Համարը 
N 84
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
16.03.2004
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
16.03.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
16.03.2004
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԼՂՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԼՂՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

“16” մարտի 2004թ.

N 84

 ք.Ստեփանակերտ

 

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանոնադրությունը, նախարարության աշխատակազմի կառուցվածքը, նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը հաստատելու մասին

(վերնագիրը փոփ. 02.11.2012 N 779-Ն)

 

 «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածին և «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածին համապատասխան, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 1. Ստեղծել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:

(1-ին կետը փոփ. 02.11.2012 N 779-Ն)

 2. Հաստատել`

 ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանոնադրությունը` համաձայն թիվ 1 հավելվածի.

 բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի կառուցվածքը` համաձայն թիվ 2 հավելվածի.

 գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը` համաձայն թիվ 3 հավելվածի:

(2-րդ կետը փոփ. 02.11.2012 N 779-Ն)

 3. Պարտավորեցնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը մեկ ամսվա ժամկետում մշակել և կառավարության հաստատմանը ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննական գործակալության կանոնադրությունն ու կառուցվածքը:

(3-րդ կետը փոփ. 02.11.2012 N 779-Ն)

 4. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2002թ. դեկտեմբերի 24-ի թիվ 100 որոշումը:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հավելված 1

ԼՂՀ կառավարության

«16» մարտի 2004թ.

թիվ 84 որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

(վերնագիրը փոփ. 02.11.2012 N 779-Ն)

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ իր իրավասությանը վերապահված բնագավառներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

(1-ին կետը փոփ. 02.11.2012 N 779-Ն)

2. Նախարարությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:

3. Նախարարության լիազորությունները սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Նախարարությունն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր` հայերեն, ռուսերեն և անգլերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

(5-րդ կետը լրաց. 23.06.2009 N 392-Ն)

6. Նախարարությունը կազմված է նախարարից և նախարարության աշխատակազմից: Նախարարության համակարգում ընդգրկվում են նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունները և հիմնարկները:

Նախարարության համակարգում ոչ կառավարչական հիմնարկի կարգավիճակով գործում են նախարարության բժշկասոցիալական փորձաքննության կենտրոնը, կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնը և տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոնը:

(6-րդ կետը խմբ. 02.11.2012 N 779-Ն, խմբ. 30.05.2013 N 307-Ն, խմբ. 27.05.2014 N 326-Ն)

7. Նախարարության նպատակները և խնդիրներն են՝

1) սոցիալական պաշտպանության բնագավառում պետական քաղաքականության հիմնական և գերակա ուղղությունների մշակումն ու իրականացումը.

2) ժողովրդագրական պետական քաղաքականության մշակումը.

3) աշխատանքի պետական կարգավորման և աշխատանքի վարձատրության քաղաքականության մշակումն ու դրա իրականացումը.

4) բնակչության զբաղվածության քաղաքականության մշակումն ու դրա իրականացումը.

5) պետական կենսաթոշակային ապահովության քաղաքականության մշակումն ու դրա իրականացումը.

6) ժամանակավոր անաշխատունակության դեպքում սոցիալական ապահովության քաղաքականության մշակումն ու դրա իրականացումը.

7) (ենթակետն ուժը կորցրել է 25.09.2013 N 654-Ն)

8) սոցիալական աջակցության քաղաքականության մշակումն ու դրա իրականացումը.

9) հաշմանդամների և տարեցների սոցիալական պաշտպանության քաղաքականության մշակումն ու դրա իրականացումը.

10) ծնելիության և բազմազավակության խթանման պետական քաղաքականության մշակումն ու դրա իրականացումը.

11) ընտանիքի և երեխաների սոցիալական պաշտպանության քաղաքականության մշակումն ու դրա իրականացումը.

12) սոցիալական ապահովության ոլորտի պետական նպատակային ծրագրերի մշակումը և դրանց իրականացման աշխատանքների համակարգումը.

13) աշխատանքի և սոցիալական պաշտպանության բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության կիրառման նկատմամբ պետական վերահսկողության ապահովումը.

14) (ենթակետն ուժը կորցրել է 02.11.2012 N 779-Ն)

15) (ենթակետն ուժը կորցրել է 02.11.2012 N 779-Ն)

15.1) կենսաթոշակային բարեփոխումների և բազմաստիճան կենսաթոշակային համակարգի վերաբերյալ հանրային իրազեկումը.

16) միջազգային կազմակերպությունների և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող ոչ առևտրային կազմակերպությունների հետ համագործակցությունը:

(7-րդ կետը խմբ. 14.03.2012 N 112-Ն, փոփ. 02.11.2012 N 779-Ն, լրաց. 30.05.2013 N 307-Ն, փոփ. 25.09.2013 N 654-Ն)

 

2. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

8. Նախարարությունն իր նպատակների իրականացման և խնդիրների լուծման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները՝

1) աշխատանքի և զբաղվածության բնագավառում`

ա. աշխատանքային օրենսդրության կատարելագործման, աշխատանքային հարաբերություններում սոցիալական գործընկերության զարգացման նպատակով առաջարկությունների մշակում, դրանց ներդրման կազմակերպում և կատարման նկատմամբ մոնիթորինգ.

բ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողության իրականացում.

գ. աշխատանքի խթանման, արդյունավետության բարձրացման ու վարձատրության վերաբերյալ առաջարկությունների մշակում, դրանց ներդրման կազմակերպում և կատարման նկատմամբ մոնիթորինգ.

դ. աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների քննման ու հաշվառման սահմանված կարգի պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացում.

ե. բնակչության զբաղվածության բնագավառը կարգավորող օրենսդրության կատարելագործման նպատակով առաջարկությունների մշակում, զբաղվածության բնագավառը կարգավորող օրենսդրության կիրառման ապահովում.

զ. բնակչության զբաղվածության կարգավորման նպատակով, աշխատաշուկայի ձևավորված պահանջներին համապատասխան, զբաղվածության պետական ծրագրերի մշակում և դրանց կատարման նկատմամբ մոնիթորինգ.

է. աշխատուժի ներքին և արտաքին տեղաշարժի քաղաքականության մշակում.

2) կենսաթոշակային ապահովության և ժամանակավոր անաշխատունակության նպաստների բնագավառում`

ա. օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ մշակելը և ներկայացնելը,

բ. պետական կենսաթոշակների, պատվովճարների, ամենամսյա դրամական օգնությունների, այլ հատուցումների և ժամանակավոր անաշխատունակության նպաստների նշանակման, վերահաշվարկման և վճարման մեթոդական ղեկավարումը,

գ. պետական կենսաթոշակների, պատվովճարների, ամենամսյա դրամական օգնությունների, այլ հատուցումների և ժամանակավոր անաշխատունակության նպաստների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակման, վերահաշվարկման և վճարման նկատմամբ մոնիթորինգը և վերահսկողության իրականացումը,

դ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական կենսաթոշակների, ժամանակավոր անաշխատունակության նպաստների, պատվովճարների, ամենամսյա դրամական օգնությունների և այլ հատուցումների նշանակումը, վերահաշվարկումը և վճարման ծառայություններ մատուցող կազմակերպությունների միջոցով վճարումը,

ե. անհատական (անձնավորված) համակարգի ներդրման և կիրառման ապահովումը,

զ. (պարբերությունն ուժը կորցրել է 25.09.2013 N 654-Ն)

է. «Պետական կենսաթոշակների մասին», «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով սահմանված` համապատասխան բնագավառներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի գործառույթները.

3) ընտանիքի և երեխաների հիմնահարցերի բնագավառում`

ա. ընտանիքի և երեխաների հիմնահարցերի ուսումնասիրում, դրանք կարգավորող օրենսդրության կատարելագործման նպատակով առաջարկությունների նախապատրաստում, ներդրման կազմակերպում և կատարման նկատմամբ մոնիթորինգ.

բ. ծնելիության և բազմազավակության խթանմանն ուղղված միջոցառումների արդյունավետության բարձրացման նպատակով առաջարկությունների մշակում ու ներդրման կազմակերպում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողության իրականացում.

գ. պետական նպաստների նշանակման, վերահաշվարկման, կասեցման, դադարեցման, վճարման` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացում.

դ. կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների սոցիալական պաշտպանությանն ուղղված պետական ծրագրերի մշակում և դրանց իրականացման ապահովում, ինչպես նաև տարածքային կառավարման մարմինների հետ տեղերում այդպիսի ծրագրերի համագործակցված կատարում.

ե. երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և սոցիալապես անապահով երեխաների տեղավորման, ինչպես նաև նրանց խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ պետական նվազագույն սոցիալական չափորոշիչների ապահովման նկատմամբ վերահսկողության իրականացում.

զ. որդեգրման ենթակա և որդեգրված երեխաների ու որդեգրողների թեկնածությունների կենտրոնացված հաշվառման իրականացում.

է. խնամակալության և հոգաբարձության մարմինների գործունեության նկատմամբ բարձրագույն մասնագիտական հսկողության իրականացում.

4) քաղաքացիների բժշկասոցիալական փորձաքննության կազմակերպում.

5) սոցիալական աջակցության բնագավառում`

ա. սոցիալական աջակցության բնագավառին վերաբերող օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացում, օրենսդրության կատարելագործման նպատակով առաջարկությունների նախապատրաստում, դրանց ներդրման կազմակերպում.

բ. սոցիալական աջակցության բնագավառին վերաբերող օրենսդրության կատարելագործման նպատակով իրավական ակտերի նախագծերի մշակում և ընդունված իրավական ակտերի կատարման նկատմամբ մոնիթորինգ.

գ. սոցիալապես անապահով ընտանիքների, առանձին սոցիալական խմբերի սոցիալական պաշտպանությանն ու հասցեական օգնության իրականացմանն ուղղված պետական ծրագրերի մշակում, իրականացում և համակարգում.

դ. հաշմանդամների բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնողական ծրագրերի մշակում ու իրականացում.

ե. հաշմանդամներին պրոթեզաօրթոպեդիկ պարագաներով և կյանքը թեթևացնող միջոցներով ապահովման գործընթացի կազմակերպում.

զ. բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում ու տնային պայմաններում միայնակ տարեց ու հաշմանդամ քաղաքացիների խնամքի կազմակերպման գործընթացի կազմակերպում.

է. անօթևան, մուրացկան և թափառաշրջիկ անձանց, այդ թվում՝ երեխաների համար սոցիալական օգնության պետական ծրագրերի մշակում ու իրականացում.

6) բարեգործական ծրագրերի համակարգման բնագավառում`

ա. բարեգործական ծրագրերի համակարգման աշխատանքների կազմակերպում.

բ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հասցեով ստացված մարդասիրական օգնության նկատմամբ մաքսային ձևակերպումների իրականացում, տեղափոխման և պահպանման կազմակերպում, ինչպես նաև բաշխման վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնին առաջարկություններ ներկայացնելը.

7) ժողովրդագրական քաղաքականության բնագավառում`

ա. ժողովրդագրական իրավիճակի վերլուծություն և գնահատում.

բ. նորմատիվ իրավական ակտերի նախագծերի, ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված միտումների տեսանկյունով, ժողովրդագրական փորձաքննության կազմակերպում.

8) (ենթակետն ուժը կորցրել է 02.11.2012 N 779-Ն)

9) (ենթակետն ուժը կորցրել է 02.11.2012 N 779-Ն)

9.1) կենսաթոշակային բարեփոխումների և բազմաստիճան կենսաթոշակային համակարգի վերաբերյալ հանրային իրազեկման բնագավառում՝

ա. տեղեկատվական և ուսուցողական նյութերի մշակում, հրատարակում և տարածում,

բ. հանրային ուսուցման ծրագրերի մշակում ու իրականացում,

գ. ուսուցողական և տեղեկատվական սեմինարների կազմակերպում հանրության տարբեր շերտերի ու առանձին խմբերի համար.

10) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ խնդիրների իրականացման բնագավառում`

ա. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման տարեկան և հեռանկարային ծրագրերի մշակման աշխատանքներին մասնակցություն.

բ. սոցիալական ապահովության համակարգում տեղեկատվական հոսքերի ձևավորման և դրանց կառավարման իրականացում.

գ. սոցիալական ապահովության բնագավառում սոցիալական մոնիթորինգի կազմակերպում, անցկացում և ստացված տվյալների հիման վրա համալիր վերլուծության իրականացում.

դ. պարզաբանումների տրամադրում և խորհրդատվական օգնության կազմակերպում` ըստ սոցիալական ապահովության բնագավառների.

ե. քաղաքացիների ընդունելության կազմակերպում, քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկում.

զ. զանգվածային լրատվության և հանրային իրազեկման այլ միջոցներով աշխատանքի և սոցիալական պաշտպանության բնագավառում վարվող քաղաքականության լուսաբանում.

է. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող ոչ առևտրային կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակներում անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում, համատեղ ծրագրերի և միջոցառումների իրականացում` ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչներին, ըստ անհրաժեշտության, ներգրավելով քաղաքականության, ռազմավարությունների մշակման գործընթացում.

ը. համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթերի, տեղեկանքների և այլն) ներդրում և դրանց միջոցով հավաքագրված տվյալների և տեղեկությունների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրների վարում.

թ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթների իրականացում:

(8-րդ կետը խմբ. 14.03.2012 N 112-Ն, փոփ. 02.11.2012 N 779-Ն, լրաց. 30.05.2013 N 307-Ն, փոփ. 25.09.2013 N 654-Ն)

 

3. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

9. Նախարարությունը կառավարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը (այսուհետ` նախարար), որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ:

Նախարարն ունի տեղակալ (տեղակալներ), որին (որոնց) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը՝ խորհրդակցելով նախարարի հետ:

Նախարարն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

(9-րդ կետը փոփ. 02.11.2012 N 779-Ն)

10. Նախարարն իրականացնում է նախարարությանը վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար:

11. Նախարարը հաշվետու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին:

12. Նախարարը՝

1) իր իրավասության սահմաններում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունում է գերատեսչական իրավական ակտեր.

2) ղեկավարում է նախարարության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների լուծման ու նախարարությանը վերապահված գործառույթների իրականացման համար.

3) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառներին, նպատակներին ու խնդիրներին համապատասխան` առաջարկություններ է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն.

4) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ նախարարության անունից, ինչպես նաև տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ նախարարության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

5) օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակումներ է կատարում նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոններում, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

6) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին ու օգնականներին.

7) օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունների սահմանները.

8) սահմանում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև.

9) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարության աշխատակազմի ղեկավարի, նախարարության աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների ղեկավարի, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների և ոչ կառավարչական հիմնարկների ղեկավարների Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.

10) լսում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.

11) վերահսկողություն է իրականացնում նախարարության աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության և օտարման նկատմամբ.

12) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը.

13) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատողների թիվը.

14) օրենքով սահմանված դեպքերում և կարգով շնորհում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.

15) ստեղծում է խորհրդակցական մարմիններ.

16) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

(12-րդ կետը փոփ. 14.03.2012 N 112-Ն, փոփ. 28.12.2013 N 968-Ն)

13. Նախարարի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի առաջին տեղակալը:

(13-րդ կետը խմբ. 14.03.2012 N 112-Ն)

14. Նախարարի տեղակալը՝

1) համակարգում է նախարարության համակարգի աշխատանքները՝ նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման՝ իրեն հանձնարարված բնագավառներում.

2) իր լիազորության սահմաններում համակարգում է նախարարության` իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը՝ նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների միջոցով տալով ցուցումներ ու հանձնարարականներ.

3) նախարարության նպատակներին և խնդիրներին համապատասխան՝ իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառների՝ նախարարության համակարգի մարմիններին որոշակի հանձնարարականների և առաջադրանքների սահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.

4) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է նախարարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.

5) համակարգում է իրեն հանձնարարված աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.

6) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.

7) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.

8) պարբերաբար նախարարին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի վերաբերյալ.

9) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.

10) նախարարին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասությանն առնչվող հարցերի վերաբերյալ.

11) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

(14-րդ կետը փոփ. 14.03.2012 N 112-Ն, փոփ. 28.12.2013 N 968-Ն)

15. Նախարարն ունի խորհրդականներ, մամուլի քարտուղար և օգնականներ, որոնց միջև սահմանում է պարտականությունների բաշխումը:

 

4. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

 

16. Նախարարության աշխատակազմի նպատակը և խնդիրը նախարարությանը, այդ թվում՝ նրա կազմում գործող առանձնացված ստորաբաժանումներին՝ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նախարարության մասնակցության ապահովումն է:

(16-րդ կետը փոփ. 28.12.2013 N 968-Ն)

17. Նախարարության աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցումն իրականացնող մարմնի կողմից:

18. Նախարարության աշխատակազմը գործում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության համաձայն:

19. Նախարարության աշխատակազմը, իր իրավասության սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

20. Նախարարության աշխատակազմն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

21. Նախարարության աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

22. Նախարարության աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Նախարարության աշխատակազմի կատարած գործառույթների և մատուցած ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք՝ օրենքով սահմանված չափով և կարգով:

23. Նախարարության աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Նախարարության աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև նախարարության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

24. Նախարարության աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

25. Նախարարության աշխատակազմի անվանումն է՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:

(25-րդ կետը փոփ. 02.11.2012 N 779-Ն)

26. Նախարարության աշխատակազմի գտնվելու վայրն է՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, քաղաք Ստեփանակերտ, Ազատամարտիկների 54:

 

5. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ

 

27. Նախարարության աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքների միջոցով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ` գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ նախարարության աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

28. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու նախարարության աշխատակազմի գույքը:

29. Նախարարության աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով և իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տիրապետելու և տնօրինելու իր գույքը:

 

6. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

30. Նախարարության աշխատակազմի կառուցվածքը ներառում է նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, բաժիններ) և առանձնացված ստորաբաժանումները (տեսչություն, գործակալություններ):

(30-րդ կետը փոփ. 14.03.2012 N 112-Ն, փոփ. 28.12.2013 N 968-Ն, փոփ. 27.05.2014 N 326-Ն)

31. Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է նախարարը:

32. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը՝ նախարարի ներկայացմամբ:

(32-րդ կետը փոփ. 14.03.2012 N 112-Ն, փոփ. 28.12.2013 N 968-Ն)

33. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն օրենքով, իսկ առանձին դեպքերում՝ նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծառայություններ մատուցող և պատասխանատվության միջոցներ կիրառող մարմին է:

34. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրականացնում է նաև նախարարության աշխատակազմի առանձին գործառույթներ կամ դրանց մի մասը և հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից:

35. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրավունք ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

36. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության աշխատակազմի ու իր՝ հայերեն և ռուսերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

(երկրորդ պարբերությունն ուժը կորցրել է 28.12.2013 N 968-Ն)

(36-րդ կետը լրաց. 14.03.2012 N 112-Ն, լրաց., փոփ. 28.12.2013 N 968-Ն)

 

7. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

37. Նախարարության աշխատակազմի կառավարումը, օրենքով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում, իրականացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը և նախարարը, իսկ ղեկավարումը` նախարարության աշխատակազմի ղեկավարը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

38. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը՝

1) վերակազմակերպում և դադարեցնում է նախարարության աշխատակազմի գործունեությունը.

2) հաստատում է նախարարության աշխատակազմի կանոնադրությունը և դրանում կատարում փոփոխություններ.

3) որոշում է նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.

4) հաստատում է նախարարության աշխատակազմի կառուցվածքը.

5) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

39. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է նախարարության աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումների ու նախարարի որոշումների և սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

40. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Նախարարության աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

41. Նախարարության աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, նախարարի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները և հրահանգները:

42. Նախարարության աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում աշխատակազմի ղեկավարի պարտականությունների կատարման հարցը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան:

43. Նախարարության աշխատակազմի ղեկավարը՝

1) առանց լիազորագրի` իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորության սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր՝ դատարանում գործը վարելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու համար.

2) օրենքով, այլ իրավական ակտերով հիմնադրի և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները.

3) իր իրավասության սահմաններում տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

4) օրենքով նախատեսված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է նախարարության աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.

5) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ.

6) նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվում՝ ապահովում է նախարարության աշխատակազմի հաշվապահական հաշվառում վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.

7) նախարարին ներկայացնում է առաջարկություններ նախարարության աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

8) կազմակերպում է նախարարության բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.

9) կազմակերպում է նախարարությունում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը .

10) վերահսկում է նախարարության աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.

11) նախարարի ստորագրությանն է ներկայացնում նախարարի հրամանները և կարգադրությունները.

12) ապահովում է համագործակցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.

13) կազմակերպում է նախարարությունում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.

14) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

44. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը գործում է նախարարության աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով իր վրա դրված լիազորությունները:

45. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, նախարարության աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:

 

8. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

46. Նախարարության աշխատակազմը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ է ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների և վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:

47. Նախարարության աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

9.ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

48. Նախարարության աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:

(Հավելված 1-ը լրաց., խմբ., փոփ. 26.10.2004 N 379, խմբ., լրաց. 30.11.2007 N 556, խմբ. 26.01.2009 N 21-Ն, լրաց. 23.06.2009 N 392-Ն, խմբ., փոփ., լրաց. 14.03.2012 N 112-Ն, փոփ., խմբ. 02.11.2012 N 779-Ն, խմբ., լրաց. 30.05.2013 N 307-Ն, փոփ. 25.09.2013 N 654-Ն, փոփ., լրաց. 28.12.2013 N 968-Ն, խմբ., փոփ., լրաց. 27.05.2014 N 326-Ն)

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար

Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված 2

ԼՂՀ կառավարության

«16» մարտի 2004թ.

թիվ 84 որոշման

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

I. ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ

 

1. Վարչություններ

 

Ընտանիքի և երեխաների հիմնահարցերի վարչություն

Ֆինանսատնտեսագիտական վարչություն

Վերահսկողության և սոցիալական մոնիթորինգի վարչություն

 

2. Բաժիններ

 

(պարբերությունն հանվել է 27.05.2014 N 326-Ն)

Սոցիալական աջակցության և հասարակայնության հետ կապերի բաժին

Ժողովրդագրական քաղաքականության բաժին

Բարեգործական ծրագրերի համակարգման բաժին

Իրավաբանական բաժին

Տեղեկատվական ծրագրերի և համակարգչային ծառայության սպասարկման բաժին

Ընդհանուր բաժին

 

II. ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ

 

Աշխատանքի պետական տեսչություն

Սոցիալական ապահովության պետական գործակալություն

Աշխատանքի և զբաղվածության գործակալություն

(Հավելված 2-ը լրաց. 26.10.2004 N 379, լրաց., փոփ. 30.11.2007 N 556, փոփ. 15.04.2008 N 282, խմբ. 26.01.2009 N 21-Ն, խմբ. 05.12.2011 N 921-Ն, փոփ. 02.11.2012 N 779-Ն, խմբ. 28.12.2013 N 968-Ն, փոփ., լրաց. 27.05.2014 N 326-Ն)

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար

Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված 3

ԼՂՀ կառավարության

«16» մարտի 2004թ.

թիվ 84 որոշման

 

ԼՂՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՉԱՓԸ

(վերնագիրը փոփ. 02.11.2012 N 779-Ն)

 

հաշվի համարը

հ/հ

Հանձնվող գույքի կազմը

քանակը

1 հատի արժեքը

գումարը

     

Ընդամենը

       

56612825

     

այդ թվում`

          
     

ԼՂՀ սոցապահովության

նախարարություն

ընդամենը

որից`

      

 

 

 

50599206

  

I.

Հիմնական միջոցներ

       

47373298

     

այդ թվում`

        

010

  

ա) շենք

       

27388928

     

բ) համակարգչային և այլ արտադրական տեխնիկա

        

7283681

013

1.

Համակարգիչ «Լափթափ»

1

1350000

1350000

013

2.

Մոնիտոր «MitsuBishc»

Aprikot MocklxJ 57558

1

10000

10000

013

3.

Համակարգիչ DELL System

433 S/L Microprocessor 80486 SX

1

320000

320000

013

4.

Տպիչ Canon BJC-250

1

-

-

013

5.

Պատճենահանող սարք «Canon HP-6216»

1

1074000

1074000

013

6.

Համակարագիչ «Pentium II»

intel MMX (TM) Technology

1

438725

438725

013

7.

Մոնիտոր Samsung Sung Master-450 b

1

-

-

013

8.

UPS (անխափան հոսանքի

սնուցման աղբյուր) KIN-625A

1

87200

87200

013

9.

Համակարգիչ «Pentium (r) 320 MB RAM

1

370000

370000

013

10.

Մոնիտոր Acer 551

1

200000

200000

013

11.

Համակարգիչ «Pentium (r) intel MMX (TM) Technology 400 MBDAM

1

600000

600000

013

12.

Մոնիտոր - Samsung

1

-

-

013

13.

APC Back – UPS 650 (անխափան

հոսանքի սնուցման աղբյուր)

1

131310

131310

013

14.

Տպիչ HP-LJ - 1100

1

249610

249610

013

15.

Համակարգիչ AMD Duron (tm)

 AT/AT COMPATIBLE

1

438500

438500

013

16.

Տպիչ HP Desk Jet 640C

1

111000

111000

013

17.

UPS – KIN – 525 A (անխափան

հսանքի սնուցման աղբյուր)

1

83000

83000

013

18.

Մոնիտոր - «IBME 7417»

1

98600

98600

013

19.

Panaconuc FAX KX-FT-71

1

124700

124700

013

20.

Համակարգիչ

1

262000

262000

013

21.

Համակարգիչ «Pentium P4-2»

OG Hz 40GBHDP

2

397120

794240

013

22.

Մոնիտոր «CTX 17»

2

99280

198560

013

23.

Տպիչ HP LJ – 1000 W

1

157692

157692

013

24.

HP Scan Jet 2300

1

46720

46720

013

25.

APC-475VA

2

52560

105120

013

26.

Lan card

3

10512

31536

013

27.

Cannector RJ 45

4

292

1168

       

գ) տրանսպորտային միջոցներ

        

5097000

015

1.

Ավտոմեքենա «Վոլգա» ԳԱԶ - 311000

1

3222000

3222000

015

2.

Ավտոմեքենա ՎԱԶ - 2121

1

1875000

1875000

     

դ) գրասենյակային կահույք

     

3832501

016

1.

Հեռուստացույցի տակդիր SANYO

1

51600

51600

016

2.

Պահարան հագուստի համար

1

96000

96000

016

3.

Սեղան փոքրիկ

1

45000

45000

016

4.

Կցասեղան

1

139077

139077

016

5.

Սեղան խորհրդակցության

1

105060

105060

016

6.

Սեղան խորհրդակցության

1

130917

130917

016

7.

Պահարան

1

183600

183600

016

8.

Սեղան խորհրդակցության

1

279327

279327

016

9.

Հոլլ 3 մասից

1

510000

510000

016

10.

Սեղանին կից արկղ

1

86496

86496

016

11.

Աթոռ կաշվե սև

2

79458

158916

016

12.

Աթոռ «Изо – 2 մոխրագույն»

10

35700

357000

016

13.

Բազկաթոռ «Полар – 3700»

1

204000

204000

016

14.

Սեղան փոքրիկ «Италия»

1

61200

61200

016

15.

Պահարան կոմբինացված

6

21000

126000

016

16.

Պահարան

1

118830

118830

016

17.

Սեղան

1

67779

67779

016

18.

Կցասեղան

1

73440

73440

016

19.

Պահարան կոմբինացված

1

23000

23000

016

20.

Սեղան իր կցասեղանով

1

47400

47400

016

21.

Սեղան 2 պահարանիկով

3

15014

45042

016

22.

Սեղան կոմբինացված

1

32488

32488

016

23.

Սեղան օֆիսային

2

30000

60000

016

24.

Սեղան 2 պահարանիկով

7

12700

88900

016

25.

Սեղան կոմբինացված

1

39680

39680

016

26.

Գրապահարան

1

25000

25000

016

27.

Սեղան 2 պահարանիկով

3

12650

37950

016

28.

Բազկաթոռ շագանակագույն

1

65000

65000

016

29.

Պահարան կոմբինացված

1

25343

25343

016

30.

Պահարան կոմբինացված

1

10439

10439

016

31.

Սեղան կոմբինացված

1

12650

12650

016

32.

Կցասեղան

1

87000

87000

016

33.

Պահարան – 2,7 X 2,2

1

143923

143923

016

34.

Պահարան

1

60000

60000

016

35.

Սեղան 2 պահարանիկով

2

18532

37064

016

36.

Սեղան 2 պահարանիկով

1

45000

45000

016

37.

Պահարան

1

30000

30000

016

38.

Սեղան կոմբինացված կցասեղանով

1

39680

39680

016

39.

Սեղան 1 պահարանիկով

1

12700

12700

016

40.

Սեղան համակարգչի

2

35000

70000

     

ե) այլ հիմնական միջոցներ

       

3771188

016

1.

Հեռուստացույց DAEWOO

1

178800

178800

016

2.

Տեսամագնիտաֆոն «Panasonic»

1

245000

245000

016

3.

Տեղադրված 70 համարի օպերատիվ

հեռախոսակապ (ներքին կապ)

1

1125000

1125000

016

4.

Ջահ առաստաղի

1

70000

70000

016

5.

Ջահ առաստաղի

1

55000

55000

016

6.

Ջահ առաստաղի

2

30000

60000

016

7.

Կոնդիցիոներ

1

42500

42500

016

8.

Փոշեկուլ

1

53004

53004

016

9.

Էլեկտրատաքացուցիչ «GEEPRS»

5

46080

230400

016

10.

Ռադիոհեռախոս

1

157560

157560

016

11.

Հեռախոս բջջային

1

115140

115140

016

12.

Պահարան մետաղյա

1

42000

42000

016

13.

Բազմոց

1

30000

30000

016

14.

Էլոկտրատաքացուցիչ «GEEPRS»

5

41040

205200

016

15.

Չհրկիզվող պահարան մետաղյա

1

25200

25200

016

16.

Կառնիզ «Жалюзи» (2 պատուհանի համար)

2

12859

89998

016

17.

Սառնարան «Саратов»

1

55000

55000

016

18

Հեռուստացույց «DEO»

1

114000

114000

016

19.

Բազմոց

1

65000

65000

016

20.

Գորգ 160 X 230

1

65000

65000

016

21.

Պահարան մետաղյա

2

19300

38600

016

22.

Վարագույր

1

34000

34000

016

23.

Գրամեքենա «Роботрон – 202»

1

77200

77200

016

24.

Լամպա

1

20000

20000

016

25.

Կոմուտատոր «Псков»

1

50400

50400

016

26.

Հեռուստացույց «DEO»

1

153000

153000

016

27.

Ջահ «Люстра» 85-9 X 60 X 2.76

2

11480

22960

016

28.

Գրամեքենա

1

11200

11200

016

29.

Պահարան երկաթյա

1

25000

25000

016

30.

Սառնարան «Каспий»

1

23200

23200

016

31.

Գրամեքենա «Ятрань»

1

20844

20844

016

32.

Գրամեքենա «Ятрань»

1

53082

53082

016

33.

Գրամեքենա «Ятрань»

1

103900

103900

016

34.

Ջահ «Люстра»

2

27000

54000

016

35.

Ջահ «Люстра»

2

30000

60000

  

II.

Փոքրարժեք և արագամաշ գույք

     

3225908

071

1.

Վարագույր կառնիզով (Жалюзи)

5

59950

299750

071

2.

Սեղանի լուսամփոփ

1

7650

7650

071

3.

Հաշվեսարք

1

10000

10000

071

4.

Ժամացույց պատի

1

14000

14000

071

5.

Հեռախոս

1

25000

25000

071

6.

Փափուկ բազկաթոռ

2

20000

40000

071

7.

Սառնարան «LEC»

1

12000

12000

071

8.

Կովրոլիտ 3,6 X 3,8 մ

1

2500

2500

071

9.

Ռադիոընդունիչ «Пионер»

2

4000

8000

071

10.

Մագնիտաֆոն «GVS»

1

15000

15000

071

11.

Ձայնաուժեղացուցիչ

2

500

1000

071

12.

Չհրկիզվող պահարան փոքր

2

170

340

071

13.

Ժամացույց

1

2700

2700

071

14.

Սեղանի լրակազմ

1

65000

65000

071

15.

Մատուցարան

1

9000

9000

071

16.

Թեյնիկ «Тефаль»

1

35000

35000

071

17.

Սուրճի սպասքակազմ

1

12000

12000

071

18.

Մրգի սկահակ

1

5500

5500

071

19.

Ջրաման բաժակներով

1

9500

9500

071

20.

Սափոր

1

600

600

071

21.

Թեյի սպասքակազմ

1

11500

11500

071

22.

Փոքր ըմպանակ

1

3500

3500

071

23.

Հեռախոս

2

8000

16000

071

24.

Էլեկտրական սալիկ

1

3000

3000

071

25.

Կովրոլիտ

5.5մ

6800

37400

071

26.

Աթոռ

6

12600

75600

071

27.

Հեռախոս ներքին կապի

17

-

-

071

28.

Կաթսա

1

3800

3800

071

29.

Բժակների սպասքակազմ

1

2100

2100

071

30.

Բաժակների լրակազմ

1

2300

2300

071

31.

Թեյնիկ փոքր

1

2000

2000

071

32.

Ջրաման բաժակներով

12

11000

132000

071

33.

Գդալների հավաքալրակազմ

1

12000

12000

071

34.

Ռադիոընդունիչ «Maxsone»

8

6000

48000

071

35.

Հովհար «GROWN»

6

6500

39000

071

36.

Հայելի

1

4040

4040

071

37.

Կառնիզ

32

2434

77888

071

38.

Թեյնիկ էլեկտրական

1

9000

9000

071

39.

Սուրճի սպասքակազմ

1

5000

5000

071

40.

Թեյի սպասքակազմ

1

3700

3700

071

41.

Ժամացույց պատի

1

4000

4000

071

42.

Աթոռ

6

9000

54000

071

43.

Էլեկտրատաքացուցիչ

3

24500

73500

071

44.

Սեղան 1 պահարանիկով

2

2215

4430

071

45.

Սեղան 1 պահարանիկով

1

-

-

071

46.

Հեռախոս

2

10000

20000

071

47.

Կառնիզ վարագույրով

1

-

-

071

48.

Աթոռ ն/օ

2

-

-

071

49.

Աթոռ

5

1462

7310

071

50.

Աթոռ

9

1786

16074

071

51.

Պահարան երկաթե

1

5613

5613

071

52.

Գրապահարան

1

15000

15000

071

53.

Հեռախոս KX – 2838 LM

3

7000

21000

071

54.

Հովհար «GROWN»

12

7000

84000

071

55.

Կայունացուցիչ (стабил)

1

3300

3300

071

56.

Ռադիոընդունիչ «Maxsonic»

4

6000

24000

071

57.

Ջահ

1

15000

15000

071

58.

Հաշվեսարք

1

8500

8500

071

59.

Բազկաթոռ ն/օ

2

2500

5000

071

60.

Ծաղկամանի տակդիր

1

1800

1800

071

61.

Ժամացույց

7

3000

21000

071

62.

Տպիչ մատրից HPDest tet

1

15000

15000

071

63.

Էլեկտրառադիատոր

11

20800

228800

071

64.

Սեղան 1 պահարանով

3

2308

6924

071

65.

Սեղան 1 պահարանիկով

2

15000

30000

071

66.

Սեղան 2 պահարանիկով

1

2146.2

2146.2

071

67.

Հեռախոս

7

6000

42000

071

68.

Հեռախոս

1

2077

2077

071

69.

Աթոռ

27

13000

351000

071

70.

Չհրկիզվող պահարան մեծ

1

1154

1154

071

71.

Պահարան մետաղյա

1

8000

8000

071

72.

Պահարան ն/օ

1

7000

7000

071

73.

Հաշվեսարք

1

10000

10000

071

74.

Հաշվեսարք

3

5000

15000

071

75.

Էլեկտրական սալիկ

1

2315

2315

071

76.

Կառնիզ

6

2433

14598

071

77.

Էլեկտրատաքացուցիչ I-LINE կարմիր

1

16000

16000

071

78.

Աթոռ

14

12000

168000

071

79.

Չհրկիզվող պահարան մետաղյա

1

2170

2170

071

80.

Հաշվեսարք

3

3300

9900

071

81.

Սեղան 1 պահարանիկով

2

11212

22424

071

82.

Սեղան 2 պահարանիկով

2

11231

22462

071

83.

Պահարան

2

12308

24616

071

84.

Պահարան

2

4099

8198

071

85.

Պահարան

2

1269

2538

071

86.

Հաշվեսարք

3

5500

16500

071

87.

Պահարան 2 մասից

1

24500

24500

071

88.

Կախարան

5

3000

15000

071

89.

Էլեկտրական սալիկ

8

1700

13600

071

90.

Ժամացույց

2

1000

2000

071

91.

Հովհար

1

6000

6000

071

92.

Ռադիո SONY

6

4000

24000

071

93.

Վարագույր կանաչ

4

2310

9240

071

94.

Աթոռ

11

7500

82500

071

95.

Հեռախոս “Panaponi” k-x-T 283

2

8000

16000

071

96.

Թախտ

1

28800

28800

071

97.

Հաշվեսարք

1

7500

7500

071

98.

Սեղան 1 պահարանիկով

2

1231

2462

071

99.

Ռադիոընդունիչ “Panaponi”

4

7000

28000

071

100.

Թեյնիկ մեծ և փոքր

1

-

-

071

101.

Հեռախոս

1

1077

1077

071

102.

Աթոռ

10

75.4

754

071

103.

Վարագույր

6

4333.3

25999.8

071

104.

Սեղան կոմբինացված

1

12709

12709

071

105.

Հաշվեսարք

1

5300

5300

071

106.

Չհրկիզվող պահարան մետաղյա

1

4500

4500

071

107.

Հեռախոս

4

3000

12000

071

108.

Թեյնիկ

2

1500

3000

071

109.

Պահարան

2

4085

8170

071

110.

Չհրկիզվող պահարան մետաղյա

1

45

45

071

111.

Էլեկտրաօջախ

2

14700

29400

071

112.

Հաշվեսարք

1

5300

5300

071

113.

Հաշվեսարք

1

4000

4000

071

114.

Ռադիոընդունիչ «ARTECH»

2

6500

13000

071

115.

Ժամացույց

4

1500

6000

071

116.

Պահարան մետաղյա

1

1308

1308

071

117.

Չհրկիզվող պահարան մետաղյա

1

1200

1200

071

118.

Ժամացույց

1

-

-

071

119.

Հաշվեսարք

2

3600

7200

071

120.

Աթոռ

3

2866

8600

071

121.

Գրապահարան

1

2308

2308

071

122.

Բիդոն

1

2031

2031

071

123.

Սեղան 1 պահարանիկով

4

2231

8924

071

124.

Սեղան 2 պահարանիկով

1

12650

12650

071

125.

Աթոռ

4

4000

16000

071

126.

Սեղանի կցորդ համակարգիչի համար

1

12000

12000

071

127.

Էլեկտր. պլաֆոն

2

3000

6000

071

128.

Բազկաթոռ

1

1000

1000

071

129.

Սեղան կցասեղանով ն/օ

1

-

-

071

130.

Հեռուստացույցի տակդիր ն/օ

1

-

-

071

131.

Աթոռ ն/օ

3

-

-

071

132.

Կախարան

1

-

-

071

133.

Չհրկիզվող պահարան մետաղյա ն/օ

1

-

-

071

134.

Բազկափոռ

1

20000

20000

071

135.

Սեղան 2 պահարանիկով

1

4500

4500

071

136.

Սեղան 2 պահարանիկով

1

16000

16000

071

137.

Սերվանտ ն/օ

1

194

194

071

138.

Վարագույր ն/օ

3

-

-

071

139.

Հեռախոս «Kingtel»

1

7500

7500

071

140.

Հեռախոս դեղին

1

8000

8000

071

141.

Սեղան կցասեղանով

2

8685

17370

071

142.

Թախտ

1

35000

35000

071

143.

Սեղան 1 պահարանիկով

2

4500

9000

071

144.

Հաշվեսարք

1

5000

5000

071

145.

Հաշվեսարք

1

3000

3000

071

146

Կցասեղան տպիչ մեքենայի համար

1

15000

15000

071

147.

Բիդոն էմալապատ

1

32

32

071

148.

Սեղան 2 պահարանիկով

1

4673.5

4673.5

071

149.

Ռադիոընդունիչ

1

5000

5000

071

150.

Չհրկիզվող պահարան մետաղյա փոքր

1

3000

3000

071

151.

Էլեկտրահաշվիչ

2

2154

4308

071

152.

Սեղան մեծ

1

20000

20000

071

153.

Նստարան

1

3462

3462

071

154.

Կրակմարիչ

3

8000

24000

071

155.

Բահ. կոթով

5

2000

10000

071

156.

Նստարան

1

-

-

071

157.

Փոցխ

1

2000

2000

071

158.

Սեղան ն/օ

1

158

158

071

159.

Հեռախոս

1

22.5

22.5

071

160.

Էլեկտրատաքացուցիչ կարմիր

1

12000

12000

071

161.

Չհրկիզվող պահարան մետաղյա

1

385

385

071

162.

Հովհար

1

5555

5555

071.

163.

Մագնիտաֆոն

1

37000

37000

071

164.

Ժամացույց

1

3600

3600

071

165.

Մահճակալ ն/օ

1

248

248

071

166.

Մահճասեղան

1

105

105

071.

167.

Սպիտակեղեն և ներքնակ

10 անուն

-

-

071

168.

Ժամացույց պատի

2

2500

5000

       

ԼՂՀ սոցապահովության նախարարության բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով 

Ընդամենը

որից`

     

 

 

 

 

3980919

  

I.

Հիմնական միջոցներ

     

3607806

     

այդ թվում`

       
       

ա) տրանսպորտային միջոցներ

      2961406

015

1.

Ավտոմեքենա ВАЗ 21213

1

2961406

2961406

   

բ) գրասենյակային կահույք

   

537800

016

1.

Դարակաշար

1

120000

120000

016

2.

Սեղան

1

85000

85000

016

3.

Սեղան 2 պահարանիկով

2

45000

45000

016

4.

Սեղան 1 պահարանիկով

4

30000

120000

016

5.

Սեղան 1 պահարանիկով ն/օ

1

-

-

016

6.

Դարակաշար

2

30000

60000

016

7.

Պատի դարակաշար

5

12560

62800

016

8.

գ) այլ հիմնական միջոցներ

   

108600

016

9.

Էլեկտրասրտագրիչ

1

38600

38600

016

10.

Ճնշաչափ

1

25000

25000

016

11.

Բժշկական լսափող

1

45000

45000

  

II.

Փոքրարժեք և արագամաշ գույք

     

373113

071

1.

Հովհար GROWN

2

6500

13000

071

2.

Աթոռ

1

7500

7500

071

3.

Աթոռ

6

2462

14772

071

4.

Սեղան 1 պահարանիկով

6

1231

7386

071

5.

Գրամեքենա

1

15000

15000

071

6.

Հեռախոս

1

3000

3000

071

7.

Թախտ

2

11163

22326

071

8.

Կառնիզ մետր

4

3000

12000

071

9.

Ջրաման բաժակներով

1

11000

11000

071

10.

Էլեկտրատաքացուցիչ

2

24500

49000

071

11.

Ճնշաչափ -- ն/օ

2

3000

6000

071

12.

Էլեկտրական սալիկ

2

1700

3400

071

13.

Բժշկական խալաթ

14

-

-

071

14.

Ժամացույց

1

3000

3000

071

15.

Գրապահարան

2

2334

4668

071

16.

Պահարան կոմբինացված

1

4384

4384

071

17.

Աթոռ

5

1462

7310

071

18.

Թեյաման

1

4800

4800

071

19.

Հեռախոս

1

10000

10000

071

20.

Նստարան 4 տեղանոց

1

4462

4462

071

21.

Էլեկտրառադիատոր

2

20800

41600

071

22.

Կառնիզ

3

2434

7302

071

23.

Ռադիոընդունիչ

1

4000

4000

071

24.

Ժամացույց պատի

1

1500

1500

071

25.

Աթոռ

3

1539

4617

071

26.

Գրապահարան

1

50000

50000

071

27.

Աթոռ

1

1786

1786

071

28.

Պահարան

2

24800

51300

071

29.

Կառնիզ

1

8000

8000

071

30.

Աթոռ ն/օ

2

-

-

     

ԼՂՀ սոցապահովության

նախարարության կենտրոնական

պահեստ

Ընդամենը

որից`

     

 

 

 

 

2032700

  

I.

Հիմնական միջոցներ`

     

2023100

     

այդ թվում`

       

010

ա)

մետաղյա թիթեղներից կազմված պահեստ

2

784000

1568000

  

բ)

տրանսպորտային միջոցներ

   

450000

015

1.

ավտոմեքենա ՈՒԱԶ-3303

1

450000

450000

  

գ)

այլ հիմնական միջոցներ

   

5100

016

1.

հրացան

1

5100

5100

  

II.

Փոքրարժեք և արագամաշ գույք

   

9600

071

1.

Հաշվեսարք

1

3600

3600

071

2.

Հեռախոս

1

6000

6000

 

 

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ