ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
2023 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ
ԶՈՐԱՑՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասը և «Պաշտպանության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» կետը՝ որոշում եմ.
1. 2023 թվականի հունվար-մարտ ամիսներին անցկացնել Արցախի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
(1-ին կետը փոփ. 23.02.23 ՆՀ-103-Ն)
2. 2023 թվականի հունվար, փետրվար և մարտ ամիսներին զորացրել օրենքով սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:
3. Արցախի Հանրապետության կառավարությանը՝ սույն հրամանագիրն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, ընդունել հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում:
4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
|
|
2022թ. նոյեմբերի 30
Ստեփանակերտ
ՆՀ-1746-Ն |
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 նոյեմբերի 2022 թվական