ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2013 թվականի
հոկտեմբերի 31-ին
«ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Թանկարժեք մետաղների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2007 թվականի հունիսի 20-ի ՀՕ-51 օրենքի (այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի «ժէ» կետի «արտադրության լիցենզիա ունեցող» բառերը փոխարինել «արտադրություն իրականացնող» բառերով:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «օրենքով սահմանված կարգով թանկարժեք մետաղներ զտարկելու, բանկային ոսկի և ստանդարտացված ձուլակտորներ արտադրելու լիցենզիա ունեցող զտարկող կազմակերպությունները:» բառերը փոխարինել «զտարկող կազմակերպությունները` օրենքով սահմանված պահանջների և պայմանների պահպանմամբ»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
|
15 նոյեմբերի 2013թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-48-Ն |
|