Համարը 
N 480
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2007.11.12/27(68)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
31.10.2007
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
31.10.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
13.11.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 
29.09.2012

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«31» հոկտեմբերի 2007թ.

N 480

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետով և հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 3-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպելու մասին» թիվ 407 որոշումը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը  ո ր ո շ ու մ  է.

1. Հաստատել`

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության կանոնադրությունը` համաձայն թիվ 1 հավելվածի.

բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի կառուցվածքը` համաձայն թիվ 2 հավելվածի.

գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը` համաձայն թիվ 3 հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 26-ի «ԼՂՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, ԼՂՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 12 որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

       ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված 1

ԼՂՀ կառավարության

2007թ. հոկտեմբերի «31»-ի

թիվ 480 որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարությունը (այսուհետ` նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական քաղաքականությունը:

2. Նախարարությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է օրենքով:

3. Նախարարության լիազորությունները սահմանվում են օրենքներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանն ու այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Նախարարությունն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

6. Նախարարությունը կազմված է նախարարից և նախարարության աշխատակազմից: Նախարարության համակարգում ընդգրկվում են նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունները և հիմնարկները:

7. Նախարարության խնդիրներն են`

1) գիտելիքի տնտեսության ձևավորումը և նորարարության խթանումը.

2) մրցակցային տնտեսության զարգացման պայմանների ապահովումը, սպառողների շահերի պաշտպանության համակարգի զարգացումը.

3) տարածքային զարգացման անհամաչափությունների նվազեցումը.

4) արդյունաբերության գլոբալ մրցունակության բարձրացումը, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը.

5) գործարարության, ներդրումների և արտահանման խթանումը, գործարարության համար բարենպաստ և միջազգային մակարդակով մրցունակ միջավայրի ապահովումը, բարձրարժեք ծառայություն մատուցող ոլորտների զարգացումը.

6) տեղեկատվական հասարակության ձևավորումը.

7) իր իրավասության սահմաններում պետության գույքային շահերի պաշտպանությունը.

8) իր իրավասության սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական գույքի կառավարման, տնօրինման և գույքի օգտագործման պետական միասնական քաղաքականության հիմնադրույթների մշակումը և դրանց իրականացման կազմակերպումը, պետական գույքի կառավարման (այդ թվում՝ մասնավորեցման) արդյունավետության բարձրացումը.

9) պետական գույքի կառավարման շրջանակներում արժեթղթերի շուկայի զարգացմանը, ներդրումների ներգրավմանն աջակցելը.

10) պետական գույքի արդյունավետ կառավարման միջոցով պետական եկամուտների ավելացմանը նպաստելը.

11) իր իրավասության սահմաններում տնտեսության պետական սեփականության արդյունավետ օգտագործման քաղաքականության հիմնադրույթների մշակումը, այդ ոլորտին վերաբերվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումների կատարման աշխատանքների կազմակերպումը.

12) ընդերքի տնտեսական ներուժի բացահայտումը.

13) ընդերքի համալիր օգտագործման և երկրաբանական ուսումնասիրությունների ոլորտում պետական քաղաքականության մշակումն ու իրականացումը.

14) ընդերքօգտագործման ոլորտի ռազմավարության մշակումը և օրենսդրական դաշտի կատարելագործումը.

15) ընդերքի պաշարների վերարտադրության, ողջամիտ, արդյունավետ և համալիր օգտագործման ապահովումը.

16) ընդերքի հաստատված պաշարների արդյունահանման կառավարումը և հանքավայրերի շահագործման կարգավորումը.

17) լիցենզավորված գործունեության թափանցիկության ապահովումը.

18) ընդերքի պաշարների պետական երկրաբանական հսկողության իրականացմանն ուղղված տնտեսական և իրավական մեխանիզմների մշակումն ու կիրառումը.

19) հանրապետական երկրաբանական ֆոնդի, ընդերքի պաշարների մասին տվյալների կադաստրների` միջազգային չափանիշներին համապատասխան ձևավորումն ու վարումը, տեղեկությունների թափանցիկության ապահովումը.

20) օգտակար հանածոների հաստատված պաշարներով հանքավայրերի և երևակումների հաշվառումը և գրանցումը.

21) հաստատված օգտակար հանածոների պաշարներով հանքավայրերի տարեկան հաշվեկշիռների կազմումը.

22) օգտակար հանածոների հայտնաբերման նպատակով երկրաբանական համալիր ուսումնասիրությունների իրականացման կազմակերպումը.

23) հետախուզված ընդերքի պաշարների տնտեսական գնահատումը և հաստատման ապահովումը:

(I բաժինը խմբ. 13.08.2008 N 574)

 

II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

8. Նախարարությունը նշված խնդիրների իրականացման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ըստ ոլորտների, իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) տնտեսական քաղաքականության և ռազմավարության ոլորտում`

ա. հետազոտում և վերլուծում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսությունը, բացահայտում և նախանշում է տնտեսության զարգացման հիմնական ոլորտները և ուղղությունները,

բ. համակարգում է պետության սոցիալ-տնտեսական քաղաքականության շրջանակը և տնտեսական աճի երկարաժամկետ քաղաքականության մշակման աշխատանքները, իր իրավասության սահմաններում ապահովում դրա իրականացումը,

գ. մշակում և իրականացնում է միկրոտնտեսական քաղաքականությունը և մասնակցում մակրոտնտեսական քաղաքականության մշակմանն ու իրականացմանը` կարճաժամկետ տնտեսական աճի կանխատեսման և դրա ապահովմանն ուղղված ծրագրերի մասով,

դ. գնահատում է տնտեսական քաղաքականության իրականացման արդյունքները և ազդեցությունը տնտեսության և հասարակության վրա, նախապատրաստում տնտեսության վիճակի մասին հաշվետվությունները,

ե. ապահովում է տնտեսության զարգացման պետական և մասնավոր երկարաժամկետ ներդրումային ծրագրերի, ըստ անհրաժեշտության, փորձաքննությունը, այդ ծրագրերի կատարման ընթացքի դիտանցումը և արդյունքների գնահատումը,

զ. մասնակցում է մաքսային, հարկային և ոչ հարկային եկամուտների քաղաքականության մշակմանը` երկարաժամկետ տնտեսական աճի մարտահրավերների տեսակետից,

է. մասնակցում է սոցիալական, ֆինանսական, բյուջետային, դրամավարկային և սակագնային քաղաքականության մշակմանը,

ը. մշակում է արտաքին տնտեսական քաղաքականությունը և մասնակցում դրա իրականացմանը,

թ. ապահովում է օտարերկրյա պետությունների և միջազգային կառույցների հետ առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցությունը,

ժ. մշակում է «պետական-մասնավոր» համագործակցության շրջանակը և քաղաքականությունը, իր իրավասության սահմաններում ապահովում համագործակցության իրականացումը.

2) տնտեսության համաչափ զարգացման ոլորտում`

ա. մշակում է տնտեսության մրցունակության բարձրացման քաղաքականությունը, համակարգում դրա իրականացումը, աջակցում արդյունաբերական և ծառայությունների համախմբերի (կլաստերների) ձևավորմանը,

բ. մասնակցում է տարածքային տնտեսական քաղաքականության մշակմանը և իրականացմանը, նախաձեռնում է և իրականացնում տարածքային տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրեր,

գ. աջակցում է շրջաններում հանրային ծառայությունների տեղայնացման աստիճանի բարձրացմանն ուղղված միջոցառումների մշակմանը և իրականացմանը,

դ. մշակում է բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման քաղաքականությունը և համակարգում դրա իրականացումը,

ե. մշակում է գլոբալ մարտահրավերներին համապատասխան երկարաժամկետ ոլորտային զարգացման ծրագրերը,

զ. մշակում է տնտեսության ոլորտներում բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմանն ուղղված քաղաքականությունը և համակարգում դրա իրականացումը,

է. իր իրավասությունների սահմաններում ապահովում է արտակարգ իրավիճակներում հանրապետության կենսագործունեությանն առնչվող ռազմավարական նշանակության կազմակերպությունների գործունեությունը,

ը. ռազմական դրության պայմաններում մշակում է տնտեսության կառավարման հիմունքները, զորահավաքային նախապատրաստության կազմակերպական ու մեթոդական հիմքերը և համակարգում դրա իրականացումը.

3) գիտելիքի տնտեսության, նորամուծության և ձեռներեցության ոլորտում`

ա. իրականացնում է գիտելիքի տնտեսության ենթակառուցվածքների ձևավորման քաղաքականությունը և նպաստում դրանց զարգացմանը,

բ. մշակում է նորամուծության խթանման քաղաքականությունը և ապահովում դրա իրականացումը,

գ. համակարգում է տնտեսական աճին նպաստող գիտահետազոտական պետական կառույցների ծրագրերի իրականացումը,

դ. մշակում և իրականացնում է մտավոր սեփականության պաշտպանության քաղաքականությունը.

4) արդյունավետ շուկաների ոլորտում`

ա. ուսումնասիրում է ներքին շուկաները, բացահայտում առկա խոչընդոտները, մշակում և իրականացնում է ներքին շուկայի պաշտպանության և հակագնագցման միջոցների կիրառման քաղաքականությունը,

բ. մշակում և ներդնում է սպառողների անվտանգության ապահովման գործուն մեխանիզմներ, կատարելագործում սպառողների շահերի պաշտպանության պետական վերահսկողության համակարգը, իրականացնում սպառողների իրավունքների և շահերի պաշտպանության միջոցառումների վերաբերյալ հանրությանն իրազեկման ծրագրերը,

գ. ներդնում է որակի արդյունավետ համակարգ (ստանդարտացում, չափագիտություն, սերտիֆիկացում և հավատարմագրում), մշակում և իրականացնում է տվյալ ոլորտի քաղաքականությունը,

դ. մշակում է տնտեսական մրցակցության պաշտպանության քաղաքականությունը,

ե. մշակում է կորպորատիվ կառավարման իրավական դաշտը և կանոնները, աջակցում կորպորատիվ կառավարման մշակույթի ձևավորմանը և ներդրմանը.

5) գործարար միջավայրի բարելավման և տեղեկատվական հասարակության ոլորտում`

ա. մշակում և իրականացնում է գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված քաղաքականությունը,

բ. ձևավորում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության` որպես գործարարության իրականացման համար բարենպաստ երկրի նկարագիրը և ապահովում դրա գովազդումը,

գ. մշակում և իրականացնում է ներդրումների և ներդրողների պաշտպանության քաղաքականությունը,

դ. բացահայտում է գործարար միջավայրի խոչընդոտները և առաջարկություններ ներկայացնում դրանց վերացման ուղղությամբ, ձևավորում կազմակերպությունների ստեղծման, կտրուկ աճին նպաստող գործարար միջավայր,

ե. մշակում է տեղեկատվական հասարակության ձևավորման և զարգացման պետական քաղաքականությունը, առաջնորդում և համակարգում տեղեկատվական հասարակության ձևավորման գործընթացը.

6) պետական սեփականության կառավարման ոլորտում`

ա. օրենքով կամ կառավարության որոշումների համաձայն նախարարության տնօրինմանը տրված պետական գույքի (այսուհետ՝ պետական գույք) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կառավարումը,

բ. պետական գույքի կառավարման, ներառյալ մասնավորեցման վերաբերյալ առաջարկությունների մշակումը և ներկայացնելը,

գ. իր իրավասության սահմաններում պետական գույքի կառավարմանը վերաբերող հարցերի լուծումը, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող շենքերի, շինությունների, տարածքների արդյունավետ օգտագործման և սպասարկման վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը առաջարկություններ ներկայացնելը,

դ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցվող պետական գույքի վերաբերյալ տեղեկատվության հրապարակման ապահովումը,

ե. պետական հիմնարկների գույքի պահպանման կամ օգտագործման վիճակի բարելավման վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը,

զ. պետական գույքի գույքագրման աշխատանքներում պետական մարմինների հետ համագործակցելը, գույքագրման վերաբերյալ հաշվետվություններ ընդունելը, իսկ հատուկ լիազորության դեպքում գույքագրման աշխատանքների կազմակերպելը,

է. իր իրավասության սահմաններում պետական գույքի տիրապետող կամ օգտագործող սուբյեկտներից օրենքով կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով պետական գույքի տիրապետողի, օգտագործողի, ինչպես նաև այդ գույքի կազմի ու որակի փոփոխությունների մասին տեղեկատվության ընդունումը,

ը. իր իրավասության սահմաններում պետական սեփականություն հանդիսացող հողի, ընդերքի, անտառների, ջրային և այլ բնական ռեսուրսների տնօրինման ու օգտագործման պետական քաղաքականության հիմնադրույթների մշակմանն աջակցելը,

թ. իր իրավասության սահմաններում պետական և այլ իրավասու մարմինների մասնակցությամբ պետական գույքի օգտագործման նկատմամբ վերահսկողության իրականացնումը.

ժ. իր իրավասության սահմաններում պետական մասնակցությամբ առևտրային կազակերպությունների ներդրումային գրավչության բարձրացմանը նպաստելը,

ժա. իր իրավասության սահմաններում պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսական առողջացման ծրագրերի մշակմանն ու իրագործմանը, այդ կազմակերպությունների լուծարման, վարձակալված պետական գույքի կառավարման քաղաքականության մշակմանն ու իրականացմանը մասնակցելը,

ժբ. պետական գույքի օգտագործումից ու մասնավորեցումից ստացվելիք միջոցների վերաբերյալ կանխատեսումները Լեռնային Ղարաբաղի Հանրապետութան կառավարություն ներկայացնելը և դրանց ապահովման համար միջոցառումներ իրականացնելը,

ժգ. իր իրավասության սահմաններում պետական բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպություններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորություններ իրականացնելը, ինչպես նաև իր ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպություններն ու պետական կառավարչական հիմնարկները կառավարելը,

ժդ. լուծարված առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններից պետական բաժնեմասի դիմաց ստացվող մնացորդային գույքի կազմում ընդգրկված գույքային իրավունքների կառավարումը,

ժե. հօգուտ պետությանը բռնագրավված, տիրազուրկ, նվիրատվությամբ և ժառանգության իրավունքով պետությանն անցած գույքի տնօրինման, ինչպես նաև հարկային և ոչ հարկային պարտավորությունների դիմաց բռնագանձված գույքի իրացման աշխատանքների կատարումը.

7) մասնավորեցման ոլորտում՝

ա. պետական գույքի մասնավորեցման ծրագրերի (այսուհետ՝ ծրագիր), ինչպես նաև այդ ծրագրում առաջարկվող լրացումների և փոփոխություների վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների նախագծերի մշակումը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն դրանց ներկայացումը,

բ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված դեպքերում և կարգով պետական մասնակցությամբ առևտրային կազակերպությունների բաժնետոմսերի, «փոքր» ու անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցման, ինչպես նաև այդ առնչությամբ պետական մասնակցությամբ կազմակերպությունների վերակազմակերպման աշխատանքների իրականացումը,

գ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով կառավարչի նշանակումը և փորձագետների վարձումը,

դ. մասնավորեցման ծրագրին համապատասխան և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցման հայտերի ընդունումը և դրանց ընթացքավորումը,

ե. պետական գույքի մասնավորեցման և մասնավորեցման գործընթացը կանոնակարգող իրավական ակտերի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերի մշակումը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն դրանց ներկայացումը,

զ. գույքի գնահատումը, մասնավորեցումը, իրավաբանական անձանց լուծարումը կարգավորող նորմատիվ ակտերի նախագծերի մշակումն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն դրանց ներկայացումը,

է. մասնավորեցվող և օտարվող պետական գույքի գնահատումը, եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ,

ը. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից մասնավորեցման գործարքների կնքումը,

թ. իր կողմից կնքված պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը և պարտավորությունների կատարման մասին եզրակացություն տալը,

ժ. մասնավորեցման ծրագրի պահանջներից ելնելով՝ օրենքով սահմանված դեպքերում մասնավորեցման մասնակիցների և մասնավորեցման օբյեկտների նկատմամբ սահմանափակումներ կիրառելու վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը,

ժա. մասնավորեցման վերաբերյալ առաջարկությունների քննարկումը,

ժբ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցման ընթացիկ ծրագրի կատարման վերաբերյալ հաշվետվությունների նախագծերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն ներկայացնելը,

ժգ. մասնավորեցման ենթակա պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների և անավարտ շինարարության օբյեկտների մասին տեղեկությունների ու ազդագրերի հրապարակման կազմակերպումը,

ժդ. մասնավորեցվող առևտրային կազմակերպությունների բաժնետերերին բաժնետոմսերի տրամադրմանը աջակցելը,

ժե. մասնավորեցվող առևտրային կազմակերպություններում վերլուծությունների կատարումը,

ժզ. պետական գույքի մասնավորեցման, տնօրինման, ինչպես նաև հաշվառման գործընթացների վերլուծության և դրանց վերաբերյալ առաջարկությունների ընդհանրացման իրականացումը,

ժէ. պետական գույքի հավանական գնորդներին մասնավորեցման գործընթացին վերաբերող տեղեկությունների տրամադրումը.

8) բնական պաշարների կառավարման ոլորտում`

ա. ընդերքի պաշարների օգտագործման և վերարտադրության տնտեսական մեխանիզմների մշակումն ու ներդրումը,

բ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդերքի պաշարների միասնական ֆոնդերի կառավարումը` ընդերքի և ընդերքի պաշարների մասին երկրաբանական և այլ տեղեկատվության կուտակումը, պահպանումը, օգտագործման տրամադրումը և վերլուծությունը,

գ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի երկրաբանական ուսումնասիրության և երկրաբանահետախուզական աշխատանքների պետական երկրաբանական փորձաքննությունը, երկրաբանատնտեսագիտական գնահատումը, ընդերքի պաշարների հաստատման մեխանիզմների մշակումը և դրանց ապահովումը,

դ. ընդերքի պաշարների միասնական հանրապետական ֆոնդերի` հաշվեկշիռների, կադաստրների ու ռեգիստրների վարումը,

ե. ընդերքի պաշարների, ընդերքօգտագործման պետական երկրաբանամարկշեյդերական և, իր իրավասության սահմաններում, օրենքով նախատեսված այլ վերահսկողության ապահովումը` բացառությամբ ջրային պաշարների,

զ. օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ընդերքն օգտագործման տրամադրելը, հաշվառելը պետական կառավարման ապահովումը,

է. իր իրավասության սահմաններում պետական նշանակության երկրաբանական համալիր ուսումնասիրությունների` երկրաբանական, ինժեներաերկրաբանական, երկրաքիմիական, երկրաֆիզիկական, տեկտոնական հանույթների, դրանց ուղեկցող ընդհանուր որոնումների, ինչպես նաև օգտակար հանածոների հայտնաբերման նպատակ չհետապնդող այլ երկրաբանահետախուզական աշխատանքների համակարգումը, մեթոդական ապահովումը, համապատասխան քարտեզների կազմումը, հաստատումն ու հրատարակման ապահովումը,

ը. օգտակար հանածոների պաշարների հաշվեկշռի կազմումը, օգտակար հանածոների երևակումների պետական կադաստրի վարումը և հաշվառումը,

թ. երկրաբանական ուսումնասիրության և երկրաբանահետախուզական աշխատանքների ծավալների ավելացումը, պետական գրանցումը, լեռնային աշխատանքների կատարման թույլտվությունների տրամադրումը,

ժ. ընդերքի մասին երկրաբանական տեղեկատվության կուտակումը, պահպանումը, օգտագործման տրամադրումը,

ժա. սահմանված կարգով ուսումնասիրության (հատուկ), հանքարդյունահանման (հատուկ) լիցենզիաների, թույլտվությունների, տեղեկանքների տրամադրումը, ուժը կորցրած ճանաչումը և չեղյալ հայտարարումը,

ժբ. իր իրավասության սահմաններում ընդերքօգտագործման և լեռնահարստացուցիչ համակարգերի, ուսումնասիրության, շահագործման և լուծարման նախագծերի պետական փորձաքննության կազմակերպումը և կատարումը, համապատասխան եզրակացությունների տրամադրումը,

ժգ. ընդերքօգտագործման ուսումնասիրության և շահագործման լիցենզային, կայունացման, կոնցեսիոն, արտադրանքի բաժանման և այլ պայմանագրերի կնքումը,

ժդ. լեռնահատկացման և երկրաբանական հատկացման ակտերի տրամադրումը,

ժե. հանքային իրավունքը հավաստող փաստաթղթերում (լիցենզիա, նախագիծ, պայմանագիր, լեռնահատկացում, երկրաբանական հատկացում) լրացումների, փոփոխությունների և ընդլայնման կատարումը, հանքային իրավունքի (լրիվ և մասամբ) փոխանցումը, հրաժարման հավաստագրերի տրամադրման և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ գործառույթների իրականացումը,

ժզ. ռազմավարական նշանակության օգտակար հանածոների հանքավայրերի, տեղամասերի, երևակումների ընդերքօգտագործման տրամադրման նպատակով աճուրդների կազմակերպման մեխանիզմների ձևավորումը և աճուրդների անցկացման ապահովումը,

ժէ. իր իրավասության սահմաններում ընդերքի պաշարների օգտագործման, օգտակար հանածոների պաշարների շարժի, լեռնաերկրաբանական գործընթացների, կորուստների և աղքատացման նկատմամբ վերահսկողության իրականացումը,

ժը. իր իրավասության սահմաններում ընդերքի պաշարների օգտագործման և պահպանության` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը,

ժթ. նավթի ու գազի, երկրաջերմային պաշարների որոնողահետախուզական աշխատանքների, այդ աշխատանքներում միջազգային կազմակերպությունների մասնակցության հետ կապված հարցերի համակարգումը,

ի. ընդերքօգտագործողի հետ համատեղ ընդերքօգտագործման պայմանագրի դրույթները խախտելու արդյունքում հասցված վնասի չափի գնահատումը` համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության.

9) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ գործառույթներ:

(II բաժինը խմբ. 13.08.2008 N 574)

 

III. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

10. Նախարարությունը կառավարում է նախարարը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ: Նախարարն ունի տեղակալ (տեղակալներ), որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը՝ խորհրդակցելով նախարարի հետ:

Նախարարն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

11. Նախարարն իրականացնում է նախարարությանը վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար:

12. Նախարարը հաշվետու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին:

13. Նախարարը՝

ա) իր իրավասության սահմաններում ընդունում և օրենքով սահմանված կարգով հրապարակում է գերատեսչական իրավական ակտեր.

բ) ղեկավարում է նախարարության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

գ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառներին ու խնդիրներին համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն.

դ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ նախարարության անունից, ինչպես նաև տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ նախարարության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

ե) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակումներ է կատարում նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոններում, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժերի միջոցներ.

զ) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին ու օգնականներին.

է) օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասության սահմանները.

ը) սահմանում է աշխատանքի բաշխում տեղակալների միջև.

թ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորության սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարության աշխատակազմի ղեկավարի, նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.

ժ) լսում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.

ժա) վերահսկողություն է իրականացնում նախարարության աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության ու օտարման նկատմամբ.

ժբ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը.

ժգ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատողների թիվը.

ժդ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շնորհում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.

ժե) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում շնորհում է դասային կոչումներ.

ժզ) ստեղծում է խորհրդակցական մարմիններ.

ժէ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

14. Նախարարի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի տեղակալներից մեկը:

15. Նախարարի տեղակալը՝

ա) համակարգում է նախարարության համակարգի աշխատանքները՝ նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման՝ իրեն հանձնարարված բնագավառներում.

բ) իր լիազորության սահմաններում համակարգում է նախարարության իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը՝ նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների միջոցով տալով ցուցումներ ու հանձնարարականներ.

գ) նախարարության նպատակներին և խնդիրներին համապատասխան՝ իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառների՝ նախարարության համակարգի մարմիններին որոշակի հանձնարարականների և առաջադրանքների սահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.

դ) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է նախարարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.

ե) համակարգում է իրեն հանձնարարված աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.

զ) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.

է) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.

ը) պարբերաբար նախարարին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի վերաբերյալ.

թ) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.

ժ) նախարարին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց վերաբերող հարցերի մասին.

ժա) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

16. Նախարարը կարող է ունենալ խորհրդականներ, մամուլի քարտուղար և օգնականներ, որոնց միջև սահմանում է պարտականությունների բաշխումը:

 

IV. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

 

17. Նախարարության աշխատակազմի նպատակը և խնդիրը նախարարության (այդ թվում՝ նրա կազմում գործող գործակալությունների ու տեսչությունների)՝ օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նախարարության մասնակցության ապահովումն է:

18. Նախարարության աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որպես պետական կառավարչական հիմնարկ, ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:

19. Նախարարության աշխատակազմը գործում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:

20. Նախարարության աշխատակազմը, իր իրավասության սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

21. Նախարարության աշխատակազմն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իր հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

22. Նախարարության աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

23. Նախարարության աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Նախարարության աշխատակազմի կատարած գործառույթների և մատուցած ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք՝ օրենքով սահմանված չափով և կարգով:

24. Նախարարության աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Նախարարության աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև նախարարության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

25. Նախարարության աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

26. Նախարարության աշխատակազմի անվանումն է՝ «ԼՂՀ տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:

27. Նախարարության աշխատակազմի գտնվելու վայրն է՝ ք.Ստեփանակերտ, փող.Փետրվարի 20:

 

V. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ

 

28. Նախարարության աշխատակազմի գույքը օրենքով սահմանված կարգով՝ ձևավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքների միջոցով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ նախարարության աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

29. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու նախարարության աշխատակազմի գույքը:

30. Նախարարության աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով և իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տիրապետելու և տնօրինելու իր գույքը:

 

VI. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

31. Նախարարության աշխատակազմի կառուցվածքը ներառում է նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, բաժիններ, քարտուղարություն) և առանձնացված ստորաբաժանումները (գործակալություններ, տեսչություններ):

32. Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է նախարարը:

33. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը՝ նախարարի ներկայացմամբ:

34. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն օրենքով, իսկ առանձին դեպքերում՝ նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծառայությունների մատուցման, վերահսկողության գործառույթներ և պատասխանատվության միջոցներ կիրառող մարմին է:

35. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրականացնում է նաև նախարարության աշխատակազմի առանձին գործառույթները կամ դրանց մի մասը և հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից:

36. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրավունք ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

37. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության աշխատակազմի ու իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

 

VII. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

38. Նախարարության աշխատակազմի կառավարումն իրականացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը և նախարարը՝ օրենքով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում:

Նախարարության աշխատակազմը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ղեկավարը, որին օրենքով սահմանված կարգով պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

39. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը՝

ա) վերակազմակերպում և դադարեցնում է նախարարության աշխատակազմի գործունեությունը.

բ) հաստատում է նախարարության աշխատակազմի կանոնադրությունը և դրանում կատարում փոփոխություններ.

գ) որոշում է նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.

դ) հաստատում է նախարարության աշխատակազմի կառուցվածքը.

ե) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

40. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է նախարարության աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության և նախարարի որոշումների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

41. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Նախարարության աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

42. Նախարարության աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, նախարարի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամաններն ու հրահանգները:

43. Նախարարության աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինում է նրա տեղակալը կամ այլ աշխատող՝ նախարարի հրամանով:

44. Նախարարության աշխատակազմի ղեկավարը՝

ա) առանց լիազորագրի իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորության սահմաններում դատարանում

հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր՝ դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.

բ) օրենքով, այլ իրավական ակտերով հիմնադրի և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները.

գ) իր իրավասության սահմաններում տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է նախարարության աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.

ե) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ.

զ) նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվում՝ ապահովում է նախարարության աշխատակազմի հաշվապահական հաշվառումը վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.

է) նախարարին ներկայացնում է առաջարկություններ նախարարության աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

ը) կազմակերպում է նախարարության բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.

թ) կազմակերպում է նախարարությունում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.

ժ) վերահսկում է նախարարության աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.

ժա) նախարարի ստորագրությանն է ներկայացնում նախարարի հրամանները, ինչպես նաև կարգադրությունները.

ժբ) ապահովում է համագործակցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.

ժգ) կազմակերպում է նախարարությունում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.

ժդ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

45. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական ծառայությունները, գործում է նախարարության աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով իր վրա դրված լիազորությունները:

46. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, նախարարության աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու և ներկայացնելու համար:

 

VIII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

47. Նախարարության աշխատակազմը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններին ներկայացնում է ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների մասին, ինչպես նաև վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:

48. Նախարարության աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել վերստուգման (աուդիտի)՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

IX. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՆՐԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

49. Նախարարության աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:

 

 

   ԼՂՀ կառավարության աշխատակազմի

   ղեկավար-նախարար

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված 2

ԼՂՀ կառավարության

2007թ. հոկտեմբերի «31»-ի

 թիվ 480 որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

I . Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

1.

Տնտեսական քաղաքականության և գործարարության աջակցման բաժին

2.

Տնտեսական և տարածքային զարգացման բաժին

3.

Արդյունաբերության, տեղեկատվական և նոր տեխնոլոգիաների բաժին

4.

Առևտրի, ծառայությունների և մտավոր սեփականության բաժին

5.

Արտաքին կապերի բաժին

6.

Ընդերքի բաժին

7.

Պետական գույքի մասնավորեցման և օտարման բաժին

8.

Պետական գույքի կառավարման և ֆինանսական բաժին

9.

Իրավաբանական բաժին

10.

Ընդհանուր բաժին

 

II. Առանձնացված ստորաբաժանումներ

 

1.

Շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչություն

2.

Ընդերքի վերահսկողության պետական տեսչություն

(Կառուցվածքը խմբ. 13.08.2008 N 574, փոփ. 04.06.2009 N 356-Ն)

 

 

    ԼՂՀ կառավարության աշխատակազմի

    ղեկավար-նախարար

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված 3

ԼՂՀ կառավարության

2007թ. հոկտեմբերի «31»-ի

թիվ 480 որոշման

 

ԼՂՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄՆ ՈՒ ՉԱՓԸ

 

 

Գույքի անվանումը

Քանակը (հատ)

Միավորի գինը (դրամ)

Գումարը (դրամ)

1

Ավտոմեքենա «Գազ 3102-121»

1.0

5100000.0

5100000.0

2

Ավտոմեքենա «ՎԱԶ 21214-126-20»

1.0

4400000.0

4400000.0

3

Ավտոմեքենա «ԳԱԶ 31029»

1.0

4750000.0

4750000.0

4

Ավտոմեքենա «ՎԱԶ 21213»

1.0

2400000.0

2400000.0

5

Սեղան ղեկավարի

1.0

1484019.0

1484019.0

6

Համակցված երկփեղկանի սեղան

1.0

300000.0

300000.0

7

Համակցված երկփեղկանի սեղան

6.0

81000.0

486000.0

8

Համակցված սեղան կցորդով

1.0

114806.0

114806.0

9

Համակցված սեղան կցորդով

1.0

62320.0

62320.0

10

Համակցված սեղան

2.0

30950.0

61900.0

11

Կոմբինացված սեղան կցորդով

1.0

120000.0

120000.0

12

Կոնբինացված գրասեղան առանց պատվանդանի

1.0

88560.0

88560.0

13

Կոմբինացված գրասեղան փոքր չափսի

1.0

58080.0

58080.0

14

Կոմբինացված սեղան

3.0

95000.0

285000.0

15

Գրասեղան կցորդով և հեռախոսի պատվանդանով

2.0

65904.0

131808.0

16

Գրասեղան հեռախոսի կցորդով

2.0

45804.0

91608.0

17

Գրասեղան երկու պատվանդանով

1.0

62000.0

62000.0

18

Գրասեղան մեկ պատվանդանով

3.0

38199.0

114597.0

19

Երկփեղկանի սեղան կցորդով

1.0

58175.0

58175.0

20

Երկփեղկանի սեղան

4.0

34000.0

136000.0

21

Երկփեղկանի սեղան

2.0

59000.0

118000.0

22

Երկփեղկանի սեղան

1.0

95000.0

95000.0

23

Երկփեղկանի սեղան

2.0

18900.0

37800.0

24

Երկփեղկանի սեղան

3.0

7719.0

23157.0

25

Երկփեղկանի սեղան

2.0

7098.0

14196.0

26

Միափեղկանի սեղան

9.0

50000.0

450000.0

27

Միափեղկանի սեղան

1.0

97440.0

97440.0

28

Միափեղկանի սեղան

1.0

15000.0

15000.0

29

Միափեղկանի համակարգչի սեղան

3.0

31000.0

93000.0

30

Համակարգչի սեղան

3.0

40000.0

120000.0

31

Համակարգչի սեղան

1.0

95060.0

95060.0

32

Հեռուստացույցի սեղան

1.0

28000.0

28000.0

33

Համակցված պահարան

4.0

36945.0

147780.0

34

Համակցված պահարան

1.0

84776.0

84776.0

35

Համակցված պահարան

2.0

11937.0

23874.0

36

Կոմբինացված գրապահարան մեծ չափսի

1.0

72552.0

72552.0

37

Կոմբինացված գրապահարան

1.0

67740.0

67740.0

38

Կոմբինացված պահարան

7.0

71000.0

497000.0

39

Գրապահարան

3.0

45600.0

136800.0

40

Գրապահարան

1.0

96000.0

96000.0

41

Փոքր պահարան

1.0

29330.0

29330.0

42

Երկաթե պահարան

2.0

34000.0

68000.0

43

Երկաթե պահարան

5.0

5000.0

25000.0

44

Երկաթե պահարան

1.0

20000.0

20000.0

45

Երկաթե պահարան

1.0

14300.0

14300.0

46

Երկաթե պահարան

1.0

4282.0

4282.0

47

Մետաղյա պահարան

2.0

5000.0

10000.0

48

Դարակ

3.0

7000.0

21000.0

49

Գրքերի դարակ

3.0

8500.0

25500.0

50

Փայտե դարակ

1.0

5000.0

5000.0

51

Թիկնաթոռ

1.0

232300.0

232300.0

52

Թիկնաթոռ

3.0

15000.0

45000.0

53

Թիկնաթոռ

1.0

40000.0

40000.0

54

Բազկաթոռ

2.0

180590.0

361180.0

55

Բազկաթոռ

1.0

260780.0

260780.0

56

Բազկաթոռ

1.0

100000.0

100000.0

57

Բազկաթոռ

3.0

26000.0

78000.0

58

Բազկաթոռ

1.0

45000.0

45000.0

59

Բազկաթոռ

1.0

31500.0

31500.0

60

Բազկաթոռ

2.0

13800.0

27600.0

61

Բազկաթոռ

1.0

15840.0

15840.0

62

Փափուկ աթոռ

36.0

9335.0

336060.0

63

Փափուկ աթոռ

6.0

15682.5

94095.0

64

Կիսափափուկ աթոռ

10.0

10815.0

108150.0

65

Կիսափափուկ աթոռ

2.0

15981.0

31962.0

66

Կիսափափուկ աթոռ

2.0

9093.0

18186.0

67

Աթոռ

8.0

31176.5

249412.0

68

Աթոռ

16.0

15000.0

240000.0

69

Աթոռ

6.0

15000.0

90000.0

70

Աթոռ

6.0

9720.0

58320.0

71

Համակարգիչ «Pe-166»

1.0

600000.0

600000.0

72

Համակարգիչ

1.0

463540.0

463540.0

73

Համակարգիչ

1.0

394470.0

394470.0

74

Համակարգիչ «P-3» 1GHr,128HB,RAM 20CB HDD

1.0

328208.0

328208.0

75

Համակարգիչ «P4» 2,4 GHz

1.0

287820.0

287820.0

76

Համակարգիչ

1.0

266850.0

266850.0

77

Համակարգիչ «Atlօn 2000 +»

1.0

250000.0

250000.0

78

Համակարգիչ «P4 Athlօn 3500»

1.0

203000.0

203000.0

79

Համակարգիչ «Samsung Syna Master 4106»

1.0

97180.0

97180.0

80

Համակարգիչ «P 4»

4.0

223020.0

892080.0

81

Համակարգիչ «P4» 2,4GHz, 40GB, 256DDR

3.0

273000.0

819000.0

82

Համակարգիչ «Celeron»

2.0

188590.0

377180.0

83

Մոնիտոր «LG Flatron» 776M

1.0

160000.0

160000.0

84

Մոնիտոր

1.0

116388.0

116388.0

85

Մոնիտոր «HP-15»

1.0

90520.0

90520.0

86

Մոնիտոր

1.0

88950.0

88950.0

87

Մոնիտոր «Samsung 763 MB»

1.0

86800.0

86800.0

88

Մոնիտոր «LG 17» LCD

1.0

85000.0

85000.0

89

Մոնիտոր «Samsung 17»

9.0

68000.0

612000.0

90

Մոնիտոր «Samsung 757 DFX»

2.0

45000.0

90000.0

91

Տպիչ «HP LJ» 1200

1.0

266400.0

266400.0

92

Տպիչ «Docu Prin P Sex»

1.0

233244.0

233244.0

93

Տպիչ «Canon GP 160 PF»

1.0

200000.0

200000.0

94

Տպիչ

1.0

183830.0

183830.0

95

Լազերային տպիչ

1.0

179998.0

179998.0

96

Տպիչ «HP LJ 1010»

3.0

123000.0

369000.0

97

Տպիչ «HP LJ 1010»

2.0

84000.0

168000.0

98

Պատճենահանման մեքենա «Canon 7161»

1.0

810000.0

810000.0

99

Պատճենահանման մեքենա «Canon PC-860»

1.0

440000.0

440000.0

100

Պատճենահանման մեքենա «Canon 128»

1.0

220000.0

220000.0

101

Հեռուստացույցի տակդիր

1.0

25000.0

25000.0

102

Հեռուստացույց

1.0

155000.0

155000.0

103

Հեռուստացույց

1.0

141000.0

141000.0

104

Հեռուստացույց

1.0

110000.0

110000.0

105

Սառնարան

1.0

106000.0

106000.0

106

Սառնարան

1.0

85000.0

85000.0

107

Բջջային հեռախոս «Motorola»

1.0

160000.0

160000.0

108

Ֆաքս «KXFT907PX»

1.0

130000.0

130000.0

109

«Panasonic» կայան KX-TA 308

1.0

551660.0

551660.0

110

«Panasonic» հեռախոս KX-TA 308

1.0

84240.0

84240.0

111

Անխափան սնուցման սարք «APC 420 Back PRO»

2.0

55000.0

110000.0

112

Անխափան սնուցման սարք «APC 500 VA Back UPS»

3.0

46000.0

138000.0

113

Անխափան սնուցման սարք «APC Back Pro 650 Si UPS»

3.0

28200.0

84600.0

114

Սնուցման բլոկ «Power Block 480 VA»

1.0

32000.0

32000.0

115

Շերտավարագույր /8սմ/

17.0

6800.0

115600.0

116

Շերտավարագույր /13սմ/

18,5

5800.0

107300.0

117

Վարագույր

2.0

41000.0

82000.0

118

Վարագույր (ժալյուզ) (ք.մ.)

7.5

8000.0

60000.0

119

Վարագույր (ժալյուզ) (ք.մ.)

4.0

13750.0

55000.0

120

Վարագույր

1.0

31568.0

31568.0

121

Հատակագորգ (ք.մ.)

16.5

2000.0

33000.0

122

Ռադիատոր «NOBEL NՕR 2512»

1.0

39000.0

39000.0

123

Ռադիատոր «NOBEL NSF 20»

1.0

36000.0

36000.0

124

Ձայնագրիչ ավտո - «158 Sony XR - CA 360 X»

1.0

72000.0

72000.0

125

Ձայնասփյուռ - «153 Sony XS - F 1611»

1.0

27000.0

27000.0

126

Բարձրախոս «J10»

2.0

7300.0

14600.0

127

Օդափոխիչ

2.0

28200.0

56400.0

128

Օդափոխիչ

1.0

11000.0

11000.0

129

Էլեկտրական մարտկոց

1.0

35000.0

35000.0

130

Էլեկտրական ջեռուցիչ

1.0

20400.0

20400.0

131

Կոմպոզիցիա

1.0

19500.0

19500.0

132

Հեռախոսի ապարատ

20.0

4500.0

90000.0

133

Հեռախոսի ապարատ

4.0

4500.0

18000.0

134

Հեռախոսի ապարատ

3.0

4500.0

13500.0

135

Հեռախոսի ապարատ

2.0

16000.0

32000.0

136

Հեռախոս

2.0

13472.0

26944.0

137

Հեռախոսի ապարատ

2.0

10000.0

20000.0

138

Հեռախոսի ապարատ

1.0

12454.0

12454.0

139

Հեռախոսի ապարատ

1.0

12000.0

12000.0

140

Հեռախոսի ապարատ

1.0

4300.0

4300.0

141

Հաշվիչ մեքենա

18.0

7000.0

126000.0

142

Հաշվիչ մեքենա

10.0

3500.0

35000.0

143

Հաշվիչ մեքենա

3.0

1380.0

4140.0

144

Էլեկտրական թեյնիկ

1.0

24000.0

24000.0

145

Պատի ժամացույց

1.0

6933.0

6933.0

146

Պատի ժամացույց

1.0

4213.0

4213.0

147

Սպեկտրյալ սեյսմահետախուզական կոմպլեքս սարք

1.0

2800000.0

2800000.0

148

ԼՂՀ տեսարժան վայրերի ուղեցույց հանդիսացող բրոշյուրներ հայրենասիրական ու ազգասիրական երգերի սկավառակով

40.0

3200.0

128000.0

149

«Արցախի պատմության քարուղիները» փաստավավերագրական ֆիլմի սկավառակ 1 ժամ տևողությամբ

140.0

5000.0

700000.0

150

Ձմեռային անվադողեր

4

37500.0

150000.0

 

ԸՆԴԱՄԵՆԸ

   

41618655.0

 

 

       ԼՂՀ կառավարության աշխատակազմի

       ղեկավար-նախարար

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ