| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«22» փետրվարի 2005թ.
Պետական գրանցման թիվ 336
նախարար Ռ.ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարար
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«18» փետրվարի 2005թ. |
թիվ 15 |
ք.Ստեփանակերտ
Հարկադիր կատարման ծառայությունում առաջին անգամ որպես հարկադիր կատարող պաշտոնի նշանակվող անձանց երդման կարգը հաստատելու մասին
Համաձայն «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ`
Հաստատել հարկադիր կատարման ծառայությունում առաջին անգամ որպես հարկադիր կատարողի պաշտոնի նշանակվող անձանց երդման կարգը` համաձայն հավելվածի:
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարի
«18» փետրվարի 2005թ.
թիվ 15 հրամանի |
ԿԱՐԳ
հարկադիր կատարման ծառայությունում առաջին անգամ որպես հարկադիր կատարողի պաշտոնի նշանակվող անձանց երդման
1. Սույն կարգը սահմանում է դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում առաջին անգամ որպես հարկադիր կատարող պաշտոնի նշանակվող անձանց երդման ընթացակարգը:
2. Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում ծառայության անցնող յուրաքանչյուր անձ երդում է տալիս անհատապես և այն հաստատում անձնական ստորագրությամբ:
3. Հարկադիր կատարման ծառայությունում երդում տալիս են`
ա/ Հարկադիր կատարման ծառայությունում առաջին անգամ պաշտոնի նշանակվողը` ծառայության վայր ներկայանալուց 1 ամսվա ընթացքում,
բ/ երդումը տրվում է մեկ անգամ, այն չի կրկնվում հետագայում /ծառայության վայրը փոխելից, աշխատանքում վերականգնվելիս, կրկին անգամ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում պաշտոնի նշանակվելիս/:
4. Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող վարչությունում երդում տվողների հետ, մինչև երդման արարողության օրը, տարվում է բացատրական աշխատանք, որի ընթացքում պարզաբանվում են երդման նշանակությունը, հարկադիր կատարման ծառայության առանձնահատկություններն ու «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված երդման տեքստի բովանդակությունը և հայտարարվում է երդման արարողության ժամը:
5. Նշված ժամին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողը /ԴԱՀԿԱ վարչության պետ, այսուհետ գլխավոր հարկադիր կատարող/ կամ նրա կողմից լիազորված պաշտոնատար անձը, հարկադիր կատարման ծառայության նշանակության, խնդիրների և պարտականությունների մասին ներածական խոսքից հետո հայտարարում է երդման արարողությունը սկսելու մասին:
6. Երդման արարողությունը սկսվում է հանդիսավոր պայմաններում:
7. Եդում տվողները հերթականությամբ հրավիրվում են, նրանցից յուրաքանչյուրը բարձրաձայն ընթերցում է օրենքով սահմանված երդման տեքստը և ստորագրում իր ազգանվան դիմաց: Այնուհետև դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավարը շնորհավորում է հարկադիր կատարողներին երդում տալու համար, որից հետո հնչեցվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրհներգը:
8. Հարկադիր կատարողի կողմից ստորագրված երդման ձևաթուղթը /ձևը կցվում է/ հետագայում կցվում է նրա անձնական գործին:
9. Երդման արարողությունն անցկացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի կողմից սահմանված վայրում:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
_____________________________________________________________________________
ԵՐԴՈՒՄ
Ես___________________________________________________________________________
անուն հայրանուն ազգանուն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում պաշտոն ստանձնելով` ե ր դ վ ու մ եմ.
հավատարմորեն ծառայել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդին, խստագույնս պահպանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, աջակցել սահմանադրական կարգի պահպանմանը, անվերապահորեն և բարեխղճորեն կատարել իմ պարտականությունները:
________________ ______________________
ստորագրություն
______________________________
«_____» ________________ 200__թ.