ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2007 թվականի
հունիսի 20-ին
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
|
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
Սույն օրենքը սահմանում է թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի շրջանառության իրավական հիմքերը և պետական կարգավորման սկզբունքները, թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի շրջանառության ոլորտում պետական կառավարման և այլ մարմինների լիազորությունները:
|
Հոդված 2. |
Հիմնական հասկացությունները |
Սույն օրենքում նշված հասկացություններն օգտագործվում են հետևյալ իմաստով`
ա) թանկարժեք մետաղներ՝ թանկարժեք մետաղներից պատրաստված իր չհանդիսացող ոսկի, արծաթ, պլատին և պլատինային խմբի մետաղներ (պալադիում, իրիդիում, ռոդիում, ռուտենիում և օսմիում)՝ ցանկացած տեսքով և վիճակում (բնակտոր, զտարկված, ձուլակտոր, հումք, համաձուլվածք, նախապատրաստվածքներ, կիսաֆաբրիկատ, քիմիական միացություն, մետաղադրամ, ջարդոն, թափոն և այլն).
բ) թանկարժեք քարեր՝ բնական, անմշակ և մշակված՝ ալմաստ, զմրուխտ, սուտակ, շափյուղա, ալեքսանդրիտ և բնական մարգարիտ.
գ) թանկարժեք մետաղներից պատրաստված իր՝ թանկարժեք մետաղներից կամ թանկարժեք և գունավոր մետաղների համաձուլվածքներից նպատակային նշանակության և օգտագործման համար պատրաստված պատրաստի արտադրանք, որն իր վրա կարող է ունենալ նաև ոչ թանկարժեք մետաղներից այլ բաղադրատարրեր.
դ) թանկարժեք մետաղներից պատրաստված իրի արտադրություն՝ թանկարժեք մետաղներից պատրաստվող իրի արտադրական գործընթաց.
ե) թանկարժեք մետաղների զտարկում (աֆինաժ)՝ այլ խառնուրդներից և ուղեկցող տարրերից թանկարժեք մետաղների կորզման և մաքրման մետալուրգիական գործընթաց.
զ) զտարկված թանկարժեք մետաղներ՝ զտարկող կազմակերպությունների կողմից արտադրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ միջազգային ստանդարտներին համապատասխան` թանկարժեք մետաղների ցանկացած չափի ձուլակտորներ, մանրագնդիկներ, փոշի, որոնք պետք է ունենան հիմնական թանկարժեք մետաղի 99,5 տոկոսից ոչ պակաս պարունակություն.
է) թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառք՝ վաճառողի կողմից հրապարակային պայմանագրի կանոններին համապատասխան՝ անձնական, ընտանեկան, կենցաղային կամ այլ օգտագործման համար նախատեսված թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի առուվաճառք.
ը) բանկային ոսկի՝ Լոնդոնի թանկարժեք մետաղների շուկայի ասոցիացիայի անդամ հանդիսացող զտարկող (աֆինաժային) կազմակերպություններում արտադրված ոսկու ձուլակտորներ, որոնք ունեն անհատական սերտիֆիկատ և որոնց վրա դաջված է զտարկող կազմակերպության անվանանիշը, քաշը, հարգը և հերթական սերիական համարը: Ոսկու բանկային
ձուլակտորների քաշը կազմում է 350-ից 450 տրոյական ունցիա (10886-13996 գրամ), 99.5 տոկոսից ոչ պակաս ոսկու պարունակությամբ և դրանց վրա լրացուցիչ դաջված է արտադրության տարեթիվը.
թ) ստանդարտացված ձուլակտոր՝ ցանկացած չափի և սույն օրենքով նախատեսված հարգերին համապատասխանող թանկարժեք մետաղից պատրաստված ձուլակտոր, որն արտադրվել է զտարկող կազմակերպությունում.
ժ) հարգ՝ չափանիշ, որը ցույց է տալիս թանկարժեք մետաղների կշռային պարունակության չափը համաձուլվածքի մեկ հազար կշռային միավորի մեջ.
ժա) հարգորոշում՝ նյութերի և իրերի մեջ տարբեր մեթոդներով թանկարժեք մետաղների պարունակության որոշում.
ժբ) հարգադրոշմ՝ դրոշմ, որը հավաստում է թանկարժեք մետաղներից պատրաստված իրի մեջ թանկարժեք մետաղի պարունակության չափը մեկ հազար կշռային միավորի մեջ (հարգ) և համապատասխանում է օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին.
ժգ) հարգադրոշմում՝ թանկարժեք մետաղներից պատրաստված իրի մետաղային մակերևույթին համապատասխան հարգի դրոշմման տեխնոլոգիական գործողություն.
ժդ) տարբերանիշ՝ դրոշմ, որը ցույց է տալիս թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը հարգորոշողին և (կամ) հարգադրոշմողին և համապատասխանում է օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին.
ժե) անվանանիշ՝ նշան, որը հավաստում է թանկարժեք մետաղից պատրաստված իրի արտադրողին: Անվանանիշերի ձևերը, չափերը, նկարագրությունը, ինչպես նաև դրանց պատրաստման, հաշվառման և տնօրինման կարգը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը.
ժզ) տրոյական ունցիա՝ թանկարժեք մետաղների զանգվածի չափման միավոր, որը հավասար է 31,1034807 գրամի.
ժէ) զտարկող կազմակերպություն՝ օրենքին համապատասխան՝ թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրություն իրականացնող կազմակերպություն.
ժը) թանկարժեք մետաղների դիլերներ` թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված առուվաճառք իրականացնող անհատ ձեռնարկատերեր և իրավաբանական անձինք, այդ թվում` թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառք իրականացնող անձինք:
ժթ) հարգորոշման և հարգադրոշմման գործունեություն իրականացնող անձինք` օրենքին համապատասխան` թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման լիցենզիա ունեցող անձինք:
(2-րդ հոդվածը լրաց. 17.12.2008 ՀՕ-66-Ն, փոփ., լրաց. 16.12.2010 ՀՕ-75-Ն, փոփ. 31.10.2013 ՀՕ-48-Ն)
|
Հոդված 3. |
Թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի շրջանառությունը և դրանց շրջանառության ժամանակ առաջացող հարաբերությունները կարգավորող օրենսդրությունը |
Թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի շրջանառությունը և դրանց շրջանառության ժամանակ առաջացող հարաբերությունները կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով, «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով:
Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերում (այսուհետ՝ միջազգային պայմանագրեր) սահմանված են այլ նորմեր, քան սահմանված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
|
Հոդված 4. |
Թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում`մանրածախ առուվաճառքի նկատմամբ հսկողությունը |
(վերնագիրը փոփ. 17.12.2008 ՀՕ-66-Ն, խմբ. 16.12.2010 ՀՕ-75-Ն)
1. Թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում` մանրածախ առուվաճառքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը (այսուհետ` լիազոր մարմին)` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով (այսուհետ` օրենքներով) իրեն վերապահված լիազորությունների շրջանակում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բանկերի կողմից բանկային ոսկով և ստանդարտացված ձուլակտորներով իրականացվող գործառույթների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը` օրենքներով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում:
2. Սույն հոդվածի առաջին մասում նշված հսկողությունն իրականացվում է թանկարժեք մետաղների դիլերների կողմից` սույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանված պահանջների պահպանման նկատմամբ:
3. Թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում` մանրածախ առուվաճառքի ստուգումներն իրականացվում են օրենքով սահմանված կարգով:
(4-րդ հոդվածը փոփ., լրաց. 17.12.2008 ՀՕ-66-Ն, խմբ. 16.12.2010 ՀՕ-75-Ն)
Գ Լ ՈՒ Խ 2
«ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԶՏԱՐԿՈՒՄԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ՈՍԿՈՒ ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՎԱԾ ՁՈՒԼԱԿՏՈՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՐԳՈՐՈՇՈՒՄԸ ԵՎ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՈՒՄԸ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԸ
(վերնագիրը խմբ. 16.12.2010 ՀՕ-75-Ն)
|
Հոդված 5. |
Թանկարժեք մետաղների զտարկումը, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրությունը |
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության գործունեությամբ կարող են զբաղվել միայն զտարկող կազմակերպությունները` օրենքով սահմանված պահանջների և պայմանների պահպանմամբ:
2. (մասն ուժը կորցրել է 16.12.2010 ՀՕ-75-Ն)
3. (մասն ուժը կորցրել է 16.12.2010 ՀՕ-75-Ն)
4. (մասն ուժը կորցրել է 16.12.2010 ՀՕ-75-Ն)
(5-րդ հոդվածը փոփ. 16.12.2010 ՀՕ-75-Ն, փոփ. 31.10.2013 ՀՕ-48-Ն)
|
Հոդված 6. |
Հարգորոշումը և հարգադրոշմումը |
(վերնագիրը փոփ. 16.12.2010 ՀՕ-75-Ն)
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշումը և հարգադրոշմումը և դրանց հետ կապված գործողությունները կատարելու իրավունք ունեն օրենքով սահմանված կարգով հարգորոշման և հարգադրոշմման լիցենզիա ստացած անհատ ձեռնարկատերերը և իրավաբանական անձինք:
Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման հետ կապված գործողություններ են նաև՝
ա) հակազդուկների պատրաստումը.
բ) ստուգիչ տարրալուծումները.
գ) քիմիական տարրալուծումները:
2. (մասն ուժը կորցրել է 16.12.2010 ՀՕ-75-Ն)
3. (մասն ուժը կորցրել է 16.12.2010 ՀՕ-75-Ն)
4. (մասն ուժը կորցրել է 16.12.2010 ՀՕ-75-Ն)
5. (մասն ուժը կորցրել է 16.12.2010 ՀՕ-75-Ն)
6. (մասն ուժը կորցրել է 16.12.2010 ՀՕ-75-Ն)
7. (մասն ուժը կորցրել է 16.12.2010 ՀՕ-75-Ն)
8. (մասն ուժը կորցրել է 16.12.2010 ՀՕ-75-Ն)
9. (մասն ուժը կորցրել է 16.12.2010 ՀՕ-75-Ն)
10.(մասն ուժը կորցրել է 16.12.2010 ՀՕ-75-Ն)
(6-րդ հոդվածը փոփ. 16.12.2010 ՀՕ-75-Ն)
|
Հոդված 7. |
Թանկարժեք մետաղներ զտարկողի, հարգորոշողի և հարգադրոշմողի որակավորումները |
(7-րդ հոդվածն ուժը կորցրել է 16.12.2010 ՀՕ-75-Ն)
|
Հոդված 8. |
Թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում` մանրածախ առուվաճառքը |
(վերնագիրը փոփ. 17.12.2008 ՀՕ-66-Ն)
1. Թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում` մանրածախ առուվաճառքը անհրաժեշտության դեպքում կարող է կանոնակարգվել կառավարության հաստատած կանոններով:
2. Թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում` մանրածախ առուվաճառքը կարող է իրականացվել միայն նրանց վրա օրենքով սահմանված կարգով հարգադրոշմի և տարբերանիշի առկայության դեպքում, բացառությամբ սույն մասի «ա»«ե» կետերում նշված իրերի.
ա) թանկարժեք մետաղներից պատրաստված պատմական կամ հնագիտական արժեք ներկայացնող իրերի, ինչպես նաև մետաղադրամների, շքանշանների ու մեդալների.
բ) գիտական, բժշկական, արտադրական և այլ հատուկ նպատակների համար թանկարժեք մետաղներից պատրաստված գործիքների, սարքերի, լաբորատոր սպասքի.
գ) զենքի, կենցաղի, կրոնական ծիսակատարությունների համար հոգևորականների կողմից կիրառվող և նման այլ առարկաների, որոնց վրա արված են թանկարժեք մետաղներով դրվագազարդեր.
դ) մինչև 1,5 գրամ կշիռ ունեցող թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի, ընդ որում` արծաթից պատրաստված մինչև 3 գրամ կշիռ ունեցող իրերի.
ե) թանկարժեք մետաղներից պատրաստված նրբահյուս իրերի, որոնք հնարավոր չէ դրոշմել:
21. Թանկարժեք մետաղներից պատրաստված այն իրերը, որոնք ունեն սույն օրենքով թանկարժեք մետաղների համար սահմանված նվազագույն հարգից ցածր հարգ, ենթակա չեն հարգադրոշմման և չեն կարող իրացվել որպես թանկարժեք մետաղներից պատրաստված իրեր:
22. Արգելվում է անընթեռնելի հարգադրոշմ, տարբերանիշ և անվանանիշ ունեցող թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքը:
3. Եթե սույն օրենքի համաձայն թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի վրա առկա հարգադրոշմը և տարբերանիշը չեն համապատասխանում օրենքով նախատեսված պահանջներին, ապա այդ իրերի հարգորոշման, հարգադրոշմման պարտականությունը կրում է մանրածախ առուվաճառք իրականացնող անձը` իր հաշվին:
4. Մանրածախ առուվաճառքի ենթակա թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը պարտադիր պետք է կրեն թանկարժեք մետաղի հարգը, կշիռը, իսկ եթե այդ իրերի վրա առկա են թանկարժեք քարեր, ապա այդ քարերի կշռի և որակի բնութագրերի մասին տեղեկություններ պարունակող պիտակ:
5. Թանկարժեք մետաղների ջարդոնների և թանկարժեք մետաղներից պատրաստված նախապատրաստվածքների մանրածախ առուվաճառքի կարգը՝ կապված հարգորոշման և (կամ) հարգադրոշմման հետ, սահմանում է կառավարությունը:
6. Սույն օրենքով սահմանված մանրածախ առուվաճառքի հետ կապված պայմանների կատարման պարտականությունը կրում է մանրածախ առուվաճառք իրականացնող անձը:
7. Տեղական ինքնակառավարման մարմինները «Տեղական ինքնակառավարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված` թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի թույլտվությունը տրամադրելուց հետո հնգօրյա ժամկետում թույլտվություն ստացած անձանց մասին տեղեկությունները տրամադրում են լիազոր մարմնին:
(8-րդ հոդվածը փոփ. 17.12.2008 ՀՕ-66-Ն, խմբ., լրաց. 16.12.2010 ՀՕ-75-Ն)
|
Հոդված 9. |
Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի, ջարդոնների և նախապատրաստվածքների ներմուծումն ու արտահանումը |
(9-րդ հոդվածն ուժը կորցրել է 16.12.2010 ՀՕ-75-Ն)
Գ Լ ՈՒ Խ 3
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՐԳՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՄԱՆ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԶՏԱՐԿՄԱՆ, ԲԱՆԿԱՅԻՆ ՈՍԿՈՒ ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՎԱԾ ՁՈՒԼԱԿՏՈՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ
(գլուխն ուժը կորցրել է 16.12.2010 ՀՕ-75-Ն)
|
Հոդված 10. |
Թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության լիցենզավորումը |
(10-րդ հոդվածն ուժը կորցրել է 16.12.2010 ՀՕ-75-Ն)
|
Հոդված 11. |
Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման լիցենզավորումը |
(11-րդ հոդվածն ուժը կորցրել է 16.12.2010 ՀՕ-75-Ն)
Գ Լ ՈՒ Խ 4
ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
|
Հոդված 12. |
Սույն օրենքի խախտումների համար կիրառվող պատասխանատվության միջոցները |
Սույն օրենքի խախտման դեպքում լիազոր մարմինը կիրառում է պատասխանատվության հետևյալ միջոցները՝
ա) տուգանք.
բ) (կետն ուժը կորցրել է 16.12.2010 ՀՕ-75-Ն)
գ) (կետն ուժը կորցրել է 16.12.2010 ՀՕ-75-Ն)
(12-րդ հոդվածը փոփ. 16.12.2010 ՀՕ-75-Ն)
1. Տուգանքը կիրառում և գանձում է լիազոր մարմինը: Եթե տուգանվող անձը համաձայն չէ տուգանքի կիրառման վերաբերյալ լիազոր մարմնի որոշման հետ, ապա լիազոր մարմինը տուգանքը գանձելու հայցով դիմում է դատարան:
2. (մասն ուժը կորցրել է 16.12.2010 ՀՕ-75-Ն)
3. Տուգանքը՝ որպես պատասխանատվության միջոց, 50.000 դրամի չափով կիրառվում է, եթե խախտվել է սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-4-րդ մասերով սահմանված պահանջներից որևէ մեկը:
4. (մասն ուժը կորցրել է 16.12.2010 ՀՕ-75-Ն)
5. Սույն հոդվածի երրորդ մասի համաձայն՝ տուգանքի կիրառումից հետո՝ մեկ տարվա ընթացքում, տուգանքի կիրառման համար հիմք հանդիսացող խախտումը շարունակելու կամ նման նոր խախտում թույլ տալու դեպքում տուգանքի չափը յուրաքանչյուր դեպքում ավելացվում է 300.000 դրամի չափով:
6. Սույն հոդվածով սահմանված տուգանքները գանձվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե:
(13-րդ հոդվածը փոփ., լրաց. 16.12.2010 ՀՕ-75-Ն)
|
Հոդված 14. |
Լիցենզիայի գործողության կասեցումը |
(14-րդ հոդվածն ուժը կորցրել է 16.12.2010 ՀՕ-75-Ն)
|
Հոդված 15. |
Լիցենզիայի գործողության դադարեցումը |
(15-րդ հոդվածն ուժը կորցրել է 16.12.2010 ՀՕ-75-Ն)
Գ Լ ՈՒ Խ 5
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՐԳԵՐԸ
|
Հոդված 16. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում սահմանված հարգերը |
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստվող իրերի արտադրության և շրջանառության համար սահմանվում են հավելվածում նշված հարգերը՝ ըստ մետրական համակարգի:
2. Հավելվածում նշված հարգերից թանկարժեք մետաղների փաստացի հարգերի թույլատրելի երկկողմանի +/- շեղման առավելագույն չափը, հաշվի առնելով նաև զոդանյութի հարգը, սահմանվում է՝
ա) ոսկու համար՝ բոլոր հարգերի դեպքում՝ մինչև +/- 3 միավոր (585 հարգի ոսկյա իրերի համար բացասական շեղում չի թույլատրվում).
բ) արծաթի համար՝ բոլոր հարգերի դեպքում՝ մինչև +/- 5 միավոր.
գ) պլատինի և պալադիումի համար՝ բոլոր հարգերի դեպքում՝ մինչև +/- 10 միավոր.
դ) մանրանախշ, բազմաթիվ զոդվածք ունեցող նրբահյուս (ֆիլիգրան) արծաթյա իրերում թույլատրվում է հարգի շեղում՝ մինչև +/- 20 միավոր:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում չգործող հարգերով թանկարժեք մետաղներից իրերի արտադրությունը թույլատրվում է, եթե այդ իրերը նախատեսված են արտահանման կամ ոչ մանրածախ առուվաճառքի նպատակների համար, և այդպիսի պայման առկա է պատվիրատու-արտադրող (կամ մատակարարող) կողմերի միջև կնքված պայմանագրում (այլ փաստաթղթում):
Գ Լ ՈՒ Խ 6
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆԸ
|
Հոդված 17. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանը |
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած մարմին է (այսուհետ՝ գանձարան):
2. Գանձարանի հիմնական խնդիրներն են՝
ա) պետական մարմինների, պետական հիմնարկների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների և 100 տոկոս պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց հաշվեկշիռներում հաշվառված թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերի հաշվառումը և կառավարումը.
բ) գանձարանում գտնվող թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերի հաշվառման և պահպանման ապահովումը.
գ) պետության կարիքների համար օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան՝ թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերի գնումն ու վաճառքը:
3. Գանձարանը սույն օրենքով լիազորված է իրականացնել հետևյալ հիմնական գործառույթները՝
ա) հաշվառում և կառավարում է պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք մետաղները և թանկարժեք քարերը, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերը.
բ) կատարում է կառավարության որոշումները թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստները ձևավորելու և համալրելու մասին, կնքում պայմանագրեր թանկարժեք մետաղներ և թանկարժեք քարեր արդյունահանող, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրեր արտադրող կազմակերպությունների հետ պետական պահուստները համալրելու նպատակով թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերի մատակարարումների մասին, ապահովում է դրանց դիմաց վճարումները, ստացված արժեքների մուտքագրումը, պահպանությունը և հաշվառումը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ բռնագրավված, տիրազուրկ ճանաչված, ժառանգության իրավունքով և այլ հիմքերով պետությանն անցած արժեքների մուտքագրումը պետական պահուստներ:
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստի և դրա բաղկացուցիչ մաս կազմող թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ազգային պահուստի համալրման, պահպանության, օգտագործման, ծախսման, հաշվառման, ինչպես նաև դրանց տեղաբաշխման և գտնվելու վայրերը որոշելու կարգը հաստատում է կառավարությունը:
(17-րդ հոդվածը փոփ. 17.12.2008 ՀՕ-66-Ն)
|
Հոդված 18. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սեփականություն հանդիսացող և գանձարանում հաշվառված թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերի օտարումը |
1. Պաշտոնատար անձանց կողմից ի պաշտոնե և պետական մարմինների կողմից ստացած՝ թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված նվերները հաշվառվում են այդ կազմակերպության հաշվեկշռում և ընդգրկվում են յուրաքանչյուր գույքագրման արդյունքում և կարող են հանձնվել բացառապես գանձարան:
2. Պաշտոնատար անձանց կողմից ի պաշտոնե և պետական մարմինների կողմից այլ անձանց օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից մինչև 3.000-ապատիկ արժողությամբ թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված նվերները գանձարանից տրվում են լիազոր մարմնի հետ համաձայնեցվելուց հետո, իսկ 3.000-ապատիկը գերազանցելու դեպքում՝ կառավարության սահմանած կարգով:
3. Պետական մարմիններում, պետական հիմնարկների և կազմակերպությունների հաշվեկշիռներում հաշվառված թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերի օտարումը պետք է համաձայնեցվի լիազոր մարմնի հետ: Նշված իրերի հաշվառման և օտարման կարգը սահմանում է լիազոր մարմինը:
4. Պետական մասնակցությամբ կազմակերպությունների լուծարման դեպքում դրանց մնացորդային գույքից պետական բաժնեմասին հասանելիք գույքի կազմում առկա թանկարժեք մետաղները, թանկարժեք քարերը, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերը հանձնվում են գանձարան:
5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցման ենթակա իրավաբանական անձանց գույքի կազմում առկա թանկարժեք մետաղները, թանկարժեք քարերը, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերը, այդ իրավաբանական անձանց մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների ընթացքում կառավարության որոշմամբ կարող են առանձնացվել ընկերության հաշվեկշռից և փոխանցվել գանձարան:
|
Հոդված 19. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստը |
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստը (այսուհետ՝ պետական պահուստ) պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերի հանրագումարն է, որը նախատեսված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական, ֆինանսական, գիտական, մշակութային, ներդրումային և այլ կարիքներն ապահովելու համար: Բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, պետական պահուստի արժեքները ենթակա են պարտադիր հաշվառման գանձարանի կողմից:
2. Պետական պահուստը կարող է համալրվել՝
ա) պետական բյուջեի միջոցների հաշվին՝ ներքին և արտաքին շուկաներից ձեռք բերված թանկարժեք մետաղներով և թանկարժեք քարերով, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերով.
բ) օրենքով սահմանված կարգով բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված, ժառանգության իրավունքով կամ նվիրատվությամբ պետությանն անցած թանկարժեք մետաղներով, թանկարժեք քարերով, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերով.
գ) թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հազվագյուտ բնակտորներով ու գանձերով.
դ) պետական պաշտոնատար անձանց կողմից ի պաշտոնե և պետական մարմինների կողմից ստացած թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված նվերներով.
ե) այլ հիմքերով պետության սեփականությանն անցած թանկարժեք մետաղներով, թանկարժեք քարերով, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերով:
3. Գանձարանը կառավարությանն է ներկայացնում հաշվետվություն՝ տվյալ ֆինանսական տարում պետական պահուստի համալրման ու ծախսման մասին:
|
Հոդված 20. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ազգային պահուստը |
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ազգային պահուստը (այսուհետ՝ ազգային պահուստ) պետական պահուստի բաղկացուցիչ մասն է, որը պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հազվագյուտ բնակտորների, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված պատմամշակութային, թանգարանային, գիտական և գեղարվեստական նշանակություն ունեցող հազվագյուտ ոսկերչական և այլ կենցաղային իրերի ու կրոնական պաշտամունքի առարկաների հավաքածու է:
2. Ազգային պահուստի արժեքներն անձեռնմխելի և անբաժանելի են, հանդիսանում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սեփականությունը և ենթակա չեն օտարման (այդ թվում՝ ներդրման պետական մասնակցությամբ առևտրային ընկերությունների կանոնադրական կապիտալում) կամ վարձակալության: Ազգային պահուստի արժեքները կարող են ամրակցվել պետական հիմնարկներին և ոչ առևտրային կազմակերպություններին՝ ըստ նշանակության օգտագործման իրավունքով: Ազգային պահուստի արժեքները կարող են օգտագործվել ցուցադրման կամ գիտական հետազոտությունների նպատակով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում կամ նրա տարածքից դուրս՝ կառավարության թույլտվությամբ:
3. Ազգային պահուստում արժեքների հաշվեգրումն իրականացվում է կառավարության որոշումներով՝ գանձարանի փորձագիտական եզրակացությունների հիման վրա, որի անցկացման կարգը սահմանում է կառավարությունը: Գանձարանն իրականացնում է ազգային պահուստում հաշվեգրման ենթակա արժեքների նախնական փորձաքննությունը, հաշվառումը, պահպանությունը, վերականգնումը և կառավարության հանձնարարությամբ՝ դրանց ցուցադրումը: Ազգային պահուստում հաշվառման են ենթակա նաև պետական և համայնքային թանգարաններում և մշակութային կազմակերպություններում, արխիվներում գտնվող թանկարժեք մետաղները, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերը:
|
Հոդված 21. |
Թանկարժեք մետաղներ և թանկարժեք քարեր գնելու պետության նախապատվության իրավունքը |
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդերքից արդյունահանված թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի հազվագյուտ բնակտորները կարող են իրացվել՝ պահպանելով լիազոր մարմնի գնման նախապատվության իրավունքը՝ պետական պահուստի համալրման նպատակով:
Գնման նախապատվության իրավունքից լիազոր մարմնի հրաժարվելու դեպքում թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի հազվագյուտ բնակտորների սեփականատերերն այդ արժեքները կարող են վաճառել այլ սուբյեկտների, բայց ոչ պակաս, քան լիազոր մարմնին առաջարկված գնով:
2. Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի բնակտորների հազվագյուտ լինելու չափանիշները, գնահատման և վճարման պայմաններն ու կարգը սահմանում է կառավարությունը:
3. Եթե թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի հազվագյուտ բնակտորները, որոնք, սույն հոդվածի առաջին մասին համապատասխան, առաջարկվել է լիազոր մարմնին, ու վերջինս հրաժարվել է այդ արժեքները ներկայացված գներով ձեռք բերելու նախապատվության իրավունքից, ապա այդ արժեքները վաճառող սուբյեկտի պահանջի դեպքում լիազոր մարմինը 7 օրվա ընթացքում պարտավոր է տալ տեղեկանք՝ առաջարկված արժեքները գնելու նախապատվության իրավունքից հրաժարվելու մասին:
Գ Լ ՈՒ Խ 7
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
(վերնագիրը փոփ. 16.12.2010 ՀՕ-75-Ն)
|
Հոդված 211. |
Եզրափակիչ դրույթ |
Սույն օրենքի 2-րդ հոդվածի «ժբ», «ժդ», «ժէ», «ժթ» կետերի, 5-րդ հոդվածի, 6-րդ հոդվածի և 8-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները կարգավորվում են «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այդ օրենքի հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով:
(211-րդ հոդվածը լրաց. 16.12.2010 ՀՕ-75-Ն)
|
Հոդված 22. |
Սույն օրենքի ուժի մեջ մտնելը |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից վեց ամիս հետո:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
21 հուլիսի 2007թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-51 |
|
| |
Հավելված
«Թանկարժեք մետաղների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՐԳԵՐԸ
|
Ոսկի |
Արծաթ |
Պլատին |
Պալադիում |
|
375 |
800 |
900 |
500 |
|
416 |
830 |
950 |
850 |
|
500 |
875 |
|
|
|
583 |
925 |
|
|
|
585 |
960 |
|
|
|
750 |
999 |
|
|
|
916 |
|
|
|
|
958 |
|
|
|
|
999 |
|
|
|