| |
Գրանցված է
ԼՂՀ արդարադատության նախարարության
կողմից «12» հուլիսի 2007թ.
Գրանցման համարը 711 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«12» հուլիսի 2007թ. |
թիվ 99 |
ք.Ստեփանակերտ
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՊԱՇՏՈՆԻ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՍՏԱԺԱՎՈՐՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ
ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 23.09.2022 N142-Ն)
Ղեկավարվելով «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1.1 մասով.
(նախաբանը փոփ. 23.09.2022 N142-Ն)
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Սահմանել հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում պաշտոնի անցնելու համար ստաժավորում անցնելու կարգն ու պայմանները` համաձայն հավելվածի:
(տեքստը փոփ. 23.09.2022 N142-Ն)
| |
Հավելված
ԼՂՀ արդարադատության նախարարի
2007 թվականի հուլիսի 12-ի
թիվ 99 հրամանի |
ԿԱՐԳ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐ
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԻ
ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՍՏԱԺԱՎՈՐՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ
(վերնագիրը փոփ. 23.09.2022 N142-Ն)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում (այսուհետ` ծառայություն) պաշտոնի նշանակվելու համար դիմած և ծառայությունում պաշտոնի անցնելու համար մասնագիտական փորձ չունեցող քաղաքացիներին (այսուհետ` թեկնածու) մինչև մեկ ամիս ժամկետով ստաժավորում անցնելու կարգն ու պայմանները:
(1-ին կետը փոփ. 23.09.2022 N142-Ն)
2. Ստաժավորում անցնելու հետ կապված թեկնածուի ընտրության և կազմակերպչական բնույթի այլ աշխատանքներն իրականացնում է ծառայության կենտրոնական մարմինը:
II. ԹԵԿՆԱԾՈՒԻ ՍՏԱԺԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
3. Ստաժավորման կարող է ներգրավվել այն թեկնածուն, ով բավարարում է «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի պահանջները:
(3-րդ կետը փոփ. 23.09.2022 N142-Ն)
4. Ծառայության անցնելու ցանկություն ունեցող զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության, դատախազության աշխատակիցները, ովքեր բավարարում են «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի պահանջները, ծառայությունում պաշտոնի են նշանակվում առանց ստաժավորում անցնելու:
(4-րդ կետը փոփ. 23.09.2022 N142-Ն)
5. Ծառայությունում համապատասխան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը (այսուհետ` ուղեգրող) ուղեգրում է թեկնածուին ստաժավորում անցնելու համար` տալով ուղեգիր (Ձև 1-ը կցվում է):
6. Թեկնածուի ստաժավորումն իրականացվում է տեսագործնական պարապմունքների միջոցով:
7. Ծառայությունում թեկնածուի ստաժավորում անցնելու գործընթացը ղեկավարում է ուղեգրում նշված և ուղեգրողի կողմից նշանակված համապատասխան ծառայողը (այսուհետ` տեսագործնական պարապմունքների ղեկավար):
8. Ստաժավորում անցնող թեկնածուն ղեկավարի հանձնարարությամբ ուսումնասիրում է ծառայության ոլորտին առնչվող իրավական ակտերը, մասնակցում է ղեկավարի կամ վերջինիս հանձնարարությամբ` ծառայության համապատասխան ծառայողի աշխատանքային պարտականություններից բխող գործառույթների իրականացմանը:
9. Ստաժավորումն ավարտվում է ղեկավարի կողմից ստաժավորումն անցած թեկնածուի ընդհանուր պատրաստվածության մակարդակի, տեսական և գործնական պարապմունքների ընթացքում նրա կողմից ստացված տեսական գիտելիքների և գործնական հմտությունների գնահատմամբ: Այդ մասին նշվում է համապատասխան եզրակացությունում (Ձև 2-ը կցվում է):
10. Եզրակացության մեկ օրինակը պահվում է ծառայության կենտրոնական մարմնում` մրցույթի արդյունքների հետ միասին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին ներկայացնելու նպատակով, իսկ երկրորդ օրինակը տրվում է ստաժավորում անցած թեկնածուին:
11. Թեկնածուի ստաժավորում անցնելը կարող է վաղաժամկետ դադարեցվել ուղեգրողի որոշմամբ` թեկնածուի դիմումի համաձայն:
Թեկնածուի կողմից անհարգելի պատճառով դասընթացներին չհաճախելու դեպքում, սույն կարգով սահմանված կարգով, միջնորդություն է ներկայացվում ուղեգրողին` թեկնածուի ուսումնական դասընթաց անցնելը վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ:
(հավելվածը փոփ. 23.09.2022 N142-Ն)
ՈՒՂԵԳԻՐ
ԹԵԿՆԱԾՈՒԻ ՍՏԱԺԱՎՈՐՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ
Տրվում է ________________________________________________________________ -ին,
(անուն, ազգանուն, հայրանուն)
թեկնածուի__________________________________________________________________
(ստաժավորում անցնելու)
_____________________________________________ տեսագործնական պարապմունքներին
(պարապմունքների բովանդակությունը)
և _____________________________________________________________________ մոտ
(Հարկադիր կատարումն ապահովող ծառայության համապատասխան ծառայողի անունը, ազգանունը, հայրանունը)
_________________________________________________________ մասնակցելու համար:
(տեսագործնական պարապմունքների ժամկետի սկիզբը և ավարտը)
__________________________________________________________________________
(պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար
անձի ստորագրությունը, անունը, ազգանունը)
(Ձև 1-ը փոփ. 23.09.2022 N142-Ն)
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՍՏԱԺԱՎՈՐՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 23.09.2022 N142-Ն)
Արցախի Հանրապետության քաղաքացի _____________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը և վայրը)
____________________________________________________________________________
(կրթությունը)
Ղեկավարի կարծիքը
____________________________________________________________________________
(նշվում է ստաժավորում անցած թեկնածուի ընդհանուր
____________________________________________________________________________
պատրաստվածության մակարդակը, տեսական և գործնական պարապմունքների ընթացքում
___________________________________________________________________________
նրա կողմից ստացված տեսական գիտելիքները և գործնական հմտությունները).
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
____________________ _____________________________________________
(ղեկավարի պաշտոնը) (ստորագրությունը, անունը, ազգանունը)
___ ________ 20 թ.
Արցախի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի եզրակացությունը.
_________________________________________________________________________
(նշվում է ինքնուրույն աշխատանքի համար ստաժավորում անցած
_________________________________________________________________________
թեկնածուի պատրաստվածության աստիճանը)
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
___________________________________________________ __________________
(Արցախի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի ստորագրությունը) անունը, ազգանունը
___ ________ 20 թ.
(Ձև 2-ը փոփ. 23.09.2022 N142-Ն)