխատակազմի
I. Կառուցվածքային ստորաբաժանումներ
1. Վարչություններ
- ընտանիքի և երեխաների հիմնահարցերի վարչություն
- սոցիալական ապահովագրության և կենսաթոշակային ապահովության վարչություն
2. Բաժիններ
- սոցիալական աջակցության բաժին
- աշխատանքի և զբաղվածության բաժին
- բարեգործական ծրագրերի համակարգման բաժին
- ֆինանսատնտեսագիտական բաժին
- ընդհանուր բաժին
- վերահսկողության և սոցիալական մոնիտորինգի բաժին
- ժողովրդագրական քաղաքականության բաժին
- հասարակայնության հետ կապերի բաժին
II. Առանձնացված ստորաբաժանումներ
1. ԼՂՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալություն
2. ԼՂՀ աշխատանքի պետական տեսչություն
(Հավելված 2-ը լրաց. 26.10.2004 N 379, լրաց., փոփ. 30.11.2007 N 556)
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 3
ԼՂՀ կառավարության
«16» մարտի 2004թ.
թիվ 84 որոշման |
ԼՂՀ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՉԱՓԸ
|
հաշվի համարը |
հ/հ |
Հանձնվող գույքի կազմը |
քանակը |
1 հատի արժեքը |
գումարը |
| |
|
Ընդամենը |
|
|
56612825 |
| |
|
այդ թվում` |
|
|
|
| |
|
ԼՂՀ սոցապահովության
նախարարություն
ընդամենը
որից` |
|
|
50599206 |
| |
I. |
Հիմնական միջոցներ |
|
|
47373298 |
| |
|
այդ թվում` |
|
|
|
|
010 |
|
ա) շենք |
|
|
27388928 |
| |
|
բ) համակարգչային և այլ արտադրական տեխնիկա |
|
|
7283681 |
|
013 |
1. |
Համակարգիչ «Լափթափ» |
1 |
1350000 |
1350000 |
|
013 |
2. |
Մոնիտոր «MitsuBishc»
Aprikot MocklxJ 57558 |
1 |
10000 |
10000 |
|
013 |
3. |
Համակարգիչ DELL System
433 S/L Microprocessor 80486 SX |
1 |
320000 |
320000 |
|
013 |
4. |
Տպիչ Canon BJC-250 |
1 |
- |
- |
|
013 |
5. |
Պատճենահանող սարք «Canon HP-6216» |
1 |
1074000 |
1074000 |
|
013 |
6. |
Համակարագիչ «Pentium II»
intel MMX (TM) Technology |
1 |
438725 |
438725 |
|
013 |
7. |
Մոնիտոր Samsung Sung Master-450 b |
1 |
- |
- |
|
013 |
8. |
UPS (անխափան հոսանքի
սնուցման աղբյուր) KIN-625A |
1 |
87200 |
87200 |
|
013 |
9. |
Համակարգիչ «Pentium (r) 320 MB RAM |
1 |
370000 |
370000 |
|
013 |
10. |
Մոնիտոր Acer 551 |
1 |
200000 |
200000 |
|
013 |
11. |
Համակարգիչ «Pentium (r) intel MMX (TM) Technology 400 MBDAM |
1 |
600000 |
600000 |
|
013 |
12. |
Մոնիտոր - Samsung |
1 |
- |
- |
|
013 |
13. |
APC Back – UPS 650 (անխափան
հոսանքի սնուցման աղբյուր) |
1 |
131310 |
131310 |
|
013 |
14. |
Տպիչ HP-LJ - 1100 |
1 |
249610 |
249610 |
|
013 |
15. |
Համակարգիչ AMD Duron (tm)
AT/AT COMPATIBLE |
1 |
438500 |
438500 |
|
013 |
16. |
Տպիչ HP Desk Jet 640C |
1 |
111000 |
111000 |
|
013 |
17. |
UPS – KIN – 525 A (անխափան
հսանքի սնուցման աղբյուր) |
1 |
83000 |
83000 |
|
013 |
18. |
Մոնիտոր - «IBME 7417» |
1 |
98600 |
98600 |
|
013 |
19. |
Panaconuc FAX KX-FT-71 |
1 |
124700 |
124700 |
|
013 |
20. |
Համակարգիչ |
1 |
262000 |
262000 |
|
013 |
21. |
Համակարգիչ «Pentium P4-2»
OG Hz 40GBHDP |
2 |
397120 |
794240 |
|
013 |
22. |
Մոնիտոր «CTX 17» |
2 |
99280 |
198560 |
|
013 |
23. |
Տպիչ HP LJ – 1000 W |
1 |
157692 |
157692 |
|
013 |
24. |
HP Scan Jet 2300 |
1 |
46720 |
46720 |
|
013 |
25. |
APC-475VA |
2 |
52560 |
105120 |
|
013 |
26. |
Lan card |
3 |
10512 |
31536 |
|
013 |
27. |
Cannector RJ 45 |
4 |
292 |
1168 |
| |
|
գ) տրանսպորտային միջոցներ |
|
|
5097000 |
|
015 |
1. |
Ավտոմեքենա «Վոլգա» ԳԱԶ - 311000 |
1 |
3222000 |
3222000 |
|
015 |
2. |
Ավտոմեքենա ՎԱԶ - 2121 |
1 |
1875000 |
1875000 |
| |
|
դ) գրասենյակային կահույք |
|
|
3832501 |
|
016 |
1. |
Հեռուստացույցի տակդիր SANYO |
1 |
51600 |
51600 |
|
016 |
2. |
Պահարան հագուստի համար |
1 |
96000 |
96000 |
|
016 |
3. |
Սեղան փոքրիկ |
1 |
45000 |
45000 |
|
016 |
4. |
Կցասեղան |
1 |
139077 |
139077 |
|
016 |
5. |
Սեղան խորհրդակցության |
1 |
105060 |
105060 |
|
016 |
6. |
Սեղան խորհրդակցության |
1 |
130917 |
130917 |
|
016 |
7. |
Պահարան |
1 |
183600 |
183600 |
|
016 |
8. |
Սեղան խորհրդակցության |
1 |
279327 |
279327 |
|
016 |
9. |
Հոլլ 3 մասից |
1 |
510000 |
510000 |
|
016 |
10. |
Սեղանին կից արկղ |
1 |
86496 |
86496 |
|
016 |
11. |
Աթոռ կաշվե սև |
2 |
79458 |
158916 |
|
016 |
12. |
Աթոռ «Изо – 2 մոխրագույն» |
10 |
35700 |
357000 |
|
016 |
13. |
Բազկաթոռ «Полар – 3700» |
1 |
204000 |
204000 |
|
016 |
14. |
Սեղան փոքրիկ «Италия» |
1 |
61200 |
61200 |
|
016 |
15. |
Պահարան կոմբինացված |
6 |
21000 |
126000 |
|
016 |
16. |
Պահարան |
1 |
118830 |
118830 |
|
016 |
17. |
Սեղան |
1 |
67779 |
67779 |
|
016 |
18. |
Կցասեղան |
1 |
73440 |
73440 |
|
016 |
19. |
Պահարան կոմբինացված |
1 |
23000 |
23000 |
|
016 |
20. |
Սեղան իր կցասեղանով |
1 |
47400 |
47400 |
|
016 |
21. |
Սեղան 2 պահարանիկով |
3 |
15014 |
45042 |
|
016 |
22. |
Սեղան կոմբինացված |
1 |
32488 |
32488 |
|
016 |
23. |
Սեղան օֆիսային |
2 |
30000 |
60000 |
|
016 |
24. |
Սեղան 2 պահարանիկով |
7 |
12700 |
88900 |
|
016 |
25. |
Սեղան կոմբինացված |
1 |
39680 |
39680 |
|
016 |
26. |
Գրապահարան |
1 |
25000 |
25000 |
|
016 |
27. |
Սեղան 2 պահարանիկով |
3 |
12650 |
37950 |
|
016 |
28. |
Բազկաթոռ շագանակագույն |
1 |
65000 |
65000 |
|
016 |
29. |
Պահարան կոմբինացված |
1 |
25343 |
25343 |
|
016 |
30. |
Պահարան կոմբինացված |
1 |
10439 |
10439 |
|
016 |
31. |
Սեղան կոմբինացված |
1 |
12650 |
12650 |
|
016 |
32. |
Կցասեղան |
1 |
87000 |
87000 |
|
016 |
33. |
Պահարան – 2,7 X 2,2 |
1 |
143923 |
143923 |
|
016 |
34. |
Պահարան |
1 |
60000 |
60000 |
|
016 |
35. |
Սեղան 2 պահարանիկով |
2 |
18532 |
37064 |
|
016 |
36. |
Սեղան 2 պահարանիկով |
1 |
45000 |
45000 |
|
016 |
37. |
Պահարան |
1 |
30000 |
30000 |
|
016 |
38. |
Սեղան կոմբինացված կցասեղանով |
1 |
39680 |
39680 |
|
016 |
39. |
Սեղան 1 պահարանիկով |
1 |
12700 |
12700 |
|
016 |
40. |
Սեղան համակարգչի |
2 |
35000 |
70000 |
| |
|
ե) այլ հիմնական միջոցներ |
|
|
3771188 |
|
016 |
1. |
Հեռուստացույց DAEWOO |
1 |
178800 |
178800 |
|
016 |
2. |
Տեսամագնիտաֆոն «Panasonic» |
1 |
245000 |
245000 |
|
016 |
3. |
Տեղադրված 70 համարի օպերատիվ
հեռախոսակապ (ներքին կապ) |
1 |
1125000 |
1125000 |
|
016 |
4. |
Ջահ առաստաղի |
1 |
70000 |
70000 |
|
016 |
5. |
Ջահ առաստաղի |
1 |
55000 |
55000 |
|
016 |
6. |
Ջահ առաստաղի |
2 |
30000 |
60000 |
|
016 |
7. |
Կոնդիցիոներ |
1 |
42500 |
42500 |
|
016 |
8. |
Փոշեկուլ |
1 |
53004 |
53004 |
|
016 |
9. |
Էլեկտրատաքացուցիչ «GEEPRS» |
5 |
46080 |
230400 |
|
016 |
10. |
Ռադիոհեռախոս |
1 |
157560 |
157560 |
|
016 |
11. |
Հեռախոս բջջային |
1 |
115140 |
115140 |
|
016 |
12. |
Պահարան մետաղյա |
1 |
42000 |
42000 |
|
016 |
13. |
Բազմոց |
1 |
30000 |
30000 |
|
016 |
14. |
Էլոկտրատաքացուցիչ «GEEPRS» |
5 |
41040 |
205200 |
|
016 |
15. |
Չհրկիզվող պահարան մետաղյա |
1 |
25200 |
25200 |
|
016 |
16. |
Կառնիզ «Жалюзи» (2 պատուհանի համար) |
7մ2 |
12859 |
89998 |
|
016 |
17. |
Սառնարան «Саратов» |
1 |
55000 |
55000 |
|
016 |
18 |
Հեռուստացույց «DEO» |
1 |
114000 |
114000 |
|
016 |
19. |
Բազմոց |
1 |
65000 |
65000 |
|
016 |
20. |
Գորգ 160 X 230 |
1 |
65000 |
65000 |
|
016 |
21. |
Պահարան մետաղյա |
2 |
19300 |
38600 |
|
016 |
22. |
Վարագույր |
1 |
34000 |
34000 |
|
016 |
23. |
Գրամեքենա «Роботрон – 202» |
1 |
77200 |
77200 |
|
016 |
24. |
Լամպա |
1 |
20000 |
20000 |
|
016 |
25. |
Կոմուտատոր «Псков» |
1 |
50400 |
50400 |
|
016 |
26. |
Հեռուստացույց «DEO» |
1 |
153000 |
153000 |
|
016 |
27. |
Ջահ «Люстра» 85-9 X 60 X 2.76 |
2 |
11480 |
22960 |
|
016 |
28. |
Գրամեքենա |
1 |
11200 |
11200 |
|
016 |
29. |
Պահարան երկաթյա |
1 |
25000 |
25000 |
|
016 |
30. |
Սառնարան «Каспий» |
1 |
23200 |
23200 |
|
016 |
31. |
Գրամեքենա «Ятрань» |
1 |
20844 |
20844 |
|
016 |
32. |
Գրամեքենա «Ятрань» |
1 |
53082 |
53082 |
|
016 |
33. |
Գրամեքենա «Ятрань» |
1 |
103900 |
103900 |
|
016 |
34. |
Ջահ «Люстра» |
2 |
27000 |
54000 |
|
016 |
35. |
Ջահ «Люстра» |
2 |
30000 |
60000 |
| |
II. |
Փոքրարժեք և արագամաշ գույք |
|
|
3225908 |
|
071 |
1. |
Վարագույր կառնիզով (Жалюзи) |
5 |
59950 |
299750 |
|
071 |
2. |
Սեղանի լուսամփոփ |
1 |
7650 |
7650 |
|
071 |
3. |
Հաշվեսարք |
1 |
10000 |
10000 |
|
071 |
4. |
Ժամացույց պատի |
1 |
14000 |
14000 |
|
071 |
5. |
Հեռախոս |
1 |
25000 |
25000 |
|
071 |
6. |
Փափուկ բազկաթոռ |
2 |
20000 |
40000 |
|
071 |
7. |
Սառնարան «LEC» |
1 |
12000 |
12000 |
|
071 |
8. |
Կովրոլիտ 3,6 X 3,8 մ |
1 |
2500 |
2500 |
|
071 |
9. |
Ռադիոընդունիչ «Пионер» |
2 |
4000 |
8000 |
|
071 |
10. |
Մագնիտաֆոն «GVS» |
1 |
15000 |
15000 |
|
071 |
11. |
Ձայնաուժեղացուցիչ |
2 |
500 |
1000 |
|
071 |
12. |
Չհրկիզվող պահարան փոքր |
2 |
170 |
340 |
|
071 |
13. |
Ժամացույց |
1 |
2700 |
2700 |
|
071 |
14. |
Սեղանի լրակազմ |
1 |
65000 |
65000 |
|
071 |
15. |
Մատուցարան |
1 |
9000 |
9000 |
|
071 |
16. |
Թեյնիկ «Тефаль» |
1 |
35000 |
35000 |
|
071 |
17. |
Սուրճի սպասքակազմ |
1 |
12000 |
12000 |
|
071 |
18. |
Մրգի սկահակ |
1 |
5500 |
5500 |
|
071 |
19. |
Ջրաման բաժակներով |
1 |
9500 |
9500 |
|
071 |
20. |
Սափոր |
1 |
600 |
600 |
|
071 |
21. |
Թեյի սպասքակազմ |
1 |
11500 |
11500 |
|
071 |
22. |
Փոքր ըմպանակ |
1 |
3500 |
3500 |
|
071 |
23. |
Հեռախոս |
2 |
8000 |
16000 |
|
071 |
24. |
Էլեկտրական սալիկ |
1 |
3000 |
3000 |
|
071 |
25. |
Կովրոլիտ |
5.5մ |
6800 |
37400 |
|
071 |
26. |
Աթոռ |
6 |
12600 |
75600 |
|
071 |
27. |
Հեռախոս ներքին կապի |
17 |
- |
- |
|
071 |
28. |
Կաթսա |
1 |
3800 |
3800 |
|
071 |
29. |
Բժակների սպասքակազմ |
1 |
2100 |
2100 |
|
071 |
30. |
Բաժակների լրակազմ |
1 |
2300 |
2300 |
|
071 |
31. |
Թեյնիկ փոքր |
1 |
2000 |
2000 |
|
071 |
32. |
Ջրաման բաժակներով |
12 |
11000 |
132000 |
|
071 |
33. |
Գդալների հավաքալրակազմ |
1 |
12000 |
12000 |
|
071 |
34. |
Ռադիոընդունիչ «Maxsone» |
8 |
6000 |
48000 |
|
071 |
35. |
Հովհար «GROWN» |
6 |
6500 |
39000 |
|
071 |
36. |
Հայելի |
1 |
4040 |
4040 |
|
071 |
37. |
Կառնիզ |
32 |
2434 |
77888 |
|
071 |
38. |
Թեյնիկ էլեկտրական |
1 |
9000 |
9000 |
|
071 |
39. |
Սուրճի սպասքակազմ |
1 |
5000 |
5000 |
|
071 |
40. |
Թեյի սպասքակազմ |
1 |
3700 |
3700 |
|
071 |
41. |
Ժամացույց պատի |
1 |
4000 |
4000 |
|
071 |
42. |
Աթոռ |
6 |
9000 |
54000 |
|
071 |
43. |
Էլեկտրատաքացուցիչ |
3 |
24500 |
73500 |
|
071 |
44. |
Սեղան 1 պահարանիկով |
2 |
2215 |
4430 |
|
071 |
45. |
Սեղան 1 պահարանիկով |
1 |
- |
- |
|
071 |
46. |
Հեռախոս |
2 |
10000 |
20000 |
|
071 |
47. |
Կառնիզ վարագույրով |
1 |
- |
- |
|
071 |
48. |
Աթոռ ն/օ |
2 |
- |
- |
|
071 |
49. |
Աթոռ |
5 |
1462 |
7310 |
|
071 |
50. |
Աթոռ |
9 |
1786 |
16074 |
|
071 |
51. |
Պահարան երկաթե |
1 |
5613 |
5613 |
|
071 |
52. |
Գրապահարան |
1 |
15000 |
15000 |
|
071 |
53. |
Հեռախոս KX – 2838 LM |
3 |
7000 |
21000 |
|
071 |
54. |
Հովհար «GROWN» |
12 |
7000 |
84000 |
|
071 |
55. |
Կայունացուցիչ (стабил) |
1 |
3300 |
3300 |
|
071 |
56. |
Ռադիոընդունիչ «Maxsonic» |
4 |
6000 |
24000 |
|
071 |
57. |
Ջահ |
1 |
15000 |
15000 |
|
071 |
58. |
Հաշվեսարք |
1 |
8500 |
8500 |
|
071 |
59. |
Բազկաթոռ ն/օ |
2 |
2500 |
5000 |
|
071 |
60. |
Ծաղկամանի տակդիր |
1 |
1800 |
1800 |
|
071 |
61. |
Ժամացույց |
7 |
3000 |
21000 |
|
071 |
62. |
Տպիչ մատրից HPDest tet |
1 |
15000 |
15000 |
|
071 |
63. |
Էլեկտրառադիատոր |
11 |
20800 |
228800 |
|
071 |
64. |
Սեղան 1 պահարանով |
3 |
2308 |
6924 |
|
071 |
65. |
Սեղան 1 պահարանիկով |
2 |
15000 |
30000 |
|
071 |
66. |
Սեղան 2 պահարանիկով |
1 |
2146.2 |
2146.2 |
|
071 |
67. |
Հեռախոս |
7 |
6000 |
42000 |
|
071 |
68. |
Հեռախոս |
1 |
2077 |
2077 |
|
071 |
69. |
Աթոռ |
27 |
13000 |
351000 |
|
071 |
70. |
Չհրկիզվող պահարան մեծ |
1 |
1154 |
1154 |
|
071 |
71. |
Պահարան մետաղյա |
1 |
8000 |
8000 |
|
071 |
72. |
Պահարան ն/օ |
1 |
7000 |
7000 |
|
071 |
73. |
Հաշվեսարք |
1 |
10000 |
10000 |
|
071 |
74. |
Հաշվեսարք |
3 |
5000 |
15000 |
|
071 |
75. |
Էլեկտրական սալիկ |
1 |
2315 |
2315 |
|
071 |
76. |
Կառնիզ |
6 |
2433 |
14598 |
|
071 |
77. |
Էլեկտրատաքացուցիչ I-LINE կարմիր |
1 |
16000 |
16000 |
|
071 |
78. |
Աթոռ |
14 |
12000 |
168000 |
|
071 |
79. |
Չհրկիզվող պահարան մետաղյա |
1 |
2170 |
2170 |
|
071 |
80. |
Հաշվեսարք |
3 |
3300 |
9900 |
|
071 |
81. |
Սեղան 1 պահարանիկով |
2 |
11212 |
22424 |
|
071 |
82. |
Սեղան 2 պահարանիկով |
2 |
11231 |
22462 |
|
071 |
83. |
Պահարան |
2 |
12308 |
24616 |
|
071 |
84. |
Պահարան |
2 |
4099 |
8198 |
|
071 |
85. |
Պահարան |
2 |
1269 |
2538 |
|
071 |
86. |
Հաշվեսարք |
3 |
5500 |
16500 |
|
071 |
87. |
Պահարան 2 մասից |
1 |
24500 |
24500 |
|
071 |
88. |
Կախարան |
5 |
3000 |
15000 |
|
071 |
89. |
Էլեկտրական սալիկ |
8 |
1700 |
13600 |
|
071 |
90. |
Ժամացույց |
2 |
1000 |
2000 |
|
071 |
91. |
Հովհար |
1 |
6000 |
6000 |
|
071 |
92. |
Ռադիո SONY |
6 |
4000 |
24000 |
|
071 |
93. |
Վարագույր կանաչ |
4 |
2310 |
9240 |
|
071 |
94. |
Աթոռ |
11 |
7500 |
82500 |
|
071 |
95. |
Հեռախոս “Panaponi” k-x-T 283 |
2 |
8000 |
16000 |
|
071 |
96. |
Թախտ |
1 |
28800 |
28800 |
|
071 |
97. |
Հաշվեսարք |
1 |
7500 |
7500 |
|
071 |
98. |
Սեղան 1 պահարանիկով |
2 |
1231 |
2462 |
|
071 |
99. |
Ռադիոընդունիչ “Panaponi” |
4 |
7000 |
28000 |
|
071 |
100. |
Թեյնիկ մեծ և փոքր |
1 |
- |
- |
|
071 |
101. |
Հեռախոս |
1 |
1077 |
1077 |
|
071 |
102. |
Աթոռ |
10 |
75.4 |
754 |
|
071 |
103. |
Վարագույր |
6 |
4333.3 |
25999.8 |
|
071 |
104. |
Սեղան կոմբինացված |
1 |
12709 |
12709 |
|
071 |
105. |
Հաշվեսարք |
1 |
5300 |
5300 |
|
071 |
106. |
Չհրկիզվող պահարան մետաղյա |
1 |
4500 |
4500 |
|
071 |
107. |
Հեռախոս |
4 |
3000 |
12000 |
|
071 |
108. |
Թեյնիկ |
2 |
1500 |
3000 |
|
071 |
109. |
Պահարան |
2 |
4085 |
8170 |
|
071 |
110. |
Չհրկիզվող պահարան մետաղյա |
1 |
45 |
45 |
|
071 |
111. |
Էլեկտրաօջախ |
2 |
14700 |
29400 |
|
071 |
112. |
Հաշվեսարք |
1 |
5300 |
5300 |
|
071 |
113. |
Հաշվեսարք |
1 |
4000 |
4000 |
|
071 |
114. |
Ռադիոընդունիչ «ARTECH» |
2 |
6500 |
13000 |
|
071 |
115. |
Ժամացույց |
4 |
1500 |
6000 |
|
071 |
116. |
Պահարան մետաղյա |
1 |
1308 |
1308 |
|
071 |
117. |
Չհրկիզվող պահարան մետաղյա |
1 |
1200 |
1200 |
|
071 |
118. |
Ժամացույց |
1 |
- |
- |
|
071 |
119. |
Հաշվեսարք |
2 |
3600 |
7200 |
|
071 |
120. |
Աթոռ |
3 |
2866 |
8600 |
|
071 |
121. |
Գրապահարան |
1 |
2308 |
2308 |
|
071 |
122. |
Բիդոն |
1 |
2031 |
2031 |
|
071 |
123. |
Սեղան 1 պահարանիկով |
4 |
2231 |
8924 |
|
071 |
124. |
Սեղան 2 պահարանիկով |
1 |
12650 |
12650 |
|
071 |
125. |
Աթոռ |
4 |
4000 |
16000 |
|
071 |
126. |
Սեղանի կցորդ համակարգիչի համար |
1 |
12000 |
12000 |
|
071 |
127. |
Էլեկտր. պլաֆոն |
2 |
3000 |
6000 |
|
071 |
128. |
Բազկաթոռ |
1 |
1000 |
1000 |
|
071 |
129. |
Սեղան կցասեղանով ն/օ |
1 |
- |
- |
|
071 |
130. |
Հեռուստացույցի տակդիր ն/օ |
1 |
- |
- |
|
071 |
131. |
Աթոռ ն/օ |
3 |
- |
- |
|
071 |
132. |
Կախարան |
1 |
- |
- |
|
071 |
133. |
Չհրկիզվող պահարան մետաղյա ն/օ |
1 |
- |
- |
|
071 |
134. |
Բազկափոռ |
1 |
20000 |
20000 |
|
071 |
135. |
Սեղան 2 պահարանիկով |
1 |
4500 |
4500 |
|
071 |
136. |
Սեղան 2 պահարանիկով |
1 |
16000 |
16000 |
|
071 |
137. |
Սերվանտ ն/օ |
1 |
194 |
194 |
|
071 |
138. |
Վարագույր ն/օ |
3 |
- |
- |
|
071 |
139. |
Հեռախոս «Kingtel» |
1 |
7500 |
7500 |
|
071 |
140. |
Հեռախոս դեղին |
1 |
8000 |
8000 |
|
071 |
141. |
Սեղան կցասեղանով |
2 |
8685 |
17370 |
|
071 |
142. |
Թախտ |
1 |
35000 |
35000 |
|
071 |
143. |
Սեղան 1 պահարանիկով |
2 |
4500 |
9000 |
|
071 |
144. |
Հաշվեսարք |
1 |
5000 |
5000 |
|
071 |
145. |
Հաշվեսարք |
1 |
3000 |
3000 |
|
071 |
146 |
Կցասեղան տպիչ մեքենայի համար |
1 |
15000 |
15000 |
|
071 |
147. |
Բիդոն էմալապատ |
1 |
32 |
32 |
|
071 |
148. |
Սեղան 2 պահարանիկով |
1 |
4673.5 |
4673.5 |
|
071 |
149. |
Ռադիոընդունիչ |
1 |
5000 |
5000 |
|
071 |
150. |
Չհրկիզվող պահարան մետաղյա փոքր |
1 |
3000 |
3000 |
|
071 |
151. |
Էլեկտրահաշվիչ |
2 |
2154 |
4308 |
|
071 |
152. |
Սեղան մեծ |
1 |
20000 |
20000 |
|
071 |
153. |
Նստարան |
1 |
3462 |
3462 |
|
071 |
154. |
Կրակմարիչ |
3 |
8000 |
24000 |
|
071 |
155. |
Բահ. կոթով |
5 |
2000 |
10000 |
|
071 |
156. |
Նստարան |
1 |
- |
- |
|
071 |
157. |
Փոցխ |
1 |
2000 |
2000 |
|
071 |
158. |
Սեղան ն/օ |
1 |
158 |
158 |
|
071 |
159. |
Հեռախոս |
1 |
22.5 |
22.5 |
|
071 |
160. |
Էլեկտրատաքացուցիչ կարմիր |
1 |
12000 |
12000 |
|
071 |
161. |
Չհրկիզվող պահարան մետաղյա |
1 |
385 |
385 |
|
071 |
162. |
Հովհար |
1 |
5555 |
5555 |
|
071. |
163. |
Մագնիտաֆոն |
1 |
37000 |
37000 |
|
071 |
164. |
Ժամացույց |
1 |
3600 |
3600 |
|
071 |
165. |
Մահճակալ ն/օ |
1 |
248 |
248 |
|
071 |
166. |
Մահճասեղան |
1 |
105 |
105 |
|
071. |
167. |
Սպիտակեղեն և ներքնակ |
10 անուն |
- |
- |
|
071 |
168. |
Ժամացույց պատի |
2 |
2500 |
5000 |
| |
|
ԼՂՀ սոցապահովության նախարարության բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով
Ընդամենը
որից` |
|
|
3980919 |
| |
I. |
Հիմնական միջոցներ |
|
|
3607806 |
| |
|
այդ թվում` |
|
|
|
| |
|
ա) տրանսպորտային միջոցներ |
|
|
2961406 |
|
015 |
1. |
Ավտոմեքենա ВАЗ 21213 |
1 |
2961406 |
2961406 |
| |
|
բ) գրասենյակային կահույք |
|
|
537800 |
|
016 |
1. |
Դարակաշար |
1 |
120000 |
120000 |
|
016 |
2. |
Սեղան |
1 |
85000 |
85000 |
|
016 |
3. |
Սեղան 2 պահարանիկով |
2 |
45000 |
45000 |
|
016 |
4. |
Սեղան 1 պահարանիկով |
4 |
30000 |
120000 |
|
016 |
5. |
Սեղան 1 պահարանիկով ն/օ |
1 |
- |
- |
|
016 |
6. |
Դարակաշար |
2 |
30000 |
60000 |
|
016 |
7. |
Պատի դարակաշար |
5 |
12560 |
62800 |
|
016 |
8. |
գ) այլ հիմնական միջոցներ |
|
|
108600 |
|
016 |
9. |
Էլեկտրասրտագրիչ |
1 |
38600 |
38600 |
|
016 |
10. |
Ճնշաչափ |
1 |
25000 |
25000 |
|
016 |
11. |
Բժշկական լսափող |
1 |
45000 |
45000 |
| |
II. |
Փոքրարժեք և արագամաշ գույք |
|
|
373113 |
|
071 |
1. |
Հովհար GROWN |
2 |
6500 |
13000 |
|
071 |
2. |
Աթոռ |
1 |
7500 |
7500 |
|
071 |
3. |
Աթոռ |
6 |
2462 |
14772 |
|
071 |
4. |
Սեղան 1 պահարանիկով |
6 |
1231 |
7386 |
|
071 |
5. |
Գրամեքենա |
1 |
15000 |
15000 |
|
071 |
6. |
Հեռախոս |
1 |
3000 |
3000 |
|
071 |
7. |
Թախտ |
2 |
11163 |
22326 |
|
071 |
8. |
Կառնիզ մետր |
4 |
3000 |
12000 |
|
071 |
9. |
Ջրաման բաժակներով |
1 |
11000 |
11000 |
|
071 |
10. |
Էլեկտրատաքացուցիչ |
2 |
24500 |
49000 |
|
071 |
11. |
Ճնշաչափ -- ն/օ |
2 |
3000 |
6000 |
|
071 |
12. |
Էլեկտրական սալիկ |
2 |
1700 |
3400 |
|
071 |
13. |
Բժշկական խալաթ |
14 |
- |
- |
|
071 |
14. |
Ժամացույց |
1 |
3000 |
3000 |
|
071 |
15. |
Գրապահարան |
2 |
2334 |
4668 |
|
071 |
16. |
Պահարան կոմբինացված |
1 |
4384 |
4384 |
|
071 |
17. |
Աթոռ |
5 |
1462 |
7310 |
|
071 |
18. |
Թեյաման |
1 |
4800 |
4800 |
|
071 |
19. |
Հեռախոս |
1 |
10000 |
10000 |
|
071 |
20. |
Նստարան 4 տեղանոց |
1 |
4462 |
4462 |
|
071 |
21. |
Էլեկտրառադիատոր |
2 |
20800 |
41600 |
|
071 |
22. |
Կառնիզ |
3 |
2434 |
7302 |
|
071 |
23. |
Ռադիոընդունիչ |
1 |
4000 |
4000 |
|
071 |
24. |
Ժամացույց պատի |
1 |
1500 |
1500 |
|
071 |
25. |
Աթոռ |
3 |
1539 |
4617 |
|
071 |
26. |
Գրապահարան |
1 |
50000 |
50000 |
|
071 |
27. |
Աթոռ |
1 |
1786 |
1786 |
|
071 |
28. |
Պահարան |
2 |
24800 |
51300 |
|
071 |
29. |
Կառնիզ |
1 |
8000 |
8000 |
|
071 |
30. |
Աթոռ ն/օ |
2 |
- |
- |
| |
|
ԼՂՀ սոցապահովության
նախարարության կենտրոնական
պահեստ
Ընդամենը
որից` |
|
|
2032700 |
| |
I. |
Հիմնական միջոցներ` |
|
|
2023100 |
| |
|
այդ թվում` |
|
|
|
|
010 |
ա) |
մետաղյա թիթեղներից կազմված պահեստ |
2 |
784000 |
1568000 |
| |
բ) |
տրանսպորտային միջոցներ |
|
|
450000 |
|
015 |
1. |
ավտոմեքենա ՈՒԱԶ-3303 |
1 |
450000 |
450000 |
| |
գ) |
այլ հիմնական միջոցներ |
|
|
5100 |
|
016 |
1. |
հրացան |
1 |
5100 |
5100 |
| |
II. |
Փոքրարժեք և արագամաշ գույք |
|
|
9600 |
|
071 |
1. |
Հաշվեսարք |
1 |
3600 |
3600 |
|
071 |
2. |
Հեռախոս |
1 |
6000 |
6000 |
|
ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ |