ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«23» սեպտեմբերի 2022թ. |
N 138-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի ԹԻՎ 15 ՀՐԱՄԱՆՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի փետրվարի 18-ի «Հարկադիր կատարման ծառայությունում առաջին անգամ որպես հարկադիր կատարող պաշտոնի նշանակվող անձանց երդման կարգը հաստատելու մասին» թիվ 15 հրամանում (այսուհետ՝ հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) հրամանի վերնագիրը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ․
«ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՈՐՊԵՍ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՐԴՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ».
2) հրամանում ««Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը փոխարինել ««Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին»» բառերով, իսկ «Հաստատել» բառը՝ «Սահմանել» բառով.
3) հրամանով հաստատված հավելվածում՝
ա. 1-ին և 3-րդ կետերից հանել «դատական ակտերի» բառերը.
բ. 2-րդ կետի «Դատական ակտերի հարկադիր» բառերը փոխարինել «Հարկադիր» բառով.
գ. 4-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.
«4. Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում երդում տվողների հետ, մինչև երդման արարողության օրը, տարվում է բացատրական աշխատանք, որի ընթացքում պարզաբանվում են երդման նշանակությունը, հարկադիր կատարման ծառայության առանձնահատկություններն ու «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքով սահմանված երդման տեքստի բովանդակությունը և հայտարարվում է երդման արարողության ժամը:».
դ. 5-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողը /ԴԱՀԿԱ վարչության պետ, այսուհետ գլխավոր հարկադիր կատարող/» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողը (այսուհետ՝ գլխավոր հարկադիր կատարող)» բառերով.
ե․ 7-րդ կետում «դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավարը» բառերը փոխարինել «գլխավոր հարկադիր կատարողը» բառերով, իսկ «Լեռնային Ղարաբաղի» բառերը՝ «Արցախի» բառով․
զ. 9-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի» բառերը փոխարինել «գլխավոր հարկադիր կատարողի» բառերով.
է. ձևը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.
«Ձև
Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր
կատարումն ապահովող ծառայություն
|
____________________________________________________________________________
ԵՐԴՈՒՄ |
|
Ես______________________
անուն |
__________________________________
հայրանուն |
__________________
ազգանուն |
Արցախի Հանրապետության հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում պաշտոն ստանձնելով` ե ր դ վ ու մ ե մ.
հավատարմորեն ծառայել Արցախի Հանրապետության ժողովրդին, խստագույնս պահպանել Արցախի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, աջակցել սահմանադրական կարգի պահպանմանը, անվերապահորեն և բարեխղճորեն կատարել իմ պարտականությունները:
|
_____________
ստորագրություն |
______________________ |
|
________________________ |
|
«_____»________________20___ թ. |
»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 սեպտեմբերի 2022 թվական: