| |
Գրանցված է
ԼՂՀ արդարադատության նախարարության
կողմից «12» հուլիսի 2007թ.
Գրանցման համարը 710 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«12» հուլիսի 2007թ. |
թիվ 98 |
ք.Ստեփանակերտ
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ
ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 23.09.2022 N141-Ն)
Ղեկավարվելով «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով.
(նախաբանը փոփ. 23.09.2022 N141-Ն)
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Սահմանել հարկադիր կատարողի նկատմամբ ծառայողական քննության նշանակման և անցկացման կարգը` համաձայն հավելվածի:
(տեքստը փոփ. 23.09.2022 N141-Ն)
| |
Հավելված
ԼՂՀ արդարադատության նախարարի
2007 թվականի հուլիսի 12-ի
թիվ 98 հրամանի |
ԿԱՐԳ
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ
ՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է հարկադիր կատարողի նկատմամբ ծառայողական քննության նշանակման և անցկացման կարգը:
2. Ծառայողական քննությունը օրենքով և սույն կարգով սահմանված դեպքերում և կարգով հարկադիր կատարողի պարտականությունների կատարմանն ու նրա գործունեությանն առնչվող հարցերի քննությունն է:
3. Ծառայողական քննությունը նշանակում է Արցախի Հանրապետության արդարադատության նախարարը կամ Արցախի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողը: Արցախի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողը` իր կողմից նշանակված ծառայողական քննության մասին անմիջապես հայտնում է Արցախի Հանրապետության արդարադատության նախարարին:
(3-րդ կետը փոփ. 23.09.2022 N141-Ն)
4. Ծառայողական քննություն կարող է նշանակվել նաև մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակված քննադատության, ինչպես նաև կազմակերպությունների, քաղաքացիների դիմումների և բողոքների հիման վրա` Արցախի Հանրապետության արդարադատության նախարարի կամ Արցախի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի կողմից:
(4-րդ կետը փոփ. 23.09.2022 N141-Ն)
5. Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` ծառայություն) կենտրոնական մարմնի կողմից նախատեսվող կամ սկսված ծառայողական քննության իրականացումը Արցախի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից կարող է հանձնարարվել նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանմանը կամ պաշտոնատար անձին:
(5-րդ կետը փոփ. 23.09.2022 N141-Ն)
6. Հարկադիր կատարողը, որի նկատմամբ անցկացվում է ծառայողական քննություն, իրավունք ունի ներկայացնելու հիմնավորումներ, հարուցելու միջնորդություններ, ծանոթանալ ծառայողական քննության նյութերին:
7. Հարկադիր կատարողը պարտավոր է ժամանակին ներկայանալ ծառայողական քննությունն իրականացնող անձի կանչով, տալ գրավոր բացատրություններ:
8. Ծառայողական քննություն իրականացնող անձը անհրաժեշտության դեպքում կարող է տեղեկատվություն ստանալ և բացատրություն վերցնել /ձև թիվ 1/ ծառայողական քննության հետ առնչվող այլ անձանցից:
9. Ծառայողական քննություն իրականացնող անձը ուսումնասիրում է գործին վերաբերող փաստաթղթերը, տեղեկանքները և այլ նյութերը, անհրաժեշտության դեպքում` պատճենահանում դրանք:
10. Արցախի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից նշանակված ծառայողական քննության եզրակացությունը 5-օրյա ժամկետում ներկայացվում է Արցախի Հանրապետության արդարադատության նախարարին:
(10-րդ կետը փոփ. 23.09.2022 N141-Ն)
11. Ծառայության կենտրոնական մարմնի կողմից իրականացվող ծառայողական քննության եզրակացությունը հաստատում է Արցախի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողը և 5-օրյա ժամկետում ներկայացնում Արցախի Հանրապետության արդարադատության նախարարին:
(11-րդ կետը փոփ. 23.09.2022 N141-Ն)
12. Ծառայողական քննության կատարման ժամկետը սահմանվում է մինչև երեսուն օր: Ծառայողական քննությունն իրականացնող անձի առաջարկությամբ նախաձեռնողի կողմից ծառայողական քննության կատարման ժամկետը, կապված լրացուցիչ ուսումնասիրությունների կամ այլ հանգամանքների հետ, կարող է երկարաձգվել մինչև տասնհինգ օր:
13. Ծառայողական քննության արդյունքների հիման վրա ընդունված որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:
(հավելվածը փոփ. 23.09.2022 N141-Ն)
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Բացատրություն վերցնելու մասին
|
«_______»________________ թ. |
_____________________________
կատարման վայրը |
__________________ ______________________________________________
բացատրություն վերցնողի պաշտոնը, կոչումը և ազգանունը
Համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի 2007 թվականի հուլիսի 12-ի «Հարկադիր կատարողի նկատմամբ ծառայողական քննության նշանակման և անցկացման կարգը սահմանելու մասին» թիվ 98 հրամանի` բացատրություն վերցրեցի.
_________________________________________________________________________
անուն, հայրանուն, ազգանուն
_________________________________________________________________________
ծննդյան տարեթիվը և վայրը
_________________________________________________________________________
աշխատանքի վայրը և զբաղեցրած պաշտոնը
_________________________________________________________________________
փաստացի բնակության վայրը և հեռախոսահամարը
_________________________________ -ին առաջարկվեց բացատրություն տալ իրեն հայտնի
անունը, ազգանունը
փաստերի և հանգամանքների վերաբերյալ.
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
_______________________________________ _____________________
Բացատրություն տվողի ստորագրությունը ազգանունը
_______________________________________ _____________________
Բացատրություն վերցնողի ստորագրությունը ազգանունը
(Ձևը 1-ը փոփ. 23.09.2022 N141-Ն)