Համարը 
N 826-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2022.07.01-2022.07.31 Պաշտոնական հրապարակման օրը 22.07.2022
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
21.07.2022
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
21.07.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
23.07.2022
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 864-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հուլիսի 2022թ.

N 826-Ն

 ք. Ստեփանակերտ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018

ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 864-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Արցախի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 25-ի «Արցախի Հանրապետության տեխնիկական կանոնակարգման ոլորտում համակարգող մարմին ճանաչելու և կանոնակարգող մարմինների ցանկը հաստատելու մասին» N 864-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման նախաբանում «օրենքի» բառից առաջ «Արցախի Հանրապետության» բառերը հանել.

2) որոշման 1-ին կետում «էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների» բառերը փոխարինել «ֆինանսների և էկոնոմիկայի» բառերով.

3) որոշման 2-րդ կետով հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

  
     

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Հավելված

Արցախի Հանրապետության

կառավարության 2022 թվականի

հուլիսի 21-ի N 826-Ն որոշման

 

 

«Հավելված

Արցախի Հանրապետության

կառավարության 2018 թվականի

հոկտեմբերի 25-ի N 864-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ

 

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարություն

 

Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

 

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

 

Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարություն

 

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարություն

 

Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարություն

 

Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

 

Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն

 

Արցախի Հանրապետության բնապահպանության կոմիտե»

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

    

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

      

ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հուլիսի 2022 թվական: