ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք. Ստեփանակերտ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1321-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Արցախի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 6-ի «Արցախի Հանրապետությունում հումանիտար ականազերծմամբ զբաղվող ոչ պետական կազմակերպությունների՝ աշխատանքային պարտականությունների կատարման ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով հաշմանդամ ճանաչված աշխատակիցներին և զոհված աշխատակիցների ընտանիքների անդամներին միանվագ դրամական օգնության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1321-Ն որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 3-րդ կետում «աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի» բառերը փոխարինել «սոցիալական զարգացման և միգրացիայի» բառերով.
2) 5-րդ և 7-րդ կետերում «տարածքային բաժին» բառերի համապատասխան հոլովաձևերը փոխարինել «տարածքային ստորաբաժանում» բառերի համապատասխան հոլովաձևերով.
3) 8-րդ կետում «Տարածքային բաժինը» բառերը փոխարինել «Տարածքային ստորաբաժանումը» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը` 12 ապրիլի 2023 թվական