ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
| 27 հունվարի 2023թ. |
N 35-Ն |
ք. Ստեփանակերտ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1302-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը և ղեկավարվելով Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի ՆՀ-108-Ն հրամանագրով սահմանված կարգի 6-րդ և 92-րդ կետերով` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Արցախի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 16-ի «Վառելիքի վաճառքի և ձեռքբերման հատուկ կարգ սահմանելու մասին» N 1302-Ն որոշմամբ սահմանված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) 3-րդ կետից հանել «սույն կարգի 5-րդ կետով սահմանված մարմինների կողմից տրամադրված» բառերը.
2) 4-րդ և 5-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ.
«4. Վառելիքի ձեռքբերման կտրոն (այսուհետ՝ կտրոն) ստանալու նպատակով Արցախի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության (այսուհետ՝ Լիազոր մարմին) միջոցով Հրամանագրով ստեղծված օպերատիվ շտաբ (այսուհետ՝ օպերատիվ շտաբ) կարող են հայտ (համաձայն Ձև 2-ի) ներկայացնել պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձինք: Շրջաններում ֆիզիկական անձանց, ինչպես նաև գործող իրավաբանական անձանց կողմից ներկայացվելիք հայտերը կարող են նաև հավաքագրվել, ամփոփվել և ներկայացվել շրջանների վարչակազմերի միջոցով:
5. Կտրոնները տրամադրվում են Լիազոր մարմնի կողմից:».
3) 8-րդ կետում «համապատասխան Լիազոր մարմիններին» բառերը փոխարինել «Լիազոր մարմնին» բառերով.
4) 10-րդ կետից հանել «համապատասխան» բառը.
5) 11-րդ կետում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 18.1-ին և 18.2-րդ ենթակետեր.
«18.1) տաքսի ծառայությունների մատուցման նպատակով բնական (սեղմված) գազով աշխատող թեթև մարդատար ավտոմեքենաների շարժիչի գործարկման.
18.2) ֆիզիկական անձանց՝ բնական (սեղմված) գազով աշխատող մեքենաների շարժիչի գործարկման.».
6) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 13.1-ին կետ.
«13.1. Վառելիքի սակավությամբ պայմանավորված, օպերատիվ շտաբի հրահանգավորմամբ, կարող է ժամանակավորապես դադարեցվել սույն կարգի 11-րդ կետի 18.1-ին և (կամ) 18.2-րդ ենթակետերով սահմանված դեպքերի համար հայտերի ընդունումը:».
7) 15-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 30-ին, ժամը 09:00-ին:
3. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելն Արցախի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի կողմից տրամադրված կտրոնները պահպանում են իրենց գործողությունը:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐ |
Ռ. ՎԱՐԴԱՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հունվարի 2023 թվական