Համարը 
N 480
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2007.11.12/27(68)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
31.10.2007
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
31.10.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
13.11.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 
29.09.2012

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«31» հոկտեմբերի 2007թ.

N 480

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետով և հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 3-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպելու մասին» թիվ 407 որոշումը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը  ո ր ո շ ու մ  է.

1. Հաստատել`

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության կանոնադրությունը` համաձայն թիվ 1 հավելվածի.

բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի կառուցվածքը` համաձայն թիվ 2 հավելվածի.

գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը` համաձայն թիվ 3 հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 26-ի «ԼՂՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, ԼՂՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 12 որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

       ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված 1

ԼՂՀ կառավարության

2007թ. հոկտեմբերի «31»-ի

թիվ 480 որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարությունը (այսուհետ` նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է պետության քաղաքականությունը սոցիալ-տնտեսական, արդյունաբերության, արտադրական ենթակառուցվածքների, առևտրի, ծառայությունների, զբոսաշրջության, պետական գույքի կառավարման և մասնավորեցման բնագավառներում, ներառյալ տնտեսության զարգացման ուղիների և դրանց կարգավորման մեթոդների որոշումը, որոնք ապահովում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալ-տնտեսական առաջընթացը և կայուն զարգացումը:

2. Նախարարությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրով:

3. Նախարարության լիազորությունները սահմանվում են օրենքներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությանը, ԼՂՀ օրենսդրությանն ու այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Նախարարությունն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

6. Նախարարությունը կազմված է նախարարից և նախարարության աշխատակազմից:

Նախարարության համակարգում ընդգրկվում են նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունները և հիմնարկները:

7. Նախարարության խնդիրներն են`

7.1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կայուն տնտեսական աճի ապահովմանն ուղղված պետական քաղաքականության մշակումն ու իրականացումը.

7.2. տնտեսական զարգացման ծրագրերի համակարգումը.

7.3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական իրավիճակի վերլուծումը և դրա հիման վրա տնտեսական ոլորտում պետական կարգավորման սկզբունքների ու մեթոդների սահմանման նպատակով առաջարկությունների մշակումը.

7.4. կառուցվածքային և ներդրումային քաղաքականության սկզբունքների, մեթոդների և իրականացման ձևերի մշակումը.

7.5. տնտեսական գործունեության կարգավորման ոլորտում պետական մասնակցության օպտիմալացման համալիր միջոցառումների մշակումը.

7.6. գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանը նպաստելը.

7.7. նորամուծական (ինովացիոն) և գիտատեխնիկական քաղաքականության մշակումն ու իրականացումը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հիմնարար և կիրառական գիտության, գիտատեխնիկական արդյունքի ու բարձր տեխնոլոգիաների ներդրմանն աջակցելը.

7.8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական անվտանգության ռազմավարության, տնտեսական և պարենային անվտանգությանն սպառնացող վտանգների կանխման միջոցառումների մշակումը.

7.9. արտաքին տնտեսական քաղաքականության մշակմանը և իրականացմանը մասնակցությունը.

7.10. իր իրավասության սահմաններում տնտեսական և ֆինանսական միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության կազմակերպումը.

7.11. սահմանված կարգով` արտաքին առևտրատնտեսական կապերին առնչվող միջազգային պայմանագրերի կնքման վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը.

7.12. հայրենական ապրանքները և ծառայություններն արտաքին շուկա մուտք գործելու, հայրենական ապրանքների արտահանման ծավալները մեծացնելու համար բարենպաստ պայմանների ապահովումը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսությունը համաշխարհային տնտեսությանն արդյունավետ ինտեգրման ապահովման միջոցառումների մշակումը և իրականացումը.

7.13. զբոսաշրջության զարգացմանն ուղղված քաղաքականության մշակումը և իրականացումը.

7.14. մտավոր սեփականության օբյեկտների իրավական պահպանության ապահովումը.

7.15. ներքին առևտրի, ներքին շուկայի պաշտպանության, սպառողական շուկայի ու ծառայությունների ոլորտի քաղաքականության մշակումը և իրականացումը, սպառողների շահերի պաշտպանության համակարգի ձևավորմանն ու զարգացմանը նպաստելը.

7.16. նախարարությանը վերապահված գործառույթների իրականացման նպատակով` օրենքով սահմանված կարգով համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) ներդրումը և, դրանց միջոցով հավաքագրված տվյալների ու տեղեկությունների հիման վրա, վարչական ռեգիստրների վարումը.

7.17. արտադրական ենթակառուցվածքների զարգացման քաղաքականության մշակումը և իրականացումը.

7.18. բնօգտագործման տնտեսական քաղաքականության մշակումը և իրականացումը.

7.19. շուկայական ենթակառուցվածքների զարգացման քաղաքականության մշակումն ու իրականացումը.

7.20. ստանդարտացման, նորմատիվ պահանջներին արտադրանքի և ծառայությունների համապատասխանության հավաստման, չափումների միասնականության ապահովման բնագավառներում քաղաքականության մշակումն ու իրականացումը.

7.21. իր իրավասության սահմաններում պետության գույքային շահերի պաշտպանությունը.

7.22. իր իրավասության սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական գույքի կառավարման, տնօրինման և գույքի օգտագործման պետական միասնական քաղաքականության հիմնադրույթների մշակումը և դրանց իրականացման կազմակերպումը, պետական գույքի կառավարման (այդ թվում՝ մասնավորեցման) արդյունավետության բարձրացումը.

7.23. պետական գույքի կառավարման շրջանակներում արժեթղթերի շուկայի զարգացմանը, ներդրումների ներգրավմանն աջակցելը.

7.24. պետական գույքի արդյունավետ կառավարման միջոցով պետական եկամուտների ավելացմանը նպաստելը.

7.25. իր իրավասության սահմաններում տնտեսության պետական սեփականության արդյունավետ օգտագործման քաղաքականության հիմնադրույթների մշակումը, այդ ոլորտին վերաբերվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումների կատարման աշխատանքների կազմակերպումը.

7.26. սեփականության տարբեր ձևերի օպտիմալ համամասնությունների ձևավորման աշխատանքներին նպաստելը, պետության կողմից ձեռնարկատիրության զարգացման նպատակով իրականացվող միասնական քաղաքականության հիմնադրույթների մշակմանը և իր ոլորտում ներդրմանը մասնակցությունը.

7.27. միջազգային կազմակերպությունների և դոնոր երկրների կողմից ֆինանսավորվող ծրագրերն իրականացնող գրասենյակների հետ համագործակցությունը.

7.28. իր իրավասության սահմաններում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորումը.

7.29. իր իրավասությունների սահմաններում շարժական գույքի կադաստրի վարման բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմնի գործառնությունների իրականացումը.

7.30. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ խնդիրների իրականացումը:

 

II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

8. Նախարարությունը նշված նպատակների և խնդիրների իրականացման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` ըստ ոլորտների իրականացնում է հետևյալ գործառույթները`

8.1. տնտեսական քաղաքականության ոլորտում`

8.1.1. իր իրավասության սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ կանխատեսումների ու ծրագրերի, ինչպես նաև երկրի տնտեսական անվտանգության և կայուն զարգացման ռազմավարության իրականացման ապահովման միջոցառումների, տնտեսության համակարգային բարեփոխումների ծրագրերի մշակմանը մասնակցությունը.

8.1.2. մակրոտնտեսական հիմնական նպատակային ցուցանիշների որոշմանն ու սահմանմանը, տնտեսության զարգացման մակրոտնտեսական ծրագրավորմանը, մակրոտնտեսական հետազոտությունների և վերլուծությունների իրականացմանը մասնակցությունը.

8.1.3. երկրի` ԼՂՀ շրջանների և Ստեփանակերտ քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի և ԼՂՀ կառավարության միջոցառումների ծրագրի նախագծերի մշակման, քննարկման ու հաստատման աշխատանքների համակարգմանը մասնակցությունը.

8.1.4. տնտեսության զարգացման ծրագրերի մշակման աշխատանքների համակարգումը և հաստատված ծրագրերի կատարման մոնիթորինգը.

8.1.5. պետական կառավարման շահագրգիռ մարմինների մասնակցությամբ` սահմանված կարգով տնտեսության վիճակի մասին տարեկան հաշվետվություններ նախապատրաստելը, դրա զարգացման համամասնությունների ու միտումների բացահայտումը և տնտեսական գործընթացների կարգավորման հարցերի վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը.

8.1.6. իր իրավասության սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսական, բյուջետային, հարկային, դրամավարկային, մաքսային և սակագնային քաղաքականության մշակմանը մասնակցությունը.

8.1.7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության կատարելագործման նպատակով իր իրավասության սահմաններում իրավական ակտերի նախագծերի մշակումը և սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարությունների, ինչպես նաև պետական կառավարման այլ մարմինների կողմից մշակվող, իր գործունեության ոլորտներին առնչվող իրավական ակտերի նախագծերի քննարկումը և համապատասխան եզրակացությունների տրամադրումը.

8.1.8. արտաքին ֆինանսավորմամբ իրականացվող տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման աշխատանքներին մասնակցությունը.

8.1.9. իր իրավասության սահմաններում տարածքային տնտեսական քաղաքականության մշակմանը մասնակցությունը.

8.1.10. բյուջետային քաղաքականության տնտեսական հիմնավորվածությանը, պետական բյուջեի ծախսերի առանձին բաժինների և ենթաբաժինների մշակմանը մասնակցությունը, ինչպես նաև պետական կարիքների համար ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) մատակարարման ֆինանսավորման համար բյուջետային հայտի ձևավորման և տնտեսական հիմնավորման ապահովումը.

8.1.11. իր իրավասության սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի կազմմանը և բյուջետային միջոցների արդյունավետ օգտագործման ապահովմանը մասնակցությունը.

8.1.12. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսությունում վճարումների և հաշվարկների համակարգի վերլուծման աշխատանքներին մասնակցությունը, այդ համակարգի կատարելագործման վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը.

8.1.13. սոցիալական քաղաքականության մշակմանը մասնակցությունը.

8.1.14. օգտակար հանածոների հանքավայրերի անվտանգ շահագործմանը, տնտեսության մեջ աշխատանքների անվտանգ կազմակերպմանը, բնական և տեխնածին աղետների կանխման ծրագրերի մշակմանն ու իրականացմանը մասնակցությունը.

8.1.15. աղքատության հաղթահարման քաղաքականության մշակմանը և իրականացմանը մասնակցությունը.

8.2. գիտության և տեխնոլոգիական քաղաքականության ոլորտում`

8.2.1. գիտատեխնիկական և նորամուծական քաղաքականության, գիտական, գիտատեխնիկական պետական ծրագրերի մշակմանն ու իրականացմանը մասնակցությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորմանը, գիտության ու արտադրության միջև փոխշահավետ հարաբերությունների ձևավորմանն օժանդակելը, բարձր տեխնոլոգիաների մշակմանը, ներմուծմանը և արտահանմանը, հանրապետության տնտեսության մեջ դրանց ներդրմանն աջակցելը, տեխնոլոգիաների փոխանցման միջազգային գործընթացների ուսումնասիրումը և հանրապետության տնտեսության զարգացման համար կարևոր նշանակություն ունեցող` փոխանցվող տեխնոլոգիաների ներմուծմանը նպաստելը.

8.2.2. նորամուծական գործունեության հետ կապված գիտահետազոտական, փորձարարական-կոնստրուկտորական և տեխնոլոգիական աշխատանքների արդյունավետության բարձրացմանն աջակցելը, նորամուծական համակարգի ձևավորմանը և զարգացմանը նպաստելը.

8.2.3. տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացման միջոցառումների մշակումը և դրանց իրականացմանը նպաստելը.

8.2.4. մրցութային հիմունքներով գիտահետազոտական կազմակերպությունների կողմից գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական աշխատանքների, այդ թվում` կիրառական տնտեսագիտական հետազոտությունների կատարման պետական պատվերի կազմումը.

8.2.5. հանրապետության սոցիալական և տնտեսական զարգացման համար անհրաժեշտ մասնագետների պատրաստման ու կատարելագործման արդյունավետ համակարգի ձևավորմանը մասնակցությունը.

8.2.6. հանրապետությունում էլեկտրոնային (ցանցային) տնտեսության զարգացմանն ուղղված քաղաքականության մշակումը և դրա իրականացմանը նպաստելը.

8.3. արտաքին տնտեսական քաղաքականության և տնտեսական համագործակցության ոլորտում`

8.3.1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարման շահագրգիռ մարմինների հետ համատեղ արտաքին առևտրատնտեսական գործունեության ոլորտում պետական քաղաքականության իրականացմանը նպաստելը.

8.3.2. իր իրավասության սահմաններում առևտրատնտեսական, գիտատեխնիկական, արտադրական, ծառայությունների մատուցման և այլ ոլորտներում օտարերկրյա պետությունների հետ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական համագործակցության զարգացմանը նպաստելը, այդ պետությունների հետ համաձայնագրերի և միջկառավարական պայմանագրերի նախագծերի, օտարերկրյա պետությունների մասնակցությամբ` նպատակային ծրագրերի, ինչպես նաև տնտեսական համագործակցությանն առնչվող այլ հարցերի մշակմանը մասնակցությունը.

8.3.3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրված ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) արտահանմանը պետական աջակցության ցուցաբերման, այդ թվում` արտահանմանն օժանդակության ենթակառուցվածքի ձևավորման ու զարգացման, արտահանման և ներմուծման ընթացակարգերի կատարելագործման վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը.

8.3.4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում էլեկտրոնային առևտրի ներդրման միջոցառումների և էլեկտրոնային առևտրի քաղաքականության մշակումն ու դրա իրականացմանը նպաստելը, էլեկտրոնային առևտրի ոլորտում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համագործակցության շրջանակներում օտարերկրյա պետությունների ու միջազգային կազմակերպությունների հետ իրականացվող աշխատանքների համակարգումը և առևտրային ընթացակարգերի ու արտաքին տնտեսական գործունեության մասին իրազեկման գործընթացի պարզեցման ապահովումը.

8.3.5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարությունների և պետական կառավարման այլ մարմինների հետ համատեղ առևտրատնտեսական ու ներդրումային միջազգային բազմակողմ և երկկողմ պայմանագրերի (համաձայնագրերի) նախապատրաստումը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն ներկայացնելը, իր իրավասությունների սահմաններում պայմանագրերի մյուս մասնակիցների պարտավորությունների կատարման աշխատանքների դիտանցին մասնակցությունը.

8.3.6. արտաքին շուկաներում հայրենական տնտեսավարող սուբյեկտների արտաքին տնտեսական գործունեության, ապրանքների, ծառայությունների և ներդրումների նկատմամբ խտրականության բացառման ուղղությամբ միջոցների ձեռնարկումը.

8.3.7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային, միջպետական պայմանագրերի կնքման և նախարարության իրավասությունների մեջ մտնող այլ հարցերով` սահմանված կարգով բանակցությունների և խորհրդատվությունների անցկացումը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համատեղ կամ նրա համաձայնությամբ նման պայմանագրերի կնքման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

8.3.8. սահմանված կարգով արտաքին առևտրի կարգավորման սակագնային և ոչ սակագնային միջոցառումների մշակումը և իրականացումը.

8.3.9. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շահագրգիռ պետական կառավարման մարմինների հետ համատեղ ապրանքների արտահանման և ներմուծման քանակային սահմանափակումների կիրառման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման խնդիրներով պայմանավորված` առանձին ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման պետական մենաշնորհի հաստատման, ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման արգելման կամ սահմանափակման վերաբերյալ առաջարկությունների մշակումը.

8.3.10. հանրապետական, միջշրջանային, շրջանային, միջազգային և օտարերկրյա առևտրաարդյունաբերական և զբոսաշրջությանը նվիրված ցուցահանդեսներին մասնակցությունը, հայկական ցուցադրումների մասնակիցներին խորհրդատվական, կազմակերպական և այլ օգնության ցուցաբերումը.

8.3.11. օտարերկրյա պետությունների հետ առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովների ստեղծման վերաբերյալ սահմանված կարգով առաջարկություններ ներկայացնելը, դրանց աշխատանքների կազմակերպմանը մասնակցությունը, հանձնաժողովների կողմից ընդունված որոշումների իրականացման նկատմամբ իր իրավասության սահմաններում հսկողության իրականացումը.

8.3.12. առևտրատնտեսական համագործակցության հարցերի շուրջ օտարերկրյա պետությունների հետ պաշտոնական բանակցությունների, խորհրդակցությունների, համաժողովների, սեմինարների կազմակերպումը և անցկացումը.

8.4. գործարարության զարգացմանն աջակցության ոլորտում`

8.4.1. գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանն ու վարչարարական խոչընդոտների վերացմանն ուղղված քաղաքականության մշակումը և դրա հետ կապված աշխատանքների համակարգումը.

8.4.2. ներդրումների և ներդրողների պաշտպանությանն ուղղված քաղաքականության մշակումը և դրա հետ կապված աշխատանքների համակարգումը.

8.4.3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ձեռնարկատիրության, այդ թվում` փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման պետական քաղաքականության մշակումն ու իրականացումը, այն խթանող և օժանդակող համակարգի ստեղծումը.

8.4.4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ներքին շուկայի պաշտպանության և հակագնագցման միջոցների կիրառման վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը.

8.4.5. շուկայական ենթակառուցվածքի տարրերի զարգացմանը նպաստելը, դրանց զարգացման խոչընդոտների բացահայտումը և վերացման վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը.

8.4.7. իր իրավասության սահմաններում արժեթղթերի շուկայի զարգացման վերաբերյալ առաջարկությունների մշակմանը մասնակցությունը.

8.4.8. ապահովագրական շուկայի զարգացման վերաբերյալ օրենսդրական և այլ առաջարկությունների մշակմանը մասնակցությունը.

8.4.9. առևտրային կազմակերպությունների ու անհատ ձեռնարկատերերի, նրանց շահերը ներկայացնող միավորումների, ընկերակցությունների և այլ կազմակերպությունների հետ համագործակցությունը.

8.5. արդյունաբերության և արտադրական ենթակառուցվածքների զարգացման ոլորտում`

8.5.1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդյունաբերական համալիրի զարգացման քաղաքականության մշակումը, դրա իրականացման միջոցառումների վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը.

8.5.2. նախարարության իրավասությունների սահմաններում տնտեսության ճյուղերում և ենթաճյուղերում առանձին արտադրությունների զարգացման ու բարեփոխումների ծրագրերի մշակումը և իրականացմանը մասնակցությունը.

8.5.3. տնտեսության իրական հատվածի և արտադրական ենթակառուցվածքի համամասնական զարգացմանը խոչընդոտող երևույթների բացահայտումը, դրանց վերացման վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը.

8.5.4. միջպետական և ներհանրապետական արտադրական կոոպերացիայի զարգացման միջոցառումների մշակումը և իրականացումը.

8.5.5. արտադրողների ճյուղային միավորումներին ու փորձագետներին իրենց կանոնադրական խնդիրների իրականացման գործում օժանդակելը,

8.5.6. տնտեսության մեջ աշխատանքների անվտանգ կազմակերպման, բնական տեխնածին աղետների կանխման հանրապետական ու տարածքային ծրագրերի մշակումը և իրականացումը, գիտատեխնիկական նվաճումների հիման վրա արտադրությունում անվտանգ տեխնիկայի կանոնների կատարելագործմանը նպաստելը և վերահսկողության իրականացումը.

8.5.7. էներգետիկայի, տրանսպորտի, կապի և տեղեկատվայնացման բնագավառներում պետական քաղաքականության մշակումը.

8.6.առևտրի, զբոսաշրջության և ծառայությունների զարգացման քաղաքականության ոլորտում`

8.6.1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ապրանքների և ծառայությունների ներքին (մեծածախ և մանրածախ) շուկայի զարգացման ու կարգավորման միջոցառումների մշակումը և իրականացումը.

8.6.2. զբոսաշրջության զարգացման քաղաքականության մշակումը և իրականացումը, այն խթանող և դրան օժանդակող համակարգի ստեղծմանը նպաստելը, միջազգային զբոսաշրջության կազմակերպությունների հետ կապերի ամրապնդումն ու աշխատանքների համակարգումը.

8.6.3. սպառողների շահերի պաշտպանության համալիր միջոցառումների իրականացման հետ կապված աշխատանքների համակարգումը և իրականացմանը մասնակցությունը.

8.7. տնտեսության պետական կառավարման և կարգավորման ոլորտում`

8.7.1. իր իրավասության սահմաններում` պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում մասնակցի (բաժնետիրոջ) լիազորությունների իրականացումը, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպությունների, պետական հիմնարկների կառավարումը.

8.7.2. մտավոր սեփականության (արդյունաբերական սեփականություն և հեղինակային իրավունք) պահպանության քաղաքականության մշակումը և ոլորտի աշխատանքների համակարգումը.

8.7.3. արդյունաբերական սեփականության օբյեկտների (գյուտեր, օգտակար մոդելներ, արդյունաբերական նմուշներ, ապրանքային և սպասարկման նշաններ, ապրանքների ծագման տեղանուններ, ֆիրմային անվանումներ) ու ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների ստեղծման, օգտագործման և հուսալի իրավական պահպանության միջոցառումների մշակման ու իրականացման ապահովումը.

8.7.4. հեղինակային և հարակից իրավունքների համակողմանի պահպանության միջոցառումների մշակման ու իրականացման ապահովումը.

8.7.5. այն ճյուղերում, որտեղ իրականացվում է գների (սակագների) պետական կարգավորում, գնային կարգավորման վերաբերյալ առաջարկությունների մշակումը, պետական կարգավորող գների (սակագների) մշակմանը և վերահսկմանը մասնակցությունը, օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասությունների սահմաններում գների (սակագների) հաստատումը կամ համաձայնեցումը.

8.7.6. երկրաբանահետախուզական աշխատանքներին պետական աջակցության միջոցառումների մշակմանը մասնակցությունը, օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի շահագործման իրավունքի (բացառությամբ հողամասերի), աճուրդների և մրցույթների անցկացման կազմակերպումը, ինչպես նաև արտադրանքի բաժանման վերաբերյալ համաձայնագրերի նախագծերի մշակումը.

8.7.7. իր իրավասության սահմաններում բնական ռեսուրսների օգտագործման, ռեսուրսախնայողության և էներգախնայողության տնտեսական մեխանիզմների վերաբերյալ առաջարկությունների մշակումը և դրանք սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն ներկայացնելը.

8.7.8. իր իրավասության սահմաններում բնական ռեսուրսների օգտագործման քաղաքականության մշակումն ու իրականացումը.

8.7.9. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզիաների և թույլտվությունների տրամադրումը.

8.7.10. պետական կառավարման մարմինների կառուցվածքի կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների մշակմանը մասնակցությունը.

8.7.11. գիտատեխնիկական առաջադիմության նվաճումների և միջազգային փորձի հիման վրա տեխնիկական անվտանգության կանոնների պահպանման պահանջների սահմանումը, կատարելագործումը, տնտեսության մեջ աշխատանքների արդյունաբերական անվտանգության ապահովման նկատմամբ պետական վերահսկողության իրականացումը.

8.7.12. իր իրավասության սահմաններում արդյունաբերական, գյուղատնտեսական արտադրական նպատակների, պահեստարանների համար նախատեսված օբյեկտների հողերի օգտագործման սահմանափակումների և նորմերի սահմանումը.

8.7.13. աշխատանքների անվտանգ կազմակերպման` մեքենասարքավորումների կառուցվածքի, պատրաստման, անվտանգ շահագործման պահանջների սահմանումը (կանոնակարգեր և նորմեր).

8.7.14. իր իրավասության սահմաններում շարժական գույքի կադաստրի վարումը.

8.7.15. ստանդարտացման, նորմատիվ պահանջներին արտադրանքի և ծառայությունների համապատասխանության հավաստման, չափումների միասնականության ապահովման բնագավառներում լիազորված մարմնին օրենքով վերապահված իրավասությունների իրականացումը.

8.8. պետական սեփականության կառավարման ոլորտում`

8.8.1. օրենքով կամ կառավարության որոշումների համաձայն նախարարության տնօրինմանը տրված պետական գույքի (այսուհետև՝ պետական գույք) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կառավարումը.

8.8.2. պետական գույքի կառավարման, ներառյալ մասնավորեցման վերաբերյալ առաջարկությունների մշակումը և ներկայացնելը.

8.8.3. իր իրավասության սահմաններում պետական գույքի կառավարմանը վերաբերող հարցերի լուծումը, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող շենքերի, շինությունների, տարածքների արդյունավետ օգտագործման և սպասարկման վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության առաջարկություններ ներկայացնելը.

8.8.4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցվող պետական գույքի վերաբերյալ տեղեկատվության հրապարակման ապահովումը.

8.8.5. պետական հիմնարկների գույքի պահպանման կամ օգտագործման վիճակի բարելավման վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը.

8.8.6. պետական գույքի գույքագրման աշխատանքներում պետական մարմինների հետ համագործակցելը, գույքագրման վերաբերյալ հաշվետվություններ ընդունելը, իսկ հատուկ լիազորության դեպքում գույքագրման աշխատանքների կազմակերպելը.

8.8.7. իր իրավասության սահմաններում պետական գույքը տիրապետող կամ օգտագործող սուբյեկտներից օրենքով կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով պետական գույքը տիրապետողի, օգտագործողի, ինչպես նաև այդ գույքի կազմի ու որակի փոփոխությունների մասին տեղեկատվության ընդունումը.

8.8.8. իր իրավասության սահմաններում պետական սեփականություն հանդիսացող հողի, ընդերքի, անտառների, ջրային և այլ բնական ռեսուրսների տնօրինման ու օգտագործման պետական քաղաքականության հիմնադրույթների մշակմանը աջակցելը.

8.8.9. իր իրավասության սահմաններում պետական և այլ իրավասու մարմինների մասնակցությամբ պետական գույքի օգտագործման նկատմամբ վերահսկողության իրականացումը.

8.8.10. իր իրավասության սահմաններում պետական մասնակցությամբ առևտրային կազակերպությունների ներդրումային գրավչության բարձրացմանը նպաստելը.

8.8.11. իր իրավասության սահմաններում պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսական առողջացման ծրագրերի մշակմանն ու իրագործմանը, այդ կազմակերպությունների լուծարման, վարձակալած պետական գույքի կառավարման քաղաքականության մշակմանն ու իրականացմանը մասնակցելը.

8.8.12. պետական գույքի օգտագործումից ու մասնավորեցումից ստացվելիք միջոցների վերաբերյալ կանխատեսումները Լեռնային Ղարաբաղի Հանրապետութան կառավարություն ներկայացնելը և դրանց ապահովման համար միջոցառումներ իրականացնելը.

8.8.13. իր իրավասության սահմաններում պետական բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպություններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորություններ իրականացնելը, ինչպես նաև իր ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպություներն ու պետական կառավարչական հիմնարկները կառավարելը.

8.8.14. լուծարված առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններից պետական բաժնեմասի դիմաց ստացվող մնացորդային գույքի կազմում ընդգրկված գույքային իրավունքների կառավարումը.

8.8.15. հօգուտ պետությանը բռնագրավված, տիրազուրկ, նվիրատվությամբ և ժառանգության իրավունքով պետությանն անցած գույքի տնօրինման, ինչպես նաև հարկային և ոչ հարկային պարտավորությունների դիմաց բռնագանձված գույքի իրացման աշխատանքների կատարումը.

8.9. մասնավորեցման ոլորտում՝

8.9.1. պետական գույքի մասնավորեցման ծրագրերի (այսուհետև՝ ծրագիր), ինչպես նաև այդ ծրագրում առաջարկվող լրացումների և փոփոխություների վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների նախագծերի մշակումը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն դրանց ներկայացումը.

8.9.2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված դեպքերում և կարգով պետական մասնակցությամբ առևտրային կազակերպությունների բաժնետոմսերի, «փոքր» ու անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցման, ինչպես նաև այդ առնչությամբ պետական մասնակցությամբ կազմակերպությունների վերակազմակերպման աշխատանքների իրականացումը.

8.9.3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով կառավարչի նշանակումը և փորձագետների վարձումը.

8.9.4. մասնավորեցման ծրագրին համապատասխան և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցման հայտերի ընդունումը է դրանց ընթացքավորումը.

8.9.5. պետական գույքի մասնավորեցման և մասնավորեցման գործընթացը կանոնակարգող իրավական ակտերի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերի մշակումը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն դրանց ներկայացումը.

8.9.6. գույքի գնահատումը, մասնավորեցումը, իրավաբանական անձանց լուծարումը կարգավորող նորմատիվ ակտերի նախագծերի մշակումն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն դրանց ներկայացումը.

8.9.7. մասնավորեցվող և օտարվող պետական գույքի գնահատումը, եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ.

8.9.8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից մասնավորեցման գործարքների կնքումը.

8.9.9. իր կողմից կնքված պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը և պարտավորությունների կատարման մասին եզրակացություն տալը.

8.9.10. մասնավորեցման ծրագրի պահանջներից ելնելով՝ օրենքով սահմանված դեպքերում մասնավորեցման մասնակիցների և մասնավորեցման օբյեկտների նկատմամբ սահմանափակումներ կիրառելու վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն առաջաարկություններ ներկայացնելը.

8.9.11. մասնավորեցման վերաբերյալ առաջարկությունների քննարկումը.

8.9.12. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցման ընթացիկ ծրագրի կատարման վերաբերյալ հաշվետվությունների նախագծերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն ներկայացնելը.

8.9.13. մասնավորեցման ենթակա պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների և անավարտ շինարարության օբյեկտների մասին տեղեկությունների ու ազդագրերի հրապարակման կազմակերպումը.

8.9.14. մասնավորեցվող առևտրային կազմակերպությունների բաժնետերերին բաժնետոմսերի տրամադրմանը աջակցելը.

8.9.15. մասնավորեցվող առևտրային կազմակերպություններում վերլուծությունների կատարումը.

8.9.16. պետական գույքի մասնավորեցման, տնօրինման, ինչպես նաև հաշվառման գործընթացների վերլուծության և դրանց վերաբերյալ առաջարկությունների ընդհանրացման իրականացումը.

8.9.17. պետական գույքի հավանական գնորդներին մասնավորեցման գործընթացին վերաբերող տեղեկությունների տրամադրումը.

8.10. լուծարման, անվճարունակության (սնանկացման) և ֆինանսական առողջացման ոլորտներում՝

8.10.1. մասնավորեցման ծրագրերում ընդգրկված պետական մասնակցությամբ ընկերությունների լուծարման մասին առաջարկությունների մշակումը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացումը.

8.10.2. պետական մասնակցությամբ ընկերությունների ֆինանսատնտեսական վիճակի վերլուծության իրականացումը և դրանց ֆինանսական առողջացման, ինչպես նաև պարտքերի վերակառուցման վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն առաջարկությունների ներկայացումը.

8.10.3. իր տիրապետմանը փոխանցվող լուծարվող, անվճարունակ (սնանկ) պետական մասնակցությամբ ընկերությունների ֆինանսական առողջացման գործընթացի կազմակերպումը, լուծարված կազմակերպությունների գույքի կառավարման իրականացումը.

8.10.4. պետական մասնակցությամբ ընկերությունների լուծարման և ֆինանսական առողջացման ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորությունների իրականացումը:

9. Նախարարությունը կարող է իրականացնել իրավական ակտերով իրեն վերապահված այլ գործառույթներ:

 

III. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

10. Նախարարությունը կառավարում է նախարարը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ: Նախարարն ունի տեղակալ (տեղակալներ), որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը՝ խորհրդակցելով նախարարի հետ:

Նախարարն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

11. Նախարարն իրականացնում է նախարարությանը վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար:

12. Նախարարը հաշվետու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին:

13. Նախարարը՝

ա) իր իրավասության սահմաններում ընդունում և օրենքով սահմանված կարգով հրապարակում է գերատեսչական իրավական ակտեր.

բ) ղեկավարում է նախարարության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

գ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառներին ու խնդիրներին համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն.

դ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ նախարարության անունից, ինչպես նաև տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ նախարարության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

ե) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակումներ է կատարում նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոններում, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժերի միջոցներ.

զ) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին ու օգնականներին.

է) օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասության սահմանները.

ը) սահմանում է աշխատանքի բաշխում տեղակալների միջև.

թ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորության սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարության աշխատակազմի ղեկավարի, նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.

ժ) լսում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.

ժա) վերահսկողություն է իրականացնում նախարարության աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության ու օտարման նկատմամբ.

ժբ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը.

ժգ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատողների թիվը.

ժդ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շնորհում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.

ժե) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում շնորհում է դասային կոչումներ.

ժզ) ստեղծում է խորհրդակցական մարմիններ.

ժէ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

14. Նախարարի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի տեղակալներից մեկը:

15. Նախարարի տեղակալը՝

ա) համակարգում է նախարարության համակարգի աշխատանքները՝ նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման՝ իրեն հանձնարարված բնագավառներում.

բ) իր լիազորության սահմաններում համակարգում է նախարարության իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը՝ նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների միջոցով տալով ցուցումներ ու հանձնարարականներ.

գ) նախարարության նպատակներին և խնդիրներին համապատասխան՝ իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառների՝ նախարարության համակարգի մարմիններին որոշակի հանձնարարականների և առաջադրանքների սահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.

դ) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է նախարարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.

ե) համակարգում է իրեն հանձնարարված աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.

զ) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.

է) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.

ը) պարբերաբար նախարարին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի վերաբերյալ.

թ) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.

ժ) նախարարին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց վերաբերող հարցերի մասին.

ժա) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

16. Նախարարը կարող է ունենալ խորհրդականներ, մամուլի քարտուղար և օգնականներ, որոնց միջև սահմանում է պարտականությունների բաշխումը:

 

IV. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

 

17. Նախարարության աշխատակազմի նպատակը և խնդիրը նախարարության (այդ թվում՝ նրա կազմում գործող գործակալությունների ու տեսչությունների)՝ օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նախարարության մասնակցության ապահովումն է:

18. Նախարարության աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որպես պետական կառավարչական հիմնարկ, ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:

19. Նախարարության աշխատակազմը գործում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:

20. Նախարարության աշխատակազմը, իր իրավասության սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

21. Նախարարության աշխատակազմն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իր հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

22. Նախարարության աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

23. Նախարարության աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Նախարարության աշխատակազմի կատարած գործառույթների և մատուցած ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք՝ օրենքով սահմանված չափով և կարգով:

24. Նախարարության աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Նախարարության աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև նախարարության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

25. Նախարարության աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

26. Նախարարության աշխատակազմի անվանումն է՝ «ԼՂՀ տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:

27. Նախարարության աշխատակազմի գտնվելու վայրն է՝ ք.Ստեփանակերտ, փող.Փետրվարի 20:

 

V. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ

 

28. Նախարարության աշխատակազմի գույքը օրենքով սահմանված կարգով՝ ձևավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքների միջոցով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ նախարարության աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

29. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու նախարարության աշխատակազմի գույքը:

30. Նախարարության աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով և իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տիրապետելու և տնօրինելու իր գույքը:

 

VI. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

31. Նախարարության աշխատակազմի կառուցվածքը ներառում է նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, բաժիններ, քարտուղարություն) և առանձնացված ստորաբաժանումները (գործակալություններ, տեսչություններ):

32. Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է նախարարը:

33. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը՝ նախարարի ներկայացմամբ:

34. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն օրենքով, իսկ առանձին դեպքերում՝ նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծառայությունների մատուցման, վերահսկողության գործառույթներ և պատասխանատվության միջոցներ կիրառող մարմին է:

35. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրականացնում է նաև նախարարության աշխատակազմի առանձին գործառույթները կամ դրանց մի մասը և հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից:

36. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրավունք ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

37. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության աշխատակազմի ու իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

 

VII. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

38. Նախարարության աշխատակազմի կառավարումն իրականացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը և նախարարը՝ օրենքով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում:

Նախարարության աշխատակազմը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ղեկավարը, որին օրենքով սահմանված կարգով պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

39. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը՝

ա) վերակազմակերպում և դադարեցնում է նախարարության աշխատակազմի գործունեությունը.

բ) հաստատում է նախարարության աշխատակազմի կանոնադրությունը և դրանում կատարում փոփոխություններ.

գ) որոշում է նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.

դ) հաստատում է նախարարության աշխատակազմի կառուցվածքը.

ե) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

40. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է նախարարության աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության և նախարարի որոշումների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

41. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Նախարարության աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

42. Նախարարության աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, նախարարի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամաններն ու հրահանգները:

43. Նախարարության աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինում է նրա տեղակալը կամ այլ աշխատող՝ նախարարի հրամանով:

44. Նախարարության աշխատակազմի ղեկավարը՝

ա) առանց լիազորագրի իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորության սահմաններում դատարանում

հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր՝ դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.

բ) օրենքով, այլ իրավական ակտերով հիմնադրի և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները.

գ) իր իրավասության սահմաններում տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է նախարարության աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.

ե) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ.

զ) նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվում՝ ապահովում է նախարարության աշխատակազմի հաշվապահական հաշվառումը վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.

է) նախարարին ներկայացնում է առաջարկություններ նախարարության աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

ը) կազմակերպում է նախարարության բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.

թ) կազմակերպում է նախարարությունում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.

ժ) վերահսկում է նախարարության աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.

ժա) նախարարի ստորագրությանն է ներկայացնում նախարարի հրամանները, ինչպես նաև կարգադրությունները.

ժբ) ապահովում է համագործակցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.

ժգ) կազմակերպում է նախարարությունում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.

ժդ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

45. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական ծառայությունները, գործում է նախարարության աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով իր վրա դրված լիազորությունները:

46. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, նախարարության աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու և ներկայացնելու համար:

 

VIII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

47. Նախարարության աշխատակազմը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններին ներկայացնում է ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների մասին, ինչպես նաև վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:

48. Նախարարության աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել վերստուգման (աուդիտի)՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

IX. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՆՐԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

49. Նախարարության աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:

 

 

   ԼՂՀ կառավարության աշխատակազմի

   ղեկավար-նախարար

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված 2

ԼՂՀ կառավարության

2007թ. հոկտեմբերի «31»-ի

 թիվ 480 որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

I . Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

1.

Օրենսդրական և իրավաբանական բաժին

 

2.

Մակրոտնտեսական և պետական եկամուտների քաղաքականության բաժին

 

3.

Տնտեսական քաղաքականության և զարգացման բաժին

 

4.

Արդյունաբերության և ենթակառուցվածքների բաժին

 

5.

Առևտրի և ծառայությունների բաժին

 

6.

Զբոսաշրջության բաժին

 

7.

Պետական գույքի մասնավորեցման և օտարման բաժին

 

8.

Պետական գույքի և բաժնեմասերի կառավարման բաժին

 

9.

Ընդերքի և կոնցեսիայի բաժին

 

10.

Հաշվապահական հաշվառման բաժին

 

11.

Ընդհանուր բաժին

 

II. Առանձնացված ստորաբաժանումներ

 

1.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության որակի տեսչություն

 

2.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տրանսպորտային տեսչություն

 

3.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էներգետիկայի պետական տեսչություն

 

 

 

    ԼՂՀ կառավարության աշխատակազմի

    ղեկավար-նախարար

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված 3

ԼՂՀ կառավարության

2007թ. հոկտեմբերի «31»-ի

թիվ 480 որոշման

 

ԼՂՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄՆ ՈՒ ՉԱՓԸ

 

 

Գույքի անվանումը

Քանակը (հատ)

Միավորի գինը (դրամ)

Գումարը (դրամ)

1

Ավտոմեքենա «Գազ 3102-121»

1.0

5100000.0

5100000.0

2

Ավտոմեքենա «ՎԱԶ 21214-126-20»

1.0

4400000.0

4400000.0

3

Ավտոմեքենա «ԳԱԶ 31029»

1.0

4750000.0

4750000.0

4

Ավտոմեքենա «ՎԱԶ 21213»

1.0

2400000.0

2400000.0

5

Սեղան ղեկավարի

1.0

1484019.0

1484019.0

6

Համակցված երկփեղկանի սեղան

1.0

300000.0

300000.0

7

Համակցված երկփեղկանի սեղան

6.0

81000.0

486000.0

8

Համակցված սեղան կցորդով

1.0

114806.0

114806.0

9

Համակցված սեղան կցորդով

1.0

62320.0

62320.0

10

Համակցված սեղան

2.0

30950.0

61900.0

11

Կոմբինացված սեղան կցորդով

1.0

120000.0

120000.0

12

Կոնբինացված գրասեղան առանց պատվանդանի

1.0

88560.0

88560.0

13

Կոմբինացված գրասեղան փոքր չափսի

1.0

58080.0

58080.0

14

Կոմբինացված սեղան

3.0

95000.0

285000.0

15

Գրասեղան կցորդով և հեռախոսի պատվանդանով

2.0

65904.0

131808.0

16

Գրասեղան հեռախոսի կցորդով

2.0

45804.0

91608.0

17

Գրասեղան երկու պատվանդանով

1.0

62000.0

62000.0

18

Գրասեղան մեկ պատվանդանով

3.0

38199.0

114597.0

19

Երկփեղկանի սեղան կցորդով

1.0

58175.0

58175.0

20

Երկփեղկանի սեղան

4.0

34000.0

136000.0

21

Երկփեղկանի սեղան

2.0

59000.0

118000.0

22

Երկփեղկանի սեղան

1.0

95000.0

95000.0

23

Երկփեղկանի սեղան

2.0

18900.0

37800.0

24

Երկփեղկանի սեղան

3.0

7719.0

23157.0

25

Երկփեղկանի սեղան

2.0

7098.0

14196.0

26

Միափեղկանի սեղան

9.0

50000.0

450000.0

27

Միափեղկանի սեղան

1.0

97440.0

97440.0

28

Միափեղկանի սեղան

1.0

15000.0

15000.0

29

Միափեղկանի համակարգչի սեղան

3.0

31000.0

93000.0

30

Համակարգչի սեղան

3.0

40000.0

120000.0

31

Համակարգչի սեղան

1.0

95060.0

95060.0

32

Հեռուստացույցի սեղան

1.0

28000.0

28000.0

33

Համակցված պահարան

4.0

36945.0

147780.0

34

Համակցված պահարան

1.0

84776.0

84776.0

35

Համակցված պահարան

2.0

11937.0

23874.0

36

Կոմբինացված գրապահարան մեծ չափսի

1.0

72552.0

72552.0

37

Կոմբինացված գրապահարան

1.0

67740.0

67740.0

38

Կոմբինացված պահարան

7.0

71000.0

497000.0

39

Գրապահարան

3.0

45600.0

136800.0

40

Գրապահարան

1.0

96000.0

96000.0

41

Փոքր պահարան

1.0

29330.0

29330.0

42

Երկաթե պահարան

2.0

34000.0

68000.0

43

Երկաթե պահարան

5.0

5000.0

25000.0

44

Երկաթե պահարան

1.0

20000.0

20000.0

45

Երկաթե պահարան

1.0

14300.0

14300.0

46

Երկաթե պահարան

1.0

4282.0

4282.0

47

Մետաղյա պահարան

2.0

5000.0

10000.0

48

Դարակ

3.0

7000.0

21000.0

49

Գրքերի դարակ

3.0

8500.0

25500.0

50

Փայտե դարակ

1.0

5000.0

5000.0

51

Թիկնաթոռ

1.0

232300.0

232300.0

52

Թիկնաթոռ

3.0

15000.0

45000.0

53

Թիկնաթոռ

1.0

40000.0

40000.0

54

Բազկաթոռ

2.0

180590.0

361180.0

55

Բազկաթոռ

1.0

260780.0

260780.0

56

Բազկաթոռ

1.0

100000.0

100000.0

57

Բազկաթոռ

3.0

26000.0

78000.0

58

Բազկաթոռ

1.0

45000.0

45000.0

59

Բազկաթոռ

1.0

31500.0

31500.0

60

Բազկաթոռ

2.0

13800.0

27600.0

61

Բազկաթոռ

1.0

15840.0

15840.0

62

Փափուկ աթոռ

36.0

9335.0

336060.0

63

Փափուկ աթոռ

6.0

15682.5

94095.0

64

Կիսափափուկ աթոռ

10.0

10815.0

108150.0

65

Կիսափափուկ աթոռ

2.0

15981.0

31962.0

66

Կիսափափուկ աթոռ

2.0

9093.0

18186.0

67

Աթոռ

8.0

31176.5

249412.0

68

Աթոռ

16.0

15000.0

240000.0

69

Աթոռ

6.0

15000.0

90000.0

70

Աթոռ

6.0

9720.0

58320.0

71

Համակարգիչ «Pe-166»

1.0

600000.0

600000.0

72

Համակարգիչ

1.0

463540.0

463540.0

73

Համակարգիչ

1.0

394470.0

394470.0

74

Համակարգիչ «P-3» 1GHr,128HB,RAM 20CB HDD

1.0

328208.0

328208.0

75

Համակարգիչ «P4» 2,4 GHz

1.0

287820.0

287820.0

76

Համակարգիչ

1.0

266850.0

266850.0

77

Համակարգիչ «Atlօn 2000 +»

1.0

250000.0

250000.0

78

Համակարգիչ «P4 Athlօn 3500»

1.0

203000.0

203000.0

79

Համակարգիչ «Samsung Syna Master 4106»

1.0

97180.0

97180.0

80

Համակարգիչ «P 4»

4.0

223020.0

892080.0

81

Համակարգիչ «P4» 2,4GHz, 40GB, 256DDR

3.0

273000.0

819000.0

82

Համակարգիչ «Celeron»

2.0

188590.0

377180.0

83

Մոնիտոր «LG Flatron» 776M

1.0

160000.0

160000.0

84

Մոնիտոր

1.0

116388.0

116388.0

85

Մոնիտոր «HP-15»

1.0

90520.0

90520.0

86

Մոնիտոր

1.0

88950.0

88950.0

87

Մոնիտոր «Samsung 763 MB»

1.0

86800.0

86800.0

88

Մոնիտոր «LG 17» LCD

1.0

85000.0

85000.0

89

Մոնիտոր «Samsung 17»

9.0

68000.0

612000.0

90

Մոնիտոր «Samsung 757 DFX»

2.0

45000.0

90000.0

91

Տպիչ «HP LJ» 1200

1.0

266400.0

266400.0

92

Տպիչ «Docu Prin P Sex»

1.0

233244.0

233244.0

93

Տպիչ «Canon GP 160 PF»

1.0

200000.0

200000.0

94

Տպիչ

1.0

183830.0

183830.0

95

Լազերային տպիչ

1.0

179998.0

179998.0

96

Տպիչ «HP LJ 1010»

3.0

123000.0

369000.0

97

Տպիչ «HP LJ 1010»

2.0

84000.0

168000.0

98

Պատճենահանման մեքենա «Canon 7161»

1.0

810000.0

810000.0

99

Պատճենահանման մեքենա «Canon PC-860»

1.0

440000.0

440000.0

100

Պատճենահանման մեքենա «Canon 128»

1.0

220000.0

220000.0

101

Հեռուստացույցի տակդիր

1.0

25000.0

25000.0

102

Հեռուստացույց

1.0

155000.0

155000.0

103

Հեռուստացույց

1.0

141000.0

141000.0

104

Հեռուստացույց

1.0

110000.0

110000.0

105

Սառնարան

1.0

106000.0

106000.0

106

Սառնարան

1.0

85000.0

85000.0

107

Բջջային հեռախոս «Motorola»

1.0

160000.0

160000.0

108

Ֆաքս «KXFT907PX»

1.0

130000.0

130000.0

109

«Panasonic» կայան KX-TA 308

1.0

551660.0

551660.0

110

«Panasonic» հեռախոս KX-TA 308

1.0

84240.0

84240.0

111

Անխափան սնուցման սարք «APC 420 Back PRO»

2.0

55000.0

110000.0

112

Անխափան սնուցման սարք «APC 500 VA Back UPS»

3.0

46000.0

138000.0

113

Անխափան սնուցման սարք «APC Back Pro 650 Si UPS»

3.0

28200.0

84600.0

114

Սնուցման բլոկ «Power Block 480 VA»

1.0

32000.0

32000.0

115

Շերտավարագույր /8սմ/

17.0

6800.0

115600.0

116

Շերտավարագույր /13սմ/

18,5

5800.0

107300.0

117

Վարագույր

2.0

41000.0

82000.0

118

Վարագույր (ժալյուզ) (ք.մ.)

7.5

8000.0

60000.0

119

Վարագույր (ժալյուզ) (ք.մ.)

4.0

13750.0

55000.0

120

Վարագույր

1.0

31568.0

31568.0

121

Հատակագորգ (ք.մ.)

16.5

2000.0

33000.0

122

Ռադիատոր «NOBEL NՕR 2512»

1.0

39000.0

39000.0

123

Ռադիատոր «NOBEL NSF 20»

1.0

36000.0

36000.0

124

Ձայնագրիչ ավտո - «158 Sony XR - CA 360 X»

1.0

72000.0

72000.0

125

Ձայնասփյուռ - «153 Sony XS - F 1611»

1.0

27000.0

27000.0

126

Բարձրախոս «J10»

2.0

7300.0

14600.0

127

Օդափոխիչ

2.0

28200.0

56400.0

128

Օդափոխիչ

1.0

11000.0

11000.0

129

Էլեկտրական մարտկոց

1.0

35000.0

35000.0

130

Էլեկտրական ջեռուցիչ

1.0

20400.0

20400.0

131

Կոմպոզիցիա

1.0

19500.0

19500.0

132

Հեռախոսի ապարատ

20.0

4500.0

90000.0

133

Հեռախոսի ապարատ

4.0

4500.0

18000.0

134

Հեռախոսի ապարատ

3.0

4500.0

13500.0

135

Հեռախոսի ապարատ

2.0

16000.0

32000.0

136

Հեռախոս

2.0

13472.0

26944.0

137

Հեռախոսի ապարատ

2.0

10000.0

20000.0

138

Հեռախոսի ապարատ

1.0

12454.0

12454.0

139

Հեռախոսի ապարատ

1.0

12000.0

12000.0

140

Հեռախոսի ապարատ

1.0

4300.0

4300.0

141

Հաշվիչ մեքենա

18.0

7000.0

126000.0

142

Հաշվիչ մեքենա

10.0

3500.0

35000.0

143

Հաշվիչ մեքենա

3.0

1380.0

4140.0

144

Էլեկտրական թեյնիկ

1.0

24000.0

24000.0

145

Պատի ժամացույց

1.0

6933.0

6933.0

146

Պատի ժամացույց

1.0

4213.0

4213.0

147

Սպեկտրյալ սեյսմահետախուզական կոմպլեքս սարք

1.0

2800000.0

2800000.0

148

ԼՂՀ տեսարժան վայրերի ուղեցույց հանդիսացող բրոշյուրներ հայրենասիրական ու ազգասիրական երգերի սկավառակով

40.0

3200.0

128000.0

149

«Արցախի պատմության քարուղիները» փաստավավերագրական ֆիլմի սկավառակ 1 ժամ տևողությամբ

140.0

5000.0

700000.0

150

Ձմեռային անվադողեր

4

37500.0

150000.0

 

ԸՆԴԱՄԵՆԸ

   

41618655.0

 

 

       ԼՂՀ կառավարության աշխատակազմի

       ղեկավար-նախարար

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ