ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք. Ստեփանակերտ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի N 9-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Արցախի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունվարի 13-ի «Սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների որոշ տեսակների վաճառքի և ձեռքբերման հատուկ կարգ սահմանելու և հանձնաժողով ստեղծելու մասին» N 9-Ն որոշմամբ՝
1) սահմանված N 1 հավելվածի 9-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«9. Ցանկում նշված ապրանքատեսակը վաճառվում է կտրոնում նշված չափով և ժամկետներում, բացառությամբ 2023 թվականի փետրվարի 18-ից տրամադրված կտրոնների, որոնցում նշված ապրանքատեսակը՝ անկախ կտրոնում նշված ժամկետների, կարող է վաճառվել մինչև 2023 թվականի ապրիլի 10-ը:».
2) հաստատված N 2 հավելվածի՝
ա. 1-ին և 5-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«1. Լևոն Սարգսյան - Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեի նախագահ (հանձնաժողովի նախագահ).».
«5. Արթուր Մուսայելյան - Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեի նախագահի 1-ին տեղակալ.»,
բ. 9-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 մարտի 2023 թվական