ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ՀԱՐԳԱԴՐՈՇՄՆԵՐԻ, ՏԱՐԲԵՐԱՆԻՇԵՐԻ ԵՎ ԱՆՎԱՆԱՆԻՇԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ՉԱՓԵՐԸ, ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Թանկարժեք մետաղների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 8-րդ մասը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել հարգադրոշմների, տարբերանիշերի և անվանանիշերի ձևերը, չափերը, նկարագրությունը և դրանց պատրաստման, հաշվառման ու տնօրինման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«18» մարտի 2008թ.
թիվ 203 որոշման |
ՀԱՐԳԱԴՐՈՇՄՆԵՐԻ, ՏԱՐԲԵՐԱՆԻՇԵՐԻ ԵՎ ԱՆՎԱՆԱՆԻՇԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ՉԱՓԵՐԸ, ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Սույն կարգով կարգավորվում են հարգադրոշմների, տարբերանիշերի և անվանանիշերի ձևերը, չափերը, նկարագրությունը և դրանց պատրաստման, հաշվառման ու տնօրինման հետ կապված հարցերը:
2. Հարգադրոշմը պատվիրում և (կամ) պատրաստում են թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման լիցենզիա ստացած անձինք (այսուհետ` լիցենզավորված անձ): Հարգադրոշմը թույլատրվում է պատվիրել և (կամ) պատրաստել միայն համաձայն սույն կարգի N1 ձևով սահմանված հարգադրոշմների ձևերի, չափերի և ուրվագծի:
3. Անվանանիշը պատվիրում և (կամ) պատրաստում է թանկարժեք մետաղներից պատրաստված իրեր արտադրողը` սույն կարգով սահմանված թույլտվությունն ստանալուց հետո` պահպանելով սույն կարգի N2 ձևով սահմանված սահմանային չափերը:
Անվանանիշի վրա նշվում է թույլտվության հերթական համարը:
4. Տարբերանիշը պատվիրում և (կամ) պատրաստում է լիազոր մարմինը` սույն կարգով սահմանված կարգով` պահպանելով սույն կարգի N3 ձևով սահմանված տարբերանիշի ձևի, չափի և ուրվագծի սահմանային չափերը:
Տարբերանիշը ենթակա է պարտադիր գրանցման` լիազորված մարմնում:
Տարբերանիշի վրա նշվում է լիցենզիայի համարը:
5. Տարբերանիշը կարող է ունենալ գաղտնագիր:
6. Հարգադրոշմները, անվանանիշերը և տարբերանիշերը կարող են լինել մեխանիկական, էլեկտրակայծային և այլն: Տարբերանիշերի, անվանանիշերի և հարգադրոշմների գծային չափերի թուլատրելի շեղումն է 0.15 մմ:
7. Անվանանիշ պատվիրելու և (կամ) պատրաստելու թույլտվություն ստանալու համար (ձև N4) իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը լիազորված մարմին է ներկայացնում հայտ` համաձայն N5 ձևի:
Հայտում նշվում են`
ա) իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, ազգանունը.
բ) իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի գտնվելու վայրը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` բնակության վայրը.
գ) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի արտադրական գործունեության իրականացման վայրը.
դ) հայտատուի ներկայացուցչի տվյալները (անունը, ազգանունը, անձնագրի համարը, բնակության վայրը, հեռախոսահամարը).
ե) հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:
8. Հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`
ա) իրավաբանական անձի համար` կանոնադրության, պետական գրանցման վկայականի և ՀՎՀՀ-ի պատճենները, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` պետական գրանցման վկայականի և ՀՎՀՀ-ի կամ սոցիալական քարտի պատճենը.
բ) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի արտադրական գործունեության իրականացման տարածքի սեփականության, վարձակալության կամ օգտագործման իրավունքի վկայականի պատճենը.
գ) ապրանքային (սպասարկման) նշանի գրանցման վկայականի պատճենը և անվանանիշի ուրվագիծը` մեկ օրինակից:
9. Անվանանիշը պատվիրող անձը պատվերի թույլտվություն ստանալու համար լիազորված մարմին է ներկայանում անձնագրով:
10.Անվանանիշեր պատրաստելու պատվերի թույլտվությունը տրվում է անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում` 3 ամիս ժամկետով: Նշված ժամկետում պատրաստված անվանանիշը լիազորված մարմնում չգրանցվելու դեպքում անվանանիշ պատվիրելու թույլտվությունը համարվում է անվավեր, իսկ նորը տրվում է ընդհանուր հիմունքներով:
Լիազորված մարմնի կողմից 7 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին չպատասխանելու դեպքում հայտը համարվում է բավարարված:
11. Անվանանիշ պատվիրելու թույլտվությունը տրվում կամ մերժվում է լիազորված մարմնի ղեկավարի կողմից:
12. Թույլտվություն տալը գրավոր մերժվում է, եթե`
ա) դիմողի ներկայացրած փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված.
բ) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին:
13. Տարբերանիշի պատվիրելու և (կամ) պատրաստելու ծախսերն իրականացնում է լիցենզավորված անձը:
14. Անվանանիշերի և տարբերանիշերի հաշվառումն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարությունը` վարելով սույն կարգի N6 ձևով սահմանված տարբերանիշերի հաշվառման գրանցամատյան և N7 ձևով սահմանված անվանանիշերի հաշվառման գրանցամատյան:
15. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում թանկարժեք մետաղներ զտարկելու, բանկային ոսկի և ստանդարտացված ձուլակտորներ արտադրելու լիցենզիա ունեցող զտարկող կազմակերպությունների կողմից արտադրված թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորների մակերեսին պետք է դրոշմված լինի արտադրող կազմակերպության անվանումը (անվանանիշը), ձուլակտորների քաշը` արտահայտված գրամներով, կիլոգրամներով կամ տրոյական ունցիաներով, մետաղի լատինատառ խորհրդանշանը և հարգը (ձև N8):
Մեկ կիլոգրամ և ավելի քաշ ունեցող ձուլակտորների մակերեսի վրա պետք է դրոշմված լինի նրա սերիական համարը:
16. Հին անվանանիշի կամ տարբերանիշի մաշվածության կամ որևէ պատճառով դրանց փոխարինման դեպքերում նոր անվանանիշ պատվիրելու թույլտվությունը կամ նոր տարբերանիշը տրվում է հին անվանանիշը կամ տարբերանիշը լիազորված մարմին հանձնելուց հետո:
17. Անվանանիշը կամ տարբերանիշը կորցնելու դեպքում նոր անվանանիշ պատվիրելու թույլտվություն կամ նոր տարբերանիշ ստանալու համար լիազորված մարմին են ներկայացվում սույն կարգով սահմանված փաստաթղթերը և անվանանիշի կամ տարբերանիշի կորստյան մասին առնվազն 1000 տպաքանակ ունեցող որևէ մամուլում տպագրված հայտարարության մեկ օրինակը:
Նոր անվանանիշ պատվիրելու թույլտվությունը կամ նոր տարբերանիշը տրամադրվում է համապատասխան հայտարարությունը հրապարակվելուց 15 օր հետո` սույն կարգով սահմանված ժամկետներում:
Կորած անվանանիշի և տարբերանիշի փոխարեն նոր անվանանիշ պատրաստելու պատվերի թույլտվությունը և նոր տարբերանիշը տրվում է ընդհանուր հիմունքներով:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
ՀԱՐԳԱԴՐՈՇՄՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ՉԱՓԵՐԸ ԵՎ ՈՒՐՎԱԳԻԾԸ
Ոսկի 375, 416, 500, 583, 585, 750, 916, 958, 999 հարգերի
Թվերի հաստությունը՝ 0.08-0.1 մմ
862008page49.JPG)
Արծաթ 800, 830, 875, 925, 960, 999 հարգերի
Թվերի հաստությունը՝ 0.08-0.1մմ
862008-page50.JPG)
Պլատին 900 և 950 հարգերի
Թվերի հաստությունը՝ 0.08-0.1մմ
862008-page-50.JPG)
Պալադիում 500 և 850 հարգերի
Թվերի հաստությունը՝ 0.08-0.1մմ
862008-page-51.JPG)
ԱՆՎԱՆԱՆԻՇԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՉԱՓԵՐԸ
862008-page-52.JPG)
Բ - անվանանիշերի հերթական համարը, որը թանկարժեք մետաղներից պատրաստված իրեր արտադրողի անվանանիշ պատվիրելու և (կամ) պատրաստելու թույլտվության համարն է:
ՏԱՐԲԵՐԱՆԻՇԻ ՁԵՎԻ, ՉԱՓԻ ԵՎ ՈՒՐՎԱԳԾԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՉԱՓԵՐԸ
86-2008-page-52.JPG)
Ա - տարբերանիշի հերթական համարը, որը թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի հարգորոշման ու հարգադրոշմման լիցենզիայի համարն է:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
____ ___________ 200 թ. |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
____ ___________ 200 թ.
|
|
ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆ N_________ |
ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆ N_________ |
|
ԱՆՎԱՆԱՆԻՇ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ (ՊԱՏՎԻՐԵԼՈՒ) |
ԱՆՎԱՆԱՆԻՇ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ (ՊԱՏՎԻՐԵԼՈՒ) |
|
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՔ N _______ |
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ N ________ |
|
|
|
Տրված է ________________________________________________________ |
Տրված է ____________________________________________________________ |
|
(կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ, |
(կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ, |
|
|
|
_______________________________________________________________ |
____________________________________________________________________ |
|
անունը, ազգանունը, անձնագրի տվյալները) |
անունը, ազգանունը, անձնագրի տվյալները) |
|
|
|
__________________________________________________________________ |
____________________________________________________________________ |
|
(գործունեության վայրը) |
(գործունեության վայրը) |
|
|
|
Պատրաստելու (պատվիրելու) _________________________________________ |
Պատրաստելու (պատվիրելու) _________________________________________ |
|
(ըստ ներկայացվող ուրվագծի և քանակի) |
(ըստ ներկայացվող ուրվագծի և քանակի) |
|
|
|
________________________________________________________________ |
____________________________________________________________________ |
|
|
|
|
|
Պատրաստող (պատվիրող) անձի ____________________________________ |
Պատրաստող (պատվիրող) անձի ______________________________________ |
|
(անունը, հայրանունը, ազգանունը) |
(անունը, հայրանունը, ազգանունը) |
|
|
|
Ուժի մեջ է ___________ __________________200____թ. |
Ուժի մեջ է ___________ __________________200____թ. |
|
|
|
|
|
Ստացա _________________________________________________________ |
Նախարարի տեղակալ _____________________________________________ |
|
(պատվիրողի ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը) |
( ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը) |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ա Յ Տ
ԱՆՎԱՆԱՆԻՇ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ (ՊԱՏՎԻՐԵԼՈՒ) ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ
1._______________________________________________________________________
(դիմող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ (այսուհետ՝ հայտատու) անվանումը և
կազմակերպական-իրավական ձևը կամ անունը, ազգանունը)
|
2. Հայտատուի`
գտնվելու վայրը կամ
բնակության վայրը |
|
|
3. հեռախոսահամարը |
|
|
4. Հայտատուի արտադրական գործունեության
իրականացման վայրը |
|
|
5. Արտադրական գործունեության
իրականացման վայրում առկա հեռախոսահամարը |
|
|
6. Հայտատուի ներկայացուցչի անունը, ազգանունը
|
|
|
7. Անձնագրի համարը
|
|
|
8. Բնակության վայրը
|
(քաղաքը, փողոցը, շենքը, բնակարանը) |
|
9. Հեռախոսահամարը
|
|
10. Հայտին կցվում են հետևյալ փաստաթղթերը՝
|
Հ/հ ը/կ |
Փաստաթղթի անվանումը |
Առկայության դեպքում կատարել նշագրում |
Նշել թերթերի քանակը |
|
1.
|
Հայտատուի` իրավաբանական անձի համար` կանոնադրության, պետական գրանցման վկայականի և ՀՎՀՀ-ի պատճենները, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` պետական գրանցման վկայականի և ՀՎՀՀ-ի կամ սոցիալական քարտի պատճենը |
|
|
|
2.
|
Գործունեության իրականացման տարածքի սեփականության, վարձակալության կամ օգտագործման իրավունքի վկայականի պատճենը |
|
|
|
3. |
Ապրանքային (սպասարկման) նշանի գրանցման վկայականի պատճենը և անվանանիշի ուրվագիծը |
|
|
|
Հայտին կցված փաստաթղթերի թերթերի ընդհանուր քանակը |
|
|
Կ. Տ. |
Սեփական ձեռքով սույն հայտում կատարված
գրառումների և նշագրումների իսկությունը հավաստում եմ`
հայտատուի ներկայացուցիչ __________________
(ստորագրությունը)
_______ _____________________ 200 թ. |
ՏԱՐԲԵՐԱՆԻՇԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ
|
NN |
Լիցենզավորված անձի անվանումը, կազմակերպա-իրավական ձևը |
Լիցենզավորված անձի գտնվելու վայրը |
Լիցենզավորված անձի գործունեու-թյան իրականացման վայրը |
Լիցենզիայի համարը |
Լիցենզիան տալու օրը, ամիսը, տարեթիվը |
Իրավաբանական անձի համար՝ ՀՎՀՀ-ն, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար՝ ՀՎՀՀ-ն կամ սոցիալական քարտի համարը |
Անհատ ձեռնար-կատիրոջ կամ լիազորված անձի անունը, հայրանունը, ազգանունը և անձնագրի համարը |
Անհատ ձեռնարկատիրոջ կամ լիազորված անձի բնա-կության վայրը |
Տարբե-րանիշի ստացման օրը, ամիսը, տարե-թիվը |
Այլ տեղե-կու-թյուն-ներ |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
ԱՆՎԱՆԱՆԻՇԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ
|
NN |
Թանկարժեք մետաղներից պատրաստված իրեր արտադրող իրավաբանական անձի անվանումը, կազմակերպա-իրավական ձևը |
Թանկարժեք մետաղներից պատրաստված իրեր արտադրող իրավաբանական անձի գտնվելու վայրը |
Իրավաբանական անձի գործունեության իրականացման վայրը |
Թույլ- տվության համարը |
Թույլտվություն տալու օրը, ամիսը, տարեթիվը |
Իրավաբանական անձի համար՝ ՀՎՀՀ-ն, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար՝ ՀՎՀՀ-ն կամ սոցիալական քարտի համարը |
Անհատ ձեռնարկատիրոջ կամ լիազորված անձի անունը, ազգանունը և անձնագրի համարը |
Անհատ ձեռնարկատիրոջ կամ լիազորված անձի բնա-կության վայրը |
Անվանանիշի ստացման օրը, ամիսը, տարեթիվը |
Այլ տեղե-կու-թյուն-ներ |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՎԱԾ ՁՈՒԼԱԿՏՈՐԻ ՄԱԿԵՐԵՍԻՆ ԴՐՈՇՄՎՈՂ ԼԱՏԻՆԱՏԱՌ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԵՐԻ, ՀԱՐԳԻ, ՔԱՇԻ ՈՒ ՄԵԿ ԿԻԼՈԳՐԱՄ ԵՎ ԱՎԵԼԻ ՔԱՇ ՈՒՆԵՑՈՂ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՎԱԾ ՁՈՒԼԱԿՏՈՐՆԵՐԻ ՄԱԿԵՐԵՍԻՆ ԴՐՈՇՄՎՈՂ ՍԵՐԻԱԿԱՆ ՀԱՄԱՐԻ ԹՎԵՐԻ ԵՎ ՏԱՌԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
Թվերի շրիֆտը N 2.5, ըստ ԳՕՍՏ - 2.304-81
1 2 3 4 5 6 7 8 9 0,
Տառերի շրիֆտը N 2.5, ըստ ԳՕՍՏ - 2.304-81
ց - գրամ
Kց - կիլոգրամ
Oz - տրոյական ունցիա
Խորհրդանիշերի շրիֆտը N 3.5, ըստ ԳՕՍՏ - 2.304-81
Ոսկի - Aս
Արծաթ - Aց
Պլատին - Pt
Պալադիում - Pd
Մեկ կիլոգրամ և ավելի քաշ ունեցող ստանդարտացված ձուլակտորների մակերեսին դրոշմվող սերիական համարի թվերի շրիֆտը N 3.5, ըստ ԳՕՍՏ - 2.304-81
1 2 3 4 5 6 7 8 9 0