ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ԱՆՎԱՆԱՆԻՇԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ՉԱՓԵՐԸ, ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 26.07.2011 N 505-Ն)
Հիմք ընդունելով «Թանկարժեք մետաղների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի «ժե» կետը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(փոփ. 26.07.2011 N 505-Ն)
1. Հաստատել անվանանիշերի ձևերը, չափերը, նկարագրությունը և դրանց պատրաստման, հաշվառման ու տնօրինման կարգը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 26.07.2011 N 505-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«18» մարտի 2008թ.
թիվ 203 որոշման |
ԱՆՎԱՆԱՆԻՇԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ՉԱՓԵՐԸ, ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ
(վերնագիրը փոփ. 26.07.2011 N 505-Ն)
1. Սույն կարգով կարգավորվում են անվանանիշերի ձևերը, չափերը, նկարագրությունը և դրանց պատրաստման, հաշվառման ու տնօրինման հետ կապված հարցերը:
(1-ին կետը փոփ. 26.07.2011 N 505-Ն)
2. (կետն ուժը կորցրել է 26.07.2011 N 505-Ն)
3. Անվանանիշը պատվիրում և (կամ) պատրաստում է թանկարժեք մետաղներից պատրաստված իրեր արտադրողը` սույն կարգով սահմանված թույլտվությունն ստանալուց հետո` պահպանելով սույն կարգի N2 ձևով սահմանված սահմանային չափերը:
Անվանանիշի վրա նշվում է թույլտվության հերթական համարը:
4. (կետն ուժը կորցրել է 26.07.2011 N 505-Ն)
5. (կետն ուժը կորցրել է 26.07.2011 N 505-Ն)
6. Անվանանիշերը կարող են լինել մեխանիկական, էլեկտրակայծային և այլն: Անվանանիշերի գծային չափերի թուլատրելի շեղումն է 0.15 մմ:
(6-րդ կետը փոփ. 26.07.2011 N 505-Ն)
7. Անվանանիշ պատվիրելու և (կամ) պատրաստելու թույլտվություն ստանալու համար (ձև N4) իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը լիազորված մարմին է ներկայացնում հայտ` համաձայն N5 ձևի:
Հայտում նշվում են`
ա) իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, ազգանունը.
բ) իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի գտնվելու վայրը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` բնակության վայրը.
գ) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի արտադրական գործունեության իրականացման վայրը.
դ) հայտատուի ներկայացուցչի տվյալները (անունը, ազգանունը, անձնագրի համարը, բնակության վայրը, հեռախոսահամարը).
ե) հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:
8. Հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`
ա) իրավաբանական անձի համար` կանոնադրության, պետական գրանցման վկայականի և ՀՎՀՀ-ի պատճենները, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` պետական գրանցման վկայականի և ՀՎՀՀ-ի կամ սոցիալական քարտի պատճենը.
բ) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի արտադրական գործունեության իրականացման տարածքի սեփականության, վարձակալության կամ օգտագործման իրավունքի վկայականի պատճենը.
գ) ապրանքային (սպասարկման) նշանի գրանցման վկայականի պատճենը և անվանանիշի ուրվագիծը` մեկ օրինակից:
9. Անվանանիշը պատվիրող անձը պատվերի թույլտվություն ստանալու համար լիազորված մարմին է ներկայանում անձնագրով:
10.Անվանանիշեր պատրաստելու պատվերի թույլտվությունը տրվում է անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում` 3 ամիս ժամկետով: Նշված ժամկետում պատրաստված անվանանիշը լիազորված մարմնում չգրանցվելու դեպքում անվանանիշ պատվիրելու թույլտվությունը համարվում է անվավեր, իսկ նորը տրվում է ընդհանուր հիմունքներով:
Լիազորված մարմնի կողմից 7 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին չպատասխանելու դեպքում հայտը համարվում է բավարարված:
11. Անվանանիշ պատվիրելու թույլտվությունը տրվում կամ մերժվում է լիազորված մարմնի ղեկավարի կողմից:
12. Թույլտվություն տալը գրավոր մերժվում է, եթե`
ա) դիմողի ներկայացրած փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված.
բ) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին:
13. (կետն ուժը կորցրել է 26.07.2011 N 505-Ն)
14. Անվանանիշերի հաշվառումն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարությունը` վարելով սույն կարգի N7 ձևով սահմանված անվանանիշերի հաշվառման գրանցամատյան:
(14-րդ կետը փոփ. 26.07.2011 N 505-Ն)
15. (կետն ուժը կորցրել է 26.07.2011 N 505-Ն)
16. Հին անվանանիշի մաշվածության կամ որևէ պատճառով դրա փոխարինման դեպքում նոր անվանանիշ պատվիրելու թույլտվությունը տրվում է հին անվանանիշը լիազորված մարմին հանձնելուց հետո:
(16-րդ կետը խմբ. 26.07.2011 N 505-Ն)
17. Անվանանիշը կորցնելու դեպքում նոր անվանանիշ պատվիրելու թույլտվություն ստանալու համար լիազորված մարմին են ներկայացվում սույն կարգով սահմանված փաստաթղթերը և անվանանիշի կորստյան մասին առնվազն 1000 տպաքանակ ունեցող որևէ մամուլում տպագրված հայտարարության մեկ օրինակը:
Նոր անվանանիշ պատվիրելու թույլտվությունը տրամադրվում է համապատասխան հայտարարությունը հրապարակվելուց 15 օր հետո` սույն կարգով սահմանված ժամկետներում:
Կորած անվանանիշի փոխարեն նոր անվանանիշ պատրաստելու պատվերի թույլտվությունը տրվում է ընդհանուր հիմունքներով:
(17-րդ կետը փոփ. 26.07.2011 N 505-Ն)
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
ՀԱՐԳԱԴՐՈՇՄՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ՉԱՓԵՐԸ ԵՎ ՈՒՐՎԱԳԻԾԸ
(Ձև N 1-ը ուժը կորցրել է 26.07.2011 N 505-Ն)
ԱՆՎԱՆԱՆԻՇԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՉԱՓԵՐԸ
862008-page-52.JPG)
Բ - անվանանիշերի հերթական համարը, որը թանկարժեք մետաղներից պատրաստված իրեր արտադրողի անվանանիշ պատվիրելու և (կամ) պատրաստելու թույլտվության համարն է:
ՏԱՐԲԵՐԱՆԻՇԻ ՁԵՎԻ, ՉԱՓԻ ԵՎ ՈՒՐՎԱԳԾԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՉԱՓԵՐԸ
(Ձև N 3-ը ուժը կորցրել է 26.07.2011 N 505-Ն)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
____ ___________ 200 թ. |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
____ ___________ 200 թ.
|
|
ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆ N_________ |
ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆ N_________ |
|
ԱՆՎԱՆԱՆԻՇ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ (ՊԱՏՎԻՐԵԼՈՒ) |
ԱՆՎԱՆԱՆԻՇ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ (ՊԱՏՎԻՐԵԼՈՒ) |
|
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՔ N _______ |
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ N ________ |
|
|
|
Տրված է ________________________________________________________ |
Տրված է ____________________________________________________________ |
|
(կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ, |
(կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ, |
|
|
|
_______________________________________________________________ |
____________________________________________________________________ |
|
անունը, ազգանունը, անձնագրի տվյալները) |
անունը, ազգանունը, անձնագրի տվյալները) |
|
|
|
__________________________________________________________________ |
____________________________________________________________________ |
|
(գործունեության վայրը) |
(գործունեության վայրը) |
|
|
|
Պատրաստելու (պատվիրելու) _________________________________________ |
Պատրաստելու (պատվիրելու) _________________________________________ |
|
(ըստ ներկայացվող ուրվագծի և քանակի) |
(ըստ ներկայացվող ուրվագծի և քանակի) |
|
|
|
________________________________________________________________ |
____________________________________________________________________ |
|
|
|
|
|
Պատրաստող (պատվիրող) անձի ____________________________________ |
Պատրաստող (պատվիրող) անձի ______________________________________ |
|
(անունը, հայրանունը, ազգանունը) |
(անունը, հայրանունը, ազգանունը) |
|
|
|
Ուժի մեջ է ___________ __________________200____թ. |
Ուժի մեջ է ___________ __________________200____թ. |
|
|
|
|
|
Ստացա _________________________________________________________ |
Նախարարի տեղակալ _____________________________________________ |
|
(պատվիրողի ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը) |
( ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը) |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ա Յ Տ
ԱՆՎԱՆԱՆԻՇ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ (ՊԱՏՎԻՐԵԼՈՒ) ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ
1._______________________________________________________________________
(դիմող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ (այսուհետ՝ հայտատու) անվանումը և
կազմակերպական-իրավական ձևը կամ անունը, ազգանունը)
|
2. Հայտատուի`
գտնվելու վայրը կամ
բնակության վայրը |
|
|
3. հեռախոսահամարը |
|
|
4. Հայտատուի արտադրական գործունեության
իրականացման վայրը |
|
|
5. Արտադրական գործունեության
իրականացման վայրում առկա հեռախոսահամարը |
|
|
6. Հայտատուի ներկայացուցչի անունը, ազգանունը
|
|
|
7. Անձնագրի համարը
|
|
|
8. Բնակության վայրը
|
(քաղաքը, փողոցը, շենքը, բնակարանը) |
|
9. Հեռախոսահամարը
|
|
10. Հայտին կցվում են հետևյալ փաստաթղթերը՝
|
Հ/հ ը/կ |
Փաստաթղթի անվանումը |
Առկայության դեպքում կատարել նշագրում |
Նշել թերթերի քանակը |
|
1.
|
Հայտատուի` իրավաբանական անձի համար` կանոնադրության, պետական գրանցման վկայականի և ՀՎՀՀ-ի պատճենները, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` պետական գրանցման վկայականի և ՀՎՀՀ-ի կամ սոցիալական քարտի պատճենը |
|
|
|
2.
|
Գործունեության իրականացման տարածքի սեփականության, վարձակալության կամ օգտագործման իրավունքի վկայականի պատճենը |
|
|
|
3. |
Ապրանքային (սպասարկման) նշանի գրանցման վկայականի պատճենը և անվանանիշի ուրվագիծը |
|
|
|
Հայտին կցված փաստաթղթերի թերթերի ընդհանուր քանակը |
|
|
Կ. Տ. |
Սեփական ձեռքով սույն հայտում կատարված
գրառումների և նշագրումների իսկությունը հավաստում եմ`
հայտատուի ներկայացուցիչ __________________
(ստորագրությունը)
_______ _____________________ 200 թ. |
ՏԱՐԲԵՐԱՆԻՇԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ
(Ձև N 6-ը ուժը կորցրել է 26.07.2011 N 505-Ն)
ԱՆՎԱՆԱՆԻՇԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ
|
NN |
Թանկարժեք մետաղներից պատրաստված իրեր արտադրող իրավաբանական անձի անվանումը, կազմակերպա-իրավական ձևը |
Թանկարժեք մետաղներից պատրաստված իրեր արտադրող իրավաբանական անձի գտնվելու վայրը |
Իրավաբանական անձի գործունեության իրականացման վայրը |
Թույլ- տվության համարը |
Թույլտվություն տալու օրը, ամիսը, տարեթիվը |
Իրավաբանական անձի համար՝ ՀՎՀՀ-ն, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար՝ ՀՎՀՀ-ն կամ սոցիալական քարտի համարը |
Անհատ ձեռնարկատիրոջ կամ լիազորված անձի անունը, ազգանունը և անձնագրի համարը |
Անհատ ձեռնարկատիրոջ կամ լիազորված անձի բնա-կության վայրը |
Անվանանիշի ստացման օրը, ամիսը, տարեթիվը |
Այլ տեղե-կու-թյուն-ներ |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՎԱԾ ՁՈՒԼԱԿՏՈՐԻ ՄԱԿԵՐԵՍԻՆ ԴՐՈՇՄՎՈՂ ԼԱՏԻՆԱՏԱՌ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԵՐԻ, ՀԱՐԳԻ, ՔԱՇԻ ՈՒ ՄԵԿ ԿԻԼՈԳՐԱՄ ԵՎ ԱՎԵԼԻ ՔԱՇ ՈՒՆԵՑՈՂ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՎԱԾ ՁՈՒԼԱԿՏՈՐՆԵՐԻ ՄԱԿԵՐԵՍԻՆ ԴՐՈՇՄՎՈՂ ՍԵՐԻԱԿԱՆ ՀԱՄԱՐԻ ԹՎԵՐԻ ԵՎ ՏԱՌԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
(Ձև N 8-ը ուժը կորցրել է 26.07.2011 N 505-Ն)