ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«23» սեպտեմբերի 2022թ. |
N 137-Ն |
ք.Ստեփանակերտ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 153-Ն
ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Արցախի Հանրապետության արդարադատության նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 14-ի «Հարկադիր կատարողի համազգեստի, տարբերանշանների, խորհրդանշանի նկարագրերը, դրանք կրելու և հատկացնելու կարգը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 8-ի N 110-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 153-Ն հրամանում (այսուհետ՝ հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) հրամանի նախաբանում «Դատական ակտերի հարկադիր» բառերը փոխարինել «Հարկադիր» բառով,
2) հրամանով հաստատված N 1 հավելվածից հանել «դատական ակտերի» և «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ» բառերը,
3) հրամանով հաստատված N 2 հավելվածում «Դատական ակտերի հարկադիր» և «ԼՂՀ ԱՆ ԴԱՀԿԱ» բառերը համապատասխանաբար փոխարինել «Հարկադիր» և «ԱՀ ԱՆ ՀԿԱ» բառերով։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 սեպտեմբերի 2022 թվական: