Համարը 
N 704
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.01.14/02(74)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
25.12.2007
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
25.12.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
15.01.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 
06.10.2015

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի ԹԻՎ 61 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«25» դեկտեմբերի 2007թ.

N 704

 ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի ԹԻՎ 61 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տրանսպորտային տեսչության մասին» ԼՂՀ օրենքի 6-րդ հոդվածը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007թ. հոկտեմբերի 31-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը, գույքի կազմը և չափը հաստատելու մասին» թիվ 480 որոշումը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 28-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տրանսպորտային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 61 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման վերնագրում, 1-ին կետի ա) և բ) ենթակետերում, որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի վերնագրում, 1-ին և 2-րդ կետերում և թիվ 2 հավելվածի վերնագրում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման» բառերով:

2) որոշմամբ հաստատված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տրանսպորտային տեսչության կանոնադրության 8-րդ կետում`

ա) «է» և «ժբ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«է) ընդհանուր օգտագործման տրանսպորտում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների, դրանց առաջացման պատճառների վերլուծություն, անհրաժեշտության դեպքում` համապատասխան պետական մարմինների հետ համատեղ կանխարգելիչ միջոցառումների ձեռնարկում»,

«ժբ) ինքնագնաց ճանապարհաշինարարական մեքենաների և մեխանիզմների, ջրային, երկաթուղային տրանսպորտային միջոցների կադաստրի վարում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան».

բ) «ժա» ենթակետում «ավտոմոբիլային ճանապարհներին» բառերը փոխարինել «ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարման,» բառերով.

գ) կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժգ» և «ժդ» ենթակետերով.

«ժգ) ավտոմոբիլային տրանսպորտի շարժական կազմի տեխնիկական շահագործման նկատմամբ վերահսկողության իրականացում.»,

«ժդ) ջրային, էլեկտրատրանսպորտային և երկաթուղային տրանսպորտի գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացում:».

դ) «ժ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ