ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«23» սեպտեմբերի 2022 թ. |
N 142-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի ԹԻՎ 99 ՀՐԱՄԱՆՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի 2007 թվականի հուլիսի 12-ի «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում պաշտոնի անցնելու համար ստաժավորում անցնելու կարգն ու պայմանները սահմանելու մասին» թիվ 99 հրամանում (այսուհետ՝ հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) հրամանի վերնագրից հանել «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ» բառերը․
2) հրամանից, հրամանով սահմանված հավելվածից հանել «դատական ակտերի» և «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ» բառերը.
3) հրամանի նախաբանում, հրամանով սահմանված հավելվածի 3-րդ և 4-րդ կետերում ««Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը փոխարինել ««Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին»» բառերով.
4) հրամանով սահմանված հավելվածի ձև 1-ում «ԴԱՀԿ» հապավումը փոխարինել «Հարկադիր կատարումն ապահովող» բառերով, իսկ ձև 2-ում «ԼՂՀ» հապավումը փոխարինել «Արցախի Հանրապետության» բառերով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 սեպտեմբերի 2022 թվական: