ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
| 16 դեկտեմբերի 2022թ. |
N 1302-Ն |
ք. Ստեփանակերտ
ՎԱՌԵԼԻՔԻ ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՏՈՒԿ
ԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, ղեկավարվելով Արցախի Հանրապետության Նախագահի 2022 թվականի դեկտեմբերի 13-ի ՆՀ-1792-Ն հրամանագրի (այսուհետ՝ Հրամանագիր) 9-րդ կետով և Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի ՆՀ-108-Ն հրամանագրով սահմանված կարգի 6-րդ և 92-րդ կետերով` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել վառելիքի վաճառքի և ձեռքբերման հատուկ կարգ (այսուհետ՝ Կարգ)՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Կարգի կիրառման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հրամանագրով ստեղծված Օպերատիվ շտաբը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես, իսկ դրա գործողությունը տարածվում է 2022 թվականի դեկտեմբերի 14-ից՝ ժամը 18.00-ից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐ |
Ռ. ՎԱՐԴԱՆՅԱՆ |
| |
Հավելված
Արցախի Հանրապետության
կառավարության 2022 թվականի
դեկտեմբերի 16-ի N 1302-Ն որոշման |
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳ
ՎԱՌԵԼԻՔԻ ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են 2022 թվականի դեկտեմբերի 14-ից Արցախի Հանրապետության տարածքում բենզինի և դիզելային վառելիքի (այսուհետ՝ վառելիք) վաճառքի և ձեռքբերման հարաբերությունները:
2. Վառելիքի վաճառք իրականացնող հարկ վճարողները 2022 թվականի դեկտեմբերի 14-ին ժամը 18:00-ից դադարեցնում են վառելիքի ազատ վաճառքը՝ Արցախի Հանրապետության պետական վերահսկողական ծառայություն ներկայացնելով վառելիքի կետերում (կայաններում) նույն ժամվա դրությամբ առկա վառելիքի մնացորդների քանակները:
(2-րդ կետը փոփ. 23.01.23 N 23-Ն)
3. 2022 թվականի դեկտեմբերի 14-ին ժամը 18:00-ից վառելիքի վաճառքն իրականցվում է բացառապես վառելիքի ձեռքբերման կտրոններով (համաձայն Ձև 1-ի):
(3-րդ կետը փոփ. 27.01.23 N 35-Ն)
4. Վառելիքի ձեռքբերման կտրոն (այսուհետ՝ կտրոն) ստանալու նպատակով Արցախի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության (այսուհետ՝ Լիազոր մարմին) միջոցով Հրամանագրով ստեղծված օպերատիվ շտաբ (այսուհետ՝ օպերատիվ շտաբ) կարող են հայտ (համաձայն Ձև 2-ի) ներկայացնել պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձինք: Շրջաններում ֆիզիկական անձանց, ինչպես նաև գործող իրավաբանական անձանց կողմից ներկայացվելիք հայտերը կարող են նաև հավաքագրվել, ամփոփվել և ներկայացվել շրջանների վարչակազմերի միջոցով:
(4-րդ կետը խմբ. 27.01.23 N 35-Ն)
5. Կտրոնները տրամադրվում են Լիազոր մարմնի կողմից:
(5-րդ կետը փոփ. 23.01.23 N 23-Ն, խմբ. 27.01.23 N 35-Ն)
6. Հայտը կարող է ներկայացվել թղթային կամ էլեկտրոնային տարբերակով կամ փոստով:
7. Յուրաքանչյուր օրվա մինչև ժամը 17:00-ն ներկայացված հայտերը ընդունվելուց երկու ժամվա ընթացքում ամփոփվում և ցանկերի տեսքով ներկայացվում են օպերատիվ շտաբի քննարկմանը, իսկ ժամը 17:00-ից հետո ներկայացված հայտերը՝ ամփոփվում և օպերատիվ շտաբի քննարկմանն են ներկայացվում մինչև հաջորդ օրվա ժամը 10:00-ն:
8. Ներկայացված ցանկերում ներառված հայտատուների մասով օպերատիվ շտաբի կողմից որոշում կայացվելուց հետո՝ դրանք տրամադրվում են Լիազոր մարմնին՝ կտրոնների տրամադրման նպատակով:
(8-րդ կետը փոփ. 27.01.23 N 35-Ն)
9. Հայտերը կարող են բավարարվել՝ ամբողջությամբ, մասնակի կամ մերժվել:
10. Հայտերի բավարարման դեպքում (ամբողջությամբ կամ մասնակի) Լիազոր մարմնի կողմից լրացվում է կտրոն երկու օրինակից, որի առաջին օրինակը տրվում է հայտատուին, իսկ երկրորդ օրինակը պահվում Լիազոր մարմնում:
(10-րդ կետը փոփ. 27.01.23 N 35-Ն)
11. Հայտերը բավարարվում են ըստ առաջնահերթության՝ կարիքի գնահատման միջոցով՝ առավելագույնը երեք օրվա աշխատանքների կազմակերպման համար, մասնավորապես.
1) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքների կազմակերպման.
2) բժշկական հիմնարկների աշխատանքների կազմակերպման.
3) հացի արտադրության և մատակարարման կազմակերպման.
4) առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների մատակարարման.
5) միկրոավտոբուսներով և ավտոբուսներով ուղևորափոխադրման ծառայությունների մատուցման.
6) էներգոհամակարգում վթարավերականգնողական աշխատանքների կազմակերպման.
7) հուղարկավորությունների կազմակերպման.
8) ապահովագրական գործակալների գործունեության կազմակերպման.
9) անհետաձգելի գյուղատնտեսական աշխատանքների, գյուղատնտեսական ֆերմաներում պահվող կենդանիների և թռչունների խնամքի կազմակերպման (հաշվի առնելով գտնվելու վայրի հեռավորությունը).
10) զանգվածային լրատվամիջոցների գործունեության կազմակերպման.
11) Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությանը և կրթական համակարգի հաստատություններին վառելափայտի տեղափոխման կազմակերպման.
12) ռազմավարական նշանակության օբյեկտների աշխատանքների կազմակերպման.
13) ինկասացիոն գործառնությունների իրականացման.
14) անհետաձգելի շինարարական աշխատանքների կազմակերպման.
15) պարենային և ոչ պարենային ապրանքների արտադրության կազմակերպման.
16) հիվանդ կամ հաշմանդամ քաղաքացիների անհետաձգելի տեղաշարժի, բժշկական հիմնարկներից դուրս գրվող քաղաքացիների տեղաշարժի (հանրային տրանսպորտով տեղաշարժի անհարմարության դեպքում) կազմակերպման.
17) շուրջօրյա ռեժիմով պայմանավորված աշխատողների՝ գիշերային ժամերին աշխատանքի վայր ներկայանալն ապահովելու.
18) բժշկական հիմնարկներում ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող անձանց ընտանիքի անդամների տեսակցության կազմակերպման (հաշվի առնելով գտնվելու վայրի հեռավորությունը).
18.1) տաքսի ծառայությունների մատուցման նպատակով բնական (սեղմված) գազով աշխատող թեթև մարդատար ավտոմեքենաների շարժիչի գործարկման.
18.2) ֆիզիկական անձանց՝ բնական (սեղմված) գազով աշխատող մեքենաների շարժիչի գործարկման.
19) սույն կարգով չնախատեսված՝ այլ անկանխատեսելի դեպքերի համար:
(11-րդ կետը լրաց. 27.01.23 N 35-Ն)
12. Սույն կարգի 11-րդ կետով սահմանված հերթականությունը չի ընդգծում դրանց առաջնահերթությունը:
13. Սույն կարգի 11-րդ կետով սահմանված առաջնահերթությունների շրջանակը օպերատիվ շտաբի կողմից կարող է կրճատվել այլընտրանքային վառելիքի (բնական գազի) առկայության դեպքում:
13.1. Վառելիքի սակավությամբ պայմանավորված, օպերատիվ շտաբի հրահանգավորմամբ, կարող է ժամանակավորապես դադարեցվել սույն կարգի 11-րդ կետի 18.1-ին և (կամ) 18.2-րդ ենթակետերով սահմանված դեպքերի համար հայտերի ընդունումը:
(13.1-ին կետը լրաց. 27.01.23 N 35-Ն)
14. Հայտը չբավարարվելու դեպքում այդ մասին տեղյակ է պահվում հայտատուին՝ հեռախոսազանգի միջոցով՝ ներկայացնելով մերժման պատճառները:
15. (կետն ուժը կորցրել է 27.01.23 N 35-Ն)
16. Յուրաքանչյուր օրվա ժամը 18:00-ին Արցախի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությունը օպերատիվ շտաբ է ներկայացնում տրամադրված կտրոններով բաց թողման ենթակա վառելիքի քանակի, հանրապետությունում առկա վառելիքի մնացորդի վերաբերյալ տվյալներ՝ ըստ վառելիքի տեսակների և կետերի (կայանների):
(16-րդ կետը փոփ. 23.01.23 N 23-Ն)
(հավելվածը փոփ. 23.01.23 N 23-Ն, փոփ., խմբ., լրաց. 27.01.23 N 35-Ն)
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՎԱՌԵԼԻՔԻ ԲԱՑԹՈՂՄԱՆ
ԿՏՐՈՆ
|
|
Կտրոնի N ______________ |
______ ___________________ 20____ թ. |
|
Վառելիքը տրամադրող |
______________________________________________________________
(կազմակերպության անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը), |
_________________________________________________________________________________
hարկ վճարողի հաշվառման համարը)
| Վառելիքը ձեռք բերող |
_______________________________________________________________
(կազմակերպության անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը), |
_________________________________________________________________________________
hարկ վճարողի հաշվառման համարը, ֆիզիկական անձի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները)
| Բաց թողման ենթակա վառելիքի |
________________________________________________________
(անվանումը, քանակը (լիտրերով)) | |
|
1. Կանխիկ |
|
2. Անկանխիկ |
|
3. Կտրոնով |
|
4. Օպերատիվ շտաբի անվամբ
պարտավորության ձևավորում |
|
|
Լիազոր մարմնի ղեկավար՝ |
Ստացա մեկ օրինակը՝ |
|
______________________________
անուն, ազգանուն, ստորագրություն |
____________________________________________
լիազորված անձի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները |
|
Կ.Տ |
___________
ստորագրություն |
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՎԱՌԵԼԻՔԻ ԲԱՑԹՈՂՄԱՆ
ԿՏՐՈՆ
|
|
Կտրոնի N ______________ |
______ ___________________ 20____ թ. |
|
Վառելիքը տրամադրող |
_____________________________________________________________
(կազմակերպության անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը), |
________________________________________________________________________________
hարկ վճարողի հաշվառման համարը)
| Վառելիքը ձեռք բերող |
______________________________________________________________
(կազմակերպության անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը), |
________________________________________________________________________________
hարկ վճարողի հաշվառման համարը, ֆիզիկական անձի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները)
| Բաց թողման ենթակա վառելիքի |
______________________________________________________
(անվանումը, քանակը (լիտրերով)) | |
|
1. Կանխիկ |
|
2. Անկանխիկ |
|
3. Կտրոնով |
|
4. Օպերատիվ շտաբի անվամբ
պարտավորության ձևավորում |
|
|
Լիազոր մարմնի ղեկավար՝ |
Ստացա մեկ օրինակը՝ |
|
________________________________
անուն, ազգանուն, ստորագրություն |
____________________________________________
լիազորված անձի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները |
|
Կ.Տ |
___________
ստորագրություն |
(Ձև 1-ը փոփ. 23.01.23 N 23-Ն)
| |
Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբին |
Հ Ա Յ Տ
Վ Ա Ռ Ե Լ Ի Ք Ի Ս Տ Ա Ց Մ Ա Ն
| |
______ _______________ 20___ թ. |
|
Խնդրում եմ Ձեր թույլտվությունը |
___________________________________________________
(վառելիքը ձեռք բերող կազմակերպության անվանումը (անհատ
ձեռնարկատիրոջ անունը, |
____________________________________________________________________________-ին
ազգանունը), hարկ վճարողի հաշվառման համարը, ֆիզիկական անձի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները)
|
ձեռք բերել վառելիք |
________________________________________________________________
(անվանումը, քանակը (լիտրերով)) |
________________________________________________________________________________
(նշել ստացման անհրաժեշտությունը, օգտագործման օրերի քանակը, մեքենաների թիվը)
_______________________________________________________________________________:
|
Պայմանավորված իմ գտնվելու վայրով՝ նպատակահարմար է |
|
|
վառելիքը ձեռք բերել |
__________________________ից:
(նշել քաղաքի (շրջկենտրոնի) անվանումը) | |
|
Վառելիքի ձեռքբերման դիմաց վճարումն իրականացվելու է
|
|
1. Կանխիկ |
|
2. Անկանխիկ |
|
3. Կտրոնով |
|
4. Օպերատիվ շտաբի անվամբ
պարտավորության ձևավորում |
|
|
Կտրոնով վճարում կատարվելու դեպքում նշել վառելիքի լցման կետի անվանումը՝ |
|
Դիմող՝
|
Կազմակերպության տնօրեն
(անհատ ձեռնարկատեր) |
_________________
(անունը, ազգանունը) |
_____________________
(ստորագրությունը) |
|
Ֆիզիկական անձ |
________________
(անունը, ազգանունը) |
_____________________
(ստորագրությունը) | |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 դեկտեմբերի 2022 թվական