ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
«ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ԵՎ
«ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՈՉ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ
ՀԻՄՆԱՐԿԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 84 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022
ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-Ի N 152-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» օրենքի 11-րդ և 17-րդ հոդվածները և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Վերակազմակերպել «Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը, դրան միացնելով Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմից առանձնացված զանգերի բաժինը՝ 6 հաստիքային միավորներով:
2. Վերակազմակերպել «Սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոն» ոչ կառավարչական հիմնարկը, դրանից առանձնացնելով թեժ գծի բաժինն և այն միացնելով «Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
3. Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության աշխատակազմի զանգերի բաժինը՝ 6 հաստիքային միավորներով միացման ձևով վերակազմակերպել Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության աշխատակազմի թեժ գծի բաժնին:
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 16-ի ««Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության կանոնադրությունը, նախարարության աշխատակազմի կառուցվածքը, նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 84 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները.
1) որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի՝
ա. 7-րդ կետում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 12.2-րդ ենթակետ.
«12.2) ռիսկային իրավիճակների բացահայտումը և դրանց կանխարգելումը, վերհանված սոցիալական խնդիրներին արձագանքումը.»,
բ. 10-րդ կետում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 10.3-րդ ենթակետ.
«10.3) թեժ գծի միջոցով քաղաքացիների սոցիալական խնդիրների վերհանումը, դրանց արագ արձագանքումը, ռիսկային իրավիճակների բացահայտմանն ուղղված աշխատանքների իրականացումը և այդ իրավիճակների կանխարգելմանն ուղղված համակարգված միջոցների ձեռնարկումը.».
2) որոշմամբ հաստատված թիվ 2 հավելվածում «Վարչատնտեսական բաժին» տողից հետո լրացնել «Թեժ գծի բաժին» տողը:
5. Արցախի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 21-ի ««Սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոն» ոչ կառավարչական հիմնարկի կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» N 152-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշմամբ հաստատված N1 հավելվածի՝
ա. 9-րդ կետի 3-րդ ենթակետում «որոշում» բառը փոխարինել «նախանշում» բառով,
բ. 9-րդ կետի 7-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
2) որոշմամբ հաստատված N2 հավելվածի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 փետրվարի 2023 թվական