ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«14» փետրվարի 2008թ. |
N 63 |
ք.Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 722 որոշման մեջ լրացում կատարելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 25-ի «Չաշխատող կանանց համար հղիության և ծննդաբերության նպաստ սահմանելու մասին» թիվ 722 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը.
որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետի առաջին պարբերությունը «հատկացվում է» բառերից հետո լրացնել «նպաստի իրավունք ձեռք բերելու պահին» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |