ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«13» օգոստոսի 2008թ. |
N 574 |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 31-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը, գույքի կազմը և չափը հաստատելու մասին» թիվ 480 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության կանոնադրության I և II բաժինները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարությունը (այսուհետ` նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական քաղաքականությունը:
2. Նախարարությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է օրենքով:
3. Նախարարության լիազորությունները սահմանվում են օրենքներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանն ու այլ իրավական ակտերին համապատասխան:
5. Նախարարությունն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
6. Նախարարությունը կազմված է նախարարից և նախարարության աշխատակազմից: Նախարարության համակարգում ընդգրկվում են նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունները և հիմնարկները:
7. Նախարարության խնդիրներն են`
1) գիտելիքի տնտեսության ձևավորումը և նորարարության խթանումը.
2) մրցակցային տնտեսության զարգացման պայմանների ապահովումը, սպառողների շահերի պաշտպանության համակարգի զարգացումը.
3) տարածքային զարգացման անհամաչափությունների նվազեցումը.
4) արդյունաբերության գլոբալ մրցունակության բարձրացումը, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը.
5) գործարարության, ներդրումների և արտահանման խթանումը, գործարարության համար բարենպաստ և միջազգային մակարդակով մրցունակ միջավայրի ապահովումը, բարձրարժեք ծառայություն մատուցող ոլորտների զարգացումը.
6) տեղեկատվական հասարակության ձևավորումը.
7) իր իրավասության սահմաններում պետության գույքային շահերի պաշտպանությունը.
8) իր իրավասության սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական գույքի կառավարման, տնօրինման և գույքի օգտագործման պետական միասնական քաղաքականության հիմնադրույթների մշակումը և դրանց իրականացման կազմակերպումը, պետական գույքի կառավարման (այդ թվում՝ մասնավորեցման) արդյունավետության բարձրացումը.
9) պետական գույքի կառավարման շրջանակներում արժեթղթերի շուկայի զարգացմանը, ներդրումների ներգրավմանն աջակցելը.
10) պետական գույքի արդյունավետ կառավարման միջոցով պետական եկամուտների ավելացմանը նպաստելը.
11) իր իրավասության սահմաններում տնտեսության պետական սեփականության արդյունավետ օգտագործման քաղաքականության հիմնադրույթների մշակումը, այդ ոլորտին վերաբերվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումների կատարման աշխատանքների կազմակերպումը.
12) ընդերքի տնտեսական ներուժի բացահայտումը.
13) ընդերքի համալիր օգտագործման և երկրաբանական ուսումնասիրությունների ոլորտում պետական քաղաքականության մշակումն ու իրականացումը.
14) ընդերքօգտագործման ոլորտի ռազմավարության մշակումը և օրենսդրական դաշտի կատարելագործումը.
15) ընդերքի պաշարների վերարտադրության, ողջամիտ, արդյունավետ և համալիր օգտագործման ապահովումը.
16) ընդերքի հաստատված պաշարների արդյունահանման կառավարումը և հանքավայրերի շահագործման կարգավորումը.
17) լիցենզավորված գործունեության թափանցիկության ապահովումը.
18) ընդերքի պաշարների պետական երկրաբանական հսկողության իրականացմանն ուղղված տնտեսական և իրավական մեխանիզմների մշակումն ու կիրառումը.
19) հանրապետական երկրաբանական ֆոնդի, ընդերքի պաշարների մասին տվյալների կադաստրների` միջազգային չափանիշներին համապատասխան ձևավորումն ու վարումը, տեղեկությունների թափանցիկության ապահովումը.
20) օգտակար հանածոների հաստատված պաշարներով հանքավայրերի և երևակումների հաշվառումը և գրանցումը.
21) հաստատված օգտակար հանածոների պաշարներով հանքավայրերի տարեկան հաշվեկշիռների կազմումը.
22) օգտակար հանածոների հայտնաբերման նպատակով երկրաբանական համալիր ուսումնասիրությունների իրականացման կազմակերպումը.
23) հետախուզված ընդերքի պաշարների տնտեսական գնահատումը և հաստատման ապահովումը:
II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
8. Նախարարությունը նշված խնդիրների իրականացման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ըստ ոլորտների, իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) տնտեսական քաղաքականության և ռազմավարության ոլորտում`
ա. հետազոտում և վերլուծում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսությունը, բացահայտում և նախանշում է տնտեսության զարգացման հիմնական ոլորտները և ուղղությունները,
բ. համակարգում է պետության սոցիալ-տնտեսական քաղաքականության շրջանակը և տնտեսական աճի երկարաժամկետ քաղաքականության մշակման աշխատանքները, իր իրավասության սահմաններում ապահովում դրա իրականացումը,
գ. մշակում և իրականացնում է միկրոտնտեսական քաղաքականությունը և մասնակցում մակրոտնտեսական քաղաքականության մշակմանն ու իրականացմանը` կարճաժամկետ տնտեսական աճի կանխատեսման և դրա ապահովմանն ուղղված ծրագրերի մասով,
դ. գնահատում է տնտեսական քաղաքականության իրականացման արդյունքները և ազդեցությունը տնտեսության և հասարակության վրա, նախապատրաստում տնտեսության վիճակի մասին հաշվետվությունները,
ե. ապահովում է տնտեսության զարգացման պետական և մասնավոր երկարաժամկետ ներդրումային ծրագրերի, ըստ անհրաժեշտության, փորձաքննությունը, այդ ծրագրերի կատարման ընթացքի դիտանցումը և արդյունքների գնահատումը,
զ. մասնակցում է մաքսային, հարկային և ոչ հարկային եկամուտների քաղաքականության մշակմանը` երկարաժամկետ տնտեսական աճի մարտահրավերների տեսակետից,
է. մասնակցում է սոցիալական, ֆինանսական, բյուջետային, դրամավարկային և սակագնային քաղաքականության մշակմանը,
ը. մշակում է արտաքին տնտեսական քաղաքականությունը և մասնակցում դրա իրականացմանը,
թ. ապահովում է օտարերկրյա պետությունների և միջազգային կառույցների հետ առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցությունը,
ժ. մշակում է «պետական-մասնավոր» համագործակցության շրջանակը և քաղաքականությունը, իր իրավասության սահմաններում ապահովում համագործակցության իրականացումը.
2) տնտեսության համաչափ զարգացման ոլորտում`
ա. մշակում է տնտեսության մրցունակության բարձրացման քաղաքականությունը, համակարգում դրա իրականացումը, աջակցում արդյունաբերական և ծառայությունների համախմբերի (կլաստերների) ձևավորմանը,
բ. մասնակցում է տարածքային տնտեսական քաղաքականության մշակմանը և իրականացմանը, նախաձեռնում է և իրականացնում տարածքային տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրեր,
գ. աջակցում է շրջաններում հանրային ծառայությունների տեղայնացման աստիճանի բարձրացմանն ուղղված միջոցառումների մշակմանը և իրականացմանը,
դ. մշակում է բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման քաղաքականությունը և համակարգում դրա իրականացումը,
ե. մշակում է գլոբալ մարտահրավերներին համապատասխան երկարաժամկետ ոլորտային զարգացման ծրագրերը,
զ. մշակում է տնտեսության ոլորտներում բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմանն ուղղված քաղաքականությունը և համակարգում դրա իրականացումը,
է. իր իրավասությունների սահմաններում ապահովում է արտակարգ իրավիճակներում հանրապետության կենսագործունեությանն առնչվող ռազմավարական նշանակության կազմակերպությունների գործունեությունը,
ը. ռազմական դրության պայմաններում մշակում է տնտեսության կառավարման հիմունքները, զորահավաքային նախապատրաստության կազմակերպական ու մեթոդական հիմքերը և համակարգում դրա իրականացումը.
3) գիտելիքի տնտեսության, նորամուծության և ձեռներեցության ոլորտում`
ա. իրականացնում է գիտելիքի տնտեսության ենթակառուցվածքների ձևավորման քաղաքականությունը և նպաստում դրանց զարգացմանը,
բ. մշակում է նորամուծության խթանման քաղաքականությունը և ապահովում դրա իրականացումը,
գ. համակարգում է տնտեսական աճին նպաստող գիտահետազոտական պետական կառույցների ծրագրերի իրականացումը,
դ. մշակում և իրականացնում է մտավոր սեփականության պաշտպանության քաղաքականությունը.
4) արդյունավետ շուկաների ոլորտում`
ա. ուսումնասիրում է ներքին շուկաները, բացահայտում առկա խոչընդոտները, մշակում և իրականացնում է ներքին շուկայի պաշտպանության և հակագնագցման միջոցների կիրառման քաղաքականությունը,
բ. մշակում և ներդնում է սպառողների անվտանգության ապահովման գործուն մեխանիզմներ, կատարելագործում սպառողների շահերի պաշտպանության պետական վերահսկողության համակարգը, իրականացնում սպառողների իրավունքների և շահերի պաշտպանության միջոցառումների վերաբերյալ հանրությանն իրազեկման ծրագրերը,
գ. ներդնում է որակի արդյունավետ համակարգ (ստանդարտացում, չափագիտություն, սերտիֆիկացում և հավատարմագրում), մշակում և իրականացնում է տվյալ ոլորտի քաղաքականությունը,
դ. մշակում է տնտեսական մրցակցության պաշտպանության քաղաքականությունը,
ե. մշակում է կորպորատիվ կառավարման իրավական դաշտը և կանոնները, աջակցում կորպորատիվ կառավարման մշակույթի ձևավորմանը և ներդրմանը.
5) գործարար միջավայրի բարելավման և տեղեկատվական հասարակության ոլորտում`
ա. մշակում և իրականացնում է գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված քաղաքականությունը,
բ. ձևավորում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության` որպես գործարարության իրականացման համար բարենպաստ երկրի նկարագիրը և ապահովում դրա գովազդումը,
գ. մշակում և իրականացնում է ներդրումների և ներդրողների պաշտպանության քաղաքականությունը,
դ. բացահայտում է գործարար միջավայրի խոչընդոտները և առաջարկություններ ներկայացնում դրանց վերացման ուղղությամբ, ձևավորում կազմակերպությունների ստեղծման, կտրուկ աճին նպաստող գործարար միջավայր,
ե. մշակում է տեղեկատվական հասարակության ձևավորման և զարգացման պետական քաղաքականությունը, առաջնորդում և համակարգում տեղեկատվական հասարակության ձևավորման գործընթացը.
6) պետական սեփականության կառավարման ոլորտում`
ա. օրենքով կամ կառավարության որոշումների համաձայն նախարարության տնօրինմանը տրված պետական գույքի (այսուհետ՝ պետական գույք) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կառավարումը,
բ. պետական գույքի կառավարման, ներառյալ մասնավորեցման վերաբերյալ առաջարկությունների մշակումը և ներկայացնելը,
գ. իր իրավասության սահմաններում պետական գույքի կառավարմանը վերաբերող հարցերի լուծումը, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող շենքերի, շինությունների, տարածքների արդյունավետ օգտագործման և սպասարկման վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը առաջարկություններ ներկայացնելը,
դ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցվող պետական գույքի վերաբերյալ տեղեկատվության հրապարակման ապահովումը,
ե. պետական հիմնարկների գույքի պահպանման կամ օգտագործման վիճակի բարելավման վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը,
զ. պետական գույքի գույքագրման աշխատանքներում պետական մարմինների հետ համագործակցելը, գույքագրման վերաբերյալ հաշվետվություններ ընդունելը, իսկ հատուկ լիազորության դեպքում գույքագրման աշխատանքների կազմակերպելը,
է. իր իրավասության սահմաններում պետական գույքի տիրապետող կամ օգտագործող սուբյեկտներից օրենքով կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով պետական գույքի տիրապետողի, օգտագործողի, ինչպես նաև այդ գույքի կազմի ու որակի փոփոխությունների մասին տեղեկատվության ընդունումը,
ը. իր իրավասության սահմաններում պետական սեփականություն հանդիսացող հողի, ընդերքի, անտառների, ջրային և այլ բնական ռեսուրսների տնօրինման ու օգտագործման պետական քաղաքականության հիմնադրույթների մշակմանն աջակցելը,
թ. իր իրավասության սահմաններում պետական և այլ իրավասու մարմինների մասնակցությամբ պետական գույքի օգտագործման նկատմամբ վերահսկողության իրականացնումը.
ժ. իր իրավասության սահմաններում պետական մասնակցությամբ առևտրային կազակերպությունների ներդրումային գրավչության բարձրացմանը նպաստելը,
ժա. իր իրավասության սահմաններում պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսական առողջացման ծրագրերի մշակմանն ու իրագործմանը, այդ կազմակերպությունների լուծարման, վարձակալված պետական գույքի կառավարման քաղաքականության մշակմանն ու իրականացմանը մասնակցելը,
ժբ. պետական գույքի օգտագործումից ու մասնավորեցումից ստացվելիք միջոցների վերաբերյալ կանխատեսումները Լեռնային Ղարաբաղի Հանրապետութան կառավարություն ներկայացնելը և դրանց ապահովման համար միջոցառումներ իրականացնելը,
ժգ. իր իրավասության սահմաններում պետական բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպություններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորություններ իրականացնելը, ինչպես նաև իր ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպություններն ու պետական կառավարչական հիմնարկները կառավարելը,
ժդ. լուծարված առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններից պետական բաժնեմասի դիմաց ստացվող մնացորդային գույքի կազմում ընդգրկված գույքային իրավունքների կառավարումը,
ժե. հօգուտ պետությանը բռնագրավված, տիրազուրկ, նվիրատվությամբ և ժառանգության իրավունքով պետությանն անցած գույքի տնօրինման, ինչպես նաև հարկային և ոչ հարկային պարտավորությունների դիմաց բռնագանձված գույքի իրացման աշխատանքների կատարումը.
7) մասնավորեցման ոլորտում՝
ա. պետական գույքի մասնավորեցման ծրագրերի (այսուհետ՝ ծրագիր), ինչպես նաև այդ ծրագրում առաջարկվող լրացումների և փոփոխություների վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների նախագծերի մշակումը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն դրանց ներկայացումը,
բ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված դեպքերում և կարգով պետական մասնակցությամբ առևտրային կազակերպությունների բաժնետոմսերի, «փոքր» ու անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցման, ինչպես նաև այդ առնչությամբ պետական մասնակցությամբ կազմակերպությունների վերակազմակերպման աշխատանքների իրականացումը,
գ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով կառավարչի նշանակումը և փորձագետների վարձումը,
դ. մասնավորեցման ծրագրին համապատասխան և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցման հայտերի ընդունումը և դրանց ընթացքավորումը,
ե. պետական գույքի մասնավորեցման և մասնավորեցման գործընթացը կանոնակարգող իրավական ակտերի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերի մշակումը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն դրանց ներկայացումը,
զ. գույքի գնահատումը, մասնավորեցումը, իրավաբանական անձանց լուծարումը կարգավորող նորմատիվ ակտերի նախագծերի մշակումն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն դրանց ներկայացումը,
է. մասնավորեցվող և օտարվող պետական գույքի գնահատումը, եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ,
ը. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից մասնավորեցման գործարքների կնքումը,
թ. իր կողմից կնքված պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը և պարտավորությունների կատարման մասին եզրակացություն տալը,
ժ. մասնավորեցման ծրագրի պահանջներից ելնելով՝ օրենքով սահմանված դեպքերում մասնավորեցման մասնակիցների և մասնավորեցման օբյեկտների նկատմամբ սահմանափակումներ կիրառելու վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը,
ժա. մասնավորեցման վերաբերյալ առաջարկությունների քննարկումը,
ժբ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցման ընթացիկ ծրագրի կատարման վերաբերյալ հաշվետվությունների նախագծերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն ներկայացնելը,
ժգ. մասնավորեցման ենթակա պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների և անավարտ շինարարության օբյեկտների մասին տեղեկությունների ու ազդագրերի հրապարակման կազմակերպումը,
ժդ. մասնավորեցվող առևտրային կազմակերպությունների բաժնետերերին բաժնետոմսերի տրամադրմանը աջակցելը,
ժե. մասնավորեցվող առևտրային կազմակերպություններում վերլուծությունների կատարումը,
ժզ. պետական գույքի մասնավորեցման, տնօրինման, ինչպես նաև հաշվառման գործընթացների վերլուծության և դրանց վերաբերյալ առաջարկությունների ընդհանրացման իրականացումը,
ժէ. պետական գույքի հավանական գնորդներին մասնավորեցման գործընթացին վերաբերող տեղեկությունների տրամադրումը.
8) բնական պաշարների կառավարման ոլորտում`
ա. ընդերքի պաշարների օգտագործման և վերարտադրության տնտեսական մեխանիզմների մշակումն ու ներդրումը,
բ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդերքի պաշարների միասնական ֆոնդերի կառավարումը` ընդերքի և ընդերքի պաշարների մասին երկրաբանական և այլ տեղեկատվության կուտակումը, պահպանումը, օգտագործման տրամադրումը և վերլուծությունը,
գ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի երկրաբանական ուսումնասիրության և երկրաբանահետախուզական աշխատանքների պետական երկրաբանական փորձաքննությունը, երկրաբանատնտեսագիտական գնահատումը, ընդերքի պաշարների հաստատման մեխանիզմների մշակումը և դրանց ապահովումը,
դ. ընդերքի պաշարների միասնական հանրապետական ֆոնդերի` հաշվեկշիռների, կադաստրների ու ռեգիստրների վարումը,
ե. ընդերքի պաշարների, ընդերքօգտագործման պետական երկրաբանամարկշեյդերական և, իր իրավասության սահմաններում, օրենքով նախատեսված այլ վերահսկողության ապահովումը` բացառությամբ ջրային պաշարների,
զ. օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ընդերքն օգտագործման տրամադրելը, հաշվառելը պետական կառավարման ապահովումը,
է. իր իրավասության սահմաններում պետական նշանակության երկրաբանական համալիր ուսումնասիրությունների` երկրաբանական, ինժեներաերկրաբանական, երկրաքիմիական, երկրաֆիզիկական, տեկտոնական հանույթների, դրանց ուղեկցող ընդհանուր որոնումների, ինչպես նաև օգտակար հանածոների հայտնաբերման նպատակ չհետապնդող այլ երկրաբանահետախուզական աշխատանքների համակարգումը, մեթոդական ապահովումը, համապատասխան քարտեզների կազմումը, հաստատումն ու հրատարակման ապահովումը,
ը. օգտակար հանածոների պաշարների հաշվեկշռի կազմումը, օգտակար հանածոների երևակումների պետական կադաստրի վարումը և հաշվառումը,
թ. երկրաբանական ուսումնասիրության և երկրաբանահետախուզական աշխատանքների ծավալների ավելացումը, պետական գրանցումը, լեռնային աշխատանքների կատարման թույլտվությունների տրամադրումը,
ժ. ընդերքի մասին երկրաբանական տեղեկատվության կուտակումը, պահպանումը, օգտագործման տրամադրումը,
ժա. սահմանված կարգով ուսումնասիրության (հատուկ), հանքարդյունահանման (հատուկ) լիցենզիաների, թույլտվությունների, տեղեկանքների տրամադրումը, ուժը կորցրած ճանաչումը և չեղյալ հայտարարումը,
ժբ. իր իրավասության սահմաններում ընդերքօգտագործման և լեռնահարստացուցիչ համակարգերի, ուսումնասիրության, շահագործման և լուծարման նախագծերի պետական փորձաքննության կազմակերպումը և կատարումը, համապատասխան եզրակացությունների տրամադրումը,
ժգ. ընդերքօգտագործման ուսումնասիրության և շահագործման լիցենզային, կայունացման, կոնցեսիոն, արտադրանքի բաժանման և այլ պայմանագրերի կնքումը,
ժդ. լեռնահատկացման և երկրաբանական հատկացման ակտերի տրամադրումը,
ժե. հանքային իրավունքը հավաստող փաստաթղթերում (լիցենզիա, նախագիծ, պայմանագիր, լեռնահատկացում, երկրաբանական հատկացում) լրացումների, փոփոխությունների և ընդլայնման կատարումը, հանքային իրավունքի (լրիվ և մասամբ) փոխանցումը, հրաժարման հավաստագրերի տրամադրման և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ գործառույթների իրականացումը,
ժզ. ռազմավարական նշանակության օգտակար հանածոների հանքավայրերի, տեղամասերի, երևակումների ընդերքօգտագործման տրամադրման նպատակով աճուրդների կազմակերպման մեխանիզմների ձևավորումը և աճուրդների անցկացման ապահովումը,
ժէ. իր իրավասության սահմաններում ընդերքի պաշարների օգտագործման, օգտակար հանածոների պաշարների շարժի, լեռնաերկրաբանական գործընթացների, կորուստների և աղքատացման նկատմամբ վերահսկողության իրականացումը,
ժը. իր իրավասության սահմաններում ընդերքի պաշարների օգտագործման և պահպանության` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը,
ժթ. նավթի ու գազի, երկրաջերմային պաշարների որոնողահետախուզական աշխատանքների, այդ աշխատանքներում միջազգային կազմակերպությունների մասնակցության հետ կապված հարցերի համակարգումը,
ի. ընդերքօգտագործողի հետ համատեղ ընդերքօգտագործման պայմանագրի դրույթները խախտելու արդյունքում հասցված վնասի չափի գնահատումը` համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության.
9) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ գործառույթներ:»:
2) որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի կառուցվածքը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի`
1) զբոսաշրջության բաժինը վերակազմակերպել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության աշխատակազմի համապատասխան բաժնի,
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տրանսպորտային տեսչությունը և էներգետիկայի պետական տեսչությունը վերակազմակերպել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչության աշխատակազմի համապատասխան տեսչությունների:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 28-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տրանսպորտային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 61 որոշման վերնագրում, տեքստում և որոշման NN 1 և 2 հավելվածներում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 31-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էներգետիկայի պետական տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 519 որոշման վերնագրում, տեքստում և որոշման NN 1 և 2 հավելվածներում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:
5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 28-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության որակի տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 60 որոշման վերնագրում, տեքստում և որոշման NN 1 և 2 հավելվածներում «որակի տեսչություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:
6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության պետին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչության պետին` ապահովել սույն որոշման 1-ին կետով վերակազմակերպված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի զբոսաշրջության բաժնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տրանսպորտային տեսչության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էներգետիկայի պետական տեսչության աշխատողների` օրենքով սահմանված իրավունքներն ու երաշխիքները:
7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել ոլորտի գործունեությունը կարգավորող իրավական ակտերի անհրաժեշտ փոփոխությունները:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«13» օգոստոսի 2008թ.
թիվ 574 որոշման |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
I . Կառուցվածքային ստորաբաժանումներ
|
1. |
Տնտեսական քաղաքականության և գործարարության աջակցման բաժին |
|
2. |
Տնտեսական և տարածքային զարգացման բաժին |
|
3. |
Արդյունաբերության, տեղեկատվական և նոր տեխնոլոգիաների բաժին |
|
4. |
Առևտրի, ծառայությունների և մտավոր սեփականության բաժին |
|
5. |
Արտաքին կապերի բաժին |
|
6. |
Ընդերքի բաժին |
|
7. |
Պետական գույքի մասնավորեցման և օտարման բաժին |
|
8. |
Պետական գույքի կառավարման և ֆինանսական բաժին |
|
9. |
Իրավաբանական բաժին |
|
10. |
Ընդհանուր բաժին |
|
II. Առանձնացված ստորաբաժանումներ
|
|
1. |
Շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչություն |
|
2. |
Երկրաբանամարկշերդերական վերահսկողության պետական տեսչություն |
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |