Համարը 
N 864-Ն
Տեսակը 
Պաշտոնական Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2018.11.12/18(358)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
25.10.2018
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
25.10.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
13.11.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՀ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հոկտեմբերի 2018թ.

N 864-Ն

  ք. Ստեփանակերտ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ

ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ

ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տեխնիկական կանոնակարգման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասը և 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը` Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

(նախաբանը փոփ. 21.07.22 N 826-Ն)

1. Արցախի Հանրապետության տեխնիկական կանոնակարգման ոլորտում համակարգող մարմին ճանաչել Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը:

(1-ին կետը փոփ. 21.07.22 N 826-Ն)

2. Հաստատել տեխնիկական կանոնակարգման ոլորտում կանոնակարգող մարմինների ցանկը` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

 

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

Հավելված

Արցախի Հանրապետության

կառավարության 2018 թվականի

հոկտեմբերի 25-ի N 864-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ

 

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարություն

 

Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

 

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

 

Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարություն

 

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարություն

 

Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարություն

 

Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

 

Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն

 

Արցախի Հանրապետության բնապահպանության կոմիտե

(հավելվածը խմբ. 21.07.22 N 826-Ն)

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ