ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«23» սեպտեմբերի 2022թ. |
N 141-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի ԹԻՎ 98 ՀՐԱՄԱՆՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի 2007 թվականի հուլիսի 12-ի «Հարկադիր կատարողի նկատմամբ ծառայողական քննության նշանակման և անցկացման կարգը հաստատելու մասին» թիվ 98 հրամանում (այսուհետ՝ հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) հրամանի վերնագրում և տեքստում համապատասխանաբար «ՀԱՍՏԱՏԵԼՈՒ» և «Հաստատել» բառերը փոխարինել համապատասխանաբար «ՍԱՀՄԱՆԵԼՈՒ» և «Սահմանել» բառերով․
2) հրամանի նախաբանում ««Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի» բառերը փոխարինել ««Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի» բառերով.
3) հրամանով հաստատված հավելվածում՝
ա. 3-րդ, 4-րդ, 5-րդ 10-րդ և 11-րդ կետերում «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով.
բ. 3-րդ կետում «Գլխավոր» բառը փոխարինել «Արցախի Հանրապետության գլխավոր» բառերով.
գ. 5-րդ կետի «Դատական ակտերի հարկադիր» բառերը փոխարինել «Հարկադիր» բառով
դ. ձև թիվ 1-ում «ԼՂՀ արդարադատության նախարարի 2007թ. ________-ի «Հարկադիր կատարողի նկատմամբ ծառայողական քննության նշանակման և անցկացման կարգը սահմանելու մասին» թիվ_______ » բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի 2007 թվականի հուլիսի 12-ի «Հարկադիր կատարողի նկատմամբ ծառայողական քննության նշանակման և անցկացման կարգը սահմանելու մասին» թիվ 98» բառերով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 սեպտեմբերի 2022 թվական: