ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 84, ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 969-Ն ԵՎ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի
N 191-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 16-ի ««Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության կանոնադրությունը, նախարարության աշխատակազմի կառուցվածքը, նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 84 որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
«1) որոշման վերնագրում, որոշման 1-2-րդ կետերում, որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 1-ին, 11-րդ, 26-րդ կետերում, որոշմամբ հաստատված թիվ 3 հավելվածի աղյուսակում «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի» բառերով.
2) որոշմամբ հաստատված թիվ 1, 2 և 3 հավելվածների վերնագրերում «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՀԱՐՑԵՐԻ» բառերը փոխարինել «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ» բառերով.
3) որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 8-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«8.Նախարարության անվանումն է՝
1) հայերեն լրիվ անվանումը՝ Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարություն.
2) ռուսերեն լրիվ անվանումն է` Министерство социального развития и миграции Республики Арцах.
3) անգլերեն լրիվ անվանումն է` Ministry of Social Development and Migration of the Republic of Artsakh:»:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 28-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի կենսաթոշակային ապահովության վարչությունը Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության աշխատակազմի «Միասնական սոցիալական ծառայություն» գործակալության վերակազմակերպելու և գործակալության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» N 969-Ն որոշման մեջ (այսուհետ՝ որոշում) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման վերնագրում, որոշմամբ հաստատված NN 1 և 2 հավելվածների վերնագրերում «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՀԱՐՑԵՐԻ» բառերը փոխարինել «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ» բառերով.
2) որոշման 1-4-րդ կետերում, որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 1-2-րդ կետերում, 6-րդ կետի 1-ին ենթակետում «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի» բառերով.
3) որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 6-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
«2) ռուսերեն լրիվ՝ Агентство «Единая социальная служба» аппарата министерства социального развития и миграции Республики Арцах:»:
3. Արցախի Հանրապետության կառավարության 2021 թվականի մարտի 4-ի «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության աշխատակազմի բժշկասոցիալական փորձաքննության գործակալություն ստեղծելու, գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 191-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման վերնագրում, որոշմամբ հաստատված NN 1 և 2 հավելվածների վերնագրերում «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՀԱՐՑԵՐԻ» բառերը փոխարինել «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ» բառերով.
2) որոշման 1-2-րդ կետերում, որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 1-2-րդ կետերում, 6-րդ կետի 1-ին ենթակետում «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի» բառերով.
3) որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 6-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերը շարադրել նոր խմբագրությամբ.
«2) ռուսերեն՝ Агентство медико-социальной экспертизы аппарата министерства социального развития и миграции Республики Арцах.
3) անգլերեն` Medical and Social Expertise Agency of the Staff of the Ministry of Social Development and Migration of the Republic of Artsakh:»:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |