ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
2021 թվականի հոկտեմբերի 14-ի
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ, ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ, ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆԻ
ՆԿԱՐԱԳՐԵՐԸ, ԴՐԱՆՔ ԿՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ
ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 110-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
N 153-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» oրենքի 28-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» oրենքի 41-րդ հոդվածներով`
(նախաբանը փոփ. 23.09.22 N137-Ն)
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել հարկադիր կատարողի՝
1) համազգեստի, տարբերանշանների, խորհրդանշանի նկարագրերը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) համազգեստը կրելու և հատկացնելու կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 8-ի «Հարկադիր կատարողի համազգեստի, ուսադիրների տարբերանշանների, խորհրդանշանի նկարագրերը, դրանք կրելու և հատկացնելու կարգը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի փետրվարի 18-ի թիվ 18 հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 110-Ն հրամանը:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| |
Ժ. ՄԻՐԶՈՅԱՆ |
| |
|
|
2021 թվականի հոկտեմբերի 14
ք. Ստեփանակերտ |
|
| |
Հավելված N 1
Արցախի Հանրապետության
արդարադատության նախարարի 2021
թվականի հոկտեմբերի 14-ի N 153-Ն հրամանի |
ՆԿԱՐԱԳՐԵՐ
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ, ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ, ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆԻ
1. ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ
1. Գլխարկը սև կտորից է, սև թավշյա գլխարկաբոլորքով, գլխարկագագաթի և գլխարկաբոլորքի եզրով ոսկեգույն (դեղնավուն), 2,5մմ եզրաշերտով: Գլխարկաբոլորքի վրա երկու ոսկեգույն կոճակներով ամրացվում է ցանցահյուսազարդով երկշերտ հյուսված կապը (քուղը) և ոսկեգույն գլխարկանշանը: Գլխարկանշանը ոսկեգույն է, կաղնու տերևներով երիզված Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով, ամրացվում է գլխարկի կենտրոնում: Գլխարկահովհարը սև է, լաքապատ:
2. Բարձրագույն խմբի հատուկ կոչում կամ դասային աստիճան ունեցող աշխատակիցների գլխարկահովհարից վերև՝ գլխարկաբոլորքի վրա, բացի ոսկեզօծ լարահյուսից և Արցախի Հանրապետության զինանշանից, ամրացվում (ասեղնագործվում) է կաղնու ճյուղերի տեսքով երկու համաչափ ոսկեկար զարդ:
3. Պիլոտկան սև կտորից է, բաղկացած երկարացված հատակի 2 մասից, 2 պատից և կենտրոնական մասում իրար վրա ծալվող 2 փեշիկից: Վերծալված եզրակարերը դեղին են, ձախ կողմում 3 օդանցքով: Առջևի կենտրոնական մասում ամրացվում է Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության գլխարկանշանը:
(3-րդ կետը փոփ. 23.09.22 N137-Ն)
4. Կեպին բամբակյա է, ամառային սև կտորից՝ բաղկացած թասակից և երկարացված գլխարկահովհարից: Երկու կողմից ունի օդանցքեր: Առջևի կենտրոնական մասում ամրացվում է Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության գլխարկանշանը՝ ոսկեգույն կաղնու տերևներով երիզված:
(4-րդ կետը փոփ. 23.09.22 N137-Ն)
5. Տարազաբաճկոնն (Ձև 3 կցվում է) առաջատար խմբի պաշտոն զբաղեցնող աշխատակիցների կամ արդարադատության լեյտենանտից-կապիտան կոչում ունեցող աշխատակիցների համար միակոճկուն է՝ Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով 4 ոսկեգույն կոճակներով, մարմինը կիսագրկող, հարթ մակերեսներով, հետծալված օձիքով և սովորական երկկարանի թևքերով, թիկնամասի ներքևում՝ կտրվածքով: Տարազաբաճկոնն աջ և ձախ կողմերից ունենում է կափույրով ծածկվող կտրվածքով գրպաններ, իսկ կրծքի ձախ մասում՝ կտրվածքով գրպան: Բարձրագույն և գլխավոր խմբի կամ արդարադատության մայորից-գնդապետ կոչում ունեցող աշխատակիցների համար՝ երկփեղկանի, երեք կոճականի տարազաբաճկոն է, թիկնամասի ներքևում՝ առանց կտրվածքի:
6. Բարձրագույն և գլխավոր խմբի աշխատակիցների համազգեստը կարվում է սև գույնի գաբարդինից, իսկ առաջատար խմբի աշխատակիցներինը` սև կտորից:
7. Արդարադատության լեյտենանտից-գնդապետ կոչում ունեցող աշխատակիցների տարազաբաճկոնը սև կտորից է, որի օձիքը և թևածալքերը՝ ոսկեգույն (դեղնավուն) եզրաշերտով են՝ 2,5մմ լայնությամբ թևածալքերի վրա երեք կոճակով:
8. Հանովի ուսադիրներով բաճկոնը (Ձև 3 կցվում է) սև գույնի կտորից է, մետաքսյա աստառով: Առջևի մասում կոճկվում է կայծակաճարմանդով (շղթա), 4 կոճակով կոճկվող գաղտնակար հանգույցով: Թիկնամասը և լանջափեշերը կրծքամասում և թևքերը թեզանիքներով կտրվածքով են, միացման տեղերով անցնում է 2,5մմ լայնքով դեղին երիզ (կանտ), 2 ներկարված կողային գրպան: Բաճկոնի ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, ուսադիրները հանովի են: Բարձրագույն խմբի հատուկ կոչում կամ դասային աստիճան ունեցող աշխատակիցների բաճկոնի օձիքը դեղին 2,5 մմ եզրաշերտով է: Օձիքի վրա ասեղնագործվում է ոսկեզօծ թելերով կաղնու ճյուղեր (Ձև 3 կցվում է):
9. Ազատթող փողքերով տաբատը սև կտորից է, ուղիղ, առանց ծալքերի, ոսկեգույն (դեղնավուն) եզրաշերտով:
10. Կոշիկները (կիսակոշիկները) սև գույնի են, բարձրագույն և գլխավոր խմբի հատուկ կոչում ունեցող աշխատակիցներինը` այծակաշվե (շևրոյե), իսկ առաջատար խմբի հատուկ կոչում ունեցող աշխատակիցներինը՝ քրոմակաշվե:
11. Վերնաշապիկը սպիտակ է, կոշտ օձիքով: Որպես ամառային համազգեստ տարազաբաճկոնի և բաճկոնի փոխարեն տրվում է վերնաշապիկ` երկար ու կարճ թևքերով, և կարճ թևքերով շապիկ: Փողկապը սև գույնի է:
12. Սպիտակ կարճաթև շապիկը՝ տրիկոտաժից (60-70% բամբակյա) է, հանովի կոշտ ուսադիրների ամրակով, առաձգական օձիքով: Առջևի մասում ունի բացվածք, որը կոճկվում է 3 սպիտակ կոճակներով: Շապիկի փեշերը երկտակ առաձգական գործվածքով են, ձախ կրծքավանդակին 14,5սմ x 12սմ չափսերով, ներսից կոճկվող (կոճակը չերևացող) ներկարված գրպանով: Ուսադիրների մասը պատված է սպիտակ կտորով: Կանանց շապիկը կոճկվում է դեպի ձախ: Կարճաթև վերնաշապիկի և շապիկի բացվածքի վերին մասը 5-7սմ է, չի կոճկվում:
13. Կիսաբրդյա շապիկը ձմեռային է, սև գույնի, ուսերը և թևքերի արմունկի մասը պատված են սև կտորով: Օձիքը շրջանաձև բացվածքով է, հավաքովի գործվածքով: Ձախ կրծքավանդակին շերտակարով վրադիր կափույրով գրպան է՝ 14,5սմ x 12սմ չափսերով: Հանովի, կտորից ուսադիրները՝ մեկ կոճակով կոճկվող ուսադիրների համար լեզվակով են: Գրպանի և ուսադիրների լեզվակի կոճակները սև մետաղական են:
14. Բամբակյա շապիկ (60-70%) գարնանային–աշնանային է, օձիքը շրջանաձև բացվածքով: Ձմեռային, աշնանային և ամառային շապիկների փեշերը և թևքերի փեղկը երկտակ են և առաձգական-ձգվող: Գարնանային-աշնանային շապիկը կրում են միայն բաճկոնի հետ:
15. Աշնանային-ձմեռային կիսավերարկուն (Ձև 4 կցվում է) սև անջրանցիկ (անջրաթափանց) կտորից է, ուղիղ ուրվագծով, ձախ լանջափեշը 5 կոճակով կոճկվող գաղտնակար հանգույցով, հանվող տաք ներդիրով, որն ամրացվում է կայծակաճարմանդով, արհեստական մորթուց հանովի օձիքով և գլխանոցով: Թիկնամասը և լանջափեշերը կրծքամասում կտրվածքով են: Միացման տեղով անցնում է 2,5 մմ լայնքով դեղին երիզ: Թևքերը երկկարանի են: Երկու լանջափեշի վրա թեք ներկարված գրպաններ են: Աստառը մետաքսյա, ձախ կողմում ծոցագրպանով: Գոտկատեղում և ներքևում առկա է թաքնված գոտկապարան: Ուսադիրները հանովի են:
16. Կանանց համար տարազաբաճկոնի և կիսավերարկուի ձևը նույնն է, կոճկվում է դեպի ձախ, տրվում են կիսաշրջազգեստ, տաբատ և կոշիկներ:
17. Համազգեստի ձախ թևքին կարվում է Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության խորհրդանշանը, աջ թևքին՝ Արցախի Հանրապետության դրոշը:
(17-րդ կետը փոփ. 23.09.22 N137-Ն)
18. Բարձրագույն խմբի աշխատակիցները կրում են նաև երկփեղկանի վերարկու 3 զույգ ոսկեգույն կոճակներով, բնական կարակուլե օձիքով, թիկնամասի ներքևում կտրվածքով, սև գույնի դրապից: Ուսադիրները՝ կարովի են։ Վերարկուի օձիքը և լանջափեշերը 2,5 մմ դեղնավուն եզրաշերտով են:
19. Ուսադիրները կրում են վերնաշապիկի, տարազաբաճկոնի, բաճկոնի, կիսավերարկուի և վերարկուի վրա:
2. ՀԱՏՈՒԿ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՈՒՍԱԴԻՐՆԵՐԸ
20. Հատուկ կոչումների ուսադիրը իրենից ներկայացնում է ձգված վեցանկյուն, երկարավուն զուգահեռ կողմերով, որի ներքևի վերջնամասում ուղղանկյուն է, իսկ վերևինը վերջանում է ստորին եզրին զուգահեռ բութանկյուն կտրվածքով: Ուսադիրի երկարությունը 110-140մմ է, լայնությունը` բարձրագույն խմբի հատուկ կոչում ունեցող անձանց համար 45մմ է, իսկ գլխավոր և առաջատար խմբերի հատուկ կոչումներ ունեցողներինը` 40մմ: Ուսադիրների եզրերը, բացի ստորինից, երիզվում են ոսկեգույն թելերով գործվածքով: Ուսադիրները պատրաստվում են սև գույնի գործվածքից, մահուդի աստառի վրա: Հանովի ամառային ուսադիրները ամրացվում են մեկական ոսկեգույն կոճակով: Բարձրագույն խմբի վրադիր վերնաշապիկի ուսադիրները պատրաստվում են արծաթյա թելից:
3. ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ, ԳԼԽԱՎՈՐ ԵՎ ԱՌԱՋԱՏԱՐ ԽՄԲԻ ՀԱՏՈՒԿ
ԿՈՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՈՒՍԱԴԻՐՆԵՐԸ
21. Արդարադատության գնդապետի, փոխգնդապետի և մայորի ուսադիրների վերին հատվածում տեղադրվում է Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության խորհրդանշանը, ներքևի հատվածում տեղադրվում են ոսկեգույն հնգաթև աստղեր` 20մմ տրամագծով:
(21-րդ կետը փոփ. 23.09.22 N137-Ն)
22. Արդարադատության կապիտանի, ավագ լեյտենանտի և լեյտենանտի ուսադիրների վերին հատվածում տեղադրվում է Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության խորհրդանշանը, ներքևի հատվածում` ոսկեգույն հնգաթև աստղ` 13 մմ տրամագծով:
(22-րդ կետը փոփ. 23.09.22 N137-Ն)
4. ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆԸ
(վերնագիրը փոփ. 23.09.22 N137-Ն)
23. Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության խորհրդանշանը էլիպսաձև է, բարձրությունը 97մմ, լայնությունը 85մմ, կարվում է վերնաշապիկի, բաճկոնի, կիսավերարկուի և վերարկուի ձախ թևքին` ուսակարից 70մմ ներքև:
(23-րդ կետը փոփ. 23.09.22 N137-Ն)
24. Խորհրդանշանը` ոսկեգույն արծիվ է, որի մագիլների մեջ տեղադրված է կապտավուն գիրք բացված վիճակում, կշեռքի նժարների սպիտակ պատկերով: Արծվի հետևի պլանում պատկերված է սպիտակ սուր: Պատկերը եզրազարդված է ստորին մասի ժապավենից մինչև արծվի թևերի միջնամասը հասնող ոսկեգույն կաղնու տերևներով: Արտաքին շրջանագծում ոսկեգույն տառերով գրված է՝ «ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ-ԱՐՑԱԽ»:
(հավելված 1-ը փոփ. 23.09.22 N137-Ն)
| |
Հավելված N 2
Արցախի Հանրապետության արդարադատության նախարարի 2021
թվականի հոկտեմբերի 14-ի N 153-Ն հրամանի |
ԿԱՐԳ
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ ԿՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ
| |
Անվանումը |
Քանակը |
Կրելու և հատկացնելու ժամկետը |
| |
1 |
2 |
3 |
|
1. Բարձրագույն խմբի հատուկ կոչումներ ունեցողների համար |
|
1. |
գլխարկ` կարակուլե բնական մորթուց |
1 հատ |
5 տարի |
|
2. |
գլխարկ` սև |
1 հատ |
3 տարի |
|
3. |
կեպի` բամբակյա, ամառային սև կտորից |
1 հատ |
2 տարի |
|
4. |
վերարկու` ձմեռային կարակուլե օձիքով, սև |
1 հատ |
5 տարի |
|
5. |
վերարկու` բրդյա, գարնանային-աշնանային |
1 հատ |
5 տարի |
|
6. |
տարազաբաճկոն` երկփեղկանի, սև գույնի գաբարդինից |
1 հատ |
3 տարի |
|
7. |
բաճկոն` սև գույնի (հանովի ուսադիրներով) |
1 հատ |
3 տարի |
|
8. |
բաճկոն` աշնանային-ձմեռային, սև, անջրանցիկ կտորից |
1 հատ |
3 տարի |
|
9. |
շապիկ՝ սև գույնի, կիսաբրդյա, հարթ գործվածքով,օձիքը կլոր տրվածքով, երկարաթև, ուսադիրների ամրակներով |
1 հատ |
1 տարի |
|
10. |
շապիկ՝ սև գույնի, բամբակյա (60-70% բամբակի պարունակությամբ), հարթ գործվածքով, օձիքը կլոր կտրվածքով, երկարաթև |
1 հատ |
2 տարի |
|
11. |
տաբատ` սև կտորից |
2 հատ |
2 տարի |
|
12. |
վերնաշապիկ` սպիտակ երկարաթև |
1 հատ |
1 տարի |
|
13. |
շապիկ՝ սպիտակ, կարճաթև, տրիկոտաժից (60-70% բամբակյա) |
2 հատ |
2 տարի |
|
14. |
վերնաշապիկ վրադիր` սպիտակ, երկար թևերով |
1 հատ |
1 տարի |
|
15. |
վերնաշապիկ վրադիր` սպիտակ, կարճ թևերով |
2 հատ |
2 տարի |
|
16. |
փողկապ` սև գույնի |
1 հատ |
2 տարի |
|
17. |
կոշիկ` սև, այծակաշվե (շևրոյե) |
1 զույգ |
2 տարի |
|
18. |
կիսաճտքավոր կոշիկ (ձմեռային) |
1 զույգ |
2 տարի |
|
19. |
կաշնե՝ սպիտակ |
1 հատ |
3 տարի |
|
2. Գլխավոր և առաջատար խմբերի հատուկ
կոչումներ ունեցողների համար |
|
1. |
գլխարկ` արհեստական մորթուց սև գույնի |
1 հատ |
5 տարի |
|
2. |
գլխարկ` սև գույնի |
1 հատ |
3 տարի |
|
3. |
կեպի` բամբակյա, ամառային սև կտորից |
1 հատ |
2 տարի |
|
4. |
պիլոտկա` սև կտորից (կանանց համար) |
1 հատ |
2 տարի |
|
5. |
տարազաբաճկոն` երկփեղկանի, սև կտորից (գլխավոր խմբի համար) |
1 հատ |
3 տարի |
|
6. |
տարազաբաճկոն` միակոճկուն, սև կտորից (առաջատար խմբի համար) |
1 հատ |
3 տարի |
|
7. |
բաճկոն` սև գույնի (հանովի ուսադիրներով) |
1 հատ |
2 տարի |
|
8. |
կիսավերարկու (աշնանային, ձմեռային) սև, անջրանցիկ կտորից, արհեստական մորթուց օձիքով |
1 հատ |
3 տարի |
|
9. |
շապիկ՝ սև գույնի, կիսաբրդյա, հարթ գործվածքով,
օձիքը կլոր կտրվածքով, երկարաթև, ուսադիրների ամրակներով |
1 հատ |
1 տարի |
|
10. |
շապիկ՝ սև գույնի, բամբակյա (60-70% բամբակի պարունակությամբ), հարթ գործվածքով, օձիքը կլոր կտրվածքով, երկարաթև |
1 հատ |
2 տարի |
|
11. |
տաբատ` սև կտորից |
2 հատ |
2 տարի |
|
12 |
կիսաշրջազգեստ (կանանց համար) |
1 հատ |
1 տարի |
|
13. |
վերնաշապիկ վրադիր, սպիտակ, երկար թևերով |
2 հատ |
2 տարի |
|
14. |
վերնաշապիկ վրադիր, սպիտակ, կարճ թևերով |
2 հատ |
1 տարի |
|
15. |
փողկապ` սև գույնի |
1 հատ |
1 տարի |
|
16. |
կոշիկ` սև (քրոմակաշվե) |
1 զույգ |
1 տարի |
|
17. |
կիսաճտքավոր կոշիկ (ձմեռային) |
1 զույգ |
2 տարի |
Ծանոթություն
Խորհրդանշանը, գլխարկանշանը, ուսադիրները, աստղերը` մեծ և փոքր, կոճակները` մեծ և փոքր, երկշերտ հյուսված կապը (քուղը), տրվում են ծառայողական համազգեստի առարկաների քանակությանը համապատասխան` հաշվի առնելով կրման ժամկետները:

(Ձև 1-ը փոփ. 23.09.22 N137-Ն)


|
(Ձև 2-ը փոփ. 23.09.22 N137-Ն) |
Ձև 3 |



(հավելված 2-ը փոփ. 23.09.22 N137-Ն)